My instaideas.am

My instaideas.am Ամենաօգտակար նյութերը քո ինստագրամի համար ‼️
Տե´ս ավ

Ողջույն, Stories for you 5🥹 Ես քեզ չէի սպասում 🤫2022-ի վերջին Stories for you-ն, որը սկսելու ոչ մի նպատակ ես չունեի👀Բայց...
20/10/2022

Ողջույն, Stories for you 5🥹
Ես քեզ չէի սպասում 🤫

2022-ի վերջին Stories for you-ն, որը սկսելու ոչ մի նպատակ ես չունեի👀

Բայց սեպտեմբերին, երբ բոլորը քնում ու արթնանում էին վատի սպասումով, ես որոշեցի, որ պետք է մարդկանց մոտ ստեղծել լավի սպասում 🥰

Ձևավորվեց նոր հրաշք խումբ` նպատակասլաց և աշխատասեր մասնակիցներով, ովքեր ուզում են իրենց կյանքում որևէ դրական բան ավելացնել🫶🏼

Հիմա արդեն վստահ ասում եմ, որ Stories for you 5-ը հաճելի անակնկալ դարձավ իմ և ձեր համար 🥰

Սկսում ենք, շնորհավորեք մեզ 🥳

🎂: .yvn

-Վայերեք ամեն վայրկյանը🤞🏼Մոտավորապես նման խոսքերով մեզ ոգևորեցին թռիչքից հետո և մաղթեցին, որ սա մեր արկածներով կյանքի սկ...
15/10/2022

-Վայերեք ամեն վայրկյանը🤞🏼

Մոտավորապես նման խոսքերով մեզ ոգևորեցին թռիչքից հետո և մաղթեցին, որ սա մեր արկածներով կյանքի սկիզբը լինի 😍

Համաձայն եմ!
Ընդունում եմ!
Անցնում եմ իրագործման!!

Thank you .aero .travel 😍

3 ամենատարածված միֆերը` կապված սթորիների հետ🤫⬇️Միֆ 1: Որակյալ սթորիների համար պետք է լավ հեռախոս 📱Լավ հեռախոս բոլորիս է ...
01/10/2022

3 ամենատարածված միֆերը` կապված սթորիների հետ🤫⬇️

Միֆ 1: Որակյալ սթորիների համար պետք է լավ հեռախոս 📱

Լավ հեռախոս բոլորիս է պետք 😂 Բայց լավ որակ ստանալու համար ավելի կարևոր է տարածքի լուսավորությունը, տեսախցիկի ճիշտ կարգավորումները‼️
Ու հա, որևէ վիդեո մշակման ծրագրով մի քիչ Sharpness /Резкость/ ավելացնել, դա հրաշքներ է գործում✨ Android-ների համար է ամեն ինչ մի քիչ բարդ, նրանք կարծես ինստագրամի հետ ընկերություն չեն անում🥲

Միֆ 2: Պետք է անպայման միացնել High quality uploads ֆունկցիան բարձր որակի կոնտենտի համար🙄

Իրականում այդ ֆունկցիան նախատեսված է բարձր որակով կոնտենտ տեսնելու համար: Այսինքն` եթե միացրել եք, ապա ձեր ինտերնետը կօգտագործվի, որ դուք ուրիշների կոնտենտը տեսնեք հնարավոր ամենաբարձր որակով‼️ Սակայն ձեր կոնտենտի որակի վրա այն չի ազդում: Ցավոք🥲

Միֆ 3: Օրվա առաջին սթորիում պետք է լինեք դուք և որևէ ակտիվ գործողություն անեք💃🏻🕺🏻

Խնդրում եմ, մի սահմանափակեք ձեզ այդպիսի մտքերով. Սկսեք օրվա սթորիները երբ կուզեք և ինչպես կուզեք: Կարևորը՝ կարողանաք գրավել լսարանին և պահել սթորիներում ամբողջ օրվա ընթացքում😘

Լայքն ու սեյվը չմոռանաս✨ Իսկ քոմենթներում գրիր, թե որն էր քեզ համար սթորի միֆ😍‼️

#սմմ #ինստագրամ

Բալանսի մասին⚖️Իսկ քո մոտ ի՞նչն է շատ🤔Աշխատանքը, թե կյանքը🙄Ժամանակին ես մեռնելով աշխատում էի, որ արդյունքի հասնեմ🤦🏻‍♀️ Հ...
20/08/2022

Բալանսի մասին⚖️

Իսկ քո մոտ ի՞նչն է շատ🤔
Աշխատանքը, թե կյանքը🙄

Ժամանակին ես մեռնելով աշխատում էի, որ արդյունքի հասնեմ🤦🏻‍♀️ Հիմա` ես աշխատում եմ հանգստանալով, որ չմեռնեմ😅

Այ սենց շրջադարձ🔄

Կյանքի տեմպի մենք այնքան ենք ծանրաբեռնված, որ հոգնածությունը նկատում ենք միայն այն պահին, երբ կանգ ենք առնում✋

Գուցե հիմա հենց կանգ առնելու ու զգալու ժամանա՞կն է, որովհետև շուտով գլուխդ կբարձրացնես ու հոպ... սեպտեմբեր🙃

Ես հիմա գտել եմ բալանս` աշխատանքի ու հանգստի միջև ու ես ապրում եմ` վայելելով ամեն վայրկյանս⚖️🙂

Իսկ քո մոտ ի՞նչն է շատ🤔
Աշխատանքը, թե կյանքը🙄
(սպասում եմ քոմմենթներին)

24/04/2022

Կիսվում եմ առաջին օրվա տպավորություններով🥵

‼️Վիդեոն ջնջելու եմ‼️

Ի՞նչ է call to action-ը և ինչպե՞ս այն կիրառել🥲Տերմինը բառացի կթարգմանենք «կոչ որևէ գործողության»🗣😌Call to action-ները կա...
21/04/2022

Ի՞նչ է call to action-ը և ինչպե՞ս այն կիրառել🥲

Տերմինը բառացի կթարգմանենք «կոչ որևէ գործողության»🗣😌

Call to action-ները կարող ես ներառել քո գրառման/սթորիի մեջ, քանի որ դրանցով քո լսարանին (եղած կամ պոտենցյալ) ուղղորդում ես գործողության գրառումը կարդալուց կամ նայելուց հետո😊

Սա, կարելի է ասել, լսարանի մոտ վերջում առաջացող "հիմա ի՞նչ" հարցի պատասխանն է, քանի որ շատերը կարող են կարդալ և մոռանալ որևէ գործողություն անել🙄 Ինչպես ես😳

Օգտագործիր այնպիսի call to action, որը համապատասխանում է քո էջի նպատակին։ Օրինակ՝ եթե դու ուզում ես ստեղծել էջ ինստագրամից դուրս կամ տանել մարդկանց այլ հարթակ, ապա գրառման մեջ մարդկանց տեղեկացրու, որ նրանք կարող ենք այդ հարթակի լինկը գտնել քո բիո-ում։ Ուզու՞մ ես նոր հետևորդներ․ գրառման մեջ ասա, թե ինչ կոնտենտ կստանան, եթե քեզ հետևեն և այդպես շարունակ։

Թերթի՛ր նկարը call to action-ի լավագույն տարբերակները տեսնելու համար😍

#ինստագրամ #սմմ #առաջխաղացում #գրառումներ

Առանց գովազդի նոր հետևորդնե՞ր, Reels-ո՞վ😱🙄Տարեսկզբին արդեն ասել եմ, որ 2022-ին վիդեոկոնտենտը, մասնավորապես reels-ը առաջխ...
31/03/2022

Առանց գովազդի նոր հետևորդնե՞ր, Reels-ո՞վ😱🙄

Տարեսկզբին արդեն ասել եմ, որ 2022-ին վիդեոկոնտենտը, մասնավորապես reels-ը առաջխաղացման լավագույն մեթոդն է, օգտագործեք ձեր կրեատիվը և վայելեք արդյունքը🔥🤩

Ըըը՜մ, միթե ամեն ինչ այսքան հեշտ է🤔

Չէի ասի, եկեք ասեմ ինչն եք սխալ անում🙄

‼️Շատերի սխալը reels-ով առաջխաղացման ժամանակ այն է, որ կենտրոնանում միայն reels-ի վրա‼️

Եկեք նայենք իրականության աչքերին. reels-ը «հրաշք դեղահաբ» չէ! Նկարել միայն reels, հավաքել միլիոն դիտումներ - չի նշանակում ներգրավել նոր մարդկանց😎 Դու էլի անելիք ունես!

