H1tv

H1tv Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from H1tv, News & Media Website, .

Իմ ընկերուհի Ռիտան դատական բժիշկ է։ Նա 42 տարեկան է, ունի այկիդոյի երկրորդ դան, ծխախոտ է ծխում, հայհոյանքներ է օգտագործո...
15/11/2021

Իմ ընկերուհի Ռիտան դատական բժիշկ է։ Նա 42 տարեկան է, ունի այկիդոյի երկրորդ դան, ծխախոտ է ծխում, հայհոյանքներ է օգտագործում երբեմն ու չի վախենում մահից։ Նա իրենից 9 տարով փոքր ամուսին ունի։ Ամուսինը հայտնի շինարարական ընկերության գլխավոր ճարտարապետն է։ Շատ գեղեցիկ է, համեղ տորթեր է թխում, 1 տարեկան երկվորյակ բալիկների համար հեքիաթներ է պատմում, հենց ինքն էլ քնացնում է փոքրիկներին, եթե Ռիտան աշխատանքի է։

Մյուս ընկերուհիս՝ Օլյան, հոգեբան է։ Եղել է Բեսլանում։ Նրա առաջին ամուսինը զինվորական բժիշկ էր,մահացել է 12 տարի առաջ։ Անցած տարի նա ամուսնացավ օպերատորի հետ, ով հերթական փրկարարական աշխատանքի մասին նյութ էր նկարահանում։ Սկզբում նրանք պարզապես ընկերներ էին, իսկ հետո ընկերուհիս վթարի ենթարկվեց, ու նա ընկերուհուս կես տարի խնամեց։ Արձակուրդ վերցրեց, որպեսզի գործուղումների չմեկնի, գումար էր վաստակում՝ հարսանիքներ նկարահանելով։ Չնայած բժիշկների վատ կանխատեսումների՝ ընկերուհիս ոտքի կանգնեց։ Օլյայի որդին նրա ամուսնուն հայր է կոչում, իսկ նա էլ հպարտանում է, որ իր որդին մասնակցել է ֆիզիկայի օլիմպիադային Ստոկհոլմում։

Մաշան փիլիսոփայության պրոֆեսոր է։ Ամուսնացել է տղամարդու հետ, ով չունի բարձրագույն կրթություն։ Սակայն նա նրա համար տուն է կառուցել, պաշտում է իրենց երեխաներին ու չի թողնում աղմկել տանը, քանի որ Մարիա Անատոլևնան պատրաստվում է դասախոսություններին։ Մաշան շատ է սիրում իր աշխատանքը և պատրաստվում է մեկ տարով վերապատրաստման մեկնել Չինաստան։ Իսկ ամուսինը ուղղակի խենթանում է իր սիրելի կնոջ համար, նա չգիտի, թե ով է Գեգելը, բայց գիտի իր կնոջ ոտքի չափսը, չի մոռանում փոխել կնոջ մեքենայի ամառային անիվները ձմեռայիններով։ Նաև Մաշայի ամուսինը փայտամշակման սարքավորումների բիզնես ունի։ Օլիգարխ չէ, բայց միլիոնատեր է։
Երբ ինձ սկսում են պատմել, թե ինչպիսին պետք է լինի կատարյալ կինը, որպեսզի նրան սիրեն ու ամուսնության առաջարկ անեն, ես ուղղակի բարձրաձայն ծիծաղում եմ։ Քանի որ սիրում են ոչ թե կատարյալներին, այլ նրանց, ով համապատասխանում է իրենց։

Այդ իսկ պատճառով էլ պետք չէ վախենալ ապրել այնպես, ինչպես ցանկանում ես, ու լինել այնպիսին, ինչպիսին ինքդ ցանկանում ես։ Սա էր այն ամենը, ինչը ցանկանում էի այսօր ասել ձեզ։ Գրկում եմ բոլորիդ։

Թարգմանեց Hrachuhi Epremyan

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when H1tv posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share