Սյուներ / Syuner

  • Home
  • Սյուներ / Syuner

Սյուներ / Syuner Սյուները վերլուծական հարթակ է, որտեղ առաջնահերթությունը տրվում է ոչ այնքան քաղաքական, որքան քաղաքակրթական հիմնախնդիրներին։

▶️ 21։00-ԻՆ՝ ԱՄՓՈՓԻՉ ԵԹԵՐ - եկեք էսօր թեթևա նայենք ամեն ինչին😉1. Այսօր պարզվեց, որ  #Հայաստանի համար  #ցեղասպանության ճա...
31/10/2024

▶️ 21։00-ԻՆ՝ ԱՄՓՈՓԻՉ ԵԹԵՐ - եկեք էսօր թեթևա նայենք ամեն ինչին😉
1. Այսօր պարզվեց, որ #Հայաստանի համար #ցեղասպանության ճանաչումը առաջնահերթություն չէ
2. Եվ որ Հայաստանը չհայտարարված #պատերազմի մեջ է եղել #Ադրբեջանի հետ
3. Ապա #Լավրովը ասաց, որ այդ չհայտարարված պատերազմի ավարտի ու #խաղաղության պայմանագրի կնքման համար #Արևմուտքը քիթը մտցնում է Հարավային Կովկաս
4. Մի տարածաշրջան, որտեղ #Ռուսաստանն ու # Իրանը շուտով կկնքեն ռազմավարական դաշնակցային պայմանագիր
5. Եվ որտեղ #ԵՄ-ն կորցնում է հիմնական դաշնակից #Վրաստանին՝ փաստացի դադարեցնելով ինտեգրման գործընթացը
6. Բայց եթե ԵՄ-ն կորցնում է Վրաստանը, ապա Հայաստանն էլ կորցնում է կոնյակը, քանի որ #Փաշինյանի համար ռազմավարական նշանակություն ունի խոհանոցը, ոչ թե խմիչքը
7. Եվ քանի դեռ #Բայդենը հելոուինի կապակցությամբ կծում է մանկահասակ երեխայի ոտքը,
8. #Թրամփը վարում է աղբատար մեքենա,
9. Իսկ #Կիմ Չեն Ընը երկինք է արձակում ամենավտանգավոր #հրթիռը

📌ԵԹԵՐԻ ԹԵՄԱՆԵՐԸ🔖ԱՋԱԿՑԵՔ 🔗Youtube-ում | www.youtube.com/channel/UCPGUtZZ7sBydZ3ckz-KTT5g/join🔗Patreon-ում | www.patreon.com/user?u=84691798 🔖ՀԵՏԵՎԵՔ🔗Te...

🔴ԱՄՓՈՓՈԻՉ ԹՈՂԱՐԿՈՒՄ՝ 20։30-ԻՆ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆ, րոպեներ անցԻնչո՞վ է  #վտանգավոր հարևանի  #ընտրությունը մեզ համար
28/10/2024

🔴ԱՄՓՈՓՈԻՉ ԹՈՂԱՐԿՈՒՄ՝ 20։30-ԻՆ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆ, րոպեներ անց
Ինչո՞վ է #վտանգավոր հարևանի #ընտրությունը մեզ համար

📌ԵԹԵՐԻ ԹԵՄԱՆԵՐԸԻնչո՞վ է #վտանգավոր հարևանի #ընտրությունը մեզ համար | Դավիթ Գրիգորյան🔖ԱՋԱԿՑԵՔ 🔗Youtube-ում | www.youtube.com/channel/UCPGUtZZ7sBydZ3ckz-KTT...

▶️ ԱՅՍՕՐ 20։30-ին՝ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅԱՆխորքային, ամբողջական ու մեծ ամփոփումը ալիքում1. Ի՞նչ ազդակներ էր տալիս  #Փա...
24/10/2024

▶️ ԱՅՍՕՐ 20։30-ին՝ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ
խորքային, ամբողջական ու մեծ ամփոփումը ալիքում
1. Ի՞նչ ազդակներ էր տալիս #Փաշինյանն Ալիևին՝ «լսեցնելով» #Պուտինին ։ ԲՐԻՔՍ+ հավաքի շրջանակներում տեղի ունեցած «ջերմ զրույցի» մանրամասները։
2. Ինչո՞ւ էր #Պուտինն այդքան ուշադիր հետևում Փաշինյան- #Ալիև երկխոսությանը և ի՞նչ էր թաքնված ՌԴ նախագահի «գոհունակության» հետևում։
3. Ինչպե՞ս Փաշինյանը փորձեց #չեզոքացնել Նոյեմբերի 9-ի համաձայնությունները։
4. Ի՞նչ զրուցեցին #Իրանի ու Հայաստանի ղեկավարները։
5. Ինչո՞ւ Պուտինը հայտարարեց «դոլարի» դեմ #պատերազմի ու նոր աշխարհակարգի ձևավորման մասին։
6. Ինչո՞ւ է Թրամփը հանկարծ «հիշել» հայերին։ Ի՞նչ է խոստանում նախկին #նախագահը և ինչո՞ւ է Քամալա #Հարիսը նրան ֆաշիստ անվանում։
7. Ինչո՞ւ է Արտաքին #հետախուզության ծառայությունը վերադարձնում 200 միլիոն դրամ։
8. Եվ ինչպե՞ս է Ալեն #Սիմոնյանը շարունակում «ճնշել» #դաշնակցությանը։

Ինչեր ասես, որ չեն պատմում «դիվանագիտական ժեստերը» 🙂 մի քանի րոպեից: Հղումը՝ մեկնաբանության հատվածում 👇

▶️ՄԵԾ ԱՄՓՈՓՈՒՄ՝ 20։30-ԻՆՄի վախեցեք, ամեն ինչ լավ է լինելու: Մենք մեր տունը չենք լքելու։ Օտարն է հեռանալու։ 1․  #Իշխանութ...
20/10/2024

▶️ՄԵԾ ԱՄՓՈՓՈՒՄ՝ 20։30-ԻՆ
Մի վախեցեք, ամեն ինչ լավ է լինելու: Մենք մեր տունը չենք լքելու։ Օտարն է հեռանալու։
1․ #Իշխանությունը հուսահատ փորձում է պահպանել դիրքերը՝ շտապ #ընտրություններ նախաձեռնելով: Քարոզարշավն արդեն թաքուն ընթացքի մեջ է:
2․ #ՔՊ-ն ներքին պառակտման եզրին է: Թիմը խարխլվում է, առանձին խմբավորումներ մրցում են իշխանության համար: #Դիմակները պատռվում են:
3․ Տարածաշրջանային #գերտերությունները սեղմում են օղակը: 3+3 հարթակը վերածվում է #Երևանի համար ոսկե վանդակի:
4․ #Պուտինը ցուցադրաբար «իրենն» է համարում #Փաշինյանին: Միևնույն ժամանակ, #Էրդողանը հյուսում է իր ցանցը #Հայաստանի շուրջ:
5․ #Ստամբուլում ծավալվում է դիվանագիտական շախմատ. #Միրզոյան-Բայրամով-Ֆիդան եռանկյունին հանդիպում է Էրդողանի հովանու ներքո:
6․ -ի շուրջ նոր ինտրիգ է ծավալվում: Պուտինի բացակայությունը հարցականի տակ է դնում #Բաքվում անցկացման իր իսկ ծրագիրը:

📌ԵԹԵՐԻ ԹԵՄԱՆԵՐԸ1․ #Իշխանությունը հուսահատ փորձում է պահպանել դիրքերը՝ շտապ #ընտրություններ նախաձեռնելով: Քարոզարշավն արդեն թաքուն ընթացքի մեջ է:2․ #ՔՊ-ն ներ...

▶️ՀԱՏՈՒԿ ԹՈՂԱՐԿՈՒՄ 21։00-ԻՆ🥇Ո՞վ կհաղթի լրտեսական պատերազմում1. Ո՞ր եգիպտացի փարավոնն էր տառապում  #պարանոյայով ու լրտեսո...
18/10/2024

▶️ՀԱՏՈՒԿ ԹՈՂԱՐԿՈՒՄ 21։00-ԻՆ
🥇Ո՞վ կհաղթի լրտեսական պատերազմում
1. Ո՞ր եգիպտացի փարավոնն էր տառապում #պարանոյայով ու լրտեսում սեփական լրտեսներին, և ինչպե՞ս այդ հիվանդությունը հասավ #Պուտինին
2. Ինչպե՞ս հայ ամուսինները կանխեցին #Թեհրանում դարի #մահափորձը , և ինչու՞ նրանք լռեցին այդ մասին 60 տարի:
3. Ինչպե՞ս ամերիկացի #լրտեսները ծիծաղով ու ծաղրով հաղթեցին #նացիստներին , և ո՞րն էր նրանց ամենազավեշտալի գործողությունը:
4. Ինչպե՞ս պատերաը կարող են ականջներ ունենալ, իսկ #Սառը #պատրեազմը ՝ իրականում եռալ:
5. Ինչո՞ւ են իրական լրտեսները ատում Ջեյմս #Բոնդին, և ի՞նչ կլինի, եթե մարտինին խառնես, բայց չթափահարես:
6. Ո՞ր #հետախուզական ծառայությունն է այսօր կարդում ձեր #մտքերը , և ինչպե՞ս ենք մենք վերածվում փորձաճագարների՝ աշխարհի հետախուզությունների ձեռքերում:

📌ԵԹԵՐԻ ԹԵՄԱՆԵՐԸ1. Ո՞ր Եգիպտացի փարավոնն էր տառապում պարանոյայով ու լրտեսում սեփական լրտեսներին, և ինչպե՞ս այդ հիվանդությունը հասավ մինչև Պուտին:2. Ինչպե՞ս հ...

📌ԴԻՄԱԿՆԵՐԸ ՊԱՏՌՎՈՒՄ ԵՆ, նպատակները՝ դառնում ակնհայտ▶️ Հակիրճ եթեր ունենք 20։30-ին1․ Ինչպե՞ս է  #Էրդողանը հմտորեն մանիպու...
15/10/2024

📌ԴԻՄԱԿՆԵՐԸ ՊԱՏՌՎՈՒՄ ԵՆ, նպատակները՝ դառնում ակնհայտ
▶️ Հակիրճ եթեր ունենք 20։30-ին
1․ Ինչպե՞ս է #Էրդողանը հմտորեն մանիպուլացնում #Փաշինյանին
2․ Ինչպե՞ս է #Ադրբեջանը պայքարում #Հայաստանի բլոկադան պահպանելու համար՝ սաբոտաժին ենթարկելով բանակցությունները
3․ Ե?րբ է վերջապես բացվելու հայ-թուրքական #սահմանն ու ո՞վ է դրա բացման հինական շահառուն ու #հակառակորդը

📌ԵԹԵՐԻ ԹԵՄԱՆԵՐԸ1․ Ինչպե՞ս է Էրդողանը հմտորեն մանիպուլացնում #Փաշինյանին․ քաղաքական գաղտնիքներ2․ Ինչպե՞ս է #Ադրբեջանը պայքարում #Հայաստանի բլոկադան պահպանելո...

🔴 ՔԻՉ ԱՆՑ՝ 20։30-ԻՆ, ԵԿԵՔ ՀԱՄԱՏԵՂ ՔՆՆԱՐԿԵՆՔ ԱՅՍՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԸ1․ «Զագեզուրի միջանցքը»՝  #Պուտինի սեղանին․ Ի՞նչ են  #ա...
08/10/2024

🔴 ՔԻՉ ԱՆՑ՝ 20։30-ԻՆ, ԵԿԵՔ ՀԱՄԱՏԵՂ ՔՆՆԱՐԿԵՆՔ ԱՅՍՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԸ
1․ «Զագեզուրի միջանցքը»՝ #Պուտինի սեղանին․ Ի՞նչ են #ակնարկել Փաշինյանին Մոսկվայում
2․ #Ռուսները լքում են հայ-իրանական սահմանը․ Ե՞րբ է անցակետը #անցնելու հայերին
3․ Չկայացած #եռակողմ․ Ինչու՞ ռուսներին չհաջողվեց մեկտեղել #Փաշինյանին ու Ալիևին
4․ Դիվերսիֆիկացիայի «փուչիկը»․ Ինչպե՞ս են #ՀՀ իշխանությունները խորացնում #կախումը Ռուսաստանից
5․ Միրզոյանը #հրաժարվել է․ Ինչու՞ չստորագրվեց #համատեղ նախարարական հայտարարությունը

📌ԵԹԵՐԻ ԹԵՄԱՆԵՐԸ1․ «Զագեզուրի միջանցքը»՝ #Պուտինի սեղանին․ Ի՞նչ են #ակնարկել Փաշինյանին Մոսկվայում2․ #Ռուսները լքում են հայ-իրանական սահմանը․ Ե՞րբ է անցակետը...

📌ԵԹԵՐԻ ԹԵՄԱՆԵՐԸԱմեն անգամ, երբ ՌԴ արտաքաին հետախուզության պետը ժամանում է Ադրբեջան կամ հայտարարում է, որ Բաքվի ու Ադրբեջ...
07/10/2024

📌ԵԹԵՐԻ ԹԵՄԱՆԵՐԸ
Ամեն անգամ, երբ ՌԴ արտաքաին հետախուզության պետը ժամանում է Ադրբեջան կամ հայտարարում է, որ Բաքվի ու Ադրբեջանի հարաբերությունները սերտանում են՝ մենք անհանգստանալու կարիք ունենք:

📌ԵԹԵՐԻ ԹԵՄԱՆԵՐԸԱմեն անգամ, երբ ՌԴ արտաքաին հետախուզության պետը ժամանում է Ադրբեջան կամ հայտարարում է, որ Բաքվի ու Ադրբեջանի հարաբերությունները սերտանում են՝...

▶️ԱՄՓՈՓԻՉ ՄԵԾ ԵԹԵՐ 20:30-ԻՆ1. Ի՞նչ են ծրագրում  #Մոսկվան ու  #Բաքուն համատեղ՝ Երևանի թիկունքում 2. Ինչո՞ւ է  #Ալիևին հան...
06/10/2024

▶️ԱՄՓՈՓԻՉ ՄԵԾ ԵԹԵՐ 20:30-ԻՆ
1. Ի՞նչ են ծրագրում #Մոսկվան ու #Բաքուն համատեղ՝ Երևանի թիկունքում
2. Ինչո՞ւ է #Ալիևին հանդիպում #ՌԴ արտաքին հետախուզության պետը
3. Ինչո՞ւ է մեղադրում ՌԴ #ԱԴԾ պետը #ՀՀ իշխանություններին ու #ԱՄՆ վարչակազմին
4. Ինչպե՞ս է Ալիևը դառնում «Կրեմլի դահիճը» Հարավային #Կովկասում
5. Ինչո՞ւ է ԱՄՆ-ն ծրագրում #պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ
6. Ի՞նչ նոր պահանջներ են դնում #Հայաստանի ու հայության առաջ

📌ԵԹԵՐԻ ԹԵՄԱՆԵՐԸ 1. Ի՞նչ են ծրագրում #Մոսկվան ու #Բաքուն համատեղ՝ Երևանի թիկունքում 2. Ինչո՞ւ է #Ալիևին հանդիպում #ՌԴ արտաքին հետախուզության պետը 3. Ինչո՞ւ է...

🇦🇲ԲԱՐԻ ԼՈՒՅՍ, ԲԱՐԵԿԱՄՆԵՐբարի ու արդյունավետ օր եմ մաղթում բոլորիս։ Թվում է՝ հարցիս պատասխանը ստացա, թե ինչո՞ւ Փաշինյանը ...
03/10/2024

🇦🇲ԲԱՐԻ ԼՈՒՅՍ, ԲԱՐԵԿԱՄՆԵՐ
բարի ու արդյունավետ օր եմ մաղթում բոլորիս։
Թվում է՝ հարցիս պատասխանը ստացա, թե ինչո՞ւ Փաշինյանը Մակրոնին չի հանդիպել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում։ Թերևս նշեմ, որ դժվար, թե Փաշինյանի դիվանագիտական հանճարի շնորհիվ։

🔷Փաշինյանը հոկտեմբերի 3-5-ն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա։ Այցի շրջանակում ՀՀ վարչապետը հանդիպումներ է ունենալու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և վարչապետ Միշել Բարնիեի հետ: Նիկոլ Փաշինյանը կմասնակցի նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հերթական գագաթնաժողովին:

Մինչև Փաշինյանի Փարիզ մեկնելը Երևանում էր Ֆրանսիայի ԱԳ նախարարը։ Բազմաթիվ դրական ուղերձներ հնչեցին ու հարց էր շարունակում մնալ, թե ինչո՞ւ Մակրոնը սեպտեմբերին չեկավ Հայաստան։ Հայաստան չգալու պատճառների մասին ստույգ տեղեկություններ չունեմ, մինչդեռ արդեն հստակ է, որ նույն հանդիպման համար Փաշինյանին են կանչել Փարիզ։ Փոխվել է վայրը, բայց ոչ նպատակը։ Արդյո՞ք այս՝ Փաշինյանի այցը Փարիզ կազմակերպելու համար էր Հայաստան ժամանել Ֆրանսիայի ԱԳ նախարարը։ Թերևս չեմ կարող նաև պնդել, թե ի՞նչ երանգներով է անցնելու Փաշինյան-Մակրոն հանդիպումը։ Բայց նման այցի կազմակերպումն ինքնին ունի ուղերձ։ Փաշինյանը Պուտինի հրավերով չի մեկնում Մոսկվա՝ հանդիպելու ՌԴ նախագահին երկկողմ ձևաչափով, բայց ընդունում է Մակրոնի հրավերը։ Կարիք կա հստակեցնելու, թե ինչո՞ւ է Հայաստանը այսքան հետաքրքիր Ֆրանսիայի համար։

Նախ, Մերձավոր Արևելքում զարգացումները կապված չեն բացառապես տեղում ապրողների հետ, միամտություն է կարծել, թե գերտերությունները այստեղ անելիք չունեն։ Տարածաշրջանում անտեսանելի գործում են Մեծ Բրիտանիան, Չինաստանը, անգամ Հնդկաստանն ու բազմաթիվ այլ՝ թվում է, թե խաղաղ երկրներ։ Սակայն էներգետիկ ռեսուրսներն ու լոգիստիկ հանգույցները որոշելու են շատերի ճակատագիրը։ Եվ համեմատ փոքր մտածող պետությունների, մեծերը իրենց համար երաշխիքներ են ստեղծում։ Նույնն անում է նաև Ֆրանսիան։ Փարիզը, իբրև իր նախկին գաղութ, ժամանակին կարող էր հենվել Լիբանանի վրա, սակայն Լիբանան պետությունը ոչ միայն հիմա պատերազմի մեջ է, այլ որպես պետություն՝ խարխլված։ Եվ եթե կորցրել ես մեկ հենարան, պիտի գտնես մեկ այլ հենարան՝ դուրս չմնալու տարածաշրջանային զարգացումներից առհասարակ։

Անժխտելի է նաև այն փաստը, որ Փարիզի համար կարևոր ուղղություն է Իրանը։ Եթե ամեն ինչ կարգավորվի Իրանի և Արևմուտքի միջև՝ հարց է կանգնելու, թե ո՞վ է առաջինը մտնելու իրանական նավթագազային ոլորտ ու սկսելու ակտիվ ներդրումներ անել, օգուտ քաղել։ Ֆրանսիան այդ մասով արդեն հերթ է կանգնել։ Կասեք ինչպե՞ս։ Որովհետև Մակրոնը եզակի մեկն էր աշխարհի ժողովրդավարական լիդերներից, որ ՄԱԿ-ում հանդիպեց Փեզեշքիանին։ Եվ ուրեմն, Փարիզը իրանական էներգակիրների առքուվաճառքի հարցում կանգնած է առաջին շարքում, եթե ոչ առաջինն է առհասարակ։

Իսկ քանի որ Իրանն էլ իր հերթին խրված է մերձավորարևելյան հակամարտությունների մեջ, ունի սահման մրցակից Թուրքիայի, ոչ բարեկամական տրամադրված Ադրբեջանի հետ հյուսիսում, և միակ երկիրը, որը խնդիր չունի խոչընդոտել իրանական էներգակիրների ելքը դեպի Եվրոպա՝ Հայաստանն է մնում, ապա Ֆրանսիան կատարում է ռացիոնալ ընտրություն․ կանգնում է Հայաստանում։

Ասացեք խնդրեմ, ո՞ր դեպքում են գերտերությունները զինում ավելի փոքր պետություններին, երբ ասենք՝ խղճո՞ւմ են։ Բնավ։ Նրանք զինում են իրենցից հեռու փոքր պետությունները, քանի որ շրջակայքում լուծելու խնդիր ունեն, ներկայություն ապահովելու խնդիր ունեն։
Հայաստանին հրետանի ուղարկելով, ռազմական ոլորտում բարեփոխումներ նախաձեռնելով, Հայաստանին քաղաքական ու դիվանագիտական օգնություն ցույց տալու Ֆրանսիայի առիթը Իրանն է կամ Իրանից սպասվող օգուտները, որոնց «խողովակը» դառնալու է Հայաստանը։

Դրան խոչընդոտողն էլ Թուրքիան ու Ադրբեջանն են, քանի որ իրենք ունեն այդ խողովակը դառնալու կարիք, սակայն արդեն Կենտրոնական Ասիայից՝ Եվրոպա։ Էս՝ Մեղրու խաչմերուկում էլ իրար է բախվում թյուրքալեզուներին ու մյուս կողմից՝ Ֆրանսիայի ու Իրանի տնտեսական ու էներգետիկ շահերը։ ՌԴ-ն, իհարկե, ֆրանս-իրանական սխեմայի մեջ տեղավորվել չի ցանկանում, քանի որ ի՛նքն ունի գազն ու նավթը այլոց վաճառելու խնդիր։ Իսկ համագործակցելով թյուրքալեզուների հետ՝ Պուտինը խոշոր հաշվով ընտրում է նրանց սխեմայում տեղավորվելու հնարավորությունը։ Ադրբեջանն արդեն իսկ ռուսական գազի միակ օրինական արտահանողն է Եվրոպա։

Մինչդեռ Իրանի հարցում ՌԴ-ն չի կարող առաջարկել նույն սխեման, քանի որ Իրանի ու Ադրբեջանի նավթագազային ռեսուրսների տարբերությունը հսկայական է։ Մուխլյոժներ անելու կարիք չկա։

Եվ եթե Ֆրանսիան այստեղ, ինչպես նախկինում ՌԴ—ն, փորձում է իր ուժերը ներդնել՝ հեռահար նպատակների համար, որոնք բախվում են Փարիզի շահերին, նորմալ է, որ Կրեմլն էլ ամեն կերպ փորձում է խոչընդոտել այս ընթացքը։ Լինի ներսից, թե դրսից։

Ու ահա, Իրանում նախահեղափոխական նավթագազային առևտրի ձևաչափին վերադառնալու համար էլ Ֆրանսիական «Տոտալը» հերթ է կանգնում։ Բա որ, ու Իրանի հետ հարաբերությունները կարգավորվեցին, առաջինն ո՞վ է սկսելու Իրանից գազ ու նավթ արտահանել։ Էստեղ էլ առաջ է գալիս Փարիզը, որն ունի խաղաքարտ․ ես սեղմել եմ ձեր ձեռքը, հանդիպել եմ ձեզ, մշտապես կառուցողական եմ հանդես եկել, սիրելի Իրան։

Հետևաբար, դառնալով Փաշինյանի՝ Փարիզ մեկնելուն։ Մակրոնը զբաղվում է Հայաստանի՝ բառի դրական իմաստով «հովանավորչությամբ» շատ պարզ պատճառով, քանի որ ՀՀ-ն եզակի պետությունն է տարածաշրջանում, որը կարող է «խողովակ» դառնալ Իրանի ու Ֆրանսիայի միջև՝ դրա դեմ չունենալով որևէ պրետենզիա։ Ֆրանսիան՝ օգնելով Հայաստանին զինվել ու բարձրացնել պաշտպանունակությունը, իրականում լուծում է ի՛ր ապագա օգուտների երաշխավորման հարցը։ Ինքը զինում է իր լոգիստիկ ուղիներն ու գազատարները, որոնց պահպանությունն էլ էստեղ ապահովելու է հայկական պետությունը։

Այսպիսին է իմ պատկերացումը իրավիճակի վերաբերյալ։ Ի՞նչ եք կարծում դուք։

▶️ՀԻՄՆԱԿԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ՝ 20։30-ԻՆ։ Թեմաները 👇🏻1.  #Փաշինյանը գնաց Էջմիածնի դուռը. Ի՞նչ զգուշացրեց նրան  #Վեհափառը2. Բարևի մ...
30/09/2024

▶️ՀԻՄՆԱԿԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ՝ 20։30-ԻՆ։ Թեմաները 👇🏻
1. #Փաշինյանը գնաց Էջմիածնի դուռը. Ի՞նչ զգուշացրեց նրան #Վեհափառը
2. Բարևի մշակույթը #Հայաստանում. Ի՞նչ գին ունի հայ գեներալն ու իշխանության սկզբունքային #ատելությունը
3. Եթե #Ալիևն ու Փաշինյանը ցանկանան. Ի՞նչ է ուզում Լավրովը Հայաստանից ու #Ադրբեջանից
4. #Վրաստանը ստանում է #Աբխազիան ու Օսիան. Ինչպե՞ս է Մոսկվան վաճառում քեզ այն, ինչ առանց այդ էլ քոնն է
5. #Իրանը էվակուացնում է երկրի ղեկավարին՝ Հեզբոլլահի առաջնորդի լիկվիդացումից հետո. Ինչո՞ւ է #Այաթոլլահը կոչ անում մահմեդական աշխարհին համախմբվել Իսրայելի դեմ
6. Հայաստանը հաստատեց որոշումը. Ինչո՞ւ #Պաղեստինը ճանաչվեց հենց հիմա

📌ԵԹԵՐԻ ԹԵՄԱՆԵՐԸ1. #Փաշինյանը գնաց Էջմիածնի դուռը. Ի՞նչ զգուշացրեց նրան #Վեհափառը2. Բարևի մշակույթը #Հայաստանում. Ի՞նչ գին ունի հայ գեներալն ու իշխանության ս...

📌ԵԹԵՐԻ ԹԵՄԱՆՍեպտեմբերի 26-ին Նյու Յորքում  #ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի  #...
27/09/2024

📌ԵԹԵՐԻ ԹԵՄԱՆ
Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում #ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի #Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ #Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն #Բայրամովի հանդիպումը:
Կողմերը համաձայնել են ներդնել լրացուցիչ ջանքեր « #Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» #համաձայնագրի՝ ամենասեղմ ժամանակահատվածում կնքման ուղղությամբ։
Կողմերը շնորհակալություն են հայտնել #ԱՄՆ պետքարտուղարին հանդիպումը կազմակերպելու համար։

📌ԵԹԵՐԻ ԹԵՄԱՆՍեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամ...

▶️ԱՄՓՈՓԻՉ ՄԵԾ ԵԹԵՐ 20։30-ԻՆ🗣️Եթերի թեմաները1.  #Խաղաղության աղերսանք.  #ՄԱԿ-ից Բաքու՝ ուղիղ ազդակներ Ալիևին2.  #Էրդողանը...
27/09/2024

▶️ԱՄՓՈՓԻՉ ՄԵԾ ԵԹԵՐ 20։30-ԻՆ
🗣️Եթերի թեմաները
1. #Խաղաղության աղերսանք. #ՄԱԿ-ից Բաքու՝ ուղիղ ազդակներ Ալիևին
2. #Էրդողանը փրկի՞չ. ի՞նչ է խոստացել #Փաշինյանին փակ դռների հետևում
3. #Բլինքենի համբերությունը սպառվո՞ւմ է. ԱՄՆ-ի վերջնագիրը #Հայաստանին և Ադրբեջանին
4. #Միրզոյանի դիվանագիտական ժեստը. ինչպե՞ս խաղարկեց #Իրանի խաղաքարտը
5. #Եռաբլուրը՝ քաղաքական հրապարակ. ովքե՞ր շահարկեցին զոհերի հիշատակը
6. Մայր #տաճարի օծումը՝ առանց Աստծո ընտրյալի՞. #վարչապետը կգնա՞ #Վեհափառ դուռը
7. #ԱԱԾ-ն թարմացնում է #քարոզչական օրակարգը. ի՞նչու են հիշեցնում հեղաշրջման մասին։

📌ԵԹԵՐԻ ԹԵՄԱՆԵՐԸ1. #Խաղաղության աղերսանք աղերսները. #ՄԱԿ-ից Բաքու՝ ուղիղ ազդակներ ԱԼիևին2. #Էրդողանը փրկի՞չ. ի՞նչ է խոստացել #Փաշինյանին փակ դռների հետևում3....

❗️ՀԱՏՈՒԿ ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՆԴՐԱԴԱՌՆԱԼԱԳ նախարար Միրզոյանի՝ ՄԱԿ հնագույն քաղաքակրթությունների հավաքի ժամանակ հնչեցրած առաջարկին։...
27/09/2024

❗️ՀԱՏՈՒԿ ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՆԴՐԱԴԱՌՆԱԼ
ԱԳ նախարար Միրզոյանի՝ ՄԱԿ հնագույն քաղաքակրթությունների հավաքի ժամանակ հնչեցրած առաջարկին։
Այն ինչ ինձ համար հասկանալի է՝ առնվազն ուշադրության եմ արժանացնում։

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում ելույթը սկսել է՝ հիշատակելով Իրանի ԱԳ նախկին նախարար Հոսեյն Ամիր Աբդուլլահյանին, որը զոհվել էր ուղղաթիռի վթարի հետևանքով:
«Ես կցանկանայի իմ ելույթը սկսել մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ վեհաժողովի նախկին նախագահ, մեր գործընկեր և բարեկամ Հոսեյն Ամիր Աբդուլլահյանի»:

Սա դիվանագիտական մոտեցում է հարցին, երբ կոնկրետ հայտարարությամբ կամ առաջարկով ի ցույց ես դնում որևէ երկրի նկատմամաբ քո հստակ վերաբերմունքը՝ հետագայում այդ վերաբերմունքի դիմաց ակնկալելով շատ հաշվարկելի արձագանք։ Միրզոյանը առաջարկում է մեկ րոպե լռությամբ հարգել Իրանի նախկին, վաղամեռիկ ԱԳ նախարար Աբդոլահիանի հիշատակը, քանի որ վերջինս նախկինում նախագահել է ՄԱԿ սույն հարթակը։

Եվ եթե վաղը Միրզոյանը գնա Թեհրան ու հանդիպի իր նոր գործընկերոջը՝ իրանցի գործընկերը գնահատելու Միրզոյանի այս քայլը և Հայաստանին վերաբերող Միրզոյանի խնդրանքներին ընդառաջելու է ավելի մեծ պատրաստակամությամբ, քանի որ բացառապես Հայաստանն էր, որ չնայած միջազգային զգալի ճնշմանը, ՄԱԿ-ի նման կարևոր հարթակում հարգեց իրանցի պաշտոնյայի հիշատակը։
Հասկացանք, չէ՞, թե որքան պարզ է ամեն ինչ։

Միևնույն ժամանակ Փաշինյանը՝ խոսելով խաղաղության պայմանագրից ու այլ բաներից, բառ անգամ չասած Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հասցեին, որը դրանից ժամեր առաջ՝ իր ելույթում, ոչ թե հայ ժողովրդի անունը տվեց անգամ, այլ անձամբ Նիկոլ Փաշինյանի։ Մակրոնն ասաց, որ իրենք Փաշինյանի կողքին են՝ ուս-ուսի։ Ավելի պարզ ու ուղիղ անհնար է արտահայտվել։ Մինչդեռ նույն Փաշինյանն իր 15 րոպեանոց կենացում բառ անգամ չնշեց ոչ Ֆրանսիայի, ոչ էլ անձամբ Մակրոնի ջանքերի մասին։

Հիմա, եկեք հաշվարկենք, թե ի՞նչ տեղի կունենա, եթե վաղը Փաշինյանը գնա Փարիզ․․․

Հ․Գ․ Խնդրում եմ, մի չարացեք, երբ գործող իշխանության հասցեին լսում կամ կարդում եք փաստարկված քննադատություններ։ Վերջին հարցս մանիպուլյատիվ մեղադրանք չէ, այլ կոնկրետ հարց։ Ինչու՞ ոչինչ չասաց։ Ի՞նչ է, Արարատ Միրզոյանին թույլատրված է աշխարհում մերժված համարվող Իրանի վաղամեռիկ նախարարի հիշատակը հարգելը, բայց այ Փաշինյանին թույլատրված չէ՞ աշխարհի գերտերություն համարվող Մակրոնին շնորհակալություն հայտնելը։ Որտե՞ղ է տրամաբանությունը։ Եթե գտնեք՝ տեղյակ պահեք։

Ուղիղ 4 տարի առաջ՝ այս օրը, առավոտյան 6։34 րոպեին ինձ զանգահարեցին ու ասացին, որ պատերազմը սկսվել է ու շտապ պիտի ներկայա...
27/09/2024

Ուղիղ 4 տարի առաջ՝ այս օրը, առավոտյան 6։34 րոպեին ինձ զանգահարեցին ու ասացին, որ պատերազմը սկսվել է ու շտապ պիտի ներկայանամ աշխատավայր։ Այդ պահից սկսվեց վերջին հարյուրամյակների մեր մեծագույն ձեռքբերումներից մեկի՝ ինքնիշխան հաղթանակի, ինքնուրույն հաղթանակի մարման գործընթացը։

Եթե բուն պայթյունը տևեց 44 օր, ապա հետևանքները ու պայթյունի արձագանքը մենք լսում ենք մինչ հիմա։ Ու ցավալիորեն, էդ կրակը մարելու, լոկալիզացնելու համար մենք հաճախ օգտագործում էինք ու ենք ոչ թե ջուր, այլ վառելիք՝ բենզին, պարբերաբար թեժացնելով մեր շուրջ վառված կրակը։

4 տարի անդադար մենք լսում ենք կռվող տղերքի ձայները, անհետ կորածներից օգնության կոչերը, ծնողների խուլ լացը, բայց խաղաղություն չկա ու չկա։ Իսկ այն՝ ինչ կա կամ առաջարկվում է, ավելի շատ նման է իրողությունների հետ համակերպմանը, ոչ թե խաղաղության պայմանագրին։

Գործող իշխանությունը, որի օրոք սկսվեց, բայց չավարտվեց պատերազմը Լեռնային Ղարաբաղում ու Արցախի համար՝ հիմա առաջարկում է մեզ պարզ կոնցեպտ․ մոռանալ այն ինչ եղել է, անջատել բոլոր անհանգստացնող ձայները, ջնջել մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-20 եղած իրադարձությունները, համարել, որ 30-ամյա այդ պատմությունը չի եղել ու ամեն ինչ պետք է սկսել գրել զրոյից ու անցնել առաջ՝ հույսով, որ մեզ թողնելու են հանգիստ ապրել։

Մեզանից ոմանք սրա հետ համաձայն են, ոմանք՝ անհամաձայն։ Ոմանք էլ խճճվել են ու առհասարակ ուզում են, որ իրենց հանգիստ թողնեն։ Բայց հանգստություն չի գալու ոչ թե որովհետև մենք ենք էդ հանգստությունը սահմանողը, այլ որովհետև մեզ շրջապատողների նպատակն է լարվածությունը։ Լավ, մի ծաղկով գարուն չի գալիս։ Մի երկրով խաղաղություն չեն հաստատում, եթե այդ երկիրը դոմինանտ չէ ամբողջ տարածաշրջանի վրա։

Հետևապես, այդ խաղաղության ծաղիկը դառնալու մեր հորինված պատրաստակամությունը բախվելու է հակառակորդի զինվորի կոշիկի տակ, որը շարային քայլով գալիս է քո խաղաղասեր ժողովրդի վրա, որի ձեռքին զենքի փոխարեն աղավնիներ են։ Դահճից օգնություն աղերսելը մի քիչ մանկամիտ ու միֆական, հեքիաթային ու անիրական բան է։

Եթե պատմության մեջ գեթ մեկ օրինակ գտնեք, երբ հմուտ դահիճը խղճացել է իր զոհին ու նրան տարել՝ իր տանը պահել է, ես կհավատամ էն քաղաքականությանը, որն իրականացնում է սույն իշխանությունը։ Սակայն պատմությունը լավագույն ուսուցիչն է։ Դահիճն էլ երբեք քեզ մահապատժի ժամին չի գրկի, հետդ թուղթ չի ստորագրի, չի միջնորդի, որ դու անհոգ ապրես, անվտանգ ու բարեկեցիկ։ Դահիճը սառնասրտորեն կանի իր գործը, իսկ նրա հետ բարեկամության երազները կմնան գլխատված գլխի հանգչող անարյուն ուղեղում։

Հ․Գ․ Մի մարդ կա, ՄԱԿ ամբիոնից մի քանի ժամ առաջ հայտարարեց․ «լավ ասենք, որ լավ լինի»։ Նման ցանկություններ մենք արտահայտում ենք, երբ որևէ տոնական սեղանի շուրջ դատարկում ենք որերորդ շիշ ոգելից խմիչքը, երբ այլևս ասելու բան չկա ու հայտնում ես բարի ցանկություններ։ «Ֆիզրուկ լից» հայտարարությունից հետո ՄԱԿ-ում քեզ դժվար հասկանան, միայն մտքում մտածեն՝ էս ո՞վ էր, էս ռոմանտիկ․․․․ դե հասկացաք։

Միայն մի բան չհասկացավ, որ իր ամեն սխալ կայացրած որոշման համար վճարում է ոչ թե ինքն անձամբ՝ այլ հայ ընտանիքներն իրենց զավակներով, հայրերով, ամուսիններով։ Մարդիկ դպրոցի մոտի պատ կամ ծառ չեն ուզում, կամ մի կտոր ոչնչով երաշխավորված խաղաղության թուղթ, այլ իրական խաղաղություն, որը կազմակերպում ես պետությունդ ամրոց սարքելով։ Չմոռանանք, թե մեր սխալ որոշումների համար ովքեր են իրենց կյանքով վճարել։ Վճարել ու մնացել չլսված։

Նկարում Ալբերտն է։ Բոլորդ էլ գիտեք։

📌ԵԹԵՐԻ ԹԵՄԱՆ #Ուկրաինան ձևավորում է միջազգային օրակարգ և ուղիղ ազդում  #ԱՄՆ ընտրությունների և դրա քաղաքականության վրա։ Ս...
26/09/2024

📌ԵԹԵՐԻ ԹԵՄԱՆ
#Ուկրաինան ձևավորում է միջազգային օրակարգ և ուղիղ ազդում #ԱՄՆ ընտրությունների և դրա քաղաքականության վրա։ Սակայն, վստահ եմ, Ուկրաինայում քչերը կցանկանային, որ Ուկրաինան ազդեց համաշխարհային քաղաքականության վրա՝ նման գին վճարելով։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր #Զելենսկու ԱՄՆ այցը վերջին օրերին դարձել է միջազգային #քաղաքական օրակարգի առանցքային թեմաներից մեկը: Սակայն այս այցը ոչ միայն դիվանագիտական հանդիպումների շարք է, այլ նաև խորը քաղաքական ենթատեքստ ունեցող իրադարձություն, որը բացահայտում է ամերիկյան ներքաղաքական կյանքի և #միջազգային հարաբերությունների բարդ հանգույցները:

📌ԵԹԵՐԻ ԹԵՄԱՆ #Ուկրաինան ձևավորում է միջազգային օրակարգ և ուղիղ ազդում #ԱՄՆ ընտրությունների և դրա քաղաքականության վրա։ Սակայն, վստահ եմ, Ուկրաինայում քչերը կց...

⚡️ՊՈՒՏԻՆԸ ԿՀԱՐՎԱԾԻ՞, թե՞ չի համարձակվի🔴 ՀԱԿԻՃ ԹՈՂԱՐԿՈՒՄ՝ 16։00-ԻՆՊուտինը հայտարարում է միջուկային դոկտրինի փոփոխության մ...
26/09/2024

⚡️ՊՈՒՏԻՆԸ ԿՀԱՐՎԱԾԻ՞, թե՞ չի համարձակվի
🔴 ՀԱԿԻՃ ԹՈՂԱՐԿՈՒՄ՝ 16։00-ԻՆ
Պուտինը հայտարարում է միջուկային դոկտրինի փոփոխության մասին, իսկ Զելենսկին՝ տասնյակ հազարավոր զոհերի ու միջուկային աղետի մասի։ Բոլոր կողմերը գնում են վա-բանկ, այդ վթում՝ Մերձավոր Արևելքում, իսկ Հայստանը, եթե լավ եք ծանոթ աշխարհագրությանը, հայտնվում է այս երկու կրակների մեջտեղում։ Մի կողմից Արևելյան Եվրոպան է, իսկ մյուս կողմից՝ Մերձավոր Արևելքը ու դրա խոշոր խաղացող Իրանը։ Հետևապես՝ չհետևել իրավիճակին, կլինի անհաղորդ մնալ աշխարհի ճակատագրին։

📌ԵԹԵՐԻ ԹԵՄԱՆՌԴ միջուկային դոկտրինի թարմացումը պետք է համարել որոշակի ազդանշան Արևմուտքին, ասել է ՊեսկովըԵրեկ Պուտինը հայտարարել էր, որ ՌԴ-ն իրեն իրավունք է ...

🇦🇲ԲԱՐԵԿԱՄՆԵՐ, ԸՆԿԵՐՆԵՐ, ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐՇատ յուրահատուկ առաջարկ ունեմ բոլոր այն մարդկանց, որոնք ցանկանում են զբաղվել մեդիամե...
25/09/2024

🇦🇲ԲԱՐԵԿԱՄՆԵՐ, ԸՆԿԵՐՆԵՐ, ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
Շատ յուրահատուկ առաջարկ ունեմ բոլոր այն մարդկանց, որոնք ցանկանում են զբաղվել մեդիամենեջմենթով, լրագրությամբ, ռազմավարական հաղորդակցություններով ու հանրային կապերով։

Մեր հիմնադրամում մենք սկսում ենք հատուկ մեդիա դասընթացներ՝ հետագայում Համահայկական լրատվական գործակալությունում աշխատանքի անցնելու համար։

Գուցե առաջարկը հետաքրքրի գործող լրագրողներին, գուցե այլ նեղ մասնագիտություններ ունեցող մարդկանց (օրինակ՝ արաբագետների, թուրքագետների, ադրբեջանագետների, տնտեսագետների, իրավագետների, դիվանագետների և այլն), որոնք կցանկանան իրենց մասնագիտական կարողությունները զարգացնելով հայտնվել նաև մեդիա տիրույթում՝ համատեղելով լրատվական գործունեությունը իրենց մասնագիտական գործունեության հետ։

Մենք ակնկալում ենք, որ մեզ կմիանան մեծ թվով հեռանկարային, եռանդուն, ամբիցիոզ երիտասարդներ՝ ուսանողներ ու ուսանողուհիներ։ Նրանք կարող են լինել անգամ սփյուռքից։ Էստեղ լեզուների իմացությունը շատ կարևոր է, քանի որ խոսքը գնալու է 10 լեզվով լրատվական գործակալությունում աշխատելու մասին։ Մենք առաջարկում ենք միանալ մեզ ու դառնալ «Ազգային ցանցի» համահայկական լրատվական գործակալության մեդիա «հատուկջոկատային»։

Յուրաքանչյուրը, որը կցանկանա միանալ դասընթացներին, հետո նաև մեր թիմին՝ ամբողջությամբ ու հաջող անցնելով դասընթացը, կունենա երկարաժամկետ աշխատանքի անցնելու հնարավորություն․․․ և ոչ միայն😉։
Եթե ոչ Դուք, ապա Ձեր շրջապատում կարող են լինել էս նախագծով հետաքրքրվածներ։ Հետևապես, խնդրում եմ կիսվել նաև նրանց հետ։

Դասընթացներին մասնակցելու համար գրանցվեք՝ անցնելով ստորև նշված հղումով👇🏻

ՀՂՈՒՄԸ https://tally.so/r/3XYzP4

Հարգանքով
Դավիթ, Վահագնի որդի

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Սյուներ / Syuner posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Սյուներ / Syuner:

Videos

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Contact The Business
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share