Պատրաստել էջը և փաթեթավորել. այս մասին ասել եմ և´ 2020-ին, և´ 2021-ին, և´ ասում եմ հիմա😅 Ինչպես տեսնում եք թրենդներն այս կետի կողքով անցնում են, որովհետև այն հիմնական տեղում է, եթե դուք չունեք ճիշտ փաթեթավորում, դուք չեք գրավի ոչ ձեր պոտենցյալ հետևորդին, ոչ էլ հաճախորդին💔

Դրա համար նախապատրաստեք էջը ընդունել մեծ քանակությամբ մարդկանց ընդունելու և պահելու համար` ով եք դուք, ինչով եք զբաղվում, ինչ կարող եք տալ նրանց և այլն🤗

Իսկ դուք նկատե՞լ եք ձեր էջում նոր հետևորդներ ակտիվ reels-ից հետո😍

Ես այս մասին չեմ խոսել, ինձ պետք էր ժամանակ էմոցիաներս «մարսելու» համար. հիմա կխոսեմ🙊Լինելով այս ոլորտի մեջ` ես տեսել ու...
17/03/2022

Ես այս մասին չեմ խոսել, ինձ պետք էր ժամանակ էմոցիաներս «մարսելու» համար. հիմա կխոսեմ🙊

Լինելով այս ոլորտի մեջ` ես տեսել ու վերլուծել եմ շատ էջեր, խորհուրդներ տվել ու հաճախ ընկերների մոտ դժգոհել, որ «հայերը մատերի արանքով են նայում ինստագրամի վիզուալին», «հայկական ինստագրամում սթորիներով չեն զբաղվում» և այլն🙄

Ու մի օր ինքս ինձ հարց տվեցի «ի՞նչ եմ անում ես այդ ամենն ուղղելու համար»🤔 Հենց այս հարցի պատասխանը կգտնեք Stories for you-ում🤗

Ես այս մտքի վրա աշխատել եմ ամիսներ` գրել, հավաքել, խմբագրել, ջնջել, կրճատել, երբեմն նաև փոշմանել ու հետ կանգնել այդ մտքից, քանի որ կարծել եմ չի գնահատվի☹️

Stories for you-ն ի սկզբանե ուղղակի սովորական դասընթաց չէր, այլ մի մեծ նախագիծ` իմ ուզած ինստագրամը ատանելու և իմ գիտելիքներով կիսվելու🤗 Ասում եմ սովորեցնելը մոտս ստացվում է😅 երևի ճիշտ են☺️

~350 ուսանող 2 ամսում😍
~350 պատրաստակամ օգտատեր` նոր բան սովորելու և իր մասնագիտական որակները լավացնելու❤️
~350 վստահություն և սպասելիքի արդարացում🤗

🚀Իմ ուսանողները ստանում են աշխատանքի առաջարկներ, աշխատավայրում դիրքի բարձրացում, էջի ակտիվության անհամեմատ աճ և նոր եկամտի աղբյուր🤩 Ես հպարտ եմ😍✨

Կլինի՞ արդյոք 4-րդ դասընթաց🤔

Իմ մոտ այս պահին դադար է, ավելի հանգիստ ստեղծագործական շրջան, առանց լարվածության և ծանրաբեռնվածության😌, ԲԱՅՑ դա նշանակում է, որ պետք է սպասել ավելի մեծ նախագծի😍

Կարճ ասած` ես պատրաստվում եմ🤗
Իսկ դուք սպասում եք😅

😘Շնորհակալություն վստահության համար, ամենալա´վ լսարան, գրկում եմ🤗

 #Մարտի8-ը ֆեմինիզմի օրն է, ոչ թե կակաչների 💐Կանանց միջազգային օրը պատմականորեն արտահայտվում է որպես իրավունքների հավասա...
08/03/2022

#Մարտի8-ը ֆեմինիզմի օրն է, ոչ թե կակաչների 💐

Կանանց միջազգային օրը պատմականորեն արտահայտվում է որպես իրավունքների հավասարության օր⚖

- Կինը «կոլեկտիվի զարդը» չէ, զարդը սեղանին դրված կակտուսն է:
- Կինը չպետք է վաստակի ավելի քիչ կատարելով նույն աշխատանքը, ինչ տղամարդը (բայց այդպես է):
- Կինը չպետք է վախենա երեկոյան քայլել փողոցում, քանի որ նա կին է:

‼️Ֆեմինիզմը կանանց կողմից տղամարդկանց ատելը չէ, ինչպես շատերը պատկերացնում են: Այդպես մտածելը սխալ է, քանի որ դա նույնպես սեռական խտրականություն է (սեքսիզմ), որի դեմ էլ հենց պայքարում է ֆեմինիզմը:

Ֆեմինիզմը չի ենթադրում «դու պետք է...», այլ «դու կարող ես...»:

Դու պարտավոր չես ոչինչ, եթե դու աղջիկ/կին ես:

‼️Դու ՊԱՐՏԱՎՈՐ ՉԵՍ.
- լինել թույլ
- լինել միշտ գեղեցիկ
- ամուսնանալ և ծննդաբերել
- ինչ-որ մեկին դուր գալ և այլն:

Դու ԿԱՐՈՂ ես անել կամ ՉԱՆԵԼ: Դա քո ընտրությունն է, ոչ մեկ իրավունք չունի քեզ ոչինչ պարտադրել!

Սիրում եմ ձեզ, աղջիկներ❤️

Կյանքի ռիթմի մեջ չենք էլ նկատում, թե երբ է վերջանում ձմեռը և սկսվում գարունը🤭Այս նկարն արվել է ձմռանը, բայց ավելի գարնան...
06/03/2022

Կյանքի ռիթմի մեջ չենք էլ նկատում, թե երբ է վերջանում ձմեռը և սկսվում գարունը🤭

Այս նկարն արվել է ձմռանը, բայց ավելի գարնանային է, քան հիմա գարունն է😅

Ի՞նչն է ձեզ մոտ ասոցացվում գարնան հետ (գրեք 3 կետ🤗)

Ես սկսեմ`
- բացօթյա սրճարանները
- արևոտ եղանակը
- ծաղիկները

Photo:
Makeup:

Digital դետոքսը պրոդուկտիվ և կրեատիվ լինելու միջոց է✨Եթե աշխատանքդ կապված է digital-ի հետ, ապա դետոքսի մասին մտածելն արդ...
28/02/2022

Digital դետոքսը պրոդուկտիվ և կրեատիվ լինելու միջոց է✨

Եթե աշխատանքդ կապված է digital-ի հետ, ապա դետոքսի մասին մտածելն արդեն իսկ ֆանտաստիկա է😅 Բայց ես մի քանի հնարք ունեմ այդ ամենի համար, որով ուզում եմ կիսվել👌

1. Ես լուրերի կայքերի/ալիքների չեմ հետևում ու չեմ կարդում արդեն երկար տարիներ✨ Գուցե չեք նկատում, բայց լուրերը մեր երկրի, աշխարի, քաղաքականության մասին ստեղծում են կախվածություն և մեր օրը լցնում բացասական էներգիայով😔

2. Տպագիր գրքեր, սեղանի խաղեր, հարազատների հետ հավաքներ✨ Վերջերս ընտանեկան սովորություն ենք սարքել երեկոյան հավաքվել, ընթրել ու ժամանց կազմակերպել😌 Լարված օրվանից հետո նման թեթև րիտուալը ուղղակի փրկություն է👌

3. Մի հետևիր նրան, ում չես սիրում/ հավանում✨ սա դարձեք փոքրիկ ոսկե կանոն‼️ Ինչքան եմ լսում «Այս X-ի սթորիները չեմ սիրում, շատ ազատ է, իսկ այն Y-ը ամեն օր մի սրճարան է գնում😒». հիմա հարց` ԻՆՉՈւ՞ ԵՍ ԴՈւ ԴԱ ՏԵՍՆՈւՄ🙄 Ֆիլտրիր այն ինֆորմացիան, որը հասնում է քեզ!!

4. Մի օր դադար տուր✨ Թե որքան հաճույքով ու թարմ մտքերով են հետ վերդառնում ամեն դադարից հետո` 🥰 ասել չեմ կարող: Բայց որ մեր digital առօրյայում, անկախ բնագավառից, դադարներ պետք են, դա հաստատ🤗

5. այս մեկը թողնում եմ քո համար✨

Մեկնաբանություններում ասա, թե դու ինչ պրակտիկա ունես digital detox-ի🙄 Արի միասին այս գրառումը դառձնենք ավելի օգտակար😊

Կոնտենտ պլան, կոնտենտ պլան... ի՞նչ է դա և ինչպե՞ս կազմել🤔📝Երեկ սթորիով ցույց տվեցի, որ սրճարանում կոնտենտ պլան եմ կազմու...
26/02/2022

Կոնտենտ պլան, կոնտենտ պլան... ի՞նչ է դա և ինչպե՞ս կազմել🤔📝

Երեկ սթորիով ցույց տվեցի, որ սրճարանում կոնտենտ պլան եմ կազմում, շատերը հարցրին, թե ինչպե՞ս եմ դա անում‼️ Պատմեմ😊

Անկախ նրանից, թե դուք ինստագրամում սկսնակ եք, թե փորձառու, մի օր կարող եք բախվել թեմա չունենալու խնդրի հետ🙄

Բոլորս էլ գիտենք, որ պետք է րեգուլյալ (կանոնավոր) կերպով սթորիներ, գրառումներ և րիլս վիդեոներ անել, սակայն ամեն օր մտածել նոր թեմա այդքան էլ հարմար չէ. հատկապես երբ տվյալ պահին մուսսան կարող է չգալ☹️

Դրա համար օգնության է գալիս կոնտենտ պլանը, որը ես կազմում եմ մոտ 1 ամսվա կտրվածքով ☑️

📍ԿՊ-ում ես ներառում եմ
-նկարներ (իրենց դասավորությամբ)
-գրառման թեմաները
-reels-ի սցենարները

Իսկ որտեղի՞ց վերցնել թեմաները🙄

Նախ թղթի վրա գրում եմ իմ էջի հիմնական ուղղությունները, որոնց մասին կարող եմ խոսել, օր.` ինստագրամը😌

Հետո այդ ուղղություններին համապատասխան գրում եմ թեմաներ` չշեղվելով իմ նիշայից: Ինստագրամի թեմայով` առաջխաղացում, թրենդներ, նորություններ և այն✨ (սա ընդամենը 1 ուղղությունն է , կան նաև այլ ուղղություններ իրենց թեմաներով)

Հետո արդեն սահմանում եմ հերթականություն, համապատասխանեցնում նկարների հետ, պակասող նկարները փոխարինում ռեֆերոնաներով և վերջ պատրաստ է 🥰

Այս ամենը սովորաբար անում եմ միանգամից մի քանի ժամում` ինձ համեղ ուտելիքներ հյուրասիրելով😂

Նույն սխեման գործում է նաև reels սցենարներ գրելիս, իսկ նկարելը նույնպես` աշխատում եմ մեկ օրում մի քանի վիդեո նկարել, որովհետև շաբաթվա ընթացքում ժամանակս չի հերիքում🤗

Ինչպես նաև անահատական խորհրդատվությունների ժամանակ թոփ հարցերից է «Ի՞նչ գրեմ»-ը, որին ի պատասխան մտածում ենք հատուկ սխեմա թեմայի պակաս չունենալու համար😍

Մեկնաբանություններում գրեք, թե ձեր բլոգը կամ բիզնես էջն ի՞նչ հիմնական ուղղություններ ունի, և գրում եք դուք արդյոք երկարաժամկետ կոնտենտ պլաններ, թե թողնում եք օրվա երևականությանը🙄😊

Երեկ կորցրել եմ iPad-ս😔🤦🏻‍♀️ Նայիր սթորիներս ամբողջ պատմության համար🤫⠀Ու քանի որ iPad-ը իմ ամենասիրելի գադջեթն է /այո, ո...
23/02/2022

Երեկ կորցրել եմ iPad-ս😔🤦🏻‍♀️ Նայիր սթորիներս ամբողջ պատմության համար🤫

Ու քանի որ iPad-ը իմ ամենասիրելի գադջեթն է /այո, ոչ է iPhone-ը, այլ հենց iPad-ը/, ես որոշեցի պատմել այդ սուպեր գադջեթի մասին🤩

Բովանդակությունը՝
- Ինչո՞ւ որոշեցի գնել iPad💡
- Ինչո՞ւ եմ ես սիրում iPad-ը❤️
- Ո՞ւմ է պետք ունենալ iPad-ը🤔

Եվ այսպես, սկսենք՝

❓Ինչո՞ւ որոշեցի գնել iPad

Ի սկզբանե նպատակ ունեի գնել համակարգիչ/նոթբուք ու միանշանակ Mac-ի տեսակների մեջ էի տատանվում🙄, նայում էի վիդեո վերլուծություններ այնքան, մինչև պատահական տեսա iPad vs Macbook անունով վիդեո, որից հասկացա, որ iPad-ը իր բոլոր հատկանիշներով ավելի շատ է ինձ պետք, քան Macbook-ը🤓 Ոչ շատ երկար փնտրելով գտա այն տարբերակը, որը փնտրում էի🤗

❓Ինչո՞ւ եմ ես այդքան սիրում iPad-ը

Ես հիմա կասեմ 4 պատճառ
- Մեծ էկրան՝ կոնտենտ գեներացնելու համար
- Միանգամից մի քանի ծրագրով աշխատելու հնարավորություն
- Apple Pencil /գրելու, նկարելու համար/
- Apple-ի մյուս պրոդուկների հետ սինխրոն կապը/ուղղակի սեր հնարավորություն/

Այստեղ ուզում եմ նաև նշել, որ նույնիսկ Android օգտագործողներն են սիրում iPad🤫

❓Ո՞ւմ է պետք ունենալ iPad-ը

- ուսանողներին․ եթե չկա "Ես պետք է թուղթը զգամ" մոլուցքը😆 Գրքեր, տետրեր, կոմսպեկտներ ու Xerox-ներ մեկ, շատ կոմպակտ պլանշետում✨
- creator-ներին. նրանց, ովքեր զբաղվում են դիզայնի տարբեր տեսակներով՝ գրաֆիկ, ինտերիեր և այլն՝ աշխատանքը կազմելու և ներկացնելու համար
- բոլորին ովքեր ուզում են ունենալ հեռախոսից մեծ էկրան ուղղակի ֆիլմեր նայելու, էլ․ գրքեր կարդալու․ մի խոսքով՝ կոնտենտ գեներացնելու համար

