Arm True News

  • Home
  • Arm True News

Arm True News ժամանցային և տեղեկատվական հարթակ
(2)

12/02/2023
Հոգնելով անընդհատ նույն արտահայտությունը լսելուց. «Ի՞նչ ես անում ամբողջ օրը», Ֆլորիդայի դաջվածքի նկարիչ Ռիշել Քասլբերրին...
03/02/2023

Հոգնելով անընդհատ նույն արտահայտությունը լսելուց. «Ի՞նչ ես անում ամբողջ օրը», Ֆլորիդայի դաջվածքի նկարիչ Ռիշել Քասլբերրին որոշեց գրառում գրել բոլոր տնային տնտեսուհի մայրերի անունից:
Յուրաքանչյուր ոք պետք է կարդա սա, որպեսզի իսկապես գնահատի այն անհավանական զոհաբերությունները, որոնք մայրերն անում են իրենց երեխաների համար:

Ամեն ինչ սկսվում է երևակայական իրավիճակից, երբ ամուսինը (Ա) հանդիպում է հոգեբանի (Հ) հետ:

« Հ։ —Ինչո՞վ եք զբաղվում, միստր Ռոջերս:
Ա։ —Ես աշխատում եմ որպես հաշվապահ բանկում:
Հ։ — Իսկ ձեր կի՞նը:
Ա։ — Չի աշխատում: Նա տնային տնտեսուհի է։
Հ։ — Ո՞վ է նախաճաշ պատրաստում ձեր ընտանիքի համար:
Ա։ — Կինս, որովհետև չի աշխատում։
Հ։ — Ո՞ր ժամին է նա արթնանում:
Ա։ — Նա շուտ է արթնանում, որովհետև պետք է ամեն ինչ կազմակերպի. հավաքել և հագցնել երեխաներին, հետևել, որ նրանք ուտեն, մաքրեն ատամները և իրենց հետ տանեն այն ամենը, ինչ անհրաժեշտ է: Արթնանում է ամենափոքրի հետ, փոխում տաքդիրը, կրծքով կերակրում։ Հետո բուտերբրոդներ է պատրաստում բոլորի համար:
Հ։ — Ինչպե՞ս են ձեր երեխաները դպրոց հասնում:
Ա։ — Իմ կինն է տանում նրանց, քանի որ նա չի աշխատում:
Հ։ — Ի՞նչ է նա անում հետո:
Ա։ —Սովորաբար կենտրոն մեկնելիս ինքն է որոշում, թե ինչ կարող է անել, որպեսզի ավելորդ անգամ փոքրի համար նախատեսված մեքենայի նստատեղը չհանի։ Նա կարող է վճարել հաշիվները կամ գնալ խանութ։ Երբեմն նա մոռանում է ինչ-որ բան և ստիպված է լինում նորից դուրս գալ տնից երեխայի հետ։ Երբ նա տուն է վերադառնում, կերակրում է երեխային, փոխում նրա տակդիրները և պատրաստում քնելու, մաքրում է խոհանոցը, լվացք է անում և մաքրում տունը։ Դե, նա չի աշխատում:
Հ։ — Ի՞նչ եք անում երեկոյան, երբ աշխատանքից տուն եք գալիս:
Ա։ — Իհարկե, հանգստանում եմ: Ես հոգնում եմ բանկում մի ամբողջ օր անցկացնելով։
Հ։ — Ի՞նչ է անում ձեր կինը երեկոյան:
Ա։ — Նա ընթրիք է պատրաստում, կերակրում է մեզ, լվանում ամանները, նորից մաքրում է խոհանոցը, հետևում է, որ շանը զբոսանքի հանենք։ Նա օգնում է երեխաներին տնային առաջադրանքների հարցում, իսկ հետո նրանց պատրաստում քնելու՝ տաք կաթ տալով, համոզվելով, որ նրանք հագնում են պիժամաները և մաքրում ատամները: Հետո նա գիշերը վեր է կենում փոքրիկին կրծքով կերակրելու և անհրաժեշտության դեպքում նրա տակդիրները փոխելու համար։ Չէ՞ որ նա ստիպված չէ առավոտյան արթնանալ աշխատանքի գնալու համար»։

⚜️ Սա աշխարհի կանանց մեծ մասի առօրյան է, որը սկսվում է վաղ առավոտից և շարունակվում մինչև գիշեր... Եվ սա կոչվում է «չի աշխատում»?! Տնային տնտեսուհիները չունեն դիպլոմներ, բայց առանցքային դեր ունեն ընտանեկան կյանքում։ Գնահատե՛ք ձեր կնոջը, մորը, տատիկին, մորաքրոջը, քրոջը, աղջկան... Որովհետև նրանց զոհողությունն անգին է։

