Նոր գրքեր- օնլայն վաճառք

  • Home
  • Նոր գրքեր- օնլայն վաճառք

Նոր գրքեր- օնլայն վաճառք Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Նոր գրքեր- օնլայն վաճառք, Book & Magazine Distributor, .

Էդգար Ալան Պո «Անուրջներ ու մղձավանջներ» Անգլերենից թարգմանեց և ծանոթագրեց Արտաշես ԷմինըԲանաստեղծությունները թարգմանեց Գ...
15/03/2022

Էդգար Ալան Պո «Անուրջներ ու մղձավանջներ»

Անգլերենից թարգմանեց և ծանոթագրեց Արտաշես Էմինը
Բանաստեղծությունները թարգմանեց Գևորգ Էմինը

📚 «Պոյի «Անուրջներ ու մղձավանջներ»-ը ե՞րբ կլինի» անդադար տրվող հարցին արդեն ունենք սպառիչ պատասխան 🥰

✍️ Անգլերենից թարգմանել և ծանոթագրել է Արտաշես Էմինը
Բանաստեղծությունների թարգմանությունը՝ Գևորգ Էմինի

📖 Գիրքն ընդգրկում է 19-րդ դարի ամերիկյան ականավոր բանաստեղծի, արձակագրի ու քննադատի` Էդգար Ալան Պոյի լավագույն արձակ ստեղծագործությունները: «Սպանություններ մորգ փողոցում», «Հափշտակված նամակ», «Աշըրի տան անկումը, «Ամբոխի մարդը» և այլ պատմվածքներում հոգեբանական ճշգրիտ արտացոլում են ստանում մարդկային ներաշխարհի տարօրինակ ու խորհրդավոր դրսևորումները:

📍 Գինը` 3490 դր.

Պատվիրեք առցանց https://daran.company.site կամ այցելեք Դարան (Իսահակյան 16ա)

Գրեք 📩 էջին կամ 📲 010 56 80 38, 096 56 80 38 [email protected]

🚗 Մեր գրքերը հասանելի են ՀՀ ողջ տարածքում, Արցախում,
նաև`արտերկրում:

#ԷդգարԱլանՊո
#Անուրջներումղձավանջներ
#Պատմվածքներ
#Բաբելոնյանգրադարան
#Անտարես
#ՆորԳրքեր
#Թարգմանական
#ՊատվիրելԳրքեր
#գրքերիառաքում

 «Ճանապարհը միակն է, որ քեզ երբեք չի դավաճանի։ Հարմարավետությունը կձանձրացնի, սերը կսառչի, և կմնա միայն Ճանապարհը, և ինչ...
15/03/2022

«Ճանապարհը միակն է, որ քեզ երբեք չի դավաճանի։ Հարմարավետությունը կձանձրացնի, սերը կսառչի, և կմնա միայն Ճանապարհը, և ինչ–որ տեղ հեռվում Հույսն է, որ կլինի սեր, խաղաղվածություն... Իսկ այսօր դու նորից Ճանապարհին ես, և քեզ հետ նորից Տագնապն է: Եվ մի՛ խաբիր ինքդ քեզ. առանց նրա դու չես կարող: Սերն ու խաղաղվածությունը լոկ տեսիլ են, առանց որի Ճանապարհ չի լինում»:
_____

📕 Լեոնիդ Ենգիբարյանի «Մի՛ նեղացրեք մարդուն» նովելաշարը ձեռք բերելու համար այցելեք Դարան կամ պատվիրեք առաքում:

📙 Գինը՝ 4400 դրամ:

Գրեք 📩 էջին կամ 📲 010 56 80 38, 096 56 80 38 [email protected], https://daran.company.site

🚗 Մեր գրքերը հասանելի են ՀՀ ողջ տարածքում, Արցախում,
նաև`արտերկրում:

#ԼեոնիդԵնգիբարյան
#Մինեղացրեքմարդուն

 «Համարձակվում եմ մտածել, որ հենց այդ ֆանտաստիկ իրականությունը, այլ ոչ թե միայն նրա գրական պատկերն է իր վրա գրավել Շվեդի...
06/03/2022

«Համարձակվում եմ մտածել, որ հենց այդ ֆանտաստիկ իրականությունը, այլ ոչ թե միայն նրա գրական պատկերն է իր վրա գրավել Շվեդիայի ակադեմիայի ուշադրությունը: Ոչ թե թղթի վրա գոյություն ունեցող իրականությունը, այլ այն իրականությունը, որը շրջապատում է մեզ և ամեն օր, անկանգ մահ է սփռում մեր մեջ. ստեղծագործության անհատնում աղբյուրը սնուցող, տառապանքով և գեղեցկությամբ հագեցած իրականությունը, որի համար այժմ այստեղ՝ իր երկրից հեռու ձեր առջև ելույթ ունեցող կոլումբիացին ընդամենը մի ավազահատիկ է՝ ճակատագրի բարեհաճության դրոշմը ճակատին: Բանաստեղծներս ու աղքատներս, երաժիշտներս ու մարգարեներս, զինվորներս ու չարագործներս՝ մենք բոլորս՝ այս անսանձ իրականության զավակներս, հազիվ թե երևակայության կարիք ունենք, ընդհակառակը, դժվարությունն այն է, որ մեր կյանքը ճշմարտանման պատկերելու համար մեզ չեն բավականացնում սովորական միջոցները: Սա է, բարեկամներ, մեր մենության էությունը»:

Գաբրիել Գարսիա Մարկես. Հատված Նոբելյան բանախոսությունից

📍 Գրքերը պատվիրեք առցանց https://daran.company.site կամ այցելեք Դարան (Իսահակյան 16ա)
Գրեք 📩 էջին կամ 📲 010 56 80 38, 096 56 80 38 [email protected]
🚗 Մեր գրքերը հասանելի են ՀՀ ողջ տարածքում, Արցախում,
նաև`արտերկրում:

#Նահապետիաշունը
#Հարյուրտարվամենություն
#Հայտարարվածսպանությանքրոնիկոն
#Գնդապետինգրողչկա
#Հուշագրությունիմտխուրպոռնիկներիմասին
#ԳաբրիելԳարսիաՄարկես
#ՀատվածՆոբելյանբանախոսությունից

📕  #ՆորԳիրք Ջոն Քեհո «Մտքի ուժը: Առաջ դեպի 21-րդ դար»Հեղինակը, երեք տարի մեկուսանալով, կենտրոնացած մտածել է մարդու ուղեղ...
04/03/2022

📕 #ՆորԳիրք Ջոն Քեհո «Մտքի ուժը: Առաջ դեպի 21-րդ դար»

Հեղինակը, երեք տարի մեկուսանալով, կենտրոնացած մտածել է մարդու ուղեղի գործունեության մասին: Ուղեղի անսահման հնարավորությունների ակտիվացման Ջոն Քեոյի մշակած և համակցած մեթոդները կարող են բարելավել մարդու կյանքը, այն լցնել երջանկությամբ ու հաջողությամբ:

📕 #ՆորԳիրք Ջոն Քեհո «Մտքի ուժը: Առաջ դեպի 21-րդ դար»

Հեղինակը, երեք տարի մեկուսանալով, կենտրոնացած մտածել է մարդու ուղեղի գործունեության մասին: Ուղեղի անսահման հնարավորությունների ակտիվացման Ջոն Քեհոյի մշակած և համակցած մեթոդները կարող են բարելավել մարդու կյանքը, այն լցնել երջանկությամբ ու հաջողությամբ:
📚 Թարգմանությունն անգլերենից` Աստղիկ Աթաբեկյանի Astghik Atabekyan
Խմբագիր՝ Գոհար Քալաշյան
_____
📍 Գինը՝ 4990 դրամ
Պատվիրեք առցանց https://daran.company.site կամ այցելեք Դարան (Իսահակյան 16ա)
Գրեք 📩 էջին կամ 📲 010 56 80 38, 096 56 80 38 [email protected]
🚗 Մեր գրքերը հասանելի են ՀՀ ողջ տարածքում, Արցախում,
նաև`արտերկրում:

#ՋոնՔեհո
#Մտքիուժը
#Թարգմանական

Մահից չեմ խուսափում,վախենում եմ կիսատ կյանքից,որ չեմ ամբողջանա առանց քեզ, գարուն աղջիկ... 🍃Հուսիկ ԱրաՈւզու՞մ ես հանդիպել...
17/02/2022

Մահից չեմ խուսափում,
վախենում եմ կիսատ կյանքից,
որ չեմ ամբողջանա առանց քեզ, գարուն աղջիկ... 🍃

Հուսիկ Արա

Ուզու՞մ ես հանդիպել մեր ժամանակների սիրո երգիչ- պոետ Հուսիկ Արային, և նրա խորհրդով գրքեր ընտրել, ուրեմն անցկացրու Գիրք նվիրելու օրը՝ «Դարան» գրախանութում 🥰

📕  #ՆորԳիրք Նոր դիզայնով և «Բաբելոնյան գրադարան» մատենաշարով լույս է տեսել Զապել Եսայանի ամենասիրված ու պահանջված «Սիլիհ...
13/02/2022

📕 #ՆորԳիրք Նոր դիզայնով և «Բաբելոնյան գրադարան» մատենաշարով լույս է տեսել Զապել Եսայանի ամենասիրված ու պահանջված «Սիլիհտարի պարտեզները» ինքնակենսագրական վեպը: 🥰

📕 #ՆորԳիրք Նոր դիզայնով և «Բաբելոնյան գրադարան» մատենաշարով լույս է տեսել Զապել Եսայանի ամենասիրված ու պահանջված «Սիլիհտարի պարտեզները» ինքնակենսագրական վեպը: 🥰

📚 Հեղինակի կենդանության օրոք վեպը հրատարակվել է մեկ անգամ՝ 1935թ. Երևանում, այնուհետև՝ 1950 թ. լույս է տեսել Կահիրեում: Դրանցում առկա են բնագրային բազմաթիվ տարբերություններ, վրիպակներ: Ներկա հրատարակությունն իրականացվում է դրանց մանրակրկիտ համեմատությամբ և համադրությամբ, շտկվել են բոլոր վրիպակներն ու անհարկի միջամտությունները:
_____
🔖 Գինը՝ 2990 դրամ
Պատվիրեք առցանց https://daran.company.site կամ այցելեք Դարան (Իսահակյան 16ա)
Գրեք 📩 էջին կամ 📲 010 56 80 38, 096 56 80 38 [email protected]

🚗 Մեր գրքերը հասանելի են ՀՀ ողջ տարածքում, Արցախում,
նաև` արտերկրում:

#ԶապելԵսայան
#Սիլիհտարիպարտեզները
#Բաբելոնյանգրադարան

📖 Գրքերը նույնպես ունեն իրենց ճակատագիրը: «Ծաղկած փշալարեր» վիպերգի ճակատագիրը բնորոշ էր համայնավար երկդիմի գաղափարախոսո...
10/02/2022

