11/12/2019
⚜️Մարքեթինգը գործողությունների ամբողջություն է, որի շնորհիվ հնարավոր է բացահայտել հաճախորդների կարիքները և բավարարել դրանք: Եթե որոշ ժամանակ զբաղվում եք բիզնես գործունեությամբ, բայց չեք կարողանում ապահովել բիզնեսի կայուն զարգացում և աճ, ապա պետք է փորձեք նախ և առաջ բարձրացնել Ձեր ապրանքի կամ ծառայության ճանաչելիությունը շուկայում և գրավել հաճախորդների ուշադրությունը դեպի Ձեր առաջարկը: Սակայն ժամանակակից շուկայում ապրանքների և ծառայությունների բազմազանությունը, թույլ չեն տալիս ապահովել բարձր սպառում:
🔰Ճիշտ ընտրված մարքեթինգային քաղաքականությունը և թիրախային շուկան կարող է բարձրացնել բիզնեսի արդյունավետությունը և ամրապնդել դիրքերը մրցակիցների համեմատ:
🔰Վաճառքի ապահովման համար առավել կարևոր է հաճախորդի ընկալումը ապրանքի արժեքի վերաբերյալ, այլ ոչ թե ապրանքի փաստացի արժեքը: Մարքեթինգային գործիքները կօգնեն ստեղծել ապրանքի կամ ընկերության ճիշտ կերպարը: