Zenit News

Zenit News Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Zenit News, Media, Yerevan.

23/12/2023

❗️Ժողովուրդ ուշադրություն։ Հայաստանում Սիթի Բայք ֆինանսական բուրգից և տարատեսակ կեղծ ներդրումներից տուժածները կորցել են 150 մլն ամերիկյան դոլարից ավել գումար։

Բոլոր նրանք ովքեր տուժել են, կարող են մտնեն irav.am և ստանալ անվճար իրավական խորհրդատվություն

Տարածել

«Հայերը խելացի ազգ են. Հայերը իմաստուն են. Նրանք լավ գիտեն, թե ով է թշնամի, ով բարեկամ։ Իրականում` նրանց դավաճանել են. Դ...
25/09/2023

«Հայերը խելացի ազգ են. Հայերը իմաստուն են. Նրանք լավ գիտեն, թե ով է թշնամի, ով բարեկամ։ Իրականում` նրանց դավաճանել են. Դավաճանել է Ռուսաստանը. Սա Ռուսաստանի ամոթն է. Հայերը կապրեն առանց ռուսների, իսկ Ռուաստանը առանց Հայաստանի` դուրս է գալու Հարավային Կովկասից. Վերջակետ». Հայտնի ռուս լրագրող Յուլիա Լատինինա

https://fb.watch/nhHjKQ-hKh/?mibextid=Nif5oz

25/09/2023

❗️Հայտնի հեռուստալրագրող Ալեքսանդր Նեվզրովը բացահայտում է, որ Պուտինն է կանգնած եղել Արցախի նկատմամբ Ադրբեջանի հարձակման հետևում։ Տարածեք թող բոլորը լսեն և իմանան

25/09/2023

❗️Ժողովուրդ ջան ուշադիր լսեք։ Կրեմլի պրոպագանդիստ Կիսիլյովը ասումա, որ Շուշին երբեք հայկական չի եղել, իսկ խաղաղապահները զոհվել են հայերի պատճառով։ Սրանց նկատմամբ Հայաստանում քրեական հետապնդում պետք է սկսել հայերի և Հայաստանի նկատմամբ ատելություն տարածելու հոդվածով

25/09/2023

❗️պրոպագանդիստ Սոլովյովը առաջարկում էր արցախցիներին տանել Դոնեցկ ու Լուգանսկ` կռվելու Ուկրաինայի դեմ։

25/09/2023

❗️Ռուսական պրոպագանդիստ Շախնազառովը կոչ է անում արցախցիներին տանել Ռուսաստան, որ կռվեն Ուկրաինայում. Իսկ Հայաստանը սարքել 10 քռ կմ.

25/09/2023

❗️Ժողովուրդ, ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՔ հարուցել Հայաստանը և հայությանը վրիավորող, վարկաբեկող, մեր ինքնիշխանությունը կասկածի տակ դնող բոլոր ռուս պրոպագանդիստների նկատմամբ։ Խնդրում եմ տարածել պահանջը

25/09/2023

❗️Ժողովուրդ, պատկերացնում եք, թե մեզ ոնց են ձեռք առնում Ռուսաստանից, երբ ասում են խաղապահները հո խաղաղապահ չեն, դրանք պարզապես դիտորդներ են... Բա էդ դեպքում մեկը հարցնի` բա որ դիտորդ էին, նախօրոք ասեիք` մարդիկ իմանային. Կապիկներ

25/09/2023

Ժողովուրդ, սա էր Կրեմլի պլանը. Պրոպագանդիսը Սալավյովը բացահայտումա ուզումեին Արցախցիներին ստոր ձևով օգտագործեին։ Տարածեք թող բոլորը լսեն էլի

25/09/2023

❗️Պետք է արգելել ռուսական հեռուստաընկերությունները Հայաստանում։ Տարածեք...

25/09/2023

Սոլովյովը խայտառակում է ինքն իրեն. Տարածեք թող բոլորը տեսնեն

Pastatught.am հարթակը ստեղծվել է` նպատակ ունենալով հեշտացնելու ՀՀ քաղաքացիների` պայմանագրեր, դիմումներ, բողոքներ, հայցեր...
16/09/2023

Pastatught.am հարթակը ստեղծվել է` նպատակ ունենալով հեշտացնելու ՀՀ քաղաքացիների` պայմանագրեր, դիմումներ, բողոքներ, հայցեր կազմելու պրոցեսը:

❗️Տարածեք թող բոլորը իմանան

Գնիր մեր մասնագետների կազմած պայմանագրերը, դիմումները և այլ փաստաթղթերը. մեծ պահոց

Ժողովուրդ ջան, ցանկալի է մի մարդու նման տարածել (поделиться)։Հայաստանում առաջին անգամ կայք է գործարկվել, որտեղ փողոց առ ...
04/07/2023

Ժողովուրդ ջան, ցանկալի է մի մարդու նման տարածել (поделиться)։

Հայաստանում առաջին անգամ կայք է գործարկվել, որտեղ փողոց առ փողոց գրված են բնակարանների քառակուսի մետրերի գների։

Տարածեք, թող ժողովուրդն իմանա, կայքի հասցեն` lok.am է։

Ուշադիր. Հանրապետությունում խայատառակ վիճակ է, ոչ մեկ չգիտի իր բնակարանի իսկական գինը։ Ում մտքով ինչ թիվ անցնում է կրակո...
04/07/2023

Ուշադիր. Հանրապետությունում խայատառակ վիճակ է, ոչ մեկ չգիտի իր բնակարանի իսկական գինը։ Ում մտքով ինչ թիվ անցնում է կրակում է։ Մարդ կա մի 15 տարի վաճառում է իր բնակարանը ու չի կարողանում։ Ուզում եք իմանալ Երևանում անշարժ գույքի իսկական գները։ Ոչ թե այն գները, որ ում մտքով անցնում` կրակում է։ Որ չխաբվեք այդ հարցում` առաջարկում ենք այցելել lok.am կայք, որտեղ Երևանի փողոց առ փողոց գրվածա քառակուսի մետրի իրական գները

Տարածեք, որ ուրիշներն էլ չսխալվեն։ Միակ հավաստի աղբյուրը lok.am կայքնա։

Տարածել...

