Էդիթ Պրինտ հրատարակչություն/Edit Print Publishing House

  • Home
  • Էդիթ Պրինտ հրատարակչություն/Edit Print Publishing House

Էդիթ Պրինտ հրատարակչություն/Edit Print Publishing House Edit Print Publishing House Official Page
(9)

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը հիմնադրվել է 1993 թվականին և իր գործունեության 29 տարիների ընթացքում լույս է ընծայել ավելի քան 5000 անուն գիրք:

Հանդիսանալով հայաստանյան գրաշուկայի առաջատարներից մեկը՝ մենք հրատարակում ենք նախադպրոցական, մանկական, պատանեկան տարիքի համար նախատեսված գրքեր, գեղարվեստական՝ ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից, հայ և օտար հեղինակների լավագույն գործերը, մասնագիտական, ին

քնազարգացմանն ուղղված, բիզնես գրքեր և կենսագրականներ:

Հրատարակչական գործունեությունից բացի` ընկերությունն իրականացնում է կրթական և բազմաթիվ այլ ծրագրեր` ուսուցիչների վերապատրաստում, ճանաչողական էքսկուրսիաներ և ընթերցանության մրցույթներ։

«Էդիթ Պրինտ» ՍՊԸ-ն համագործակցում է բազմաթիվ ճանաչված գրողների, գիտնականների և ուսուցիչների հետ, ունի առաջնակարգ մասնագետներով և ժամանակակից սարքավորումներով հագեցած հրատարակչական մաս և տպարան:

Address


Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00
Saturday 11:00 - 16:00

Telephone

+37495520848

Alerts

Be the first to know and let us send you an email when Էդիթ Պրինտ հրատարակչություն/Edit Print Publishing House posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Էդիթ Պրինտ հրատարակչություն/Edit Print Publishing House:

Videos

Shortcuts

  • Address
  • Telephone
  • Opening Hours
  • Alerts
  • Contact The Business
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share

«Էդիթ Պրինտ» հրատարակչություն

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը հիմնադրվել է 1993 թվականին և իր գործունեության 26 տարիների ընթացքում լույս է ընծայել ավելի քան 5000 անուն գիրք: Հանդիսանալով հայաստանյան գրաշուկայի առաջատարներից մեկը՝ մենք մեր պարտքն ենք համարում ուշադրության կենտրոնում պահել բոլոր տարիքի և նախասիրությունների գրքասերներին (ընթերցողներին): Առաջնորդվելով այդ մտայնությամբ՝ հրատարակչությունը շարունակում է հրատարակել նախադպրոցական, մանկական, պատանեկան տարիքի համար նախատեսված գրքեր, գեղարվեստական՝ ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից, հայ և օտար հեղինակների լավագույն գործերը, մասնագիտական, ինքնազարգացմանն ուղղված, բիզնես գրքեր և կենսագրականներ:

ԿՐԹԱԿԱՆ: Մեր հրատարակած դասագրքերը, ուսումնաօժանդակ և ուսումնամեթոդական ձեռնարկները մինչ աշակերտներին և ուսուցիչներին հասնելն անցնում են որակավորման մի քանի փուլեր: Ոլորտի լավագույն մասնագետների, հեղինակների, խմբագրակազմի համագործակցված աշխատանքի ընթացքում հաշվի են առնվում ժամանակակից դպրոցի և կրթության հիմնական առաջնահերթություններն ու պահանջները: Դրանցից շատերը (Ընթերցանության գիրք, Հեքիաթների քո աշխարհը, Մատենիկ) ուսուցման ընթացքից զատ՝ որպես հեքիաթների, առակների, լեգենդների և առասպելների ժողովածուներ, կարող են օգտակար լինել ծնողներին՝ երեխաների դաստիարակությունը և բովանդակալից ժամանցն ապահովելու գործում: Ուշադրության կենտրոնում են նաև սփյուռքի հայկական կրթօջախները, որոնց հետ գտնվում ենք մշտական կապի մեջ: Այդ նկատառումներից ելնելով էլ նախաձեռնել ենք արևմտահայերեն ուսումնական (Աղբիւր, Այբբենարան, Մատենիկ, Մայրենի 1) և գեղարվեստական (արևմտահայ դասական գրողներ, հայ ժողովրդական առակներ) գրականության հրատարակում:

ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ: Հաշվի առնելով երեխաների տարիքային առանձնահատկությունները՝ յուրաքանչյուր գրքի հատկացվում է առանձնահատուկ ուշադրություն: Մեր գրքերն ունեն դաստիարակչական, ուսուցողական և հետաքրքրաշարժ բովանդակություն, իսկ նրանցում տեղ գտած նկարազարդումները զարգացնում են երեխայի պատկերային և տեսողական մտածողությունն ու հիշողությունը: Ներկայացված գրքերում տեղ են գտնում ինչպես հայ, այնպես էլ այլ ժողովուրդների ճանաչված հեղինակներ՝ հաճախ էլ նրանց կողքին զուգադրելով նոր անուններ: Մանկական գրականության շուկայում իրենց ընթերցողին վաղուց են գտել մեր հրատարակած «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» և «Հայ ժողովրդական հեքիաթներ» ժողովածուները:

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ: Համաշխարհային ճանաչում ունեցող գրողների և արտասահմանյան հրատարակչությունների հետ համագործակցությունների շնորհիվ բնագրային թարգմանությամբ մեր ընթերցողներին ենք ներկայացնում դասական և ժամանակակից բեսթսելլերներ, հայ և օտար լավագույն հեղինակների ստեղծագործություններ, որոնք նախատեսված են տարիքային տարբեր խմբերի և գրական տարբեր ճաշակի տեր ընթերցողների համար (Էքզյուպերի, Ռեմարկ, Ջոն Գրին և այլք):