❓Տեխնիկական կողմ և ծրագրեր

- ես օգտագործում եմ iPad Pro 2018 թվականի 64ԳԲ🤫Իմ ծերուկը շատ լավ է աշխատում ու իմ պահանջները բավարարում է 100%-ով
- եթե մեծ ու ծանր ֆայլերի հետ եք աշխատելու՝ վիդեո, դիզայն և այլն, 256ԳԲ-ից ոչ պակաս հիշողություն է ձեզ պետք😬
- եթե շատ եք աշխատում տեքստերի հետ, ապա ավելի նպատակահարմար է notebook-ը, քանի որ iPad-ը առանձին հարմար չէ գրելու համար, իսկ հավելյալ աքսեսուարները անիմաստ հաստացնում և ծանրացնում են պլանշետը😐

Իսկ ո՞րն է քո սիրելի գադջեթը, որից երբեք չէիր հրաժարվի, ունե՞ս iPad կամ այլ պլանշետ🤔🤫

Իմ must used app-երը iPad-iհամար՝ թերթել նկարը 📲

🔥Նվիրում եմ «Stories and reels for you 3» դասընթացի մասնակցություն🤫Այս մրցույթը պետք է լիներ յութուբում, սակայն, ինչպես ...
18/02/2022

🔥Նվիրում եմ «Stories and reels for you 3» դասընթացի մասնակցություն🤫

Այս մրցույթը պետք է լիներ յութուբում, սակայն, ինչպես գիտես, այնտեղ տեխնիկական խնդիրներ առաջացան😔

Բայց մեզ ոչ քամին կխանգարի, ոչ էլ փոթորիկը😅 Մրցույթը կանցկացնենք ինստագրամում😍

Մասնակցելու համար քեզ պետք է.

1. Հետևես իմ (.am) էջին
2. Լայքես իմ վերջին 3 գրառումները
3. Տեղադրես իմ էջից քո սիրելի գրառումը քո սթորիում և գրես, թե ինչու եք հետևում ինձ (+նշել ինձ❗️)
4. Մեկնաբանություններում գրես «մասնակցում եմ», որ ես իմանամ🤗

Մրցույթը կամփոփենք 2 օրից!!

Քեզ մաղթում եմ հաջողություն🤗
Գնացինք🤞🏼

2022-ի սթորի թրենդները🤫Նախ ուզում եմ ասել, որ թրենդներ ստեղծող ու պարտադրող հատուկ կառույց չկա, դրանք շատ ինդիվիդուալ են...
11/02/2022

2022-ի սթորի թրենդները🤫

Նախ ուզում եմ ասել, որ թրենդներ ստեղծող ու պարտադրող հատուկ կառույց չկա, դրանք շատ ինդիվիդուալ են. թրենդը ինչ-որ մեկի իդեան է, որը վիրուսային արագությամբ տարածվում և սիրվում շատերի կողմից🤗

Ինչ տեսնեք նկարներում օգտագործում եմ ես ինքս և նկատում եմ շատ մեծ բլոգերների մոտ🤗

1. Դրսից տառատեսակներ

Եթե նախկինում տառատեսակ ասելով շատերը հասկանում էին հատուկ ծրագրերի մի քանի ոչ ընթեռնելի կոպիտ ու թավ տառատեսակեր (𝕷𝕴𝕶𝕰 𝕿𝕳𝕴𝕾), ապա հիմա թրենդի մեջ են նուրբ, մինիմալիստական տառատեսակները

2. Ֆոտո և վիդեո կոլլաժներ

Խոսքը առանց եզրերի և հատուկ շրջանակների կոլլաժի մասին է🤗 Դեռ նախորդ տարվանից այս թրենդը շարունակվում է ու կարծում եմ այս տարի ևս այն կմնա: Ֆոտո կոլլաժի համար ինստագրամն ունի գործիք, իսկ վիդեոյի համար կարող եք օգտվել Storyluxe ծրագրից👌

3. Ձեռագիր տեքստ և նկարած դետալներ

Ես չգիտեմ, թե որքան ժամանակ եմ օգտագործում ձեռագիր տեքստն ու մասնիկները (1 տարի և ավել), բայց այն դեռ շարունակվում է տարածվել ու ավելի զարգանալ` ընդգրկելով նաև գրառումները😍 Ինչի համար ես շատ ուրախ եմ🤗 Եթե դուք չունեք Apple Pencil և Procreate ծրագիրը, ապա կարող եք օգտվել իմ տելեգրամից, որտեղ լիքը ձեռագիր գրվածքներ կան❤️

4. Թափանցիկ շրջանակ ֆոնի փոխարեն

Տեքստի ֆոնային պատկերներին եկել են փոխարինելու շրջանակները, որոնք ավելի նուրբ ձևով են ընդգծում տեքստը😍

5. Սքրինշոթ նամակից կամ notes-ից

Նամակի սքրինշոթ ներկայացնելը կարծես դարձել է սթորիմեյքինգի մի նոր ճյուղ😍 Իսկ notes-ի նմանատիպ նկարները շատ են հետաքրքրացնում սթորին🤗

Կուզե՞ք 2-րդ մաս տեսնել😊
Ո՞ր թրենդից եք դուք օգտվում🤔
Եվ ի՞նչ կավելացնեիք, որ ես չնշեցի😍

#սթորի #րիլս #ինստագրամ

․․․ինքս ինձ հարցնում եմ "ինչո՞ւ շուտ չէի անում" 🙄Կան երազանքներ, որոնց անկատար մնալը կապ չունի գումարի ու հնարավորությու...
08/02/2022

․․․ինքս ինձ հարցնում եմ "ինչո՞ւ շուտ չէի անում" 🙄

Կան երազանքներ, որոնց անկատար մնալը կապ չունի գումարի ու հնարավորությունների հետ, այլ ավելի շատ կապված է մեր կոմպլեքների, վախերի ու շրջապատի կարծիքի հետ։ Իսկ հետո արդեն, երբ չկան այդ խանգարող հանգամանքները, մենք սկսում ենք մտածել, որ արդեն ուշ է այդ երազանքի համար😔

Մի քանի օր առաջ ես իմ մանկության երազանքներից մեկը իրականացրի՝ նկարելով վիդեո յութուբի համար🎉🥳 Հիմա նայում եմ շուկայի տենդենցներին ու տեսնում՝ յութուբն առաջխաղացման թիվ 1 հարթակը չէ այսօր, մարդիկ ալևս չեն նայում 1 րոպեից երկար վիդեոներ, բայց ես դա արեցի ու հպարտ եմ🤩

Անում եմ նրա համար, որ մեծ տարիքում չփոշմանեմ չարած գործերի ու չիրագործված երազանքների համար🤦🏻‍♀️ Հիմա՝ 25-ում, ես ուզում եմ կիսատ գործեր չթողնեմ, որ հետո չունենամ ափսոսանքի զգացողություն👀

Ես գիտեմ, թե ինչքան ալարկոտ ենք մենք բոլորս, ինչքան ենք սիրում հետաձգել այսօրվա անելիքը😴

Մեկն ուզում է սկսել բլոգ վարել, սթորիներ անել, բայց դա չանելու համար 37 պատճառ ունի՝ պրոֆեսիոնալ տեսախցիկ չունեմ, հեռախոսս հին է, սենյակս գեղեցիկ չէ, կողքից ի՞նչ կասեն և այդպես շարունակ🧐

Եվ ես նայում եմ իմ դասընթացի մասնակիցներին, որ սկզբում մտածում էին, թե հեռու են սթորիներից ու ժամանակ չունեն, որ վախում էին նույնիսկ իրենց տնային աշխատանքներն ուղարկել🙈 բայց վերջում հենց նրանք էին տալիս լավագույն ցուցանիշները🤩

