Bunker Studio

Bunker Studio Video maker, cameraman

02/23/2023

Այսօր պատրաստում ենք համեղագույն խոզի ազդրամիս՝ համեմված կարմիր գինով և համն ուժգնացնող համեմունքներով։
Խոզի ազդրը նախապես ոսկրահան ենք անում և կապկպում թելերով, որպեսզի որոշակի ձև ստանա։ Այնուհետև`
1. 8-10 ժամ թողնում ենք աղաջրի մեջ` նախապես ջրին ավելացնելով սև հատիկավոր պղպեղներ, դափնու տերևներ։
2. Մարինացնելուց հետո ազդրը համեմում ենք աղացած կարմիր պղպեղով, սև պղպեղով, սոխով, սխտորով, շաֆրանով, խոշոր աղով։ Թողնում ենք ևս 40-60 րոպե։
Ապա միսը անձեռոցիկով հնարավորինս չորացնում ենք։
4. Նախապես տաքացրած բուսայուղի մեջ ենք իջեցնում խոզի ազդրը և ամեն կողմից լավ տապակում այնպես, որ բոլոր կողմերից լավ կարմրի։
5. Ապա ավելացնում ենք կարմիր գինի և եփում ենք ամեն կողմը ուղիղ մսի քաշի կեսի չափով։
/օրինակ, եթե 2 կգ է միսը, ուրեմն ամեն կողմը եփում ենք 1 ժամ/
6. Ամեն ինչ արդեն պատրաստ է։
Թողնում ենք մի քիչ քամվի ու մատուցում։
Բարի ախորժակ🍷🍗

Այսուհետ մեր էջում կկիսվենք հայկական խոհանոցից հետաքրքիր փաստերով և տեղեկություններով, խոհանոցային գաղտնիքներով ու պատրա...
02/20/2023

Այսուհետ մեր էջում կկիսվենք հայկական խոհանոցից հետաքրքիր փաստերով և տեղեկություններով, խոհանոցային գաղտնիքներով ու պատրաստմամբ։

Այ օրինակ այսօր կխոսենք դոլմայի անվան ծագումից ու թե երբվանից և ինչպես է պատրաստվել այն Հայաստանում։

«Տոլմա» բառն առաջացել է ուրարտական «տոլի» կամ ուրարտերեն «ուդուլի» բառից, որը նշանակում է «խաղողի տերև»: Հնագույն բաղադրատոմսերը վկայում են, որ սկզբում այն փաթաթվել է միայն խաղողի տերևով, հետագայում օգտագործվել են նաև կաղամբի, բանջարի, սերկևիլի և հաղարջի տերևներ: Տոլմայի առաջին բաղադրատոմսը թվագրվում է 8րդ դար:

Տոլմայի բազմաթիվ տարատեսակներ են առանձնացվում: Դրանցից մեկն է Պասուց տոլման, որը պատրաստվում է միմիայն հատիկեղենից: Հնում պասուց տոլման պատրաստել են գարնանամուտին, ինչը խորհրդանշում էր երկրագործական տարվա սկիզբը:

2011 թվականից ամեն տարի Հայաստանում անց է կացվում ավանդական տոլմայի փառատոնը, որի հիմնական նպատակը ազգային արժեքների պահպանումն է: Փառատոնի ժամանակ ներկայացվում են տոլմայի ավելի քան 60 տեսակներ, ինչպես նաև փառատոնի ժամանակ է հենց պատրաստվում ամենաերկար տոլման:

02/14/2023

Ահա և մեր նոր հոլովակը՝ բնության գրկում պատրաստելիս։

Այս անգամ գլխավոր բաղադրիչը նապաստակի միսն էր՝ իր օգտակար և եզակի բաղադրությամբ։

Կարող եք հետևել մեր օրինակին և համեմել ու մարինացնել հենց մեր տարբերակով, վստահեցնում ենք, որ անմահական համով ու հոտով է լինելու։

Իսկ հիմա եկեք վայելենք, հավանելու դեպքում մեկնաբանություններ ու սրտիկներ թողնենք։

Հմմմմ մատներն էլ հետն ենք ուտելու։Իսկ Ձեզ դու՞ր է գալիս մեր պատրաստման ֆորմատը։
02/14/2023

Հմմմմ մատներն էլ հետն ենք ուտելու։

Իսկ Ձեզ դու՞ր է գալիս մեր պատրաստման ֆորմատը։

Մեկնաբանություններում գրեք, թե ինչ ուտեստի պատրաստում կցանկանաք տեսնել հանգիստ բնության գրկում 💚
02/11/2023

Մեկնաբանություններում գրեք, թե ինչ ուտեստի պատրաստում կցանկանաք տեսնել հանգիստ բնության գրկում 💚

02/05/2023

Այսօր պատրաստում ենք Հայկական խոհանոցի գլուխգործոցներից մեկը՝ Տժվժիկը։

Մեզ մոտ այն պատրաստվում է ամենաճիշտ բաղադրատոմսով՝ կրակը՝ մարմա՜նդ- մարմանդ, սոխը՝ մա՜նր-մանր🥰

Իսկ դուք գիտե՞ք, թե որտեղից է առաջացել անվանումը։

Ասում են լյարդի և սոխի միասին տապակվելու ձայնից լսվել է ձայները և այդպես անվանվել տժվժիկ։

Դե ինչ բարի դիտում ❤

02/01/2023

Ձեր փոքրիկը սիրում է հեքիաթ պատմել և շատ է ցանկանում հանդիպել իր սիրելի հերոսների՞ն, մենք իրականություն կդարձնենք նրանց երազանքը և նրանց սիրելի կերպարները կսկսեն խոսել😍🧙‍♂️🧜‍♀️🧞‍♂️:
Հեքիաթը պատմում և իր սիրելի հերոսներին նկարում է փոքրիկը, ինչից հետո սկսվում է կախարդանքը:
Կենդանացրեք ձեր փոքրիկի շուրթերով պատմած հեքիաթը և նվիրեք իրեն 🤩🎩🐞🦋:

01/29/2023

Բարի գալուստ Bunker Studio -ի պաշտոնական էջ։
Այստեղ դուք կհանդիպեք նմանը չունեցող ձևաչափի, լի՝հանգստացնող, դեպի մանկություն տեղափոխող ու զվարճացնող տեսանյութերով։

Ուրախ կլինենք լսել Ձեր կարծիքը մեր կատարած աշխատանքի մասին։

Բարի դիտում 🙂

Address

3016 Honolulu Avenue, Glendale, CA 91214
La Crescenta-Montrose, CA
91214

Opening Hours

Monday 9am - 6pm
Tuesday 9am - 6pm
Wednesday 9am - 6pm
Thursday 9am - 6pm
Friday 9am - 6pm

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Bunker Studio posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Bunker Studio:

Videos

Share


Other La Crescenta-Montrose media companies

Show All