Հղումը՝ highlight-ում կամ մեկնաբանության մեջ։
«Հայ մայրեր» բարեգործական կազմակերպության հիմնադիր, Հանրապետական վերականգնողական կենտրոնի և «Երազի տուն» մանկական վերականգնողական կենտրոնի տնօրեն, երեք զավակների մայր Նարինե Մանուկյանի @narinemanukyaninsta հետ խոսել ենք հատուկ կարիքներով երեխա մեծացնելու, ընտանիքի մյուս երեխաներին «հերիքելու», երեխաների կողքին ամեն խնդրի դեպքում ամուր կանգնելու, դպրոցում խնդիրների, հավատը չկորցնելու և այլ, այդ թվում զավեշտալի մի պատմության մասին։
Ամբողջական վիդեոյի հղումը` highlight-ում կամ մեկնաբանության մեջ:🔹Սերիական ձեռնարկատեր, ՏՏ և արհեստական բանականության ոլորտի տասնյակ միլիոնանոց ընկերությունների հիմնադիր, երեք երեխաների հայր Դավիթ Յանի հետ երկար ու խորը վերլուծել ենք նաև երեխաների անառողջ սննդային կախվածությունների թեման: Սա տարվա փոդքաստն էր ինձ համար... Հուզմունքս մեծ է, շատ գոհ եմ զրույցից:
Հղումը՝ highlight-ում (կամ մեկնաբանության մեջ):
Դերասանուհի և բարեգործ Անաիս Սարդարյանը @anaissardaryan ինչպես միշտ, բաց ու անկաշկանդ պատմեց մեզ իր ծնողության փորձառության, ծանր օրերի, լուսավոր կետերի մասին հումորով, թեթև, երբեմն հուզիչ, երբեմն էլ կտրուկ դիրքորոշումներով, բայց էլի անկեղծ։
Հազարավոր մանուկների և երեխաների «ամենայն հայոց» մանկաբույժ, Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցի բուժական գծով փոխտնօրեն, ԱԱԻ-ի ընդհանուր մանկաբուժության և մանկական նեղ մասնագիտությունների ամբիոնի վարիչ Ղազարյան Հրաչուհի Ալբերտովնայի հետ խոսեցինք երեք երեխաների բժիշկ մայր լինելու բոլոր կողմերից՝ սկսած սեփական երեխաներին հիվանդ օրերին չհերիքելուց, վերջացրած նրանց միմյանց հետ ոչ մի դեպքում չհամեմատելու արատավոր երևույթից։ Հղումը՝ առաջին highlight-ում կամ մեկնաբանության մեջ։
Հղումը` 1-ին highlight-ում:
«ReArmenia» համագործակցության հարթակի տնօրեն և հինգ երեխաների հայր Գևորգ Պողոսյանի @gevorgpoghosyan հետ շատ երեխա ունենալ-չունենալու դիլեմայից, երեխաներին ազատություն տալուց, պատասխանատվություն ձևավորելուց, փողի հետ վարվել սովորեցնելուց, փոքրուց բարեգործության վարժեցնելուց ու էլի շատ ոգևորող ու սթափեցնող թեմաներից։
Հղումը ամբողջական տեսանյութին՝ story և highlights: «Մեդիամաքս» մեդիաընկերության @mediamaxam տնօրեն, երկու դստրերի հայր Արա Թադևոսյանի @aratadevosyan հետ խոսեցինք Սովետի մեր մանկության ու այսօրվա մանկության տարբերությունների, երեխաներին սահմանափակելու մեր իրավունքի և դրա բացասական կողմերի, պապայի դերի, երեխայի հետ առճակատման, նրանց հետ որակյալ ժամանակ անցկացնելու և, իհարկե, մեդիագրագիտության մասին։
Հղումը` առաջին highlight-ում (կամ մեկնաբանության մեջ): «Տոնացույց» մշակութային կենտրոնի հիմնադիր, երաժիշտ Հասմիկ Բաղրամյանի հետ խոսեցինք երեխաներին արմատներին հաղորդ դարձնելու կարևորթյան, հեքիաթների սիմվոլիզմի, բնության հետ կապի, բաց լինելու, ծեսերի ու ավանդույթների կարևորթյան մասին։
Նստեցինք ու լուրջ գաղափարներից, բայց թեթև ու հավես խոսեցինք Loft ՀԿ-ի նախագահ Արևիկ Համբարձումյանի @arevik.hambardzumian հետ, ով, թեև երիտասարդ (ընդամենը 3 տարվա) մայր է, բայց իր անձի ու մտքերի ողջ խորությամբ խոսեց պարտադիր խորհելու հիմնաքարային թեմաներից։ Հղումը` ստորիներով և highlight-ում:
Հղումը` էջի շապիկում ու ստորիներում:
Հայկական ամենաբարի ու ճանաչված բժիշկ Վահե Տեր-Մինասյանի @vahe_ter_minasyan հետ խոսել ենք իր չորս զավակների դաստիարակության հարցում իր ներգրավվածության, երեխաների մոր անփոխարինելի դերի, երեխաներին սիրող ծնող լինելու բանաձևի, ծնողական երազանքների իրականացման ճանապարհի, երեխաներին “ճիշտ” համոզելու, աղջիկների հայ լինելու առանձնահատկությունների մասին։
Այսօր ձեր սիրելի փոդքաստի օրն է: Եթերում ենք 20:00-ին: Հայ փոքրիկների «քնի փերի», անկեղծ ու այդքան աուտենտիկ (ոնց ես եմ միշտ նրան բնութագրում), երկու դստրերի մայր Աստղ Նադիրյանը @astgh_nad հուզեց անվերջ իր անկեղծության մեծ դոզայով:
🔴 Եթերում ենք (YouTube, Spotify և բոլոր փոդքաստային հարթակներում): Հեշտ ու հարթ զրույց չի ստացվել, բայց անչափ ինտրիգային ու զվարթ։ Անձամբ ես Դավիթի @davit_grigoryan_live մտքերի հետ չհամաձայնվել չեմ կարող․․․ Հետաքրքիր է՝ դուք ինչպես եք նայելու որոշ սուր հարցերին երեխաների դաստիարակության ու կանանց դերի վերաբերյալ։ Կգրե՛ք YouTube-ում, չմոռանաք։
Deep Parenting | Ծնողությունը խորքից
Սրտին ու մտքին դիպչող զրույցներ
Ամեն ամսվա 10, 20, 30-ին
🔴YouTube
🟢Spotify
🟣Apple Podcasts
⚪️ Google Podcasts
Իմ ավանդական grab-and-go ուղերձը Սոնա Կոշեցյանի @sonakoshetsian մեր հագեցած զրուցից: Իսկ զրույցի YouTube, Spotify, Apple Podcasts հղումները տեղադրված են մեր ինստագրամյան էջի շապիկում և highlight-ներում:
Սոնա Կոշեցյան @sonakoshetsian կատարյալ ղեկավարի ու ջանասեր աշխատակցի հետ ծաբոթ եմ շատ վաղուց: Նրա «մայր» դերի մասին զրուցելիք նաև այսպիսի խորը հարցերի տեսանկյունից: Բայց զրույցի հիմնական կիզակետում էր այլ երկու թեմա. տատիկ-պապիկի հետ հանատեղ երեխաներ մեծացնելու և կրթության թեմաները: Նոյեմբերի 10, 20:00, YouTube-ում և բոլոր հասանելի փոդքաստային հարթակներում:
Ամեն ինչի հիմքում երեխայի հետ երկուխոսությունն է: Սա փաստեց նաև իմ հյուր Նարեկ Վան Աշուղաթոյանը, ում հետ ամբողջական հարցազրույցը կարող եք լսել բիոյի հղումներում:
Իրավաբան, պրոդյուսեր, երկու տղաների հայր Նարեկ Վան Աշուղաթոյանի հետ խոսել ենք, իրավաբանական տերմինով ասած, «սիրո իրավունքի իրացման» մասին, պատերին նկարելու թույլտվության, «Հայկ ու Բել» պատկերապատումի, պապա vs հայրիկ բառերի, որդիների ներկայությամբ ձխելու դժվարության ու այլ լիքը բաների մասին:
Հոգեբան Լուսինե Աղաբեկյանը, ով հազարավոր մայրերին օգնում է դառնալ ավելի խաղաղ ու երջանիկ ծնող, այնքան անկեղծ, այնքա՜ն խորիմաստ խոսում է իր ու ամուսնու ծնողավարական մոդելներից։ Երբ ծնողը ամեն ինչ գիտի գրքերից, արդյո՞ք 100% կիրառում ու հաջողում է: Անվերջ սովորելու զրույց @lusine.aghabekyan_psychologist-ի հետ ❤️