250+ ուսանողներ արդեն կայացրել են իրենց որոշումը` ինստագրամում մրցակցային լինելու, նոր կրեատիվ իդեաներ ունենալու և SMM-ի մեջ կատարելագործվելու համար, դու ևս այսօր ունես այդ հնարավորությունը, որը վաղվան թողնել չի կարելի❤️😍🔥

Իսկ ո՞րն է քո չիրագործված երազանքը, որի համար հետո պետք է զղջաս (անկեղծանալու քո հերթն է)🤗🙄

15:15 live ենք անում 🤩
29/01/2022

15:15 live ենք անում 🤩

Մինչև 70% եզրափակիչ զեղչ😘🔥
24/01/2022

Մինչև 70% եզրափակիչ զեղչ😘🔥

Նոր տարվանից սկսելու եմ...🙄 Երկուշաբթի օրվանից սկսելու եմ... 🙄Մի հատ խոստովանեք, ձեզնից քանիսն է դեկտեմբերի վերջին օրերի...
18/01/2022

Նոր տարվանից սկսելու եմ...🙄 Երկուշաբթի օրվանից սկսելու եմ... 🙄

Մի հատ խոստովանեք, ձեզնից քանիսն է դեկտեմբերի վերջին օրերին նպատակների ցուցակ գրել, որ հունվարի 1-ից կյանքը փոխելու է, դառնալու է «սուպերմեն» և իրեն էլ ոչինչ չի կանգնեցնի😏

Բայց հետո` հունվարի 1-ին արթնացել ու ասել «տոններն անցնեն կսկսեմ...»🙄 հետո էլ` «հետտոնական սթրեսս անցնի կսկսեմ...🙄» ու...

Իսկ նկատել ես, որ 2022-ի 3-րդ շաբաթն ենք արդեն գլորում, իսկ քո կյանքում սուպերմենական ոչինչ չկա😬 Հիմա էլ արդեն սպասում ես երկուշաբթի օրը գա ու կյանքդ փոխես🙃

Գիտես, ես էլ... իմ մոտ վաղուց այդ երկուշաբթիները չեն գալիս😅

Ես հասկացել եմ, որ կյանքդ փոխելու համար երկուշաբթի, նոր տարի կամ մարտի 1 պետք չի... քեզ պետքա 2 բան.
- ցանկություն
- կամքի ուժ💪

Նորից նայիր 2022-ի նպատակներիդ ցուցակին. հիմա դու ունես 50 շաբաթ դրանց համար🤗 Գործելու ժամանակն է😍

Մեզնից շատերը ալարկոտ են, դե հիմա էլ ձմեռ է, մութ է, ցուրտ է... բարենպաստ ժամանակ ամեն ինչ հետաձգելու համար😑

Դե ասա տեսնեմ` ո՞ր նպատակիդ մասին հենց նոր հիշեցիր🤔😅 Ու ովա մյուս երկուշաբթի օրվանից նոր կյանքով ապրելու🙄

#մոտիվացիա

Նվիրում եմ «Stories for you 2» դասընթացի մասնակցություն❤️Յուհու՜🤩 Մենք արդեն Sold out ենք միայն սթորիների, բայց ես հատու...
11/01/2022

Նվիրում եմ «Stories for you 2» դասընթացի մասնակցություն❤️

Յուհու՜🤩 Մենք արդեն Sold out ենք միայն սթորիների, բայց ես հատուկ մեկ տեղ պահել էի խաղարկության համար😍
Տեսնենք ու՞մ այն կհասնի😌✨

Պայմանները շատ պարզ են.
1. Հետևել իմ էջին
2. Սեղմել լայք ու սեյվ այս նկարին
3. Իմ գրառումներից ձեր ամենասիրելին repost անել սթորիում, գրել, թե ինչու ես ինձ հետևում ու նշել իմ էջը (@)
4. Մեկնաբանություններում գրել «Մասնակցում եմ»

❗️Ունենալու ենք մեկ հաղթող, ընտրելու եմ հունվարի 15-ին մեկնաբանություններից` պատահականության սկզբունքով😍

‼️Ընտրելու եմ ռեալ էջ. ֆեյք ու դատարկ էջերը չեն մասնակցի խաղարկությանը

‼️Եթե ձեր էջը փակ է, ուղարկեք ինձ սքրինշոթը!

Դե ինչ😍 Եղեք ակտիվ, բոլորիդ հաջողություն եմ մաղթում❤️🤗

Ինչպե՞ս առաջխաղացնել ինստագրամը 2022 թվականին🤔 + ԲՈՆՈւՍ🔥⠀Այս հարցին պատասխանելու համար պետք է նայել 2021-ի տենդենցներին,...
03/01/2022

Ինչպե՞ս առաջխաղացնել ինստագրամը 2022 թվականին🤔 + ԲՈՆՈւՍ🔥

Այս հարցին պատասխանելու համար պետք է նայել 2021-ի տենդենցներին, հասկանալ է, թե որ ուղղությամբ է շարժվում ինստագրամը և կատարել եզրակացություններ 2022-ի համար📊

Ինստագրամի ղեկավար Ադամ Մոսսերին տարեվերջին հրապարակել է գրառում, որում ամփոփել է 2021 թվականը և ցույց է տվել 2022 թվականին սոց․ցանցի զարգացման ուղիները։ Մասնավորապես՝ հիմնական ակցենտը կդրվի վիդեոֆորմատի վրա մարդկանց հնարավորինս շատ ներգրավելու համար📽🎞

Մոսսերին հայտարարում է, որ ուշադրության կենտրոնում կլինեն Reels վիդեոները․

«Մենք պատրաստվում ենք կրկնապատկել ակցենտը վիդեոների վրա և միավորել մեր բոլոր վիդեոֆորմատները reels-ի շուրջ»

Որովհետև Reels վիդեոները աշխատում են։ Ինչպես ասում է Մետա-ի գլխավոր տնօրեն Մ․ Ցուկերբերգը՝ Reels վիդեոները դարձել են ինստագրամի ակտիվության բարձրացման հիմնական գործոնը✌🏼😎

Ինչպիսի՞ն կլինի ինստագրամը 2022 թվականին🧐

Reel վիդեոները հիմա երևում են նաև հիմական լենտայում, դեռ հոկտեմբերից միավորվել էին IGTV-ն և վիդեո-գրառումները, ինչպես նաև ցանկացած վիդեո տեղադրելիս առաջարկում է տեղադրել որպես reels:

Հետևաբար, տրամաբանական կլինի, եթե հաջորդը տեսնենք մեկ միասնական լենտա, որտեղ կլինի բոլոր ֆորմատի գրառումնեը, այդ թվում նաև սթորիները, գրառումները և reels վիդեոները՝ ինչպես ՏՏ-ում😍

Ի՞նչ կասեք նման փոփոխություններին🙄

Հաշվի առնելով տվյալ փոփոխությունները և Մոսսերիի հայտարարությունը՝ շեշտը դրեք վիդեոների վրա։ Ժամանակն է համակերպվել, որ երկար տեքստերը այսօր քչերն են կարդում (եթե կարդում ես այդ գրառումը, ուրեմն դու հազվագյուտ տեսակ ես)😅

Ուստի ավելի շատ աշխատիր reels-ի սցենարներ գրելու, նկարելու ու մոմտաժելու վրա, քանի 2022-ը reels-ով առաջխաղացման տարին է‼️

+ԲՈՆՈւՍ🔥

Հունվարի 16-ի դասընթացից հետո ոչ միայն կտիրապետես մոնտաժի բազային և կրեատիվ հնարքներին, այլև ես ավելացրել եմ 7-րդ մոդուլը` Reels թեմայով😍

Տարին սկսելու ենք թրենդի մեջ լինելով😌

Ինչպե՞ս առաջխաղացնել ինստագրամը 2022 թվականին🤔 + ԲՈՆՈւՍ🔥⠀Այս հարցին պատասխանելու համար պետք է նայել 2021-ի տենդենցներին,...
03/01/2022

Ինչպե՞ս առաջխաղացնել ինստագրամը 2022 թվականին🤔 + ԲՈՆՈւՍ🔥

Այս հարցին պատասխանելու համար պետք է նայել 2021-ի տենդենցներին, հասկանալ է, թե որ ուղղությամբ է շարժվում ինստագրամը և կատարել եզրակացություններ 2022-ի համար📊

Ինստագրամի ղեկավար Ադամ Մոսսերին տարեվերջին հրապարակել է գրառում, որում ամփոփել է 2021 թվականը և ցույց է տվել 2022 թվականին սոց․ցանցի զարգացման ուղիները։ Մասնավորապես՝ հիմնական ակցենտը կդրվի վիդեոֆորմատի վրա մարդկանց հնարավորինս շատ ներգրավելու համար📽🎞

Մոսսերին հայտարարում է, որ ուշադրության կենտրոնում կլինեն Reels վիդեոները․

«Մենք պատրաստվում ենք կրկնապատկել ակցենտը վիդեոների վրա և միավորել մեր բոլոր վիդեոֆորմատները reels-ի շուրջ»

Որովհետև Reels վիդեոները աշխատում են։ Ինչպես ասում է Մետա-ի գլխավոր տնօրեն Մ․ Ցուկերբերգը՝ Reels վիդեոները դարձել են ինստագրամի ակտիվության բարձրացման հիմնական գործոնը✌🏼😎

Ինչպիսի՞ն կլինի ինստագրամը 2020 թվականին🧐

Reel վիդեոները հիմա երևում են նաև հիմական լենտայում, դեռ հոկտեմբերից միավորվել էին IGTV-ն և վիդեո-գրառումները, ինչպես նաև ցանկացած վիդեո տեղադրելիս առաջարկում է տեղադրել որպես reels:

Հետևաբար, տրամաբանական կլինի, եթե հաջորդը տեսնենք մեկ միասնական լենտա, որտեղ կլինի բոլոր ֆորմատի գրառումնեը, այդ թվում նաև սթորիները, գրառումները և reels վիդեոները՝ ինչպես ՏՏ-ում😍

Ի՞նչ կասեք նման փոփոխություններին🙄

Հաշվի առնելով տվյալ փոփոխությունները և Մոսսերիի հայտարարությունը՝ շեշտը դրեք վիդեոների վրա։ Ժամանակն է համակերպվել, որ երկար տեքստերը այսօր քչերն են կարդում (եթե կարդում ես այդ գրառումը, ուրեմն դու հազվագյուտ տեսակ ես)😅

Ուստի ավելի շատ աշխատիր reels-ի սցենարներ գրելու, նկարելու ու մոմտաժելու վրա, քանի 2022-ը reels-ով առաջխաղացման տարին է‼️

+ԲՈՆՈւՍ🔥

Հունվարի 16-ի դասընթացից հետո ոչ միայն կտիրապետես մոնտաժի բազային և կրեատիվ հնարքներին, այլև ես ավելացրել եմ 7-րդ մոդուլը` Reels թեմայով😍

Տարին սկսելու ենք թրենդի մեջ լինելով😌

Իմ 2021-ի կարգախոսն իրեն արդարացրեց🔥!!!Ռոբին Շարմայի գրքերից մի միտք մեջբերում. «Կյանքն անվերջ չէ»‼️2020-ի իրադարձությու...
31/12/2021

Իմ 2021-ի կարգախոսն իրեն արդարացրեց🔥!!!

Ռոբին Շարմայի գրքերից մի միտք մեջբերում. «Կյանքն անվերջ չէ»‼️

2020-ի իրադարձությունները հաշվի առնելով` այդ միտքը դարձավ իմ 2021-ի իմ կարգախոսը👌 Ոչ միայն կյանքն անվերջ չէ, այլ նաև տարին, ամիսը և օրը🗓

2021-ն ես ապրեցի լիարժեք` բալանսավորելով աշխատանքն ու հանգիստը, վայելելով կայնքը🤗 Ու դրա համար էլ սիրեցի իմ կառուցած տարին ամեն դետալով😍

Բոլորիս մաղթում եմ նույնքան գիտակված նոր տարի😌 Այնպիսի տարի, որ հաջորդ տարվա վերջում րիլս վիդեոյով ամփոփելուց վիդեոները չտեղավորվի😂 Էսքանը❤️

Իսկ դու արդեն մտածել ես 2022-ի քո կարգախոսը🙄😍

#նորտարի #շնորհավոր

Իմ արձակուրդների հետ միշտ խնդիր կա😤...⠀Ողջույն, ընկերնե՜ր😍⠀Էնքան երկար ժամանակ գրառում չեմ արել, որ արդեն մոռացել եմ, թե...
30/12/2021

Իմ արձակուրդների հետ միշտ խնդիր կա😤...

Ողջույն, ընկերնե՜ր😍

Էնքան երկար ժամանակ գրառում չեմ արել, որ արդեն մոռացել եմ, թե դա ինչպես էր արվում😅 Բայց փորձեմ🤓

Մի անգամ արդեն ասել եմ, որ միշտ ստացվում է այնպես, որ 2 տարին մեկ եմ արձակուրդ գնում, կհիշե՞ք😑 Այս անգամ այլ խնդիր կա...

Տանը արդեն ծիծաղում են, թե ամեն տարվա վերջում ես հիվանդ պառկած եմ😬 Սխալ չեն ասում🙄 Բայց ես մի վատ սովորություն ունեմ. բոլոր արձակուրդներին միշտ հիվանդանում եմ😂

Հեռու չգնանք, նույնիսկ նախորդ արձակուրդիս (Եգիպտոսում) ես 7 օր հիվանդ էի😅 Հիմա փորձում եմ հասկանալ` ես կախում ունեմ աշխատանքից ու աշխատելուց🤔 թե էս ամենն ուղղակի զուգադիպություն է🤔😂

Որն էլ լինի` արձակուրդս մի օր շուտ սկսվեց, միևնույն է երեկ բոլոր գործերս ավարտել էի🤗 Իսկ դուք ավարտեցիք 2021-ի ձեր բոլոր գործերը?😍

Այս մինի գրառմանը ❤️ ու 💾,
իսկ ձեզ ու ինձ առողջություն 😘

ԿՈՆՏԵՆՏ ԹՐԵՆԴՆԵՐ 2021 ԿՈՄԵՐՑԻՈՆ ԷՋԵՐԻ ՀԱՄԱՐ💡⠀⚡️Անձնական բրենդ⠀Մարդիկ ավելի շատ վստահում են այլ մարդկանց, քան բրենդների: ...
08/09/2021

ԿՈՆՏԵՆՏ ԹՐԵՆԴՆԵՐ 2021 ԿՈՄԵՐՑԻՈՆ ԷՋԵՐԻ ՀԱՄԱՐ💡

⚡️Անձնական բրենդ

Մարդիկ ավելի շատ վստահում են այլ մարդկանց, քան բրենդների: Նրանց դուր է գալիս, երբ իրենց հետ խոսում է իրական մարդ: Եվ այստեղ առաջին պլան է գալիս հիմնադրի անձնական բրենդը. օրինակ` Իլոն Մասկը (Tesla)⭐️
Այստեղ բացի անձնական աճից նաև սխալներն են, անկումներն ու փորձը, որը կարող է ոգևորել իր լսարանին🤗

