Urbat

Urbat Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Urbat, News & Media Website, .

Այսօր 44_օրյա պատերազմի անմահ հերոս Մխիթար Գալեյանի մայրիկի ծննդյան օրն։Սրտանց շնորհավորում ենք լավագույն բարեմաղթանքներ...
16/11/2023

Այսօր 44_օրյա պատերազմի անմահ հերոս Մխիթար Գալեյանի մայրիկի ծննդյան օրն։Սրտանց շնորհավորում ենք լավագույն բարեմաղթանքներով։♥️♥️

14/11/2023
Բարություն արեք…
13/11/2023

Բարություն արեք…

09/11/2023

"Շփվիր այն մարդկանց հետ ում շնորհիվ քո մեջ զարգանում են բարձր որակներ։Թող բոլոր այն մարդկանց , ում շնորհիվ ուժեղանում են քո թերությունները։Մի հետազոտիր ուրիշի թուլությունը , այլ զբաղվիր քոնով։Կախվածություն մի ստեղծիր , քանի որ այն վերցնում է քո ազատությունը։Մինչև չկարողանաս հանգստացնել միտքդ , չես կարողանա հասնել իրական երջանկության։"
Գուրու Րինպոչե

Տեսեք ինչ հիշողություններ եմ բերել☺☺☺☺
08/11/2023

Տեսեք ինչ հիշողություններ եմ բերել☺☺☺☺

Ընտրեք այն տղամարդուն, ով պատրաստ է ամենադժվար պահին էլ լինել ձեր կողքին 😂
01/11/2023

Ընտրեք այն տղամարդուն, ով պատրաստ է ամենադժվար պահին էլ լինել ձեր կողքին 😂

Երբ ես տեսնում եմՄանր հոգսերից շուտ ընկճվողի,Իսկույն հիշում եմԻմ ընկերոջը, որ ձեռքեր չունի:Դեռ կարելի է՝Առանց ոտքերի, առ...
01/11/2023

Երբ ես տեսնում եմ
Մանր հոգսերից շուտ ընկճվողի,
Իսկույն հիշում եմ
Իմ ընկերոջը, որ ձեռքեր չունի:
Դեռ կարելի է՝
Առանց ոտքերի, առանց աչքերի:
Բայց մտածե՞լ եք,
Որ անհնար է առանց ձեռքերի:
Նույնիսկ երբ մեկին բռնում են, զսպում,
Ամենից առաջ ձեռքե՛րն են կապում:
Եթե ուզում են գերի վերցնել,
Հրամայում են. շուտ ձեռքերդ վեր:

Իսկ իմ ընկերը
Քանի՜ տարի է, որ ձեռքեր չունի:
Բայց չէ՛ որ նա էլ
Պետք է լվացվի՛, սանրվի՛, թեյի՛,
Ծխի՛, կամ գրի՛,
Մեկին գուրգուրի՛…
Դուք մտածե՞լ եք,
Որ նա չի կարող երբեք նվագել,
Իր տան դռները բացել ու փակել,
Չի կարող լողալ,
Վոլեյբոլ խաղալ,
Մեքենա վարել
Կամ թիավարել,
Ձեզ նման պարել
Կամ ծափահարել:
Իսկ եթե փորձեն նրա դեմ ելնել,
Երբեք չի կարող հրացան բռնել:
Եվ, այնուհանդերձ,
Կարողանում է ծիծաղե՜լ անկեղծ:

Իսկ ինչպե՞ս է, որ
Շատերը ունեն բազուկներ հզոր,
Որոշ կանայք էլ՝
Աննման ձեռքեր,
Բայց մի աննշան հոգսից աշխարհում
Հուսահատվում են, տխրում, դժգոհում:

Նման դեպքերում
Ես շատ եմ խնդրում՝
Ամեն մարդ նայի իր զույգ ձեռքերին,
Ձեռքերը դնի սեփական խղճին,
Եվ հիշի, ինչպես վերքը թռչունի,
Իմ ընկերոջը, որ ձեռքեր չունի:

Ա. Սահակյան

ՄԵՆԱԿ ՀԱՅԵՐԸ 😁
31/10/2023

ՄԵՆԱԿ ՀԱՅԵՐԸ 😁

Եկեք բոլորս գրենք Ամեն 🙏🇦🇲
25/10/2023

Եկեք բոլորս գրենք Ամեն 🙏🇦🇲

Այս փոսի մեջ վերջանում են ժպիտները… ձեր դղյակները, շքեղ մեքենանները, դադարում են վեճերը… անհետանում է համառությունը, երկ...
17/10/2023

Այս փոսի մեջ վերջանում են ժպիտները… ձեր դղյակները, շքեղ մեքենանները, դադարում են վեճերը… անհետանում է համառությունը, երկերեսանությունը, ագահությունը, ժլատությունը, կեղծ հայրենասիրությունը, գեղեցկությունը ու հարստությունը… դու հիմա էլ իմ ճաշակի չես… ստանդարտ մտածելակերպերը ոչնչացնում է ամեն բան…
Հ.Գ. կյանքը շատ կարճ է… իսկ մենք այն ավելի ենք կարճեցնում… վիճում ենք, վիրավորում իրար… նեղանում ենք… ցույց ենք տալիս մեր հպարտությունը, մեր Ես-երը… երբ կարող էինք շփվել, ուրախանալ, ծիծաղել… ամենակարևորը եթե կարող ենք Հարգել, Սեր նվիրել ու ստանալ… Ոչ դրա փոխարեն դուք այս դաժան ու բարդ կյանքում էլ ավելի եք բարդացնում ու ցավ պատճառում… Բարձր ձայնով դիմում եմ բոլորիդ ցանկացած րոպեն թանկ է եթե նեղացել եք կամ վիրավորել հենց հիմա զանգեք, կամ գրեք իրար ու հարգեք, Սեր տվեք միմյանց… պահպանեք միմյանց, քանզի մեկ րոպե հետո չգիտեք ինչ կարող է լինել այն մարդու հետ ում վիրավորել ու վիճել եք… Հարգում և Սիրում եմ բոլորիդ և ուրախ եմ իմ ընկերներով… Հարգանքը ու Սերը կհաղթի աշխարհի բոլոր չար ուժերրին…
Արսեն Սարգսյան

Բարի՜ լույս և ԽԱՂԱՂ օր. Տիրոջ օրհնությամբ ու ողորմությամբ լույսը բարին բերի ամենքիս․․․․  ✝️🇦🇲🕊️🙏
16/10/2023

Բարի՜ լույս և ԽԱՂԱՂ օր. Տիրոջ օրհնությամբ ու ողորմությամբ լույսը բարին բերի ամենքիս․․․․ ✝️🇦🇲🕊️🙏

13-ամա Գոռն էլ 55 ժամ է մեծ մեքենան միայնակ վարելով 8 հոգանոց ընտանիքին Արցախից Հայաստան հասցրելԱդրբեջանցիների անցկետին ...
02/10/2023

13-ամա Գոռն էլ 55 ժամ է մեծ մեքենան միայնակ վարելով 8 հոգանոց ընտանիքին Արցախից Հայաստան հասցրել

Ադրբեջանցիների անցկետին մոտենալիս վախեցել է՝ բա ո՞ր 70-նն անց պապուն ու 44-օրյայում ամուսնուն կորցրած քրոջն երկու բալիկների հետ չթողնեն Հակարին անցնել

8 հոգով հիմա Էջմիածնում են՝ մյուս քրոջ ընտնիքի վարձած շատ փոքրիկ տանը: Մեծ ընտանիքը վարձով տուն է փնտրում, խնդրում են ըմբռնումով մոտենալ, որ խիստ սահմանամերձ մարզ վախենում են գնալ

Գոռը երազում է հենց այսօրվնից վարսավիր դառնալ, սիրով կսովորի, որ արագ փող աշխատի, բայց նախ տուն գտնեն: Հուզվում է՝ հայրն իրեն հեծանիվ, մորը՝ լվացքի մեքենա էր նվիրել, բայց չհասցրին օգտագործել

Նարինե Ղալեչյանի էջից

Երբ ազգովի ծնկի իջնենք Աստծո առջև,Այն ժամանակ Աստծուց կառնենք  մի Մեծ Պարգև։✝️🙏❤🇦🇲
29/09/2023

Երբ ազգովի ծնկի իջնենք Աստծո առջև,
Այն ժամանակ Աստծուց կառնենք մի Մեծ Պարգև։✝️🙏❤🇦🇲

25/09/2023

Եթե բավարար իմաստուն չեք, ապա մի մտեք թեմայի մեջ:

Սովորական մարդիկ պիտի անգիր անեն մի կարևոր բան․ Հայաստան են գալիս ոչ թե բրիտանացի լորդեր ու Մոնակոյի դուքսեր, այլ տասնյակհազարավոր շատ տարբեր մարդիկ, որոնք անգամ հանգիստ վիճակում տարբեր կուլտուրայի ու բարոյականության տեր էին, ինչպես և ցանկացածս։ Փախստականը տուն, տեղ, էրեխա, հարազատ, ընկեր, ապրուստի միջոց ու ապագայի տեսլական կորցրած մարդ ա, ու գալացողների մեջ կարան լինեն ձեր տեսանկյունից, իռացիոնալ, անադեկվատ, և այլն մարդիկ։ Ես գիտեմ, որ անցած պատերազմի ժամանակ փախստականներին ի սրտե օգնել գնացողները, բախվելով իրականությանը, հաճախ չեն դիմացել։ Էսպես որ, եթե հոգեբանորեն պատրաստ չեք մտել իրանց իրավիճակի մեջ ու ձեր իմաստությունը չի հերիքացնում, ավելի լավ ա, առհասարակ բան մի արեք, հակառակ դեպքում շատ վատ ա լինելու։
Մեկը կուզի հաց՝ ու շնորհակալ կլինի։ Մեկը կվերցնի ու ձեզ կմեղադրի։ Մեկը փողով պամպեռս կառնի էրեխուն, մյուսը՝ նոր հեռախոս։ Էդ սաղ ուղղելի ա, տանելի, հասկանալի, եթե պինդ ներվեր լինեն։
Ու հատկապես մի բան ասեմ․ հիշում եմ, ոնց էին 20 թվին ինչ-որ ումնիկներ հայհոյում ղարաբաղցի կանանց տված գումարով կոսմետիկա առնելու կամ սալոն գնալու համար։ Սեփական գեղեցկությունը կնոջ համար ևս առաջին անհրաժեշտության պահանջ ա։ Եթե չեք հավատում՝ ձեր կանանց հարցրեք։

Արցախից եկած մեր հրաշքները❤️
24/09/2023

Արցախից եկած մեր հրաշքները❤️

Կարեն Ջավալյանը `Քյոխը,հրաժարվել է զենfը վայր դնել։Կամ մшհ,կամ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ։🇦🇲🇦🇲🇦🇲
21/09/2023

Կարեն Ջավալյանը `Քյոխը,հրաժարվել է զենfը վայր դնել։
Կամ մшհ,կամ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ։
🇦🇲🇦🇲🇦🇲

Աշխարհն այլևս առաջվանը չէ...Ժամանակները երբ հավաքվում էինք հարևանների տանը լոտո խաղալու, երբ ավտոմենեքայի մարտկոցով Կասա...
12/09/2023

Աշխարհն այլևս առաջվանը չէ...
Ժամանակները երբ հավաքվում էինք հարևանների տանը լոտո խաղալու, երբ ավտոմենեքայի մարտկոցով Կասանդրան էինք նայում, երբ լույսերը միացնելուն պես ծափահարում էինք ու սրտանց ուրախանում աղքատ ժամանակների էին, բայց հարուստ էր աշխարհը կենդանի շփումով, հարուստ էր աշխարհը կենդանի շփումով, հարուստ էր հասարակությամբ, մաքրությամբ, միամտությամբ ու սիրով...
Ադրիանա Աբելյան

09/09/2023

Հարգելի՜ դիտողներ, խնդրում եմ բաժանարդագրվեք էջին,
և այն տարածեք 🙏🙏🙏

Աստված պահապան լինի բոլորին🙏🙏🙏
08/09/2023

Աստված պահապան լինի բոլորին🙏🙏🙏

Կյանքից հեռացել է լեգենդար մարզիկ Ալբերտ ԱզարյանըՀայաստանի մարմնամարզության ֆեդերացիան հայտնում է՝ կյանքից հեռացել է լեգ...
05/09/2023

Կյանքից հեռացել է լեգենդար մարզիկ Ալբերտ Ազարյանը

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան հայտնում է՝ կյանքից հեռացել է լեգենդար մարզիկ Ալբերտ Ազարյանը․

«Սիրելի հայրենակիցներ, խորy վշտով պիտի տեղեկացնում ենք, որ քիչ առաջ կյանքի 94-րդ տարում իր մահկանացուն կնքեց բոլոր ժամանակների մեծագույն հայ մարզիկ ԱԼԲԵՐՏ ԱԶԱՐՅԱՆԸ:

Պատիվ և երջանկություն էր լինել ՔՈ ժամանակակիցը, հանգչիր խաղաղությամբ սիրելի՜ վարպետ»,- գրել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը։

04/09/2023
Եկեք հիշենք դպրոցից ամենահիշվող արտահայտությունները...
31/08/2023

Եկեք հիշենք դպրոցից ամենահիշվող արտահայտությունները...

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Urbat posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share