Ինչ-որ մեկը նրան հարցրեց... «Աշխատո՞ւմ եք, թե՞ պարզապես տնային տնտեսուհի եք»: Նա պատասխանեց. « Ես աշխատում եմ որպես կին օրական 24 ժամ, ես մայր եմ, կին, դուստր, զարթուցիչ, խոհարար, սպասավոր, դայակ, վարպետ, պահակ, խորհրդական, և ոչ արձակուրդ ունեմ, ոչ էլ՝ հիվանդ օրերի համար նախատեսված օրեր, օր ու գիշեր աշխատում եմ, և դրա համար չեմ վարձատրվում…
Եվ դեռ շատ հաճախ լսում եմ «Բայց ի՞նչ ես անում ամբողջ օրը» արտահայտությունը»։

⚜️ Նվիրվում է բոլոր կանանց, ովքեր իրենց կյանքը տվել են հանուն ընտանիքի բարօրության։

հեղինակ անհայտ
________________________________________
✔️ Միացիր Անձի Ինքնակատարելագործում էջին😉✔️

Հպարտ եմ❤
31/01/2023

Հպարտ եմ❤

Գագիկ Դավթյանը զբաղերել է 21-րդ տեղը:

Կինն առաջին հերթին պետք է ինքնասիրություն ունենա, հետո նոր համեստություն ու խոնարհություն, քանի որ անինքնասեր կինը, համե...
24/01/2023

Կինն առաջին հերթին պետք է ինքնասիրություն ունենա, հետո նոր համեստություն ու խոնարհություն, քանի որ անինքնասեր կինը, համեստ ու խոնարհ կերպարում նմանվում է բանող էշի, ով ուսերին է վերցնում աշխարհի ծանրություն ու մոռանում իր մասին: Էշերին ոչ ոք չի սիրում, զուր եք ջանում այդ դերում լինել, նրա միակ պարգևը` մտրակի հարվածների քչությունն է, իսկ երազանքը` բեռի թեթևությունը, դեռ ոչ ոք էշի արձան չի կառուցել:
Երբեմն ինքնասիրության բացակայությունը չնկալողները, իրենց գոյության հազիվ հազ քարշ տալն անվանում են ճակատագիր ու հլու հնազանդվում նրան, չհասկանալով, որ ճակատն իրենցն է գրողն էլ իրենք են, հարկավոր է ընդամենը համարձակություն ունենալ ու մատիտը ձեռքն առնել:
Սիրեք ձեզ կանայք, որովհետև ձեր փոխարեն ու ձեզանից լավ, ոչ ոք ձեզ չի սիրելու, զբաղվեք ձեզանով, խնամեք ձեզ, ապրեցրեք ձեզ, ուղղեք մեջքն ու թափ տվեք ուսերը: Հայելու առաջ կանգնեք ոչ թե ձեր թերությունները քողարկելու և ուրիշին դուր գալու, այլ ձեր հոգու չբացահայտած աշխարհը ձեր իսկ աչքերում տեսնելու և ունեցածով հպարտանալու համար:
Հարգեք ձեզ, սիրելուց շատ հարգեք, որովհետև հարգանքը սիրո պես երես չի տալիս, և ոչ էլ գաղտնի ծկի է բերում:
Կին, աշխարհում ամենից ամենան, անկրկնելի ու առեղծվածային էակ, ամեն մեկի համար մի´ բացահայտվիր, ոչ ոքի առաջ մի´ թուլացիր և երբեք արժեքդ մի´ կորցրու, որովհետև դու անգին ես, դու ընտրյալ ես ու քեզ է տրված մարդ ծնելու մեծագույն պատիվն ու կարողությունը:
Մի´ արժեզրկվիր նույնիսկ հանուն այն շնչի, որ դուրս է գալիս քո ներսից...

Арев Арев
________________________________________
✔️ Միացիր Անձի Ինքնակատարելագործում էջին😉✔️

Նրանց տուն դարձին հաշված օրեր էր մնացել...Մեկն այս գիշեր քնեց, մորն ամուր գրկելով ու ասելով, Չմտածես, բան չմնաց շուտով տ...
20/01/2023

Նրանց տուն դարձին հաշված օրեր էր մնացել...

Մեկն այս գիշեր քնեց, մորն ամուր գրկելով ու ասելով, Չմտածես, բան չմնաց շուտով տանը կլինեմ, այ կտեսնես...Մա՜մ...

Մեկն այս գիշեր քնեց,
սիրած աղջկան ասելով որ գամ մեծ ու ճոխ հարսանիք կանենք...դու միայն դիմացիր...

Մեկը քնեց Աղոթքը շուրթերին ու հավատը սրտում, որ անպայման մի օր տուն կգնա...
Որ կգրկի... որ կասի... որ կպատմի...
Որ կսիրի...

Մեկը քնեց դառնացած այս աշխարհի ծուռ լինելուց... սուտ լինելուց... կեղծ լինելուց... լինելուց...

Մեկը քնեց, բայց երազեց, որ հենց տուն հասնի, անպայման՜, անպայման գրկելու է Մորն ու ասի , որ Շնորհակալ է, որ հենց ինքն է իր մայրը...

Մեկը քնեց ու այդպես էլ չհասցրեց զանգի տուն, ու մտածեց լավ .«առավոտյան կզանգեմ », իսկ առավոտն այդպես էլ չեկավ...

Մեկը քնեց հիշելով մանկության տաք հացը, գյուղի ընկերներին ու պապուն, որի հետ ձեռք-ձեռքի տված շրջել էին ողջ գյուղը...

Մեկը քնեց, այդպես էլ չհասկանալով, թե ինչու է մեկին տրված ապրել ազատ ու անհոգ, իսկ իրեն այս փոքրիկ հողակտորը, որն անընդհատ ուզում են խլել... ու որն անընդհատ կյանքեր էր խլում...

Մեկը քնեց, բայց աչքերի առջև Հայրն էր` հիվանդ , բայց հավատով, որ որդին շուտով տանը կլինի...
ՈՐԴԻՆ ՇՈւՏՈՎ ՏԱՆԸ ԿԼԻՆԻ...

Մեկը քնեց... ու երազում տանն էր... մայրը սեղան էր բացում, իսկ հայրը «հորովել» էր երգում...

Մեկը օրացույցի վրա ջնջեց հունվարի 18-ը ու շուտ քնեց, որ օրերը շուտ անցնեն... որ տուն գնա...
Որ հասնի... որ գրկի... որ ասի....

Մեկը քնեց արցունքն աչքերին...
Բայց հանկարծ ամաչեց, որ արդեն տղամարդ է ու լաց է լինում... Հիշեց, որ հայրն ասում էր.«Տղամարդը երբեք պիտի լաց չլինի...»
Մաքրեց աչքերն ու քնեց...

Մեկը քնեց....
Ուղղակի քնեց....
Ու երբեք չիմացավ... որ առավոտը չի գալու...

Էլ երբեք չի գալու...

19.01.2023
Նունե Հակոբյան

Երբ 2-5 տարեկան երեխան ամբողջ օրը տրամադրում է հեռախոսին, նշանակում է ծնողը ժամանակ չի գտել իր երեխայի համար: Կախվածությ...
19/01/2023

Երբ 2-5 տարեկան երեխան ամբողջ օրը տրամադրում է հեռախոսին, նշանակում է ծնողը ժամանակ չի գտել իր երեխայի համար:
Կախվածություններն հենց այնպես չեն առաջանում, դրանք վարքի պարբերաբար կրկնությունների արդյունք են:
😞 Մի օր մտածում եք. «Մեծ մարդ եմ , հո պահմտոցի, կամ տունտունիկ չեմ խաղալու երեխայի հետ»
😞Մի օր մտածում եք «Լավ, խաղացի, բա գործերս ո՞վ անի»
😞Մի օր մտածում եք «Մի քիչ թող հեռախոսով խաղա, մինչև կազատվեմ», հետո պարզվում է, որ գործից գործ է բացվում, իսկ կախվածությունն էլ ավելի է խորանում:
Պարզվում է ճիշտը խաղալն էր, մեծ չձևանալը, երեխային ընկեր լինելը՝
🙂 ձեռքը ականջին դնելն ու իբր հեռախոսով իրար հետ խոսելը, 🙂երեխայի պատրաստած ցեխով ճաշերը թաքուն թափելն ու ցույց տալը, թե շատ համեղ էր ու դու հաճույքով կերել ես
🙂 թաքնվելը մի այնպիսի տեղում, որտեղ վստահ ես արագ կգտնի քեզ, որ խաղից հաճույք ստանա
🙂 Տան մեջ վերմակներով իրար հետ տուն սարքելն ու գայլերից այդ տանը թաքնվեը...
Ու դուք չեք լսի հեռախոսի անուն այդ ժամանակ, որովհետև, երբ դառնում ես հոգատար ծնող, անհետանում են անլուծելի թվացող խնդիրները!

Անի Խուդոյան
________________________________________
✔️ Միացիր Անձի Ինքնակատարելագործում էջին😉✔

20 օրից տուն էին գալու Տղերքը🥺Չավարտվող մղձավանջ....😥Չներեք Տղերք ....Չներեք...💔
19/01/2023

20 օրից տուն էին գալու Տղերքը🥺
Չավարտվող մղձավանջ....😥
Չներեք Տղերք ....Չներեք...💔

16/01/2023

Կյանքի լավագույն դասերը տալիս են դավաճան ընկերներն ու ուրացող բարեկամները։

Նելլի Հակոբյան

Կյանքում ամենամեծ կորուստն այն է, երբ ինչ-որ բան մեռնում է քո ներսում... Երբ տեսնում ես, որ չկան այլևս այն մարդիկ,ովքեր ...
10/01/2023

Կյանքում ամենամեծ կորուստն այն է, երբ ինչ-որ բան մեռնում է քո ներսում... Երբ տեսնում ես, որ չկան այլևս այն մարդիկ,ովքեր կային մի ժամանակ, ու դա նրանից չէ, որ դու փոխվել ես,դա նրանից է,որ բարձրանալու ճանապարհին նրանք հետ չեն նայել դեպի քեզ,որովհետև մտածել են, որ նրանց այլևս պետք չես գալու։ Փողը կգա ու կգնա, նրանում չէ երջանկությունը, աշխարհում ամենակարևորը կլինեն ու կմնան այն մարդիկ, ովքեր քեզ հետ էին ամենադժվար պահերին։ Կյանքը բումերանգ է, մի օր հաստատ կյանքը քեզ էլ երես կտա, բայց ինչ պարագայում էլ հայտնվես, երբեք չկորցնես քո լավ մարդու տեսակը, որովհետև դու նրանով ես հարուստ, այդ հարստությունը ոչ ոք չի գողանա քեզանից, որովհետև դու հարուստ ես հոգով։

Հռիփսիմե Մարտիրոսյան
________________________________________
✔️ Միացիր @Անձի Ինքնակատարելագործում էջին😉✔️

ԵՂԻՐ… •Եղիր այնտեղ, որտեղ քո կարիքն ունեն ու սիրում են քեզ …•Եղիր քո ափսեում եւ մի դատիր ուրիշինը, ուրիշինն էլ լավն է հե...
09/01/2023

ԵՂԻՐ…
•Եղիր այնտեղ, որտեղ քո կարիքն ունեն ու սիրում են քեզ …
•Եղիր քո ափսեում եւ մի դատիր ուրիշինը, ուրիշինն էլ լավն է հենց իր համար…
•Եղիր այն կետում, որտեղ սիրտդ բացվում է ապրելու համար, որտեղ հոգիդ ճախրում է եւ ուզում արարել։
• Եղիր ճրագ ու նկատիր ուրիշի ներսի ճրագն էլ , եւ մի մարիր։
• Գովեստի խոսքեր ասա սրտից ու սխալն ուղղելիս գրկիր սիրտն այնպես, որ չնեղվի հանկարծ։
• Ընդունիր կյանքդ… դու ճիշտ այն տեղում ես, որին ներում է գիտակցությունդ,փոխելով ներաշխարհդ, կփոխվի իրականությունդ։
• Եթե գտել ես մեկին, ում կողքին եւ ում սիրով դու աճում ես՝ փայփայիր, իրական սերը բարձրացնում է մարդուն, իսկ միայն մարմնական կիրքը՝ ցավ պատճառում, քանզի ՍԵՐՆ ԱԶԱՏ Է, ԿԻՐՔԸ՝ ԲԱՆՏԱՐԿՈՂ…
• ԵՂԻՐ… եղիր այնտեղ, որտեղ լուսավոր է նույնիսկ առանց լույսի… քանզի լույսը ներսի երեւույթ է, ու արտաքին աչքերը չեն միայն տեսնողը… մեր ներքին տեսողությունն է հղկում մեր հոգին…
• Բռնիր այն ձեռքը… ում կյանքի գծերի մեջ քո մասին թրթիռներն են պտտվում ու սպասում… իսկ եթե ԿԱՍ… ու ասում են ՉԿԱՍ… ուրեմն շատ ես եղել այդ կետում, գնալուդ ժամանակն է։
• ԵՂԻՐ ԱՅՆՏԵՂ… ՈՐՏԵՂ ՔՈ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԵՆ ՈՒ ԴՈՒ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՍ… ամոթ չէ սիրուց ու չիմացությունից լաց լինելը… ամոթ չէ հեռանալիս ՝ մասնատվելը, ամոթ չէ ցավից գոռալը… ԱՄՈԹ Է ԿԵՂԾ ԼԻՆԵԼԸ ԻՆՔԴ ՔՈ ԱՌՋԵՒ…

ԼՈՒՅՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Нарине Багдасарян

10-ամյա տղան մտնում է դեղատուն.- Հրաշք ունե՞ք, քեռի: -Հրա՞շք, իսկ ինչի՞դ է պետք:- ՄԱՅՐԻԿՍ հիվանդ է, ՀԱՅՐՍ ասաց, որ միայն...
03/01/2023

10-ամյա տղան մտնում է դեղատուն.
- Հրաշք ունե՞ք, քեռի:
-Հրա՞շք, իսկ ինչի՞դ է պետք:
- ՄԱՅՐԻԿՍ հիվանդ է, ՀԱՅՐՍ ասաց, որ միայն հրաշքը կփրկի: Ես էլ բերել եմ հավաքածս ողջ գումարը, որ հրաշք գնեմ:
Դեղագործը տխրությամբ.
-Սիրելի՛ս,ես չեմ կարող քեզ օգնել: Այստեղ ՀՐԱՇՔՆԵՐ չեն վաճառում...
Երեխայի աչքերը լցվեցին.
-Բայց ՄԱՅՐՍ մեռնում է, խնդրու՜մ եմ , ինձ հրաշք տվե՛ք...
Հանկարծ մի ձեռք ետևից շոյում է երեխայի գլուխը և մեղմ ձայնով.

-Արի,՛ տեսնենք՝ ինչքա՞ն գումար ունես։
Մետաղադրամները հաշվելուց հետո.
- Աստված ի՜մ, դու այնքա՜ն փող ունես, որ ՄԱՅՐԻԿԻԴ համար կարող ես հրաշք գնել:
Երեխայի հետ որոշ ժամանակ խոսելուց հետո.
- Դե հիմա ինձ ձեր տուն տա՛ր, տեսնենք՝ ՄԱՅՐԻԿԻԴ համար կարո՞ղ ենք հրաշք գտնել:
Անծանոթը երկու օր անց, առանց որևէ գումարի կատարեց երեխայի ՄՈՐ գլխուղեղի վիրահատությունը: ՄԱՅՐԸ բուժվեց:
Այդ բժիշկը աշխարհահռչակ նյարդաբան, պարսիկ պրոֆեսոր դոկտոր Մաջիդ Սամիին էր:

Շուշաննա Հայասա
_______________________________________
✔️ Միացիր Անձի Ինքնակատարելագործում էջին😉✔️

Տղամարդ կա`առավոտյան աշխատանքի գնալուց առաջ ժամերով կանգնում է հայելու առաջ ու ակնածանքով, ինքնահիացումով սանրվածքն ուղղ...
30/12/2022

Տղամարդ կա`առավոտյան աշխատանքի գնալուց առաջ ժամերով կանգնում է հայելու առաջ ու ակնածանքով, ինքնահիացումով սանրվածքն ուղղում, տղամարդ էլ կա` բավարարվում է մի քանի րոպե հայելու դիմաց իր ու սիրելի կնոջ արտացոլանքին ժպտալով`ուրախությունից, որ նախորդ օրվա սանրվածքը չի փչացրել ու կարիք չունի նորը անելու:

Տղամարդ կա`մի ընտանիք է պահում ու բողոքում է պատասխանատվության ծանրությունից, տղամարդ էլ կա` ընտանիքի հետ մի քանի հզոր ընկերություն է ղեկավարում ու շողում է հպարտությունից:

Տղամարդ կա դժգոհում է, որ կնոջ հագին թավշյա բարձրակրունկներ, նուրբ շորիկ վերջին անգամ իրենց հարսանիքին է տեսել ու առանց քաշվելու` աչքերով օգտվում է ուրիշ սիրուն կանանց գեղեցկությունից, տղամարդ էլ կա`հագցնում է կնոջը տիկնիկի պես, նրբացնում քնքուշ պարանոցը զարդերով, ու երկուսով զարդարվում են երջանկությունից:

Տղամարդ կա`շուկայից ծանր տոպրակներով վերադարձող իր կնոջը խոհանոցի դռան մոտ է դիմավորում, տղամարդ էլ կա`շուկայի:

Տղամարդ կա`ուժեղ է, տղամարդ էլ կա`ուժեղ կին ունի:

Գայանե Մխոյան
________________________________________
✔️ Միացիր Անձի Ինքնակատարելագործում էջին😉✔️

ԼՌԵԼ ԻՄԱՑԵ՛ՔՀԱԿՈԲ ՊԱՏՐԻԱՐՔ ՆԱԼՅԱՆ - 1706-1764«․․․ՈՄԱՆՔ ԱՍԱՑԻՆ՝ «ՍԱ ԿԱՄ ՈՉԻՆՉ ՉԳԻՏԻ, ԿԱՄ ՀԻՄԱՐ Է»։ ՍՈԿՐԱՏԵՍԸ ՊԱՏԱՍԽԱՆԵՑ․ ...
29/12/2022

ԼՌԵԼ ԻՄԱՑԵ՛Ք

ՀԱԿՈԲ ՊԱՏՐԻԱՐՔ ՆԱԼՅԱՆ - 1706-1764

«․․․ՈՄԱՆՔ ԱՍԱՑԻՆ՝ «ՍԱ ԿԱՄ ՈՉԻՆՉ ՉԳԻՏԻ, ԿԱՄ ՀԻՄԱՐ Է»։ ՍՈԿՐԱՏԵՍԸ ՊԱՏԱՍԽԱՆԵՑ․ «ՀԻՄԱՐԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԼՌԵԼ»։

Շատախոսությունն առաջ է գալիս իմաստության պակասից։ Շատախոսները կամ կրկնաբանությամբ են զբաղվում, կամ իրենց միտքը համառոտ չեն կարողանում ներկայացնել, որի համար էլ երկարախոսում են։ Փիլիսոփաներից մեկն ունկնդրում էր մի երկարախոսի, ապա ասաց. «Այս մարդը ո՛չ թե խոսելու գիտություն ունի, այլ՝ լռելու անկարողություն»։

Մի անգամ Սոկրատեսը նստած էր բազմության մեջ, բոլորը խոսում էին, իսկ ինքը լռում էր, ոմանք ասացին՝ «Սա կամ ոչինչ չգիտի, կամ հիմար է»։ Սոկրատեսը պատասխանեց՝ «Հիմարը երբեք չի կարող լռել»։

Շատ խոսելը հաճախ թուլությունից է գալիս, օրինակ՝ շների մեջ առավել շատ հաչում է տկարագույնը։ Իսկ արու կատուների մեջ առաւել բարձր է ճչում թույլը, մինչդեռ ուժեղը հպարտանում է իր մարմնի անդամներով և ո՛չ թե աղաղակներով։ Երբեմն որոշ մարդիկ կամենում են իմաստուն երևալ, ուստի շատախոսությանն են ապավինում, իմացած-չիմացածի մասին երկար բարակ մանում են։

Այսպիսիք նույնիսկ կամենում են ճշմարտության վարդապետներ լինել. իրենք էլ չեն իմանում ինչ են խոսում, ո՛չ էլ հասկանում են այն բաները, որոնց վրա պնդում են (Ա․ Տիմ. 1։7)․․․։

Շատախոսությունը մի կարկատան է, որով շատերը կամենում են իրենց սխալները կարկատել; Կան նաև այնպիսի մարդիկ, որոնք գիտնական միջավայրում փորձում են պատմություններ անել, որպեսզի խափանեն գիտունների խոսքն ու իրենցը առաջ մղեն, որպեսզի հանկարծ լռելով տգետ չհամարվեն, քանի որ չգիտեն լռության գինը։ Եթե մեկը քեզ բան է ասում, բերանդ փակիր և ականջդ բացիր,- ասում է Սիրաքը։

Դավիթը շատախոսների թշվառությունը ցույց տալով ասում է՝ «Չարալեզու մարդը հաջողություն չի՛ ունենա երկրի վրա» (Սաղմ. 138։12)։ Ուստի և Աստված կամեցավ Մովսեսին ծանրախոս դարձնել, որպեսզի մեծ եղբոր՝ Ահարոնի առաջ ճարտասանություն չաներ և կարգը պահպաներ ըստ հրեշտակների։ Այդպես են ճանաչում մեծերին, իսկ փոքրերը լուսավորվում են՝ լսելով մեծերին։

«Առաքինի կյանքի ուղին» գրքից
«Պարսավելի ու երկար բարակ
շատախոսության մասին» քարոզից

Կյանքը փոխվում է:Կորցնում եք սեր:Կորցնում եք ընկերներ:Կորցնում եք ձեզանից մասնիկներ, որը երբևիցե չէիք էլ պատկերացնի:Սակա...
25/12/2022

Կյանքը փոխվում է:
Կորցնում եք սեր:
Կորցնում եք ընկերներ:
Կորցնում եք ձեզանից մասնիկներ, որը երբևիցե չէիք էլ պատկերացնի:
Սակայն հետո, երբ ինքներդ էլ չեք գիտակցում, թե ինչպես, այդ մասնիկները վերադառնում են:
Նոր սերը մտնում է ձեր կյանք:
Ավելի լավ ընկերների եք հանդիպում:
Եվ հայելու մեջ նայելիս՝ տեսնում եք առավել ուժեղ ու առավել իմաստուն ձեզ:
________________________________________
✔️ Միացիր Անձի Ինքնակատարելագործում էջին😉✔️

18/12/2022
Ահա և ես: Շա՞տ ուշացա,9 ամսից տուն կմտնեմ,Խոստանում եմ, երբ մեծացա,Ձեր սրտում տեղ կգտնեմ:Զուր եք վիճում նրա համար,Որ տղա...
17/12/2022

Ահա և ես: Շա՞տ ուշացա,
9 ամսից տուն կմտնեմ,
Խոստանում եմ, երբ մեծացա,
Ձեր սրտում տեղ կգտնեմ:

Զուր եք վիճում նրա համար,
Որ տղա էիք սպասում,
Դեռ չգիտեք, թե ձեր համար,
Ես ինչեր եմ երազում:

Մա'մ ջան, այնքան համեստ եմ ես,
Ծիծաղում եմ քեզ նման,
Համարձակ եմ պապայիս պես,
Ձեզ սիրում եմ անսահման:

Երբ մեծանամ, դպրոց գնամ,
Գերազանց եմ ստանալու,
Տանը քեզ ու պապային էլ
Համով սուրճ եմ եփելու:

Մա'մ ջան, երբ որ գործի գնաս,
Իրերդ չեմ թափելու,
Հայրիկս թե հիվանդանա,
Ջերմությունն եմ չափելու:

Հարցեր ունեմ ես անհամար,
Պապայից ամաչում եմ,
Որ աղջիկ եմ, դրա համար
Մի' տխրիր, աղաչում եմ:

Ների'ր, դեռ չեմ կարող օգնել,
Արցունքներդ են վարարում,
Քնի'ր, գուցե շատ ես հոգնել,
«Տղա-աղջիկ» պայքարում:

Շատ հոգնեցի երազելուց,
Արդեն քունս է տանում,
Այսօր քնեմ, վաղը խոսենք,
Բայց սպասեք`ի՞նչ եք անում:

Այս ի՞նչ զենք է, ի՞նչ եք անում,
Ցավացնում եք, մի' կապեք,
Մայրի'կ, օգնիր, շատ եմ խնդրում,
Մի՞թե քեզ էլ են խաբել:

Հենց մեծանամ, ես քեզ կօգնեմ,
Դու ինձ շատ ես փայփայել,
Քնի'ր, մա'մ ջան, շատ ես հոգնել,
Ես ինքս կպայքարեմ:

Մա'յր իմ, ների'ր, քեզ թողեցի
Մենակ այս չար աշխարհում,
Ձեռ ու ոտս մասնատեցին,
Չդիմացա պայքարում:

Մա'մ ջան, հիշի'ր, երբ կզարթնես,
Գնալիս քեզ գրկեցի,
Թաթիկներս պոկել են տես,
Քեզ փարվելուց զրկեցին:

Իմ հուշերում քեզնից բացի
Էլ արև չի ճառագում,
Բայց ուրախ եմ, որ չես լացի,
Թեկուզ և ես երկնքում:

հեղինակ Ռուբեն Կարոյան
________________________________________
✔️ Միացիր Անձի Ինքնակատարելագործում էջին😉✔

Հոտդ կարոտել եմ, մա՜մ։ Գլուխս դնեմ ծնկներիդ, ցավերս բուժես։ Ես խոսեմ, դու լսես, ուրիշ ոչինչ պետք չէ. հայացքիցդ կհասկանամ...
17/12/2022

Հոտդ կարոտել եմ, մա՜մ։ Գլուխս դնեմ ծնկներիդ, ցավերս բուժես։ Ես խոսեմ, դու լսես, ուրիշ ոչինչ պետք չէ. հայացքիցդ կհասկանամ՝ ճիշտ եմ, թե սխալ։

Ինձ միշտ հասկացար՝ առաջին բառերիցս սկսած, երբ ոչ ոք ասածներս չէր ընկալում, բայց քեզ հաճախ ասացի՝ մեկ է, ինձ չես հասկանա։ Ինձ խոսել սովորեցրիր, չզլացար ու չնեղվեցիր, բայց անթիվ անգամներ քո սովորեցրած լեզվով սրտիդ ցավ պատճառեցի՝ անգիտակցաբար, առանց ծանր ու թեթև անելու։

Կներես քեզ չզանգածս օրերի, չգրածս բառերի համար։ Ես չեմ մտածել, որ անհանգիստ կլինես։ Կներես սրտիդ մեջ մտած ամեն տագնապի համար։
Ես կուզեի հավերժ քո գրկում մնայի, կուզեի ձեռքերս պարզած միշտ դեպի քեզ վազել, բայց մի հիմար օրենքով պիտի մեծանայի...

Ես քո մի մասնիկն եմ, քո նուրբ էության փոքրիկ կտորը։ Ու քանի տարի էլ անցնի, ես նույնն եմ մնալու՝ քո փոքրը, քո կտորը... Իմ անտակ սերը բառերով չէ, որ պիտի նկարագրեմ։ Ես ուղղակի սիրում եմ քեզ։

Ես քեզ սիրում եմ երկունքի ցավերիդ, անքուն գիշերներիդ, վերքերս տեսած արցունքոտ աչքերիդ, արցունքներիցս ցաված սրտիդ համար։ Ես քեզ սիրում եմ, որովհետև դու իմն ես, Աստված ինձ հենց քե՜զ է տվել....Ու երանի՝ տվածդ սիրո կեսը թեկուզ կարողանամ հետ վերադարձնել...

Գ. Նավասարդյան
______________________________
✔️ Միացիր Անձի Ինքնակատարելագործում էջին😉✔

Ուզո՞ւմ ես լավ կին առնել, նայի'ր մորը, ընտանիքը շատ մեծ նշանակություն ունի։ Այն մարդիկ ովքեր ասում են թե. Մեր համար կարև...
14/12/2022

Ուզո՞ւմ ես լավ կին առնել, նայի'ր մորը, ընտանիքը շատ մեծ նշանակություն ունի։ Այն մարդիկ ովքեր ասում են թե. Մեր համար կարևորը աղջիկն է` շատ ու շատ սխալվում են։Չի կարող ընտանիքը չունենալ ազդեցություն աղջկա թե' զարգացածության, թե' դաստիարակության թե' մենթալիթեդի վրա։ Երեխան` առհասարակ իր ընտանիքի հայելին է դրսի միջավայրում։ Իհարկե կարող են լինել նաև անոմալ բացառություններ, բայց 90% դեպքերում մեծական խոսքը շատ ճիշտ է։
"Մորը տես` աղջկան ուզի"

Լիլիթ Թադևոսյան
________________________________________
✔️ Միացիր Անձի Ինքնակատարելագործում էջին😉✔

• Մի բողոքիր…Ինչքան բողոքես դեպի քեզ ես ձգելու բացասական էներգիա։ Գոհ եղիր ունեցածովդ, եթե նույնիսկ այն մեկ գավաթ ջուր է...
09/12/2022

• Մի բողոքիր…
Ինչքան բողոքես դեպի քեզ ես ձգելու բացասական էներգիա։
Գոհ եղիր ունեցածովդ, եթե նույնիսկ այն մեկ գավաթ ջուր է, եւ կունենաս ավելին։
• Սիրուն բառեր ասա օրվա մեջ քո սիրելիներին,կհարստացնես նրանց հոգին ու կմաքրես քոնը։
• Եթե նեղված ես, լայնացրու սրտիդ հորիզոնը, եւ փորձիր այնտեղ գտնես նեղացնողին, արդար եղիր, փորձիր հասկանաս քո սխալը, ու սրտիդ հորիզոնում եթե նա մնաց, ուրեմն մեղքը քո մեջ էր։ Մի վախեցիր ինքնախոստովանել։
• Չարին չարով մի պատասխանիր, կա ավել զորեղ բան՝ բաց թողնելը։ Ես արհամարանքին կողմ չեմ, մահացու վիբրացիա է։ Բաց թողնելը՝ աստվածային։
• Թքած ունենալ, նշանակում է ներսում վիրավորանք կրել եւ ի պատասխան թքել մեկի վրա… հըըը՜ մ… գռեհիկ է։ Թքելը ներքեւի վիբրացիա է, բաց թողնելը վերեւի։ Մոռացիր անձի մասին։ Հանիր նրան քո մտային դաշտից։ Դա քո իրավունքն է , պահե՞ ս նրան եւ թքես ուղտի նման, թե բաց թողնես եւ ապրես քո կյանքով։
Երբ մարդը դեռ քո մտքերում է, դու նրան չես լքել։
• Ուժեղ եղիր այնքան, որ ընդունես սխալներդ, քո սխալը կասի կամ քեզ շատ սիրողը, կամ ատողը։ Երկուսն էլ քեզ առաջ տանողներն են։
• Մի մոռացիր համբուրել քեզ հաց ու ջուր տվող ձեռքերը՝ մորդ ձեռքերը ։ Համբուրիր եւ գիտակցիր, որ նա էր քո առաջին հրեշտակը։
• Մաքրիր մարդկանց արցունքները եւ ՏԵՐԸ կմաքրի քոնը…
ԺՊՏԱ…
ԳՐԿԻՐ…
ՍԻՐԻՐ…
ԳՈՌԱ , ՈՐ ՍԻՐՈՒՄ ԵՍ…
Մեջդ մի պահիր հասունացած բառերը, բողբոջները դրսում պիտի պայթեն, որ դառնան ծաղիկ ու տեսնես դրանց գեղեցկությունը, զգաս բույրը… թե չէ ներսում կծաղկեն ու միրգ չեն դառնա, որ վայելես ,քանզի միրգը դրսի արեւով է հասունանում…

ԼՈՒՅՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
ՆԱՐԻՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
________________________________________
✔️ Միացիր Անձի Ինքնակատարելագործում էջին😉✔️

03/12/2022

«Աղբ թափելն ամոթ է» նախաձեռնության հեղինակ Հակոբ Միկոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջերս թշնամի երկրի թելեգրամ-ալիքները հրապարակել էին մի տեսանյութ, որտեղ ....

Address


Alerts

Be the first to know and let us send you an email when Arm True News posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share