📖 Գրքերը նույնպես ունեն իրենց ճակատագիրը: «Ծաղկած փշալարեր» վիպերգի ճակատագիրը բնորոշ էր համայնավար երկդիմի գաղափարախոսության և սոցիալիստական ռեալիզմի կաղապարներին պահպանվող խորհրդային գրահրատարակչության համար: Մի կողմից կուսակցական համագումարների բարձր ամբիոններից քննադատվում էր Ստալինի պաշտամունքը և բացահայտվում էին զանգվածային բռնադատությունները, իսկ մյուսից՝ սահմանափակվում այդ հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքի ձևավորումը: Դա էր պատճառը, որ 1965 թվին գրված վիպերգը լույս տեսավ միայն քառորդ դար անց՝ գորբաչովյան վերակառուցման տարիներին, և կարճ ժամանակից դարձավ ընթերցողների սեղանի գրքերից մեկը:

❌ Երկա՞ ր սպասեցիք... այո, մենք էլ... և վերջապես Գուրգեն Մահարու «Ծաղկած փշալարեր» վիպերգը «Արգելված գրքեր» մատենաշարով #արդենվաճառքում է: 📕

Գիրքը հրատարակվել է Գրիգոր Աճեմյանի աշխատասիրությամբ և վերջաբանով:

📖 Գրքերը նույնպես ունեն իրենց ճակատագիրը: «Ծաղկած փշալարեր» վիպերգի ճակատագիրը բնորոշ էր համայնավար երկդիմի գաղափարախոսության և սոցիալիստական ռեալիզմի կաղապարներին պահպանվող խորհրդային գրահրատարակչության համար: Մի կողմից կուսակցական համագումարների բարձր ամբիոններից քննադատվում էր Ստալինի պաշտամունքը և բացահայտվում էին զանգվածային բռնադատությունները, իսկ մյուսից՝ սահմանափակվում այդ հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքի ձևավորումը: Դա էր պատճառը, որ 1965 թվին գրված վիպերգը լույս տեսավ միայն քառորդ դար անց՝ գորբաչովյան վերակառուցման տարիներին, և կարճ ժամանակից դարձավ ընթերցողների սեղանի գրքերից մեկը:
____

📍 Գինը՝ 3990 դրամ
Պատվիրեք առցանց https://daran.company.site կամ այցելեք Դարան (Իսահակյան 16ա)
Գրեք 📩 էջին կամ 📲 010 56 80 38, 096 56 80 38 [email protected]
🚗 Մեր գրքերը հասանելի են ՀՀ ողջ տարածքում, Արցախում,
նաև`արտերկրում:

#ԳուրգենՄահարի
#Ծաղկածփշալարեր

📚 Սերգեյ Դովլաթով   #Արհեստ  #Կոմպրոմիս  #Մերոնք  #Մասնաճյուղ  #Նոթատետր  #Օտարերկրուհին  #Արգելոց🔖Արդեն վաճառքում Յուրա...
19/01/2022

📚 Սերգեյ Դովլաթով #Արհեստ #Կոմպրոմիս #Մերոնք #Մասնաճյուղ #Նոթատետր #Օտարերկրուհին #Արգելոց

🔖Արդեն վաճառքում
Յուրաքանչյուրը՝ 3500 դր.

📌 Այցելեք Դարան (Իսահակյան 16ա)
Գրեք 📩 էջին կամ 📲 010 56 80 38, 096 56 80 38 [email protected]
🚗 Մեր գրքերը հասանելի են ՀՀ ողջ տարածքում, Արցախում,
նաև`արտերկրում:

📚 Սերգեյ Դովլաթով #Արհեստ #Կոմպրոմիս #Մերոնք #Մասնաճյուղ #Նոթատետր #Օտարերկրուհին #Արգելոց

🔖Արդեն վաճառքում
Յուրաքանչյուրը՝ 3490 դր.
📌 Այցելեք Դարան (Իսահակյան 16ա)
Գրեք 📩 էջին կամ 📲 010 56 80 38, 096 56 80 38 [email protected]
🚗 Մեր գրքերը հասանելի են ՀՀ ողջ տարածքում, Արցախում,
նաև`արտերկրում:

02/12/2021

Գրականագետ, խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը կարդում, մեկնաբանում և ունկնդիրների հետ քննարկում է այսպես կոչված՝ ձմեռային բանաստեղծություններ։ «Խոսքի տարածություն»

Խաչատուր Աբովեան «Վէրք Հայաստանի, Ողբ հայրենասիրի» (Պատմական վէպ)Բնագիրը հրատարակութեան պատրաստեց և նախաբանը գրեց Գուրգէ...
21/10/2021

Խաչատուր Աբովեան «Վէրք Հայաստանի, Ողբ հայրենասիրի» (Պատմական վէպ)
Բնագիրը հրատարակութեան պատրաստեց և նախաբանը գրեց Գուրգէն Գասպարեանը
Առաջաբանը և ծանօթագրութիւնները՝ Պիոն Յակոբեանի

Ժողովածուն ընդգրկում է հայ նոր գրականութեան հիմնադիր Խաչատուր Աբովեանի «Վէրք Հայաստանի, Ողբ հայրենասիրի» պատմական վէպը: Վէպի բնագիրը լոյս է տեսնում հեղինակային ուղղագրութեամբ: Հրատարակութիւնն ունի առաջաբաններ, ծանօթագրութիւններ, բառարան, մատենագիտական տեղեկանքներ:

Տարվա #ամենասպասվածգիրքն արդեն վաճառքում է.

