08/07/2022
“LED ZEPPELIN SYMPHONIC” նախագիծը Հայաստանում
«ՀԱՅԱ» փառատոնի շրջանակներում
www.haya.am
«ՀԱՅԱ» փառատոնը ներկայացնում է Led Zeppelin Symphonic բացառիկ նախագիծը Հայաստանում։ Երկար սպասված համերգը տեղի կունենա հուլիսի 9-ին Երևանի Հրազդան մարզադաշտում:
Led Zeppelin լեգենդար խմբի երաժշտությունը կատարում են երեք ֆենոմենալ երգիչներ London West End-ից՝ բրիտանական լավագույն ռոք խմբի և սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ: Ընդհանուր ներկայացված է 25 երգ, որոնց թվում են ամենահայտնի հիթերը՝ Whole Lotta Love, Black Dog, Kashmir, Rock & Roll, Dazed & Confused, Stairway to Heaven: Նախագիծը ստեղծվել է լեգենդար խմբի անդամների աջակցությամբ, ովքեր ներկա են եղել ծրագրի ցնցող հաջողությամբ կայացած պրեմիերային Լոնդոնում:
Ավելի քան 50 տարի Led Zeppelin-ը ունեցել է մեծաթիվ երկրպագուների բանակ աշխարհի տարբեր ծայրերում: Led Zeppelin Symphonic-ը խմբի երաժշտության իսկական և վավերական ներկայացումն է՝ սիմֆոնիկ նվագախմբի ավելացմամբ՝ հանդիսանալով Zeppelin-ի երկրպագուների համար լրիվ այլ փորձառություն:
Նախագծի տաղանդավոր երգիչներն են Ջեսսի Սմիթը, Մոլլի Մարիոթը և Փիթեր Էլդրիջ Բայոգը: Ծագումով Մեծ Բրիտանիայի Ռեդինգ քաղաքից՝ Ջեսսի Սմիթը երգիչ, երգահան և երաժիշտ է։ Նա ճանաչվել է տասնյակ նախագծերի հաղթող՝ ներկայանալով թե´ կենդանի կատարումներով, թե´ ստուդիաներում, այդ թվում՝ Romances, The Quotes, The Classic Rock Show և այլն: Մոլլի Մարիոթը հանդես է եկել մի շարք աշխարհահռչակ կատարողների հետ՝ The Who-ի, Միք Հաքալի, Ջեֆ Բեքի հետ՝ Rock n Horsepower համերգի շրջանակներում, Ռոբերտ Փլանթի, Վան Մորիսոնի, Մարկ Նոպֆլերի և Իմելդա Մեյի հետ՝ Բիլ Ուայմանսի 80-ամյակի շրջանակներում: Մարիոթի դեբյուտային “Truth is a Wolf” սկավառակը ներառված է բլյուզի թոփ տասնյակի մեջ, իսկ երկրորդ սկավառակը թողարկվելու է 2022 թվականին: Փիթեր Էլդրիջ Բայոգը «The Phil Hilborne Band»-ի գլխավոր վոկալիստն է և տարիներ շարունակ աշխատել է ռոք լեգենդների հետ, ինչպիսիք են՝ Նիլ Մյուրեյը և Բերնի Մարսդենը (Whitesnake), Ջեֆ Ուայթհորնը (Procol Harem), Սթիվ Վայը և Բրյուս Դիկինսոնը (Iron Maiden): Վերջին 6 տարիների ընթացքում նա նաև եղել է “Hats Off To Led Zeppelin” խմբի մենակատարը: “Hats Off To Led Zeppelin”-ը բրիտանական միակ խումբն է, որը հավանություն է ստացել Marshall Amplifiers-ի կողմից, իսկ 2013-2016 թվականներին ճանաչվել է լավագույն բրիտանական Zeppelin Tribute Act՝ Մեծ Բրիտանիայի Գործակալների ասոցիացիայի կողմից։
Երեք ֆենոմենալ կատարողներին բեմում միանում է ռոք խումբը, որը բաղկացած է Մեծ Բրիտանիայի լավագույն երաժիշտներից՝ Ռիչարդ Սիդվելի երաժշտական ղեկավարությամբ, ով հանդիսանում է Queen Symphonic-ի համաշխարհային շրջագայության հաջողության հետևում կանգնած ֆենոմենը: Ռիչարդ Սիդվելը ձայնագրվել և ելույթ է ունեցել բազմաթիվ աշխարհահռչակ արտիստների հետ, այդ թվում ՝ Blur, the Stranglers, Robby Williams, Duran Duran, The Pet Shop Boys, Boy George, Super Furry Animals, Gary Barlow, Jimmy Nail, Buddy Greco, Shirley Bassey, Peggy Lee and Herbert Gronemeyer և այլոք: Տարիներ շարունակ նա աշխատել է West End-ի բազմաթիվ թատրոններում, հանդես է եկել տարբեր հեռուստատեսային և ռադիո հաղորդումներում, մասնակցել է Եվրոպայի բոլոր խոշոր փառատոններում որպես հյուր, ներառյալ Գլաստոնբերիում, Ռոսկիլայում, Բենիկասիմում և այլն:
«ՀԱՅԱ»-ն նոր նախագիծ է, որի առաքելությունն է Հայաստանում ստեղծել համերգային գործունեության նոր ձևաչափ և ստանդարտներ: Այն նախատեսված է տասնյակ հազարավոր հանդիսատես ունեցող լայնածավալ միջոցառումների համար: Ողջ տարածաշրջանում ՀԱՅԱ փառատոնը տարբեր երաժշտական ժանրերի աշխարհի թիվ մեկ արտիստների հետ հանդիպման վայր է: Այն նոր էջ է բացում Հայաստանի զբոսաշրջության ոլորտի համար և ստեղծում տնտեսական զարգացման նոր խթաններ: Փառատոնի համերգները վայելելու է 30-50 հազար հանդիսատես:
«ՀԱՅԱ» փառատոնի հիմնադիրն է «Երևանյան Հեռանկարներ» 23-րդ միջազգային երաժշտական փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը: Ստեղծագործական թիմը բաղկացած է Հայաստանի լավագույն մասնագետներից և միջազգային փորձագետներից:
HAYA Festival