❗️Ավտոներկրողների հարցը դրված է սեղանին։ Մեր տեղեկություններով` բոլոր այն ներկրողները, որոնք գեներացրել են ապօրինի սխեմա...
22/03/2023

❗️Ավտոներկրողների հարցը դրված է սեղանին։

Մեր տեղեկություններով` բոլոր այն ներկրողները, որոնք գեներացրել են ապօրինի սխեմաներով դեբետներ և հիմա ցանկանում են ապօրինի գոյացած ԱԱՀ հետվերդարձ` ենթարկվելու են պատասխանատվության ՊԵԿ և Քննչական կոմիտեի կողմից։

❗️Որակյալ իրավաբանական ծառայություններ= սնանկության- պարտքի բռնագանձմամ- անշարժ գույքի- լիցենզիայի - և այլ գործերով
13/12/2022

❗️Որակյալ իրավաբանական ծառայություններ

= սնանկության
- պարտքի բռնագանձմամ
- անշարժ գույքի
- լիցենզիայի
- և այլ գործերով

❗️Փաշինյանի հանրահավաքը` 2018թ.-ին և 2022թ.-ին
07/05/2022

❗️Փաշինյանի հանրահավաքը` 2018թ.-ին և 2022թ.-ին

❗Այսօր` ԱԺ-ում հարցուպատասխանի ընթացքում պատգամավոր Աննա Մկրտչյանը ասաց Նիկոլ Փաշինյանին. «Երբ մտածում եմ՝ հարցնեմ՝ ո՞նց...
17/11/2021

❗Այսօր` ԱԺ-ում հարցուպատասխանի ընթացքում պատգամավոր Աննա Մկրտչյանը ասաց Նիկոլ Փաշինյանին. «Երբ մտածում եմ՝ հարցնեմ՝ ո՞նց ես էս ամեն ինչը անում, ինչի՞ ես էս ամեն ինչը անում, հասկանում եմ, որ էլի լսելու եմ հերթական հայեցողական պատասխանը: Դրա համար միայն պահանջ՝ հանգիստ թող Հայաստանը, պահանջ-խնդրանք ՝ գնա այն միջանցքի ուղղությամբ, որը խոստացել ես տալ ՀՀ քաղաքացիների շահերի հաշվին», - նշեց պատգամավորը

❗Այսօր Գորիս-Կապան ճանապարհը Նիկոլի կողմից ճանաչվեց ադրբեջանական, ինչը նախատեսված չէր ոչ նոյեմբերի 9-ի, ոչ էլ հունվարի 1...
11/11/2021

❗Այսօր Գորիս-Կապան ճանապարհը Նիկոլի կողմից ճանաչվեց ադրբեջանական, ինչը նախատեսված չէր ոչ նոյեմբերի 9-ի, ոչ էլ հունվարի 11-ի հայտարարություններով։ Ուստի ձեր «ժողովրդավարությունը» մտցրեք ձեր բաստիոնների բոլոր բնական բացվածքները, անհայրենիք սրիկաներ. Արմեն Աշոտյան

❗ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի միջև անցյալ տարի ստորագրված հայտարարությունը չափազանց կարևոր փաստաթուղթ է. ՊեսկովՄեկամյա վա...
09/11/2021

❗ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի միջև անցյալ տարի ստորագրված հայտարարությունը չափազանց կարևոր փաստաթուղթ է. Պեսկով

Մեկամյա վաղեմության փաստաթղթերը գնահատում ենք որպես չափազանց կարևոր, կարևոր ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար, որպես փաստաթղթեր

❗Իշխանությունը՝ Հայաստանի Հանրապետությունում (փաստացի՝ էշխանությունը) պատկանում է ոչ թե ժողովրդին, այլ թուրք-ադրբեջանակա...
27/10/2021

❗Իշխանությունը՝ Հայաստանի Հանրապետությունում (փաստացի՝ էշխանությունը) պատկանում է ոչ թե ժողովրդին, այլ թուրք-ադրբեջանական (նաև այլ օտար) շրջանակներին։

Վաղվա Արցախին ու Հայաստանին այսօր ուրանում ենք բոլորս՝ կապիտուլյանտ Նիկոլի գլխավորությամբ։ Օր առաջ քշել է պետք գլխավոր դավադիրին, և հետո միայն կարգի բերել Հայոց Տունը. ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյան

Ավարտվել են Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում անցկացվող ադրբեջանա-թ...
11/09/2021

Ավարտվել են Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում անցկացվող ադրբեջանա-թուրքական հատուկ նշանակության զորքերի համատեղ զորավարժությունները, որոնք ուղեկցվել են մարտական կրակահերթով:

«Արդեն ապացուցված է, որ պատվաստանյութը բացասական է ազդում վերարտադրողական առողջության վրա, շատնտաժի մի տրվեք, թույլ մի տ...
10/09/2021

«Արդեն ապացուցված է, որ պատվաստանյութը բացասական է ազդում վերարտադրողական առողջության վրա, շատնտաժի մի տրվեք, թույլ մի տվեք ձեզ հարկադիր պատվաստեն». ՍԱՊԾ նախկին պետ Գրիգոր Գրիգորյան