Հրատարակչությունը՝ «Անտարես» 2021
_____

Գինը՝ 5490 դրամ
📍 Ձեռք բերելու համար այցելեք Դարան (Իսահակյան 16ա)
Գրեք 📩 էջին կամ պատվիրեք օնլայն https://daran.company.site
📲 010 56 80 38, 096 56 80 38
[email protected]
🚗 Մեր գրքերը հասանելի են ՀՀ ողջ տարածքում, Արցախում,
նաև`արտերկրում:

#ԽաչատուրԱբովեան
#ՎէրքՀայաստանիՈղբհայրենասիրի

#Ամենասպասվածգիրքը

📚«XXI» մատենաշարով լույս է տեսել Հրաչ Բեգլարյանի «Խեղված ողնաշարը երկրի» վեպը:Խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան📘«Խեղված ողնաշ...
06/10/2021

📚«XXI» մատենաշարով լույս է տեսել Հրաչ Բեգլարյանի «Խեղված ողնաշարը երկրի» վեպը:
Խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան

📘«Խեղված ողնաշարը երկրի» վեպը 44-օրյա պատերազմի գեղարվեստական ընդհանրացումն է՝ ներառելով նաև այն բոլոր իրադարձությունները, որոնք տեղի ունեցան մեր կայքում վերջին մեկ- երկու տարիներին: Մեկ հերոսի կենսագրությունը, ըստ էության, դառնում է ընդհանրական կենսագրություն՝ բացապարզելով այն բոլոր հոգեկան տվայտանքները և հոգեբանական ապրումները, որ վիճակվեց գրեթե բոլորիս:

📚«XXI» մատենաշարով լույս է տեսել Հրաչ Բեգլարյանի «Խեղված ողնաշարը երկրի» վեպը:
Խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան

📘«Խեղված ողնաշարը երկրի» վեպը 44-օրյա պատերազմի գեղարվեստական ընդհանրացումն է՝ ներառելով նաև այն բոլոր իրադարձությունները, որոնք տեղի ունեցան մեր կյանքում վերջին մեկ- երկու տարիներին: Մեկ հերոսի կենսագրությունը, ըստ էության, դառնում է ընդհանրական կենսագրություն՝ բացապարզելով այն բոլոր հոգեկան տվայտանքները և հոգեբանական ապրումները, որ վիճակվեց գրեթե բոլորիս:
_____

Գինը՝ 3490 դրամ
📍 Ձեռք բերելու համար այցելեք Դարան (Իսահակյան 16ա)
Գրեք 📩 էջին կամ պատվիրեք օնլայն https://daran.company.site
📲 010 56 80 38, 096 56 80 38
[email protected]
🚗 Մեր գրքերը հասանելի են ՀՀ ողջ տարածքում, Արցախում,
նաև`արտերկրում:

📚Ժիրայր Լիպարիտեանի «Հայաստան- Թուրքիա: Պետականութիւն, պատմութիւն, քաղաքականութիւն» աշխատությունն`  Հրատարակչությունը` «...
20/09/2021

📚Ժիրայր Լիպարիտեանի «Հայաստան- Թուրքիա: Պետականութիւն, պատմութիւն, քաղաքականութիւն» աշխատությունն`

Հրատարակչությունը` «Անտարես», 2021
Գինը` 7990 դրամ

📚Ժիրայր Լիպարիտեանի «Հայաստան- Թուրքիա: Պետականութիւն, պատմութիւն, քաղաքականութիւն» աշխատությունն`

Հրատարակչությունը` «Անտարես», 2021
Գինը` 7990 դրամ

📖 Այս հատորը առաջինն է հեղինակի գործերու յառաջիկայ երկու տարիներուն հրատարակուելիք հինգ հատորներ ընդգրկող շարքի մը:
Յաջորդ հատորներու թեմաներն են.
✅ Երրորդ Հանրապետութիւնը, Ղարաբաղեան հարցը, Անտարես, 2021
✅ Armenian- Turkish Relations, The Third Republic, The Karabakh Conflict. Antares, 2021
✅ Պատմագիտական նիւթեր. Ա. Յովհաննիսեանի ինստիտուտ, 2022
✅ Historical Essays. Ա. Յովհաննիսեանի ինստիտուտ, 2022
Գլխաւոր խմբագիր՝ Կարինէ Յարութիւնեան

Արեւմտահայերեն նիւթերու խմբագիր՝ Սեդա Հաքիմեան
Թարգմանիչներ՝
Յասմիկ Յարութիւնեան՝ 1, 4, 5, 6, 9, 10, 13, 15, 19
Վահէ Սահակեան՝ 2, 3, 7, 8, 10, 12, 20

Արեւմտահայերէնի փոխադրումներ՝
Խաչիկ Տէրտէրեան՝ 2, 13
Ժիրայր Լիպարիտեան՝ 1, 5, 6, 13
______

📍 Ձեռք բերելու համար այցելեք Դարան (Իսահակյան 16ա)
Գրեք 📩 էջին կամ պատվիրեք օնլայն https://daran.company.site
📲 010 56 80 38, 096 56 80 38
[email protected]
🚗 Մեր գրքերը հասանելի են ՀՀ ողջ տարածքում, Արցախում,
նաև`արտերկրում:

  Միշել Ուելբեք «Սերոտոնին»«Օտար գիր» մատենաշար
20/09/2021

Միշել Ուելբեք «Սերոտոնին»
«Օտար գիր» մատենաշար

Միշել Ուելբեք «Սերոտոնին»
«Օտար գիր» մատենաշար

Հռչակավոր Միշել Ուելբեքը՝ բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ Գոնկուրի դափնեկիրը, «Տարրական մասնիկներ», «Հնազանդություն» համաշխարհային բեսթսելերների հեղինակը, զարմացրեց բոլորին՝ գրելով կամերային վեպ ապաշխարհության, ափսոսանքի և կորած սիրո մասին: Գլխավոր հերոսը, լիովին հիասթափված կյանքից, թողնում է աշխատանքը և հեռանում տնից. նրա միակ ուղեկիցը դեղահաբերն են, որոնք մարմնին մատակարարում են սերոտոնին և լիովին սպանում շրջապատի հանդեպ ամեն մի հետաքրքրություն:
Միշել Ուելբեքի «Սերոտոնինը» համարվում է հեղինակի վերջին 20 տարվա լավագույն վեպը, վեպ ավանդական արժեքների քայքայման և անձնական ծանր ճգնաժամի մասին:
Ընդհանուր առմամբ՝ գիրքն այն մասին է, թե ինչպես է ստացվում, որ հրացանից նշան բռնելով՝ թիրախում ինքդ քեզ ես տեսնում:
2019 թվականի ապրիլի 19-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Միշել Ուելբեքին հանձնեց երկրի բարձրագույն պարգևը՝ Պատվո լեգեոնի շքանշանը: Նախագահը գրողին բնութագրեց որպես խիստ նյութապաշտ աշխարհում վերջին ռոմանտիկը:

Թարգմանությունը ֆրանսերենից ՝ Ռուզան Միրզոյանի
Խմբագիր` Շողեր Խաչատրյան
____

Գինը՝ 4990 դր.
📍 Ձեռք բերելու համար այցելեք Դարան (Իսահակյան 16ա)
Գրեք 📩 էջին կամ պատվիրեք օնլայն https://daran.company.site
📲 010 56 80 38, 096 56 80 38
[email protected]
🚗 Մեր գրքերը հասանելի են ՀՀ ողջ տարածքում, Արցախում,
նաև`արտերկրում:

#Սերոտոնին

📚Գրիգոր Բադալյանի  անչափ պահանջված «Տեղեկատվության հավաստիության գնահատման և ոչ վերբալ վարքի հոգեբանություն» աշխատությու...
20/08/2021

📚Գրիգոր Բադալյանի անչափ պահանջված «Տեղեկատվության հավաստիության գնահատման և ոչ վերբալ վարքի հոգեբանություն» աշխատությունն է: 🥰

📖 Աշխատության հիմնական նպատակն է սովորեցնել ընթերցողին կարողանալ նկատել մարդու ոչ վերբալ վարքի ակնհայտ և քողարկված դրսևորումները: Հետևաբար, վստահորեն կարող ենք ասել, որ ուսումնական ձեռնարկը նախատեսված է հատուկ ծառայությունների, ուժային որոշ կառույցների, բանակցային ծառայություն մատուցող կազմակերպությունների, գործարարների, նեթվորքինգով զբաղվող անձանց, պրակտիկ հոգեբանների և բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են շփման ընթացքում «կարդալ» մարդուն, գնահատել ընդունվող տեղեկատվության հավաստիությունունը և շփման միջոցով պայմանավորել իերնց գործունեության հաջողությունը:

Գինը` 4490 դր.
📍 Ձեռք բերելու համար այցելեք Դարան (Իսահակյան 16ա)
Գրեք 📩 էջին կամ պատվիրեք օնլայն https://daran.company.site
📲 010 56 80 38, 096 56 80 38
[email protected]
🚗 Մեր գրքերը հասանելի են ՀՀ ողջ տարածքում, Արցախում,
նաև`արտերկրում:

11/06/2021

Dracula Night | Գրքի շնորհանդես-կինոդիտում «Դարան»-ում

22/04/2021

Գրականագետ, խմբագիր Արքմենիկ ՆԻկողոսյանը կարդում, մեկնաբանում ու ունկնդիրների հետ քննարկում է Մեծ եղեռնի զոհ հայ բանաստեղծների գործերը։ «Խոսքի տարածություն»

✨ 💥  Վաղը՝ մարտի 27-ին ճանաչված թարգմանիչ, կինոգետ Զավեն Բոյաջյանը Zaven Boyajyan ԴԱՐԱՆ - ՀԱՅ ԳԻՐՔում հանդես կգա որպես գ...
27/03/2021

✨ 💥 Վաղը՝ մարտի 27-ին ճանաչված թարգմանիչ, կինոգետ Զավեն Բոյաջյանը Zaven Boyajyan ԴԱՐԱՆ - ՀԱՅ ԳԻՐՔում հանդես կգա որպես գրքի խորհրդատու:
⏰ 15:00ից մինչև 18:00-ն համեցեք ԴԱՐԱՆ, ձեռք բերեք գրքեր Զավեն Բոյաջյանի խորհրդատվությամբ և 20% զեղչով:

Zaven Boyajyan / Զավեն Բոյաջյան

  Սթիվեն Հոքինգը համարվում է մեր ժամանակի մեծագույն մտածողներից մեկը։ 21 տարեկանում կողային ամիոտրոֆիկ սկլերոզ ախտորոշմա...
24/03/2021

Սթիվեն Հոքինգը համարվում է մեր ժամանակի մեծագույն մտածողներից մեկը։ 21 տարեկանում կողային ամիոտրոֆիկ սկլերոզ ախտորոշմանը մարտահրավեր նետելուց հետո, նա ներշնչանքի աղբյուր էր դարձել շատերի համար։ Հոքինգը հայտնի է թե՛ տեսական ֆիզիկայում իր ձեռքբերումներով, թե՛ բարդ գաղափարները հանրամատչելի դարձնելու ունակությամբ։ Նրան սիրում էին իր չարաճճի հումորի համար։ Մահը վրա հասավ այն ժամանակ, երբ Հոքինգն աշխատում էր իր վերջին նախագծի վրա՝ այն գրքի, որում հավաքել էր իրեն ամենից հաճախ տրվող «մեծ» հարցերի պատասխանները։ Այնպիսի հարցերի, որոնք դուրս էին իր ակադեմիական ոլորտի շրջանակներից։

📚 ❓ Ձեր հարցին՝ առկա է արդյո՞ք Հոքինգի «Համառոտ պատասխաններ՝ կարևոր հարցերին» գիրքը, հրապարակային ասում ենք ԱՅՈ՛ 👍

Սթիվեն Հոքինգը համարվում է մեր ժամանակի մեծագույն մտածողներից մեկը։ 21 տարեկանում կողային ամիոտրոֆիկ սկլերոզ ախտորոշմանը մարտահրավեր նետելուց հետո, նա ներշնչանքի աղբյուր էր դարձել շատերի համար։ Հոքինգը հայտնի է թե՛ տեսական ֆիզիկայում իր ձեռքբերումներով, թե՛ բարդ գաղափարները հանրամատչելի դարձնելու ունակությամբ։ Նրան սիրում էին իր չարաճճի հումորի համար։ Մահը վրա հասավ այն ժամանակ, երբ Հոքինգն աշխատում էր իր վերջին նախագծի վրա՝ այն գրքի, որում հավաքել էր իրեն ամենից հաճախ տրվող «մեծ» հարցերի պատասխանները։ Այնպիսի հարցերի, որոնք դուրս էին իր ակադեմիական ոլորտի շրջանակներից։

✍️ Թարգմանությունն անգլերենից՝ Սիրանուշ Եսայանի
Խմբագիր՝ Գոհար Քալաշյան
______

📍Գինը՝ 4990 դր.
Ձեռք բերելու համար այցելեք Իսահակյան 16ա
Գրեք 📩 էջին կամ պատվիրեք օնլայն https://daran.company.site
📲 010 56 80 38, 096 56 80 38
[email protected]
🚗 Մեր գրքերը հասանելի են ՀՀ ողջ տարածքում, Արցախում,
նաև`արտերկրում:

#գիրք #գրքեր

ՖԱՈՒՍՏԵրանի նրա՛ն, ով հույս ունի դեռԴուրս գալու ծովից այդ մոլորության:Չիմացածն է մարդ երազում միայն,Իսկ իմացածին չի էլ կ...
15/01/2021

ՖԱՈՒՍՏ

Երանի նրա՛ն, ով հույս ունի դեռ
Դուրս գալու ծովից այդ մոլորության:
Չիմացածն է մարդ երազում միայն,
Իսկ իմացածին չի էլ կանգնում տեր:
Սակայն այս պահի բարիքը հիասքանչ
Եկ չդառնացնենք խոհերով տխուր:
Տե՛ս մայրամուտի լույսից ամենուր
Ինչպե՜ս են շողում հյուղերը կանաչ:
Օրը ավարտվեց: Արևը գնաց
Մյուս կողմն աշխարհի, որ կյանք պարգևի:
Ափսոս, որ չունեմ թևեր սրընթաց,
Չեմ կարող սուրալ հետքով արևի:
_________________

Յոհան Վոլֆգանգ Գյոթե «Ֆաուստ»
Թարգմանությունը գերմաներենից` Պարույր Միքայելյանի
Հրատարակչությունը՝ «Անտարես», 2020
Գինը՝ 6990 դրամ

💥💥   Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հայտարարված սպանության քրոնիկոն» վեպըԻսպաներենից թարգմանել է Կառա ՉոբանյանըԽմբագիր՝ Զավեն Բ...
14/12/2020

💥💥 Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հայտարարված սպանության քրոնիկոն» վեպը

Իսպաներենից թարգմանել է Կառա Չոբանյանը
Խմբագիր՝ Զավեն Բոյաջյան

📕 Մեծանուն գրողի այս գործը (1981), որ դասվում է XX դարի իսպանալեզու լավագույն 100 վեպերի շարքին, իրական հիմքեր ունի: Գիրքը պատմում է պատվի համար կատարված մի սպանության մասին, որն իրականում ոչ ոք չէր ցանկանում, անգամ մարդասպանները, և կարող էր տեղի չունենալ, բայց տեղի է ունենում մարդկային անտարբերության ու անլրջության, եսասիրության ու թեթևամտության, ինչպես և բազում անհեթեթ պատահականությունների զուգադիպության հետևանքով:

📖 Էջեր՝ 168
Կազմ՝ կոշտ
Լեզու՝ արևելահայերեն

✅Հրատարակչությունը` «Անտարես», 2020
✅ Գինը` 3490 դրամ
_______________

💥📚 Պատվիրեք այստեղ կամ այցելեք Իսահակյան 16ա
☎️010 56 80 38, 096 56 80 38
Վճարումը՝ Իդրամով, քարտային, Փեյ փալլ
Գրքերը հասանելի են ՀՀ ողջ տարածքում, Արցախում,
նաև`արտերկրում:

🚗Առաքումը Երևան` մինչև 5կմ` անվճար, ավելին՝ 600 դր.
ՀՀ մարզեր, Արցախ`260-900 դրամ՝ ըստ պատվիրված (գրքի) գրքերի քաշի
Արտերկիր`ըստ պատվիրված (գրքի) գրքերի քաշի

💥💥 Ավելի շատ գրքեր փնտրեք մեր կայքերում:
https://daran.company.site
https://daranhaygirq.wixsite.com/daran/copy-of-home

🔴 Հովիկ Աֆյանի «Կարմիր» վեպն  📖 Պատերազմները փոխում են ամեն ինչ: Նույնիսկ նկարիչների սիրած գույնը կամ պարուհիների նախընտ...
14/12/2020

🔴 Հովիկ Աֆյանի «Կարմիր» վեպն

📖 Պատերազմները փոխում են ամեն ինչ: Նույնիսկ նկարիչների սիրած գույնը կամ պարուհիների նախընտրած շարժումը: Անփոփոխ են մնում միայն մարդիկ, որոնք պատերազմում են կամ էլ խաղաղություն են որոնում՝ ամեն օր ավելի ու ավելի հեռանալով դրանից:
Տարբեր ժամանակների, պատերազմների, երազանքների ու ցավերի մասին այս պատմությունը մարդկանց մասին է, որոնք սիրում կամ կռվում են ամեն մեկն իր ներսում, իր տանը, իր քաղաքում, իր երկրի սահմանին: Եվ այդ սերն ու կռիվը րեբեք չեն ավարտվում:

Էջեր՝ 120
Չափս՝ 12,4x19
Կազմ՝ կոշտ
Լեզու՝ արևելահայերեն
Հրատարակչություն «Անտարես», 2020
📍Գինը՝ 2990 դրամ
______________

💥 Պատվիրեք այստեղ կամ այցելեք Իսահակյան 16ա

💥💥 Ավելի շատ գրքեր փնտրեք մեր կայքում:
https://daran.company.site

Աշոտ Սարգսյան «Անկախության վերականգնումը 1990-1991»Գիրքը շարունակությունն է, 2-րդ հատորը «Ղարաբաղյան շարժման պատմություն...
21/09/2020

Աշոտ Սարգսյան «Անկախության վերականգնումը 1990-1991»

Գիրքը շարունակությունն է, 2-րդ հատորը «Ղարաբաղյան շարժման պատմություն 1988-1989» վերնագրով 2018թ. հրատարակված աշխատության: Այն ամփոփում է Ղարաբաղյան կամ Հայկական ժողովրդավարական շարժման պատմության՝ կոմունիսական դարաշրջանի ավարտի և Հայաստանի անկախ պետականության հիմնարկեքի փուլերը: Հայաստանը շարունակում է իր առաջատար դերակատարությունը միջազգային նշանակություն ունեցող ժողովրդավարական գործընթացներում, որպես անկախ պետություն մուտք է գործում միջազգային հանրության ընտանիք ամենաբարձր վարկանիշով՝ ներսում ունենալով ամենածանր խնդիրներ և մարտահրավերներ:

Էջեր՝ 576
Կազմ՝ կոշտ
Լեզու՝ արևելահայերեն

Հրատարակչությունը` «Անտարես», 2020
Գինը՝ 8600 դրամ

📌 Այցելեք Դարան կամ պատվիրեք այստեղ
Մեր հասցեն`Իսահակյան 16ա , 010 (096) 56 80 38
🚗Երևան- մինչև 5կմ`անվճար, ավելին՝ 600 դր.
ՀՀ մարզեր, Արցախ- 420 դրամ
🟦Վճարումը՝ Իդրամով, քարտային, pay pall
Պատվիրեք օնլայն, ստացեք՝ տանը

01/09/2020
✨✨«... և դեռ ոչ ոք աշխարհին ավելի մեծ բարիք չի թողել, քան լավ գիրքն է»։ՈւԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ- 112💥💥Միայն այսօր` մեծ գրողի ծննդ...
31/08/2020

✨✨«... և դեռ ոչ ոք աշխարհին ավելի մեծ բարիք չի թողել, քան լավ գիրքն է»։
ՈւԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ- 112
💥💥Միայն այսօր` մեծ գրողի ծննդյան օրը Դարանում կգործի 20 % զեղչ Սարոյանի բոլոր գրքերի համար:
🔸Միջոցառմանը կարող եք միանալ այստեղ Սարոյանի ծննդյան օրը նշենք միասին

Կոնստանտին Ֆեդին «Քաղաքներ և տարիներ» (վեպ)«Բաբելոնյան գրադարան» մատենաշարՌուս գրող Կոնստանտին Ֆեդինի (1892-1977) «Քաղաք...
08/08/2020

Կոնստանտին Ֆեդին «Քաղաքներ և տարիներ» (վեպ)
«Բաբելոնյան գրադարան» մատենաշար

Ռուս գրող Կոնստանտին Ֆեդինի (1892-1977) «Քաղաքներ և տարիներ» վեպը քաղաքացիական պատերազմի և հեղափոխության մասին առաջին վեպերից է։ Բազմապլան է վեպի կոմպոզիցիան, և բազմազան է թեմատիկան՝ հեղափոխական Պետրոգրադը և միլիտարիստական Գերմանիան, հեղափոխական նոր Ռուսաստանը և հին աշխարհի պայքարը այդ նորի դեմ: Եվ, ի վերջո, վեպի ամբողջ ընթացքում հյուսվող հուզիչ մի սիրավեպ…

Էջեր՝ 536
Կազմ՝ կոշտ
Լեզու՝ արևելահայերեն

Ռուսերենից թարգմանեց Դորա Եսայանը
Հրատարակչությունը՝ «Անտարես», 2020

Գիրքը հարցրեք Երևանի բոլոր գրախանութներում:
ՀՀ մարզեր, Արցախ և Արտերկիր առաքելու համար գրեք ԴԱՐԱՆ - ՀԱՅ ԳԻՐՔ գրախանութին:

  Հրաչ Բեգլարյան «Կաթնծիրից անդին» (պատմավեպ)«Կաթնծիրից անդին» հոգևոր պատմավեպը նվիրված է IX դարի դեպքերին, մասնավորապես...
07/08/2020

Հրաչ Բեգլարյան «Կաթնծիրից անդին» (պատմավեպ)

«Կաթնծիրից անդին» հոգևոր պատմավեպը նվիրված է IX դարի դեպքերին, մասնավորապես՝ Բագրատունյաց թագավորության հաստատմանը, Սևանի անապատի Սուրբ Առաքելոց և Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցիների կառուցմանը, Մաշտոց Եղիվարդեցի, Զաքարիա Ձագեցի և Գևորգ Գառնեցի կաթողիկոսների գործունեությանը: Վեպում Աշոտ I և Սմբատ I Բագրատունիների գործունեությանը զուգահեռ արծարծվում են նաև հայ-բյուզանդական և հայ-արաբական հարաբերությունները: Վեպում նաև քննվում են ժամանակավորի ու հավերժականի տուրևառը, Արարչի և Նրա արարածների բարդ ու ոչ միանշանակ փոխհարաբերությունները:

Էջեր՝ 440
Կազմ՝ կոշտ
Լեզու՝ արևելահայերեն

Հրատարակչությունը` «Անտարես», 2020
Գինը՝ 4490 դրամ

Գիրքը հարցրեք Երևանի բոլոր գրախանութներում:
ՀՀ մարզեր, Արցախ և Արտերկիր առաքելու համար գրեք ԴԱՐԱՆ - ՀԱՅ ԳԻՐՔ գրախանութին:

Գրիշ Սարդարյան «Եսավ» (պատմվածքներ)«XXI» մատենաշարԳրիշ Սարդարյանի «Եսավ» ժողովածուն հեղինակի առաջին գիրքն է: Անգամ ամենա...
07/08/2020

Գրիշ Սարդարյան «Եսավ» (պատմվածքներ)
«XXI» մատենաշար

Գրիշ Սարդարյանի «Եսավ» ժողովածուն հեղինակի առաջին գիրքն է: Անգամ ամենասովորական խոսքուզրույցից պատմություն ստեղծելու նրա գրողական վարպետությունը զուգահեռվում է ինտերտեքստուալ հղումների, ենթագիտակցական միջամտությունների տպավորիչ խաղարկումների հետ:

Էջեր՝ 208
Կազմ՝ կոշտ
Լեզու՝ արևելահայերեն

Խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան
Հրատարակչությունը՝ «Անտարես», 2020
Գինը՝ 2990 դրամ

Գիրքը հարցրեք Երևանի բոլոր գրախանութներում:
ՀՀ մարզեր, Արցախ և Արտերկիր առաքելու համար գրեք ԴԱՐԱՆ - ՀԱՅ ԳԻՐՔ գրախանութին:

Հարուկի Մուրակամի «Նորվեգական անտառ» (վեպ)«Օտար գիր» մատենաշար«Նորվեգական անտառը» (1987) վիթխարի հաջողություն բերեց Հարո...
06/08/2020

Հարուկի Մուրակամի «Նորվեգական անտառ» (վեպ)
«Օտար գիր» մատենաշար

«Նորվեգական անտառը» (1987) վիթխարի հաջողություն բերեց Հարուկի Մուրակամիին՝ նրան մղելով երևելի ճապոնացի գրողների շարքը և հանրահայտ մեդիադեմք դարձնելով: Տանջագին հասունացման և անհնարին սիրո այս թախծալի պատմությունը, որ շաղախված է անսփոփ կարոտախտի խռովուն շեշտերով ու մահվան շնչով, զուտ ճապոնական նրբազգացության դրոշմն ունի նույնիսկ ամենաբաց տեսարաններում: Թեև գրքում նկատելի են գրողի կենսագրությանն առնչվող մանրամասներ, Մուրակամին հերքել է իր նշանավոր վեպի ինքնակենսագրական բնույթը:

Էջեր՝ 456
Կազմ՝ կոշտ
Լեզու՝ արևելահայերեն

Ճապոներենից թարգմանեց՝ Լիլիթ Խանսուլյանը
Խմբագիր՝ Զավեն Բոյաջյան
Հրատարակչությունը՝ «Անտարես», 2020

Գիրքը հարցրեք Երևանի բոլոր գրախանութներում:
ՀՀ մարզեր, Արցախ և Արտերկիր առաքելու համար գրեք ԴԱՐԱՆ - ՀԱՅ ԳԻՐՔԻՆ:

 Անդրե Ժիդ «Նեղ դուռը» (վիպակ)«Նոբելյան մրցանակակիրներ» մատենաշարՖրանսերենից թարգմանեց Աննա ՀակոբյանըՖրանսիացի գրող, Նոբ...
06/08/2020

Անդրե Ժիդ «Նեղ դուռը» (վիպակ)
«Նոբելյան մրցանակակիրներ» մատենաշար
Ֆրանսերենից թարգմանեց Աննա Հակոբյանը

Ֆրանսիացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրե Ժիդի (1869-1951) «Նեղ դուռը» վիպակը նրա ամենայուրահատուկ ստեղծագործություններից է: Առաքինության անվան տակ վիպակի հերոսները փորձում են իրենց զերծ պահել մարմնական հաճույքներից, որն ի վերջո հանգեցնում է ողբերգության:

Հրատարակչությունը` «Անտարես», 2020
Գիրքը հարցրեք Երևանի բոլոր գրախանութներում:
ՀՀ մարզեր, Արցախ և Արտերկիր առաքելու համար գրեք ԴԱՐԱՆ - ՀԱՅ ԳԻՐՔ գրախանութին:

20/11/2019

Վահագն Գրիգորյան «Պողոս- Պետրոս» (վեպ)

«Պողոս- Պետրոս» վեպում Վահագն Գրիգորյանը մեկ տոհմի պատմությամբ գեղարվեստական ընդհանրացումներով ներկայացնում է հայ- ռուսական հարաբերությունների 200-ամյա պատմությունը՝ 1828 թվականի Երևանի բերդի գրավումից մինչև մեր օրեր:

Խմբագիր՝ Նվարդ Գրիգորյան
Հրատարակչությունը՝ «Անտարես», 2019
Գինը՝ 5990 դրամ

Մեր հասցեն` Իսահակյան 16ա
Հեռ. 010 56 80 38, 096 56 80 38

Address

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Նոր գրքեր- օնլայն վաճառք posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Նոր գրքեր- օնլայն վաճառք:

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Contact The Business
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share