Վարելիս հեռախոսով զբաղվելը կարող է սպանել ձեզ
‼️ Վարելու ընթացքում հեռախոսով խոսելը կապում է ձեր աչքերն ու վտանգի ենթարկում ձեր ու մյուսների անվտանգությունը: Ամեն տարի հազարավոր մարդիկ մահանում են վարելիս հեռախոսով խոսելու և հաղորդագրություն գրելու պատճառով:
✅ Դիտե՛ք անիմացիոն տեսանյութը, մտածե՛ք բոլոր վտանգների մասին, ցա՛ծ դրեք ձեր հեռախոսն ու կիսե՛ք ճանապարհն ավելի անվտանգ և պատասխանատու:
Վարելիս վայրկյանն էլ կարևոր է. մի՛ շեղվեք
‼️RSTV.am-ը ներկայացնում է տեսանյութերի նոր շարքը, որտեղ հերոսները սեփական փորձով պատմում են վարելիս շեղող գործոնների վտանգների և հետևանքների մասին:
‼️ Հայկ Հարությունյանը պատմում է, որ անգամ երաժշտությունը կարող է վթարի հետևանք դառնալ. եղե՛ք ուշադիր;
‼️Վարելիս մի՛ զբաղվեք ոչնչով և հետևե՛ք միայն ճանապարհին:
‼️ Իսկ Դուք նման իրավիճակներում հայտնվե՞լ եք:
Չնայած արտակարգ դրությանը, զոհերի թիվը ճանապարհներին աճել է
‼️Արտակարգ իրավիճակի ժամանակ երթևեկությունը պակասել էր, սակայն, ցավոք, վթարներից զոհերի թիվը հանրապետությունում չի նվազել: Ընդհակառակը...
‼️Վիրրավորների ու վթարների թիվը քիչ նվազել է:
🚓🚗Սթափեցնող թվեր:
Դիտե՛ք ինֆոգրաֆիկան`
Երեխաները՝ ճանապարհային անվտանգության մասին
👧🏻👦🏻Գյումրու մի քանի դպրոցների երեխաները պատմում են, թե ի՞նչ գիտեն ճանապարհային անվտանգության և երթևեկության կանոնների մասին:
Կարմիր գծերի տուգանքները չվճարողների թիվն ավելանում է
Կարմիր գծերի տուգանքները չվճարողների թիվն ավելանում է. փաստում են պաշտոնական տվյալները:
✅Եթե ձեզ նույնպես տուգանել են և ցանկանում եք բողոքարկել ու հաջողության հասնել, կարող եք դիտել տեսանյութն ու իմանալ մանրամասները:👇
Երևանի հանրային տրանսպորտ. մինչև ու՞ր կհասնենք
Իսակովի պողոտայում 99 համարի երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի միկրոավտոբուսի վթարից հետո վարորդին պատասխանատվության ենթարկելու հարցին անդրադարձել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ իր ֆեյսբուքյան էջում: Ծանր հարբածության վիճակում գտնվող վարորդի վարորդական վկայականի ժամկետը լրացել էր դեռ 2019թ․-ի դեկտեմբերին, այսինքն նա չի ունեցել ուղևորներին հանրային տրանսպորտով փոխադրելու իրավունք։ Ու չնայած դրան,Գոռ Աբրահամյանը նշում է նաև, որ քրեական գործ հարուցելու մասին որոշումը մերժվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավտովթարի հետևանքով 7 քաղաքացիների ստացած մարմնական վնասվածքները եղել են թեթև։ Իսկ, եթե զոհեր լինեի՞ն...
Տարակուսանք առաջացնող այս որոշումից զատ, Դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել Երևանի քաղաքապետին՝ տրանսպորտի ոլորտում վերահսկողական գործառույթներն ավելի արդյունավետ դարձնելու համար:
Օրերս rstv-ի նկարահանող խումբը եղել էր Երևանի հանրային տրանսպորտի ամենամեծ հավաքակայանում, թե ինչպիսին էր պատկերը՝ դիտե՛ք տեսանյութում: