09/12/2019
2019թ. դեկտեմբերի 4-ին Շիրակի մարզի շահառու Ձիթհանքով համայնքի ֆերմերների համար իրականացվեց տեսական դասընթաց՝ «Կոոպերատիվի հիմնման հիմնական քայլերը» և «Ոսպի մշակության եկամտաբերության հաշվարկ» թեմաներով: Դասընթացներն իրականացվել են UMCOR կազմակերպության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Ձիթհանքով գյուղի զարգացմանը» ծրագրի շրջանակներում: Մասնակիցներին ներկայացվել են կոոպերատիվի հիմնման հիմնական քայլերը, գրանցման հիմնական փաստաթղթերը, կանոնադրությունը: Կոոպերատիվի կազմակերպման կարևորագույն քայլերից մեկը տնտեսական հաշվարկների իրականացումն է, որը ներկայացվեց ոսպի մշակության ծախսերի և եկամտաբերության հաշվարկով: Սեմինարների 16 մասնակիցներին տրամադրվել են տեղեկատվական նյութեր ներկայացված թեմաների վերաբերյալ:
December 4, 2019, a training was held for beneficiary farmers in the village of Dzithanqov, Shirak marz. The topics of the session were "Main steps to establish a cooperative" and “Profitability of lentil cultivation”. The participants were introduced to the basic steps of establishing a cooperative, registration documents, and charter. One of the the most important steps in establishing a cooperative is to make economic calculations. During the training incomes, costs and profitability of lentil cultivation were conducted. 16 participants attended the event and received relevant trainings materials. The training was organized within the framework of the project “Support to Development of Dzithanqov village”. UMCOR Armenia funds the initiative.