⚡️Բրենդի սոցիալական պատասխանատվությունը

Եթե նախկինում բրենդները միայն արտադրում և վաճառում էին, այսօր մարդիկ բրենդներից սպասում են ավելին, կարևորում են նրանց դիրքորոշումը: Եվ եթե բրենդի հետ կիսում է նույն արժեքները, ապա մեծ հավանականությամբ նախապատվությունը կտան հենց այդ բրենդին✅

⚡️Նոր հարթակների գրավում

Մինչ դուք մտածում եք «ֆբ, թե՞ ինստագրամ», ձեր մրցակիցը արդեն նոր սոց. հարթակում է: Ի՞նչ է դա տալիս🤔 Նոր լսարանի որոնում, նոր ֆորմատի փորձարկում, ստեղծագործելու ավելի շատ հնարավորություններ✅

⚡️Բլոգերական կոնտենտ

Անցել են այն ժամանակները, երբ բլոգերին տալիս էին հստակ տեքստ գովազդի համար և նա ուղղակի կրկնում էր դա: Այժմ բլոգերը ավելացնում է ինքնատիպ կրեատիվ: Այդպես բլոգերը ներկայացնում է ձեր պրոդուկտը իր աչքերով և ոճով, քանի որ նա ավելի լավ է ճանաչում իր լսարանին, հետևաբար գիտի, թե ինչպես հասցնել նրան գոբազդը😊

⚡️ Միկրոինֆլյուենսերներ

Ինֆլյուենսերները այսօր համարվում են սոց. ցանցերի մարքեթինգի անբաժանելի մասնիկը: Միլիոնանոց լսարանով բլոգերին դիմելու փոխարեն, բրենդները այսօր անում են հակառակը` դիմում են փոքր, բայց թիրախային լսարանով բրոգերների, որտեղ ավելի ներգրավված լսարան կա✅

Ո՞ր կետը քեզ ավելի շատ դուր եկավ🤔

CHALLENGE: ԱՐԻ´ ՏԵՍՆԵՆՔ ԿՀԱՍՑՆԵ՞Մ 😏⠀Միշտ ասում ենք չէ՞ «ամառը թռավ», «3 ամիսը հերիք չէր հանգստանալու համար» 😔 Ես էլ որոշ...
02/09/2021

CHALLENGE: ԱՐԻ´ ՏԵՍՆԵՆՔ ԿՀԱՍՑՆԵ՞Մ 😏

Միշտ ասում ենք չէ՞ «ամառը թռավ», «3 ամիսը հերիք չէր հանգստանալու համար» 😔 Ես էլ որոշեցի իմ ամռանը ավելացնել 4-րդ ամիս, որ տեսնեմ կհասցնեմ, թե չէ ու հիմա սեպտեմբերի պլաններն եմ կազմում՝ ֆինանսական ու ոչ միայն🤓

💰Ֆինանսականի հետ կապված՝ գիտեք, որ մասնագիտականա ու նույնիսկ սթորի ունեմ այդ մասին, թե ինչպես եմ կառավարում ֆինանսները, մնաց «ոչ միայն»-ը․․․ 🤩

- արձակուրդ 🏖
ես ամռանը արձակուրդ չունեցա (չէի էլ ուզում 🤣) մի անգամ արդեն պատմել եմ, որ երկար հանգիստ չեմ սիրում🤓 Հիմա էլ ուզում եմ գնամ իմ կարճ արձակուրդը վայելել✨

- անհատական դասեր 👩🏻‍💻
իսկ ավելի ճիշտ ավարտել 2 անհատական դասերս ուսանողներիս հետ 👀

-ֆիտնես 🦾 + առողջ սնունդ🥬
ես իմ ոտքով երևի չէի գնա, եթե մի հրաշալի անձնավորություն չկանչեր /շատ անկեղծ եմ այսօր😅/

- տելեգրամ ալիքը 🗣
եկեք ֆիքսենք, տեքստը գրելու պահին ալիքը ունի 2325 բաժանորդ /եթե արդեն այնտեղ ես`😘/։ Ես ուզում եմ սեպտեմբերի ընթացքում այն դարձեմ լավագույն ալիքը📱Բաժանորդագրվեք և սպասեք նորություններին🥰

- մեկնարկել "Ինստագովազդի" 3-րդ դասընթացը նոր ֆորմատով🤫
չեմ ուզում փակագծերը բացել, բայց սեպտեմբերին աշխատելու եմ այդ ուղղությամբ😊

- Երևան Պարկ 🎡🎢
ամռան ընթացքում ցանկություն չկար գնալու, հիմա մտքովս անցավ աշնանը ավելի հավես կլինի պառկում, գնամ ստուգեմ🙃

-նայել lost-ի բոլոր սեզոնները 🎞🤭

- նոր պրոեկտ 👀
այ էս պրոեկտի մասին լուռ եմ մնալու, մինչև համոզված չլինեմ, այն կմեկնարկի հոկտեմբերին ու աննախադեպ․․․ վերջ․․․ էսքանը 🤫👻

Կհանդիպենք ամսվա վերջում` ստուգելու, թե որքանով են իրագործվել իմ պլանները🤓

Իսկ դու ի՞նչ պլաններ ունես սեպտեմբերի համար, բացի դասերից, գործերից ու դեպրեսիայից🙄😂

5 ՀԱՐՑ, ՈՐ ԵՍ ԿՏԱՅԻ ՍՄՄ ՄԱՍՆԱԳԵՏԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ🤔⠀Ինստագրամյան բիզնես էջերի համար անհատական խորհրդատ...
29/08/2021

5 ՀԱՐՑ, ՈՐ ԵՍ ԿՏԱՅԻ ՍՄՄ ՄԱՍՆԱԳԵՏԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ🤔

Ինստագրամյան բիզնես էջերի համար անհատական խորհրդատվություն անց եմ կացնում արդեն 1 տարուց ավելի ու ինձ դիմում են ամենատարբեր նպատակներով` գովազդից մինչև հայլայթ սթորիներ, բիո-ից մինչև վիզուալ կոնտենտ👀

Ուսանողական տարիներին ես կոսմետիկայի օնլայն շոփ ունեի🌝 որը վաղուց արդեն չկա ու քիչ առաջ մոտս հարց առաջացավ. «իսկ եթե ես այն ժամամակ հնարավորություն ունենայի դիմելու SMM մասնագետին խորհրդատվության համար, ինչպես հիմա ինձ են դիմում` ի՞նչ հարցեր կտայի🤔»❓

Առանձնացրել եմ 5 կետ, որը պետք էր ինձ իմանալ ինստագրամում բիզնես էջ վարելիս🙄

1. Բիո✏️
ես կուզեի իմանալ, թե ինչ սխեմայով է պետք գրել բիո-ում, որպեսզի բավարար ինֆորմացիա տա էջ մտնողին ու հետաքրքրություն առաջացնեմ 👀

2. Կոնտենտ💡
ես միշտ մտածել եմ ու հիմա էլ ասում եմ իմ հաճախորդներին. «պետք չի էջը սարքել կատալոգ, եթե նույնիսկ ապրանք եք վաճառում😒», ու եթե այն ժամանակ ունենայի հնարավորություն, ապա անպայման կհարցեի.
-իսկ ինչի՞ մասին գրել, ինչպե՞ս ճիշտ ներկայացնեմ իմ պրոդուկտները, որ մարդիկ ցանկանան գնել🙄

3. Առաջխաղացում🌝
Այստեղ հարցը ավելի քան հստակ կլիներ. -ի՞նչ է դա ու ինչպե՞ս անեմ🙊
Տարիներ առաջ ես չգիտեի, որ գոյություն ունի գովազդ` գովազդի տեսակներ, ես գիտեի` իմ էջն է ու մարդիկ կգան ու կգտնեն իմ էջը😅 Եթե առաջ անվճար առաջխաղացման մասին թեթև շշուկներ կային ու իմ էջը գտնում էին (🌝), ապա այսօր դրա մասին ակնարկ էլ չկա🙄

4. Անձնական բրենդ🙊
Ես առաջ, ինչպես հիմա ձեզնից շատերը, մտածում էի, որ կարիք չկա էջում երևալ, դրա իմաստն էլ չէի տեսնում, բայց ճի՞շտ էր դա արդյոք🤔

5. Թիրախային լսարան🙄
«Ո՞վ է ձեր թիրախային լսարանը» հարցին ինձ դիմողներից շատերը ասում են «բոլորը»🙄 Առաջ ես էլ էի այդպես մտածում` աղջիկները և կանայք, բայց ինչու՞ և ինչպե՞ս ակտիվացնել լսարանին ինստագրամում🤔

Հիմա ես գիտեմ այս բոլոր հարցերը պատասխանները ու մի բան էլ ավել, բայց չունեմ օնլայն խանութ😅 Փոխարենը այս ամենը սովորեցնում եմ բոլոր նրանց, ովքեր դիմում են ինձ անհատական խորհրդատվության համար 🤗

Դու էլ այսօր ունես հնարավորություն գրանցվելու խորհրդատվության և քո ինստագրամի հետ կապված բոլոր հարցերի պատասխանները ստանալու, առաջխաղացում ու վաճառքներ ունենալու համար😊

Այս հարցերից, ո՞րն է քեզ մոտ առաջացել կամ հենց նոր առաջացավ😅

📷:

25/08/2021

ԲԻՈ ԳՐԵԼՈՒ 4 ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈւՆՔՆԵՐԸ🤫

Բիոն էջում փոքր ինֆորմացիոն հատված է` 150 սիմվոլից բաղկացած: Այստեղ գրվում է լսարանի համար պետքական ինֆորմացիա✅ Պետք է ցույց տաք, թե որն է ձեր յուրահատկությունը և ինչի համար արժի ձեզ հետևել👀

Իմ խորհրդատվությունների ժամանակ միշտ ասում եմ բիո-ի նկարագրությունը լրացնելից պատասխանեք այս հարցին.

«ԻՆՉՈւ՞ ԵՍ ՊԵՏՔ Է FOLLOW ԼԻՆԵՄ»

Անկախ նրանից, թե դուք ինչ տեսակի էջ եք վարում (բիզնես, թե բլոգ), կա բազային 4 սկզբունք բիո գրելիս✅

✦ ԿՈՆԿՐԵՏՈւԹՅՈւՆ 🛎

Կոնկրետության համար օգտագործեք փաստեր և թվեր:
❌ Լավագույն լուսանկարիչը
✅ Լուսանկարում եմ արդեն 8 տարի

❌ Ունեմ բարձրագույն կրթություն
✅ Ավարտել եմ Ֆրանսիական համալսարանը կարմիր դիպլոմով

եթե ձեր ապրանքը կամ ծառայությունը առաջարկում եք կոնկրետ քաղաքում` գրեք: Օր.` Ծաղիկների առաքում Գյումրիում📍

✦ ՕԳՏԱԿԱՐՈւԹՅՈւՆ🤝

Ձեր պրոդուկտը ինչով օգտակար կլինի կամ ինչու նա պետք է հետևի ձեզ.

❌ էքսկլյուզիվ բլոգ գրքերի մասին
✅ սովորեցնում եմ` ինչպես կարդալ 3 գիրք 1 ամսում
✅ ամեն շաբաթ նոր գրքի review

✦ ԴԻՐՔԱՎՈՐՈւՄ📊

Պետք է կարողանաք մի քանի բառով ցույց տալ ձեր առավելությունը մյուսների նկատմամբ🏆Շատ հաճախ մեզ թվում է, թե մենք ոչ մի առավելություն չունենք: Բայց իմ պրակտիկան ցույց է տվել, որ յուրաքանչյուրը ունի իր, այսպես կոչված, ֆիշկան, որով տարբերվում է մյուսներից, գտեք այդ կետ(եր)ը և շեշտը դրեք դրանց վրա😊

✦ CALL TO ACTION 🗣

Եթե ունեք գործող առաջարկ, ապա գրեք այդ մասին և մի մոռացեք call to action-ի մասին.
✅Հետևի´ր, որ չկորցնես💡
✅ Հարցերի համար 📩
✅Պատվիրելու համար զանգեք📞

Կարող եք նաև օգտագործել էմոջիներ, բայց տեղին և չափավոր 🤓

Դե հիմա ասեք, թե դուք բիո-ում ինչ բացթողումներ ունեք?🙄

Ի՞ՆՉ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ ԻՆՍՏԱԳՐԱՄՈւՄ🤫⠀1. Reels բաժնի գովազդ և մոնետիզացիա (վճարում)Այն, որ reels վիդեոների մեջ գնալով էլ ավել...
21/08/2021

Ի՞ՆՉ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ ԻՆՍՏԱԳՐԱՄՈւՄ🤫

1. Reels բաժնի գովազդ և մոնետիզացիա (վճարում)
Այն, որ reels վիդեոների մեջ գնալով էլ ավելի շատ են գովազդ ցույց տալիս, կարծում եմ շատերդ արդեն նկատել եք (“sponsored” կամ "реклама" գրվածքով):
Այս ֆունկցիան ունեցող երկրների թիվը քիչ-քիչ ավելանում է, շուտով Հայաստան էլ կհասնի, ու մենք էլ գովազդ կմիացնենք🤗

Բայց այն, որ ինստագրամը չի ուզում հետ մնալ ՏՏ-ի հետ իր ոչ վաղեմի մրցակցությունից` փաստ է🤓 Այսուհետ ինստագրամը նույնպես կվճարի րիլս դիտումների համար🎉 Ու՞մ և ինչպե՞ս կիմանանք ավելի ուշ, երբ մոնետիզացիան մեր երկրի համար էլ ակտիվացնեն🙄

2. Համատեղ գրառում և reel վիդեո
Այս պահին «Collab» գրառման ֆունկցիան թեստավորվում է Մեծ Բրիտանիայում և Հնդկաստանում: Գրառում անելիս կարելի է նշել այն մարդուն, ով մասնակցել է գրառման ստեղծմանը🙊

Ընդ որում, Collab գրառումը կերևա 2 կողմերի էջերում միաժամանակ, 2 կողների հետևորդներին և կունենա 2 անուն (ինչպես պատկերված է Screenshot-ում) 🤓

3. Shop բաժնում գովազդի ֆունկցիայի թեստավորում
Ֆունկցիան հասանելի է դեռս ԱՄՆ նեղ շրջանակներին 🌝🇺🇸

4. Sensitive content control ֆունցիայի կատարելագործում
Settings>Account> Sensitive content control այս քայլերով կարող եք ծանոթանալ, թե ինչի մասին է խոսքը (այս բաժինը պատասպանատու է պոտենցյալ անընդունելի և վիրավորական կոնտենտի համար) եթե գլուխ չեք հանում` կարող եք թողնել այնպես, ինչպես կա😅

5. Այսուհետ կարող եք որոնման բաժնում փնտրել audio
Save անել և օգտագործել սթորիում կամ reel-ում🎶🤗 Իհարկե, այս ֆունկցիան կուրախացնի այն բախտավորներին, ովքեր ունեն նորմալ music բաժին 🙄
Իսկ մյուսներս կողքից կնայենք 🥺

Ո՞ր նորությունը ամենաշատը հավանեցիք🙄

Address

Yerevan
0012

Alerts

Be the first to know and let us send you an email when My instaideas.am posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to My instaideas.am:

Share

Category


Other Media Agencies in Yerevan

Show All