❗«ՍԴ-ն լուրջ հիմքեր ունի անվավեր ճանաչելու ընտրությունների արդյունքները». Արամ ՎարդևանյանԱյո, մենք գնում ենք որ անվավերո...
10/07/2021

❗«ՍԴ-ն լուրջ հիմքեր ունի անվավեր ճանաչելու ընտրությունների արդյունքները». Արամ Վարդևանյան

Այո, մենք գնում ենք որ անվավերության հիմքեր կան և եթե արձանագրվում է անվավեր ճանաչելու հանգամանքը պետք է օգտվել «կամ-կամ» հնարավորությունից, այսինքն՝ կա՛մ նշանակել երկրորդ փուլ, կա՛մ ապահովել մանդատների բաշխման նոր կարգ»,- ասաց Արամ Վարդևանյանը:

Հիշեցնենք՝ ՍԴ-ում քննարկվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին քաղաքական ուժերի կողմից ներկայացված դիմումները՝ մեկ վարույթով։ ՍԴ-ի կողմից արդեն իսկ սահմանվել է դիմումների ներկայացման հաջորդականությունը, համաձայն որի՝ առաջինը բացատրությամբ հանդես կգան դիմումատուները, հետևյալ հաջորդականությամբ՝ «Հայաստան» «Զարթոնք», «Հայոց Հայրենիք», «Պատիվ ունեմ» դաշինքը, ապա՝ պատասխանող կողմը՝ ԿԸՀ-ն, հարակից պատասխանողները և երրորդ անձը՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունները։

❗Ղարաբաղի հարցով Կազանի գագաթնաժողով. Սերժ Սարգսյանի հոդվածը 10 տարի անցՀայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Կազանի ն...
06/07/2021

❗Ղարաբաղի հարցով Կազանի գագաթնաժողով. Սերժ Սարգսյանի հոդվածը 10 տարի անց

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Կազանի նշանավոր գագաթնաժողովից (որտեղ Հայաստանին ու Ադրբեջանին մեկ քայլ էր բաժանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների համաձայնեցումից) 10 տարի անց հեղինակային հոդվածը 2018-ին նախորդած ու հաջորդած իրադարձությունների վերաբերյալ։

Հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ։

2020-ի աշնանը Ադրբեջանի չարանենգ ագրեսիան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ և այդ 44-օրյա պատերազմի արդյունքները ստիպում են մեկ անգամ ևս բարձրաձայնել հայկական դիվանագիտության այն մոտեցումները, որոնցով առաջնորդվում էր հայկական պետությունը և միջազգային մակարդակով ըմբռնում և աջակցություն ստանում մինչև 2018-ի ապրիլը: 2018-ին Երևանի և այլ քաղաքների փողոցներում զանգվածային բողոքի ցույցերը, որոնք խրախուսվում էին ինչպես ներսից, այնպես էլ դրսից, Հայաստանում իշխանության բերեցին մարդկանց, որոնք իրենց անխոհեմ և անպատասխանատու գործողություններով Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականորեն բարդ տարածաշրջանում գործարկեցին վառոդի տակառի ժամանակաչափը. տակառը պայթեցվեց 2020 թվականի սեպտեմբերին:

Ես կփորձեմ ներկայացնել բարդ դիվանագիտական աշխատանքի հիմնական պարամետրերը, որը նախորդել էր 2011 թվականի հունիսի 24-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Կազանի գագաթնաժողովին, որը կարող էր դառնալ, բայց չդարձավ շրջադարձային կետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում:

Ի՞նչ նախորդեց Կազանի գագաթնաժողովին

Կազանի գագաթնաժողովին նախորդեց գրեթե երեք տարվա ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների (Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) և հատկապես Ռուսաստանի նախագահի ու արտաքին գործերի նախարարի միջնորդությամբ ինտենսիվ բանակցային գործընթացը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ:

Տեղի են ունեցել իմ 14 հանդիպումները Ադրբեջանի նախագահի հետ՝ երկկողմ և եռակողմ (Ռուսաստանի նախագահի հետ համատեղ) ձևաչափերով, ինչպես նաև երեք տասնյակ հանդիպումներ արտգործնախարարների մակարդակով:

Բանակցությունների ընթացքում ծավալուն աշխատանք է տարվել հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնեցման ուղղությամբ, որի նախագիծը համանախագահները կողմերին են ներկայացրել 2007 թվականի նոյեմբերին Մադրիդում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակներում: Այս քրտնաջան աշխատանքի արդյունքում մենք Կազանի գագաթնաժողովին եկանք հիմնովին համաձայնեցված նախագծով, որը պարունակում էր մի շարք էական փոփոխություններ՝ համեմատած 2007-ի Մադրիդյան նախնական փաստաթղթի հետ:

Մեջբերեմ այդ աշխատանքի ցուցիչ արդյունքներից մեկը. 2007թ. Մադրիդյան փաստաթղթում առաջարկվում էր Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը որոշել Լեռնային Ղարաբաղի բնակչության կամքի ազատ արտահայտումն արտացոլող պլեբիսցիտի միջոցով։ Միևնույն ժամանակ, հղում էր կատարվում Արևմտյան Սահարայի հարցով միջազգային դատարանի 1975թ. խորհրդատվական եզրակացությանը, ինչը Բաքվում գնահատում էին որպես «նեվերենդում» անվանելու առիթ՝ նկատի ունենալով, որ այն երբեք չի կայանա, ինչպես և Արևմտյան Սահարայում: Միևնույն ժամանակ ադրբեջանական կողմը պնդում էր, որ ցանկացած դեպքում պլեբիսցիտը չի կարող պարտադիր ուժ ունենալ: Իսկ 2011թ. Կազանյան փաստաթղթում ոչ միայն անդրադարձ չկար Արևմտյան Սահարայի օրինակին, այլև շեշտվում էր, որ «Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո անցկացվող համաժողովրդական քվեարկության միջոցով, որը կարտացոլի Լեռնային Ղարաբաղի բնակչության կամքի ազատ արտահայտումը և կունենա իրավական պարտադիր բնույթ»: Այս ձևակերպումը գործնականում կանխորոշում էր, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող մնալ Ադրբեջանի կազմում, և դա բոլորը հասկանում էին:

Հակամարտություններով զբաղվող փորձագետները գիտեն, որ սեցեսիոն բնույթի հակամարտությունների ճնշող մեծամասնությունն ավարտվում է նորանկախ պետության լեգիտիմացմամբ ոչ թե այն պատճառով, որ նախկին մետրոպոլիան տալիս է իր համաձայնությունը, այլ ավելի շուտ այն պատճառով, որ միջազգային հանրության մակարդակով այդ հարցում կոնսենսուս է ձեռք բերվում: Եվ այդպիսի անջատման ամենաժողովրդավարական ճանապարհը հանրաքվեի անցկացումն է՝ կամքի ազատ արտահայտմամբ, որի հնարավորությանը մենք հասանք 2011 թվականին:

Հայաստանը բազմիցս շեշտել է, որ առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության հնարավոր չէ հասնել համապարփակ և երկարաժամկետ կարգավորման: Եվ դա արտացոլվեց Կազանյան փաստաթղթի նախաբանում, որտեղ նշվում էր խաղաղ կարգավորման համաձայնագրի նախագծի նախապատրաստման գործում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցության մասին: Մադրիդյան տարբերակում այս դրույթը բացակայում էր: Ավելին, եթե 2007-ի նոյեմբերի տեքստում առաջարկվում էր խաղաղ համաձայնագրի մշակման աշխատանքները սկսել երկու երկրների նախագահների կողմից հիմնական սկզբունքները հաստատվելուց անմիջապես հետո, ապա Կազանյան տարբերակում շեշտվում էր, որ խաղաղության համաձայնագրի նախագծի վրա աշխատանքները կսկսվեն բոլոր կողմերի կողմից Հիմնարար սկզբունքների հաստատումից հետո, այսինքն՝ դա ենթադրում էր հաստատում, այդ թվում ՝ Լեռնային Ղարաբաղի կողմից: Համանախագահները հավատարիմ էին այս մոտեցմանը մինչ 2018-ի ապրիլը:

Դիվանագիտությունը գործընթաց է, որը չի հանդուրժում սնապարծներին և պոպուլիստներին: Երբ Հայաստանի պոպուլիստ նոր առաջնորդը 2018-ի մայիսին, համաժողովրդական աջակցությունից արբեցած, սկսեց հայտարարել, որ չի բանակցելու առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության, համանախագահները դա որոշակի տարակուսանքով ընդունեցին: Իսկ այսօր, երբ Ալիևը հայտարարում է, որ «Լեռնային Ղարաբաղ կոչվող տարածքային միավոր գոյություն չունի», Հայաստանի իշխանությունները լռում են՝ բերանները ջուր առած:

Կազանի փաստաթղթում կատարվել են շուրջ երեք տասնյակ այլ փոփոխություններ: Միանշանակ, այն մեր երազանքների փաստաթուղթը չէր, բայց կարող էր կոնսենսուսային դառնալ թե՛ կողմերի, թե՛ երեք առաջատար տերությունների ՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի համանախագահների համար:

Կարևոր է շեշտել, որ որպես կարգավորման հիմք պահպանվել են դեռևս Մադրիդում ներկայացված միջազգային իրավունքի երեք սկզբունքները՝ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների ինքնորոշման իրավունք: Առաջ անցնելով՝ ես կցանկանայի այստեղ հատուկ շեշտել, որ 2018թ. դեկտեմբերին՝ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, նոր իշխանությունները գնացին անհավատալի արկածախնդրության՝ երկրորդ պլան մղելով վերոհիշյալ երեք սկզբունքները և համաձայնելով լուծել հակամարտությունը վերացական «արդարության սկզբունքի» հիմքով, ինչով փաստացի խաչ քաշեցին 2000-ականների սկզբից տարվող ամբողջ դիվանագիտական աշխատանքների վրա և մոտեցրին 2020թ. պատերազմը:

Կազանի գագաթնաժողովին նախորդող երեք տարիների ընթացքում, ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, Լ'Աքվիլայում, Մուսկոկայում և Դովիլում ընդունվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարների համատեղ հայտարարությունները, ԵԱՀԿ Աստանայի գագաթնաժողովում՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հնգակողմ հայտարարությունը, ինչպես նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների երեք հայտարարությունները Մայնդորֆում, Աստրախանում և Սոչիում: Մենք ողջունեցինք այս բոլոր հայտարարությունները և պատրաստակամություն հայտնեցինք շարունակել բանակցությունները կարգավորման շուրջ՝ դրանցում պարունակվող առաջարկությունների հիման վրա: Միջազգային միջնորդների շրջանում որոշակի դրական ակնկալիքներ դրսևորվեցին:

Ո՞վ ձախողեց Կազանի գագաթնաժողովը

Կազանում գագաթնաժողովն անցկացվեց Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ, իսկ նախագահներ Բարաք Օբաման և Նիկոլա Սարկոզին օգտագործեցին իրենց ողջ քաղաքական կշիռը՝ զորակցություն հայտնելով գալիք գագաթնաժողովին: Դրանից մեկ ամիս առաջ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարները մայիսի 26-ին Դովիլի գագաթնաժողովում հանդես եկան համատեղ հայտարարությամբ` կոչ անելով Ադրբեջանին և Հայաստանին Կազանի հանդիպմանը «ավարտին հասցնել» կարգավորման հիմնարար սկզբունքների նախագծի մասին համաձայնագիրը, «պատրաստել ժողովուրդներին խաղաղության, ոչ թե պատերազմի», որով միանշանակ զգուշացնում էին Բաքվին (ինչպես նաև Անկարային, որը բացահայտորեն իր կրտսեր դաշնակցին դրդում էր առճակատման): Այստեղ, իհարկե, պետք է հատկապես նշել Դ.Ա.Մեդվեդևի և Ս.Վ. Լավրովի ջանքերը, որոնք առավելագույն հետևողական ջանքեր գործադրեցին` փորձելով կողմերի դիրքորոշումները մերձեցնել, գտնել ընդունելի ձևակերպումներ:

Կազանում ներկայացված տեքստը գործնականում արդեն համաձայնեցված էր կողմերի միջև, և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հունիսի 20-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին ուղղված նամակում նշում էր, որ, ինչպես պայմանավորված է, առաջիկա հանդիպմանը կողմերը նոր փոփոխություններ չեն առաջադրելու Հիմնարար սկզբունքների տեքստում:

Նախագահ Օբաման հունիսի 23-ին իմ և Ի. Ալիևի հետ հեռախոսազրույցներում, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նույն օրը մեզ ուղարկած գրավոր ուղերձներում մեզ հորդորում էին հավանություն տալ Կազանում ներկայացված փաստաթղթին: Կազանի հանդիպման նախօրեին ելույթ ունենալով Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում՝ ես հայտարարեցի, որ Կազանում դրական արդյունքներ կարելի է ակնկալել, եթե Ադրբեջանը նոր փոփոխություններ չառաջարկի:

Չնայած միջազգային հանրության մեծ սպասումներին՝ Կազանի գագաթնաժողովի ժամանակ չհաջողվեց բեկման հասնել, քանի որ վերջին պահին Ի. Ալիևը տասից ավելի փոփոխություններ առաջարկեց՝ հիմնականում արդեն համաձայնեցված տեքստում։ Դա նշանակում էր նախորդ երեք տարիների ինտենսիվ աշխատանքի ձախողում։ Կազանում Ադրբեջանը փաստացի մարտահրավեր նետեց միջազգային հանրությանը։ Միջազգային միջնորդները լրջորեն հիասթափված էին Բաքվի այդօրինակ մոտեցումից և Ալիևից հարցնում էին, թե ինչպես նա կարող է, արդեն որերորդ անգամ, հրաժարվել ձեռք բերված պայմանավորվածություններից։ Ադրբեջանի նմանօրինակ վարքագիծը չէր ամրապնդում նրա դիրքերը բանակցային գործընթացում, այլ հակառակը։

Եվ պատահական չէ, որ համանախագահների ու Հայաստանի մոտեցումները ավելի ու ավելի համահունչ էին դառնում, ինչի մասին մենք բազմիցս հայտարարել ենք։ Միջազգային հանրությունն ու Հայաստանը գործնականում սկսել էին խոսել նույն լեզվով. խնդրի բացառապես խաղաղ կարգավորումը՝ հիմնված Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման ու իրացման և նրա անվտանգության երաշխիքների վրա, այլընտրանք չունի։

Կազանից հետո

Չնայած Կազանում Ադրբեջանի կողմից նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների մերժմանը՝ համանախագահ երկրները և հատկապես Ռուսաստանը շարունակում էին լուծումներ գտնելուն միտված ակտիվ աշխատանքը կողմերի հետ:

2011 թվականից հետո՝ մինչև 2018 թվականը, շարունակվում էին ինտենսիվ բանակցությունները. 10 գագաթնաժողով, արտգործնախարարների երեք տասնյակից ավելի հանդիպումներ, համանախագահների տասնյակ ուղևորություններ դեպի Բաքու, Ստեփանակերտ և Երևան: Ընդ որում, Կազանյան փաստաթղթում առկա բոլոր տարրերը, որոնք վերաբերում էին վերջնական կարգավիճակին, միջանկյալ կարգավիճակին, անվտանգության երաշխիքներին, միջանցքին և այլ դրույթներին, չնայած ադրբեջանական կողմի դժգոհությանը, միջազգային միջնորդների պնդմամբ մնում էին բանակցային գործընթացի կենտրոնում։

Փաստացիորեն, նաև Կազանից հետո ձախողվելով դիվանագիտական ճակատում ՝ Ադրբեջանը գնաց հակամարտության գոտում լարվածության սրման՝ հույս ունենալով, որ այդ կերպ կկարողանա ստիպել հայկական կողմերին պակաս պահանջկոտ լինել կամ էլ հրահրել միջնորդների ճնշումը Հայաստանի նկատմամբ։ Այդ փուլի գագաթնակետը դարձան 2016-ի ապրիլին Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ ագրեսիվ գործողությունները՝ շփման գծի ողջ երկայնքով։ Հաջորդիվ, երբ նաև այս ագրեսիան ձախողվեց և ռազմական գործողությունների չորրորդ օրը Բաքուն Մոսկվայի միջոցով հրադադար խնդրեց, ադրբեջանական դիվանագիտությունը փորձում էր ՄԱԿ-ի և ԵԱՀԿ կենտրոնակայաններում առաջ քաշել այն գաղափարը, թե իբր հրադադարի բանավոր պայմանավորվածությունը իրենից ներկայացնում էր «նոր համաձայնագիր»՝ գործընթացի լուսանցքում թողնելով Լեռնային Ղարաբաղի իշխանություններին։ Չգիտես ինչու, Հայաստանի ընդդիմադիրները, որոնք այսօր գտնվում են իշխանության ղեկին, մեզ մեղադրում էին նույն բանում։ Եվ հետագայում 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասին ադրբեջանական խոսույթը հայկական քաղաքական դաշտ բերելու փորձերը, չգիտես ինչու, դարձան նոր իշխանությունների հիմնական նպատակը։ Հատկանշական է, որ համանախագահները միանգամից արձագանքեցին՝ պաշտոնական նամակներ ուղղելով ՄԱԿ-ի և ԵԱՀԿ քարտուղարություններ, հետագայում նաև մի շարք համատեղ հայտարարություններ անելով, որոնցում ընդգծվում էր, որ 2016-ի բանավոր համաձայնությունը ոչ միայն չի չեղարկում 1994-95թթ. Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ անժամկետ համաձայնագրերը, այլև հրամայական է դարձնում դրանց անվերապահ կատարումը։

Այսպիսով, 2016-ի ապրիլյան պատերազմը նույնպես Ադրբեջանին չմոտեցրեց իր նպատակին ո՛չ քաղաքական, ո՛չ էլ ռազմական առումով: Նրանց չհաջողվեց ուժային միջոցներով պարտադրել իրենց մոտեցումները բանակցային գործընթացի շրջանակներում: 2016-ի մայիսին Վիեննայում, 2016-ի հունիսին՝ Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովների արդյունքները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետագա բազմաթիվ հայտարարությունները վերահաստատում են դա:

Ադրբեջանը բանակցային գործընթացում իրեն ավելի ու ավելի էր փակուղի մտցնում։ Ընդ որում, հրադադարի բազմակի խախտումների, բանակցային գործընթացը տորպեդահարելու միջոցով Ադրբեջանը պարբերաբար Երևանին հրահրում էր հրաժարվել բանակցություններից, որպեսզի խաղաղ գործընթացի տապալման մեղքը գցի Հայաստանի վրա։ Սակայն ադրբեջանական կողմին դա ոչ մի կերպ չէր հաջողվում։ Թվում էր՝ Ադրբեջանը ինքն իրեն անելանելի վիճակում է դրել՝ հակադրվելով ոչ միայն Հայաստանին, այլև միջազգային միջնորդներին։ Մյուս կողմից՝ մեկ անգամ չէ, որ Հայաստանը հրապարակավ հայտարարել էր, որ պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկների հիման վրա։

Ես բազմիցս բարձրաձայնել եմ (օրինակ՝ համաշխարհային առաջատար բուհերի հայ շրջանավարտներին ուղղված նամակում), որ 2018-ին ինքս ինձ համար բարդ որոշում եմ կայացրել մնալ իշխանության ղեկին՝ վարչապետի կարգավիճակով և ընթացող բանակցային գործընթացը հասցնել «արժանապատիվ հանգուցալուծման»։ Պատրաստ լինելով ինձ վրա վերցնելու պատմական պատասխանատվություն՝ ես ուզում էի հաջորդ սերունդներին թողնել անվտանգ և ծաղկուն, հարևանների հետ խաղաղության մեջ ապրող երկու հայկական պետություն։ 2018թ. գարնանը մենք դրա համար ունեինք բոլոր նախադրյալները. առկա էր համանախագահների հետ փոխըմբռնում, համանախագահների հովանու ներքո մշակված փաստաթղթեր, որոնք ճանապարհ էին հարթում դեպի ողջամիտ և արժանապատիվ փոխզիջում, և ամենակարևորը՝ այդ նպատակին հասնելու ճանապարհին ժողովրդի միասնական կամքը։

Սակայն անպատասխանատու պոպուլիստներն ու նրանց արտասահմանյան հովանավորները, որոնք մինչև հիմա մեր ժողովրդի մի մասին մոլորության մեջ են պահում, այդ ժամանակ կարողացան կաթվածահար անել մեր պետականության հիմքերը, թուլացնել երկիրը և 2018-ի ապրիլ-մայիսի կեղծ հեղափոխական փողոցային բողոքի ալիքի վրա խորապես պառակտել մեր հասարակությունը։ Իսկ դա միանգամից նոր շունչ հաղորդեց Ադրբեջանի դիվանագիտությանը այնպիսի պայմաններում, երբ թվում էր, թե Ադրբեջանը ինքն իրեն անելանելի վիճակում է դրել՝ հակադրվելով ոչ միայն Հայաստանին, այլև միջազգային միջնորդներին։ Սկսած 2018թ. մայիսից՝ Հայաստանի նոր իշխանության կոպտագույն դիվանագիտական վրիպումների, անխոհեմ հայտարարությունների ու գործողությունների արդյունքում իրավիճակը սկսվեց փոփոխվել ոչ հոգուտ Երևանի, որը միջազգային հանրության աչքերում սկսեց դիտարկվել որպես բանակցային գործընթացի ապակառուցողական կողմ։ Բաքուն ստացավ այն, ինչ իրեն չէր հաջողվում տասնամյակներ շարունակ՝ որպես կազուս բելլի (casusbelli - պատերազմի առիթ) Հայաստանին մեղադրել բանակցություններից հրաժարվելու մեջ։

Ես բազմիցս խոսել եմ 2020-ի սեպտեմբերին Թուրքիայի անմիջական աջակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված հանցավոր պատերազմի հետևանքների, դրանում պարտության պատճառների մասին, այն մասին, թե ինչու հնարավոր չեղավ կանխել, դադարեցնել այն, ռազմական հրեշավոր սխալների մասին, բայց դրա խոր ուսումնասիրությունն ու ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերի որոնումը առանձին թեմա է:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին անկյունաքարային խնդրի՝ ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման հարցի լուծման։ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Կարգավորման համար միջնորդության միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափ հանդիսացող համանախագահների 2020 թ. դեկտեմբերի 3-ի հայտարարությունը ճիշտ ուղղությամբ շատ կարևոր ազդանշան է։

Միջազգային հանրությունը չպետք է ճանաչի թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքները, այլ պետք է ջանքեր գործադրի հասնելու համար իրական, համապարփակ և երկարաժամկետ կարգավորման:

Հայաստանի ներկա ղեկավարությունը, որն իշխանությունը պահպանելու համար պատրաստ է ամեն ինչի, փորձում է իր անխոհեմ գործողությունների արդյունքում Հայաստանի ու Արցախի կրած հսկայական, ողբերգական կորուստների պատասխանատվությունը գցել «նախկինների», համանախագահների, Աստված գիտի, թե էլ ում վրա։ Ակնհայտ է, որ այս իշխանությունների վրա հնարավոր չէ դնել ստեղծված իրավիճակից դուրս գալու, առավել ևս մեր ժողովրդի և պետության ապագայի պատասխանատվությունը։

Որոշ ուժեր՝ առաջին հերթին ադրբեջանաթուրքական տանդեմը, փորձում են առավելագույնս կապիտալիզացնել Հայաստանի և Արցախի դեմ վերջին ագրեսիայի հետևանքներն ու արդյունքները, հայ հասարակությանը պարտադրել, այսպես կոչված, «նոր իրողությունները»՝ որպես տարածաշրջանում կայացած փաստ։ Սակայն Հարավային Կովկասի ապագան, տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատումը չեն կարող կառուցվել հայ ժողովրդի ազգային շահերի անտեսման վրա։ Հայաստանի գործող իշխանությունների համար, որոնք սեփական դիրքերը պահպանելու համար Հայաստանն ու Արցախը դարձրել են տարածաշրջանում սակարկությունների առարկա, սա երկրորդական է թվում։ Սակայն Հայաստանի, Արցախի և սփյուռքի հայերի, մեր ժողովրդի համար սա առաջնային խնդիր է։

❗«Մեր երկրում արդեն ազգն է «Սիբիրախտով»  վարակվել, իսկ մենք փորձում ենք այն չնկատել»,- Հայելի ակումբում անդրադառնալով խո...
05/07/2021

❗«Մեր երկրում արդեն ազգն է «Սիբիրախտով» վարակվել, իսկ մենք փորձում ենք այն չնկատել»,- Հայելի ակումբում անդրադառնալով խորհրդարանական վերջին ընտրությունների արդյուքները՝ հայտնեց ՍԱՊԾ նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը։ «Ինչպես Սիբիրախտն այնպես էլ հասարակության մեջ ներկայում տիրող վարակը եթե չբուժվի, ապա ազգի մահվան ելքն 100%-ով է հավանական:
Նա նկատեց, որ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանում ջրի աղտոտման դեպք կա և ընդհանրապես բազմաթիվ կենսաբանական վտանգներ կան, որոնց դեմ պայքար չի տարվում:
«Սա զարմանալի չէ, որովհետև երկրի կենսաբանական անվտանգության համակարգը գտնվում է այլ երկրների ձեռքում»,-ասաց ՍԱՊԾ նախկին պետը:

❗Չսպասելով 2021թ. հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրության արդյունքների պաշտոնական հաստատմանը, հատկապես, երբ դրան...
26/06/2021

❗Չսպասելով 2021թ. հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրության արդյունքների պաշտոնական հաստատմանը, հատկապես, երբ դրանք վիճարկվում են, ՀՀ ժամանակավոր ռեժիմով աշխատող գործադիր իշխանությունն ու նրան հնազանդ կամակատարներն ավելի սանձարձակ են դարձել: Այս մասին ասված է «Հայաստան» դաշինքի տարածած հայտարարության մեջ

«Բազմաթիվ առերևույթ հանցագործություններ կատարած վարչախումբը, պետական մակարդակով անցել է քաղաքական հայացքներով պայմանավորված բացահայտ ահաբեկման և բռնաճնշումների:

«Իրավունքի և օրենքի դիկտատուրայի» մասին խոսող վարչախումբը, ոտնահարելով մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները, թիրախավորել է հայրենիքը կործանման տանող իշխանության հայացքները չկիսող բազմաթիվ համայնքների ղեկավարների, ավագանու անդամների, հանրային ծառայողների, տնտեսական, մշակութային, գիտական, կրթական, առողջապահական գործունեություն իրականացնող անձանց: Աշխատանքից ազատելու, վերջիններիս ազատ գործելու այլ իրավունքները սահմանափակելու ապօրինի գործողությունները համակարգված և զանգվածային բնույթ են կրում:

«Հայաստան» դաշինքը հանդես է գալիս օրինականության և իրենց արժանապատվությունը հարգող անձանց աջակցության դիրքերից՝ նրանց բոլորին համարելով դաշինքի անդամ, համակիր կամ բնական դաշնակից:

Ելնելով վերոգրյալից՝

Պահանջում ենք ՀՀ գործադիր իշխանությունից անհապաղ դադարեցնել քաղաքական հայացքներով պայմանավորված հալածանքներն ու բռնությունները, հակառակ դեպքում, առանց այն էլ ծանրագույն վիճակում գնտվող և գոյութենական մարտահրավերներ հաղթահարող Հայաստանի Հանրապետությունում իրավիճակի հետագա սրացման ողջ պատասխանատվությունը կրում է ներկա վարչախումբը:

Պահանջում ենք Հաաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից, քննչական մարմիններից, ոստիկանությունից և ազգային անվտանգության ծառայությունից՝ կանխել քաղաքական իշխանությունների ցուցաբերած հանցավոր վարքագիծը, բացահայտել ու պատժել քաղաքական հայացքների հիմքով իրենց լիազորությունները չարաշահող պաշտոնյաններին:

Բարձր գնահատելով Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը, հրավիրում ենք միջազգային կազմակերպությունների ուշադրությունը՝ Հայաստանի գործող իշխանությունների կողմից՝ մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ոլորտում երկրի ստանձնած միջազգային պարտավորությունների անթաքույց ոտնահարման փաստերի վրա:

Ժողովրդագրական ճգնաժամ ապրող մեր երկրի արժանապատիվ քաղաքացիներին կոչ ենք անում չմտածել հայրենիքը լքելու մասին:

Զորավիգ ենք Ձեզ: Պատրաստ ենք ձեր հետ միասին դիմագրավել բոլոր փորձությունները, իրավական, քաղաքական, բարոյական և բոլոր ուղղություններով պաշտպանել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքները:

Մենք միասին կարող ենք երկրում ձևավորել պատասխանատու իշխանություն և կերտել ուժեղ Հայաստան»,- ասված է հայտարարության մեջ:

❗«Հայաստան» դաշինքի օգտին կքվեարկի հարցվածների 28,7 տոկոսը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին՝ 25,2 տոկոսը, ...
18/06/2021

❗«Հայաստան» դաշինքի օգտին կքվեարկի հարցվածների 28,7 տոկոսը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին՝ 25,2 տոկոսը, «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին՝ 10,8 տոկոսը. «Գելլափ ինթերնեշնլ».Ընդդիմությունը անվերապահ հաղթելու է այս ընտրություններում.

«Հայաստան» դաշինքի օգտին կքվեարկի հարցվածների 28,7 տոկոսը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին՝ 25,2 տոկոսը, «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին՝ 10,8 տոկոսը։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց «Գելլափ ինթերնեշնլ» ասոցիացիայի ներկայացուցիչ Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով հարցումների արդյունքները, թե քաղաքացիները հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին են քվեարկելու։

«Ըստ հարցումների՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կքվեարկի հարցվածների 5,4 տոկոսը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության օգտին՝ 5,2 տոկոսը, Շիրինյան, Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքին՝ 2,8 տոկոսը, Հանրապետություն կուսակցության օգտին՝ 2,6 տոկոսը, Հայ ազգային կոնգրեսի օգտին՝ 1,5 տոկոսը, «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության օգտին՝ 1,2 տոկոսը, 5165 ազգային պահպանողական շարժման օգտին՝ 1,0 տոկոսը, «Հայոց հայրենիք» կուսակցության օգտին՝ 0,8 տոկոսը,

Ազգային-ժողովրդավարական բևեռի օգտին՝ 0,7 տոկոսը, Արդար Հայաստան կուսակցության օգտին՝ 0,6 տոկոսը, Ինքնիշխան Հայաստան կուսակցության օգտին՝ 0,4 տոկոսը, այլ՝ 1,1 տոկոսը, հարցմանը հրաժարվել է պատասխանել հարցվածների 5,2 տոկոսը, «ոչ մեկին» պատասխանել է հարցվածների 2,7 տոկոսը, դժվարացել է պատասխանել հարցվածների 4,1 տոկոսը»,-մանրամասնեց Նավասարդյանը։

Հարցին՝ մասնակցելո՞ւ են արտահերթ ընտրություններին, հարցվածների 51,1 տոկոսը պատասխանել է՝ «միանշանակ մասնակցելու եմ», 11,4 տոկոսը՝ «ավելի շուտ մասնակցելու եմ», 13,8 տոկոսը՝ «ավելի շուտ չեմ մասնակցելու», 22,9 տոկոսը՝ «միանշանակ չեմ մասնակցելու», հարցին դժվարացել է պատասխանել է հարցվածերի 0,7 տոկոսը։ «Միանշանակ մասնակցելու եմ» ցուցանիշը որոշակի չափով նվազել է։

«Վերջին 11 տարվա ընթացքում մեր կազմակերպությունն ու անձամբ ես այսքան ճնշումների փորձեր չէինք զգացել, մասնավորապես, նաև իշխանական թևից»,– հայտարարեց Նավասարդյանը։

17/06/2021

«Արթուր Վանեցյանը հրաժարվեց իր պաշտոնից, որովհետև պատիվ ուներ։ Նա արժանի է ստանալու մեր քվեն։ Արթուր Վանեցյանի և Սերժ Սարգսյանի դաշինքը կարող է մեր երկիրը կայունացնել, դուրս բերել այս վիճակից». Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյան

❗ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Կոտայքում ընտրողների հետ հանդիպմանը խոսել է իր մոտ գտնվող փաստաթղթի մասին, որը պարունա...
16/06/2021

❗ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Կոտայքում ընտրողների հետ հանդիպմանը խոսել է իր մոտ գտնվող փաստաթղթի մասին, որը պարունակում է տեղեկություններ իշխանությունների կողմից մինչ այժմ գաղտնի պահվող՝ անհայտ կորած զինծառայողների իրական թվի մասին ։

«Իմ հեռախոսում կա մի փաստաթուղթ, որը խոսում է սրանց շանտղության մասին»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Ավելի ուշ ՀՀ 3-րդ նախագահը հրապարակել է վերոնշյալ փաստաղթուղթը, որին կից գրել է.

«Անհայտ կորածների թիվը 1064 է: Այս չմարդը, այս ստահակը, ելույթ ունենալով ԱԺ-ում, հայտարարում է, որ անհայտ կորածների թիվը 321 է: Հիմա սրան ի՞նչ ասես»:

Address

Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Zenit News posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Share

Category


Other Media in Yerevan

Show All