Mansurian International Competition

  • Home
  • Mansurian International Competition

Mansurian International Competition A bright fusion of time, classics and modernism, merged with Music and Literature! The competition is open to academic composers of any nationality and age.
(1)

The mission of the Competition is to discover talented musicians from all over the world, revive the centuries-old Armenian literary heritage, popularize modern poetry, and praise the Armenian language and culture through the world's universal language - music.

06/06/2024

💚 Հույզերն ավելանում են` համբերությունը չի բավարարում․․․ Եվս մի քանի օր և հայտնի կդառնան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների 2-րդ միջազգային մրցույթի հաղթողները։

📆 Հունիսի 14-ին՝ ժամը 19։00-ին սպասում ենք բոլորիդ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում։

🎵 Մինչ այդ՝ հունիսի 12-ին՝ ժամը 19։00-ին, մրցույթի ժյուրիի անդամ Տակահիրո Ակիբան հանդես կգա մենահամերգով։ Տաղանդավոր դաշնակահար լինելուն զուգահեռ նա մեծ աշխատանք է կատարում՝ ներկայացնելով հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները և համագործակցելով հայ երաժիշտների հետ, ինչպես Ճապոնիայում, այնպես էլ շատ այլ երկրներում։

🟢 Հ․Գ․ Շնորհակալություն Shant TV / Շանթ ՀԸ հեռուստաընկերության Առավոտը Շանթում - Shant TV ծրագրին տեղեկատվական աջակցության համար։

04/06/2024

⌛ Մնացին հաշված օրեր․․․

🖐 Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթն առաջարկում է մի քանի օր անցկացնել մանսուրյանական միջավայրում․

📆 Հունիսի 12՝ ժամը 14։00
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակուստիկ լաբորատորիա
Հանդիպում կոմպոզիտոր Ֆրանկ Եզնիկյանի հետ՝ «Ճանապարհ․ ժառանգությունից մինչև պատասխանատվություն» սեմինարին։

📆 Հունիսի 12՝ ժամը 19։00
Կոմիտաս թանգարան-ինստիտուտ
Տակահիրո Ակիբայի մենահամերգ
Տոմսերը կարող եք ձեռք բերել հետևյալ հղումով՝ https://rb.gy/zd5gwl

📆 Հունիսի 14՝ ժամը 19։00
Կոմիտաս թանգարան-ինստիտուտ
Գալա-համերգ
Տոմսերը կարող եք ձեռք բերել հետևյալ հղումով՝
https://bitly.cx/FQdQ

🎵 Միացե՛ք մանսուրյանական մշակութային օրերին։

🟢 Հ․Գ․ Շնորհակալություն Kentron TV հեռուստաընկերության Կենտրոնի Առավոտը / Kentroni Aravoty ծրագրին տեղեկատվական աջակցության համար։

30/05/2024

💚 Ահա և մոտենում է սպասված պահը․․․

🎵 Մանսուրյանի անվան կոմպոզիտորների 2-րդ միջազգային մրցույթը մոտենում է ավարտին։ Շուտով հայտնի կլինեն հաղթողների անուններն ու նրանց ստեղծագործությունները։

🗓 Հունիսի 14-ին՝ ժամը 19։00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կհայտարարվեն հաղթողների անունները, իսկ մինչ այդ՝ դահլիճը մանսուրյանական մրցույթի ոգով կլցվի արդեն հունիսի 12-ից՝ մրցույթի ժյուրիի անդամ, դաշնակահար Տակահիրո Ակիբայի մենահամերգով:

Տոմսերը կարող եք ձեռք բերել հետևյալ հղումներով՝
https://rb.gy/zd5gwl
https://bitly.cx/FQdQ

🟢Հ․Գ․ Շնորհակալություն Armenia TV հեռուստաընկերության Bari Luys, Բարի Լույս, Good Morning հաղորդաշարին տեղեկատվական աջակցության համար։

Սիրով սպասում ենք բոլորիդ։

🇦🇲🇯🇵 Հունիսի 12-ին կայանալիք՝ Տակահիրո Ակիբայի համերգին հնչելու են տարբեր ժամանակների կոմպոզիտորների ստեղծագործություննե...
28/05/2024

🇦🇲🇯🇵 Հունիսի 12-ին կայանալիք՝ Տակահիրո Ակիբայի համերգին հնչելու են տարբեր ժամանակների կոմպոզիտորների ստեղծագործություններ․ բարոկկո դարաշրջանի գերմանացի կոմպոզիտոր Յ․Ս․ Բախից, դասական երաժշտության կլասիցիզմի և ռոմանտիզնի առանցքային կոմպոզիտոր Լ. Վ. Բեթհովենից, մինչև հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտաս, հայ կոմպոզիտորական դպրոցի վառ ներկայացուցիչ Ալեքսանդր Հարությունյան և ճապոնական ավանդական երաժշտության հավաքագրող, ժամանակակից ճապոնական կինոյի ամենապահանջված կոմպոզիտոր՝ Միչիո Մամիա։

Ծրագրիրը յուրահատուկ է նաև մաեստրո Տիգրան Մանսուրյանի՝ վերջերս գրված ստեղծագործությամբ, որը նվիրել է իր լավագույն ընկերոջ՝ կոմպոզիտոր Աշոտ Զոհրաբյանի հիշատակին։

Տոմսերը կարող եք ձեռք բերել հետևյալ հղումով՝ https://rb.gy/zd5gwl

🇦🇲🇯🇵 Takahiro Akiba's concert on June 12 will showcase a diverse array of compositions spanning different eras. The program includes works by the German Baroque composer J.S. Bach, a key composer of classical music in Classicism and Romanticism Ludwig van Beethoven, Komitas, the founder of the Armenian national composition school, Alexander Arutiunian, a prominent representative of the Armenian school of composition, and Michio Mamiya, a celebrated collector of traditional Japanese music and a prominent composer in modern Japanese cinema.

Adding to the uniqueness of the event, the concert will feature a newly written piece by maestro Tigran Mansurian, dedicated to the memory of his best friend, composer Ashot Zohrabyan.

You can purchase tickets at the following link: https://rb.gy/zd5gwl

Կոմիտասի թանգարան-ինստիտուտ | Komitas Museum-Institute | Музей-институт Комитаса

ARM/ENG🎼 Ինչպես գիտեք՝ Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ անցած մասնակիցների ստեղծագործ...
24/05/2024

ARM/ENG

🎼 Ինչպես գիտեք՝ Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ անցած մասնակիցների ստեղծագործությունները առաջին անգամ կատարվելու են Գալա-համերգին։

🪈 🎻 🎹 Այս բարդ և պատասխանատու գործը վստահված է տարածաշրջանում ժամանակակից երաժշտության լավագույն կատարող-երաժիշտներին՝ «Ասոնանս» անսամբլին։

📌 Անսամբլի կազմում են առաջատար երաժիշտներ, որոնք կրթվել ու արժեքավոր փորձ են ստացել աշխարհի տարբեր կրթարաններում և բեմերում՝ համագործակցելով միջազգային հարթակի լավագույն երաժիշտների հետ։

💳 Տոմսերը ձեռք բերելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝
https://bitly.cx/FQdQ

🎼 For the first time, the compositions of the finalists of the Mansurian International Competition will be performed at the Gala concert.

🪈🎻🎹 This complex and significant task has been entrusted to the region's finest contemporary musicians, the Assonance Ensemble.

📌 The ensemble features top musicians who have been educated and gained invaluable experience at prestigious institutions and stages worldwide, collaborating with leading international artists.

💳 Tickets can be purchased at the following link:
https://bitly.cx/FQdQ

ARM/ENG⬇Սիրելի՛ հետևորդներ, ուրախությամբ ներկայացնում ենք Մանսուրյանի անվան կոմպոզիտորների 2-րդ միջազգային մրցույթի եզրա...
15/05/2024

ARM/ENG⬇

Սիրելի՛ հետևորդներ, ուրախությամբ ներկայացնում ենք Մանսուրյանի անվան կոմպոզիտորների 2-րդ միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ անցած մասնակիցներին։

🇫🇷 Ժան-Շառլ Գանդրիլ | Ֆրանսիա
🇺🇸 Արին Շահջահանյան | ԱՄՆ
🇮🇹 Թոմաս Փենիսի | Իտալիա
🇮🇹 Սիմոնե Մովիո | Իտալիա
🇦🇲🇩🇪 Նարինե Խաչատրյան |Հայաստան, Գերմանիա
🇬🇪🇩🇪 Հովհաննես Համբարձումյան | Վրաստան, Գերմանիա

🎉 Շնորհավորում ենք բոլոր կոմպոզիտորներին, որոնք պատրաստ մրցակցությանը և ստեղծագործական բոլոր մարտահրավերներին՝ դարձան այս կարևոր նախաձեռնության մի մասը։

Կհանդիպենք Գալա-համերգին՝ հունիսի 14-ին՝ ժամը 19։00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում։


Dear followers,

Meet the finalists of the Second Mansurian International Competition:

🇫🇷 Jean-Charles Gandrille | France
🇺🇸 Arin Shahjahanian | USA
🇮🇹 Thomas Pennisi | Italy
🇮🇹 Simone Movio | Italy
🇦🇲🇩🇪 Narine Khachatryan | Armenia, Germany
🇬🇪🇩🇪 Ovanes Ambartsumian | Georgia, Germany

🎉 Congratulations to all the composers who ready for the competition and all the creative challenges, became part of this important initiative.

See you at the Gala-Concert on June 14th, at 19:00, at the Komitas Museum-Institute.


Jean-Charles Gandrille compositeur, Arin Shahjahanian, Simone Movio, Narine Khachatryan, Ovanes Ambartsumian

ARM/ENG⬇️🔜 Հաշված օրեր են մնացել մանսուրյանական մրցույթի առաջին փուլի արդյունքների հրապարակմանը։📆 Մայիսի 15-ին հայտնի կդ...
10/05/2024

ARM/ENG⬇️

🔜 Հաշված օրեր են մնացել մանսուրյանական մրցույթի առաջին փուլի արդյունքների հրապարակմանը։

📆 Մայիսի 15-ին հայտնի կդառնան եզրափակիչ փուլ անցած 6 մասնակիցների անունները։

🖐 Բոլոր մասնակիցներին մաղթենք հաջողություն, իսկ մենք կհանդիպենք հունիսի 14-ին՝ 19։00-ին, Կոմիտաս թանգարան-ինստիտուտում, որտեղ տեղի կունենա մրցույթի եզրափակիչ գալա-համերգը։

🔜 We're just a few days away from announcing the results of the first round of the Mansurian competition.

📆 The names of the 6 finalists will be revealed on May 15th.

🖐 Wishing all participants the best of luck! We look forward to meeting everyone on June 14th at 19:00 at the Komitas Museum-Institute for the final gala concert of the competition.

Լուսանկարները՝ Արթուր Լյումենի
Photos by Arthur Lumen

ARM/ENG🟢 Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի առաջին 2 տարվա արդյունքները վկայում են, որ մրցույթի...
08/05/2024

ARM/ENG

🟢 Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի առաջին 2 տարվա արդյունքները վկայում են, որ մրցույթի նկատմամբ ուշադրությունն ու հետաքրքրությունը գնալով աճում է 📈

Մենք համախմբում ենք աշխարհի կոմպոզիտորներին հայոց լեզվի եւ պոեզիայի շուրջ՝ հնարավորություն տալով նրանց ստեղծագործելու, համագործակցելու եւ ներկայանալու աշխարհին։

🟢 The results of the first two years of the Mansurian International Competition demonstrate that interest and attention in the competition are growing 📈

We bring together talented composers from around the world, with a special focus on the Armenian language and poetry. This platform provides a unique opportunity for composers to create, collaborate, and showcase their talents to the world.

🕯️Այսօր հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։🕯️Today is the Day of Remembrance of the Armenian Genocide Victims
24/04/2024

🕯️Այսօր հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։

🕯️Today is the Day of Remembrance of the Armenian Genocide Victims

Tigran Mansurian “Requiem” 106th anniversary of the Armenian Genocide (Yerevan, 24.04.2021)The Armenian State Symphonic Orchestra, the Armenian State Chamber...

ARM/ENG⬇📍 Դե ինչ․․․ Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային երկրորդ մրցույթի հայտերն ընդունված են, մրցակցությունը՝ ս...
18/04/2024

ARM/ENG⬇

📍 Դե ինչ․․․ Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային երկրորդ մրցույթի հայտերն ընդունված են, մրցակցությունը՝ սկսված:

🌏 32 կոմպոզիտորներ՝ աշխարհի 15 երկրից՝ շուրջ 20 հեղինակի խոսքերով, գրեցին նոր ստեղծագործություններ, բացահայտեցին նոր ժամանակներ ու զգացողություններ։

🎼 Մենք էլ սիրով սպասենք մայիսի 15-ին՝ ծանոթանալու այն 6 հեղինակներին, որոնց կընտրի ժյուրին։

🤞Հաջողություն բոլոր մասնակիցներին։

📍 And so it begins... Applications for participation in the second Mansurian International Competition have been received, competition has began.

🌏 32 composers from 15 countries across the globe, drawing inspiration from the words of 20 authors, have created new works, discovering fresh perspectives and emotions.

🎼 We eagerly anticipate May 15th, when we will know the 6 authors selected by the jury.

🤞 Wishing all applicants the very best of luck.

Mansurian International Competition: Composition. Apply now!

16/04/2024

💚 Սպասումով լի․․․

Շուտով, իսկ ավելի հստակ՝ մայիսի 15-ին կծանոթանանք եզրափակիչ փուլ անցած ստեղծագործությունների հեղինակներին։

📺 Մինչ այդ զրուցել ենք Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային երկրորդ մրցույթին հայտ ներկայացրած հեղինակների և նրանց աշխարհագրական սփռվածության մասին։

🟢 Հ․Գ․ Շնորհակալություն ATV հեռուստաընկերության «Առաջին ծրագիր» հաղորդաշարին տեղեկատվական աջակցության համար։

💚 Filled with anticipation...

Soon, or rather, on May 15, we'll finally meet the talented authors whose works have reached the final stage.

📺 Leading up to this moment, we've shared insights into the diverse group of applicants for the second Mansurian International Competition.

🟢 P.S. Special thanks to ATV TV channel's "The First Program" for their invaluable informational support.

⌛ Մնացին հաշված ժամեր․․․📣 Մանսուրյանական մրցույթի հայտերի ընդունման հնարավորությունը կփակվի այսօր՝ ապրիլի 15-ին՝ ժամը 23...
15/04/2024

⌛ Մնացին հաշված ժամեր․․․

📣 Մանսուրյանական մրցույթի հայտերի ընդունման հնարավորությունը կփակվի այսօր՝ ապրիլի 15-ին՝ ժամը 23։59-ին։

📬 Մենք սպասում ենք ձեր նոր ու հետաքրքիր ստեղծագործություններին։

Հաջողություն բոլոր մասնակիցներին🎈

⌛ Only a few hours left!

📣 The deadline for applications for the Mansurian competition is today, April 15, at 23:59.

📬 We're eagerly anticipating your new and intriguing creations.

Best of luck to all participants!🎈

ARM/ENG⬇🖐 Եթե կոմպոզիտոր եք՝ ունեք ևս 24 ժամ` Ձեր ստեղծագործական մտքի շրջապտույտն ամփոփելու և մեզ հետ կիսելու համար։ 📬 Շ...
14/04/2024

ARM/ENG⬇

🖐 Եթե կոմպոզիտոր եք՝ ունեք ևս 24 ժամ` Ձեր ստեղծագործական մտքի շրջապտույտն ամփոփելու և մեզ հետ կիսելու համար։

📬 Շտապե՛ք ավարտին հասցնել ստեղծագործություններն ու միանալ Մանսուրյանի անվան կոմպոզիտորների 2-րդ միջազգային մրցույթին։

⌛Հայտերի ներկայացման վերջնաժամկետն ապրիլի 15-ն է։

🖐 Calling all composers! You've got just 24 hours left to conclude your creative process and share it with us.

📬 Don't miss the chance to present your work at the 2nd Mansurian International Competition.

⏳ Submit your applications before the April 15th deadline!

📆 Եվս 5 օր և կավարտվի Մանսուրյանի անվան կոմպոզիտորների 2-րդ միջազգային մրցույթի հայտերի ընդունման փուլը՝ բացելով նոր դռն...
10/04/2024

📆 Եվս 5 օր և կավարտվի Մանսուրյանի անվան կոմպոզիտորների 2-րդ միջազգային մրցույթի հայտերի ընդունման փուլը՝ բացելով նոր դռներ մրցույթի դիմորդների համար։

📭 Դիմե՛ք այսօր, դարձե՛ք մանսուրյանական երաժշտական ընտանիքի մի մասնիկը։

🎵 Մենք սպասում ենք ձեր նոր ստեղծագործություններին։

📆 In just 5 more days, the window for submitting applications to the 2nd Mansurian International Competition will draw to a close, marking the beginning of exciting opportunities for all participants.

📭 Don't miss out on your chance to join the Mansurian musical family. Apply today and share your talents with us.

🎵 We eagerly await your new compositions.

https://www.mansuriancompetition.org/rules

ARM/ENG⬇🎶 Դե ինչ՝ սիրելի՛ կոմպոզիտորներ, վերջնաժամկետը մոտենում է․․․Շտապե՛ք ավարտին հասցնել ձեր ստեղծագործություններն, ո...
05/04/2024

ARM/ENG⬇

🎶 Դե ինչ՝ սիրելի՛ կոմպոզիտորներ, վերջնաժամկետը մոտենում է․․․

Շտապե՛ք ավարտին հասցնել ձեր ստեղծագործություններն, ու դառնալ Մանսուրյանի անվան կոմպոզիտորների 2-րդ միջազգային մրցույթի մասնակիցը։

Հիշեցում․ հայտերի ընդունման ավարտին մնաց ընդամենը 10 օր։

Հ․Գ․ Մենք սպասում ենք ձեր նոր ստեղծագործություններին 💚

🎶 Calling all composers, the "star hour" approaches...

Complete your compositions swiftly and join us in the 2nd Mansurian International Competition.

Reminder: Just 10 days left to submit your applications.

PS: We eagerly anticipate your new creations! 💚

03/04/2024

Սիրելի՛ կոմպոզիտորներ, մոտենում է Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը։

Դիմե՛ք հենց այսօր, եթե ցանկանում եք արժանանալ մրցանակի, ներկայացնել Ձեր ստեղծագործությունը «Ասոնանս» անսամբլի կատարմամբ, լսելի լինել ունկնդրի և արվեստասերի կողմից:

👇 Կանոններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝
https://www.mansuriancompetition.org/hy/կանոնակարգ

🟢 Հ․Գ․ Շնորհակալություն Kentron Tv հեռուստաընկերության Կենտրոնի Առավոտը / Kentroni Aravoty ծրագրին տեղեկատվական աջակցության համար։

16/03/2024

🟢Սիրելի հետևորդներ, երաժիշտներ,
շարունակում ենք անդրադառնալ ու ներկայացնել Մանսուրյանի անվան կոմպոզիտորների 2-րդ միջազգային մրցույթը:

📣 Շտապե՛ք դառնալ Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի մասնակից։

✅ Մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետն ԱՊՐԻԼԻ 15-ն է։

Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկվել են տաղանդավոր երաժիշտներ Շվեյցարիայից, Մեծ Բրիտանիայից, Իսրայելից/Վրաստանից, Ճապոնիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից և Հայաստանից, որոնք էլ կորոշեն մրցանակակիրներին։

1-ին մրցանակ 3000$
2-րդ մրցանակ 2000$
3-րդ մրցանակ 1000$

Սպասում ենք Ձեր նոր ու հետաքրքիր ստեղծագործություններին։

👇Կանոններին ծանոթացեք անցնելով հետևյալ հղումով՝
https://www.mansuriancompetition.org/hy

🟢Հ․Գ․ Շնորհակալություն Shant TV / Շանթ ՀԸ հեռուստաընկերության Առավոտը Շանթում - Shant TV ծրագրին տեղեկատվական աջակցության համար։

24/02/2024

🎼 Եւս մեկ անդրադարձ մաեստրո Տիգրան Մանսուրյանի 85-ամյակին նվիրված համերգին, որի ամբողջական տեսանյութը կտեղադրենք շուտով։

Ձեզ ենք ներկայացնում համերգին հնչած՝ «Քավարան» ստեղծագործությունը, որը գրելու առաջարկը մաեստրոն ստացել էր Իտալիայից՝ Դանթե Ալիգիերիի մահվան 700 - ամյա տարելիցը կազմակերպող հանձնաժողովից։

«Քավարանում» միահյուսվել են Դանթե Ալիգիերիի իտալերեն լեզուն և Տիգրան Մանսուրյանի երաժշտական հայերենը։

Տիգրան Մանսուրյան՝ «Քավարան»

Տիգրան Գաբոյան (ասմունք)

Կատարում են՝
Հայաստանի պետական կամերային երգչախումբ
Հայաստանի պետական կամերային նվագախումբ

Մենակատար՝ Գուրգեն Բավեյան (Գերմանիա)

Դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան

Tigran Mansurian

21/02/2024

🟢1999 թվականից փետրվարի 21-ը նշվում է որպես Մայրենի լեզվի միջազգային օր։

📚Ուսումնասիրենք, գնահատենք, հանրահռչակենք ու ապրեցնենք մեր մայրենի լեզուն՝ մաեստրո Տիգրան Մանսուրյանի օրինակով:

Կիսվում ենք Տիգրան Մանսուրյանի 85-ամյակին նվիրված համերգից «ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐ» ստեղծագործության կատարմամբ։

Կատարում են՝
Տիրամայր Հայաստանի երգչախումբը
Հայաստանի պետական կամերային երգչախումբը
Հայաստանի պետական կամերային նվագախումբը

Դիրիժոր՝
ՀՀ Ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյան

Մանսուրյանական արվեստի օրերը շարունակվում են․ հայոց լեզու, ակադեմիական երաժշտություն, ազգային արժեքներ ու ժողովրդական սե...
07/02/2024

Մանսուրյանական արվեստի օրերը շարունակվում են․ հայոց լեզու, ակադեմիական երաժշտություն, ազգային արժեքներ ու ժողովրդական սեր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը՝ մաեստրո Տիգրան Մանսուրյանի 85-ամյակին նվիրված հոբելյանական համերգին 🎶

05/02/2024
💚Մանսուրյանական խոսքով, երաժշտությամբ ու ոգով լի օր. ցուցահանդես մետրոյում, նախահամերգային ասուլիս, բացիկ նամականիշով…
04/02/2024

💚Մանսուրյանական խոսքով, երաժշտությամբ ու ոգով լի օր. ցուցահանդես մետրոյում, նախահամերգային ասուլիս, բացիկ նամականիշով…

03/02/2024
Տիգրան Մանսուրյան 85Հայրս գեղեցիկ ձայն ուներ և տանը հաճախ երգում էր Կոմիտաս։ Կոմիտասյան երգի հետ իմ մեջ ամրանում էր՝ երա...
03/02/2024

Տիգրան Մանսուրյան 85

Հայրս գեղեցիկ ձայն ուներ և տանը հաճախ երգում էր Կոմիտաս։ Կոմիտասյան երգի հետ իմ մեջ ամրանում էր՝ երաժշտության թևերով մարմին առնող Հայաստանը՝ որպես երկիր դրախտավայր։

Տարիների ընթացքում կուտակածս կոմպոզիտորական փորձը, երաժշտա-տեսական միտքը և նման ձեռբերումները նոր իմաստ և խորք են տվել իմ այդ սիրուն։

Խոնարհումս Կոմիտասյան կոմպոզիտորական դպրոցին, այդ դպրոցի զարգացման ընթացքն ապահովող մեր նշանավոր դասականներին։

Tigran Mansurian 85

My father had a beautiful voice, and he often sang Komitas at home. With Komitas's song, Armenia grew stronger in me, gaining a body with the wings of music as a paradise.

The compositional experience accumulated over the years, musical theoretical thought, and similar achievements have given this love of mine a new meaning and depth.

I admire the Komitas School of Composition, our outstanding classics, which ensure the development of this school.

Պատկերազարդումը՝ Ագաթա Հարությունյանի
Illustration by Agata Harutyunyan

02/02/2024

Եվս մեկ անակնկալ Մանսուրյանի անվան կոմպոզիտորների 2-րդ միջազգային մրցույթի շրջանակներում🤩

ՀայՓոստ • HayPost ՓԲԸ-ի կողմից թողարկվել եւ արդեն շրջանառության մեջ է «Մեծանուն հայեր․Մանսուրյան միջազգային մրցույթ» թեմային նվիրված 1 նամականիշով միակողմանի փոստային բացիկը։

Տիգրան Մանսուրյան 85«Հիլլեարդ» անսամբլի առաջարկով գրածս՝ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» յոթ աղոթքների առաջին շարք...
01/02/2024

Տիգրան Մանսուրյան 85

«Հիլլեարդ» անսամբլի առաջարկով գրածս՝ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» յոթ աղոթքների առաջին շարքին ավելացավ երկրորդ յոթնյակը՝ մեներգչի, երգչախմբի և լարային նվագախմբի համար։

Չեխերի առաջարկով գոյացան Մաշտոցյան օրհներգերը մեներգչի, երգչախմբի և լարային նվագախմբի համար… Հրաշալի էր, երբ չեխական երգչախումբը երգում էր հայոց գրաբարը:

Եղավ նաև Ռեքվիեմը՝ նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին (այս գործը երկրորդ անգամ բերեց Գրեմմիի հավակնորդությունը), նաև՝ Դանթեի մահվան 700-ամյա տարելիցին նվիրված «Քավարան» երկը գրվեց։

Tigran Mansurian 85

To a series of 7 prayers "I Confess with Faith" by Nerses Shnorhali, which I wrote at the suggestion of the "Hilliard" ensemble, I added a second series of seven for soloist, choir, and string orchestra.

At the suggestion of the Czech people, Mashtots anthems were created for a soloist, for choir, and for a string orchestra... (it was wonderful when the Czech choir sang the Armenian Grabar (Classical Armenian)).

There was also a Requiem dedicated to the memory of the victims of the Armenian Genocide (this work earned a Grammy Award nomination for the second time). In addition, the work "Purgatorio" was written for the seven-hundredth anniversary of Dante's death.

Պատկերազարդումը՝ Ագաթա Հարությունյանի
Illustration by Agata Harutyunyan

30/01/2024

Սպասումով լի

Փետրվարի 4, 19։00
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ 85
Ծրագրում՝ լեզու եւ երաժշտություն. 4 տաղ, 4 հայ բանաստեղծ եւ Դանթե:
💚Սիրով սպասում ենք բոլորիդ։
Տոմսերը կարող եք ձեռք բերել հետևյալ հղումով՝ https://shorturl.at/cxSW0։

🟢Հ․Գ․ Շնորհակալություն Shant TV / Շանթ ՀԸ հեռուստաընկերության Առավոտը Շանթում - Shant TV ծրագրին տեղեկատվական աջակցության համար։

Տիգրան Մանսուրյան 85Այս ամենի հետ մեկտեղ սերն առ հայոց լեզուն և հայ պոեզիան տասնամյակներ շարունակ խթանել են ինձ դեռ ուսա...
30/01/2024

Տիգրան Մանսուրյան 85

Այս ամենի հետ մեկտեղ սերն առ հայոց լեզուն և հայ պոեզիան տասնամյակներ շարունակ խթանել են ինձ դեռ ուսանողական տարիներից։ Իմ կողքին եղել են երգչուհի՝ Արաքս Մանսուրյան քույրս, իմ լավ բարեկամ, խմբավար Ռոբերտ Մլքեյանը։

Գոյացել են մեներգերի և խմբերգերի այլևայլ շարքեր։ Երգվել են հայրենների տարբեր փնջեր, Թումանյանի, Իսահակյանի, Չարենցի, Համո Սահյանի և հայ այլ դասականների քերթվածներ։

Մի քանի տարի առաջ Երևանում ամբողջ մի համերգային երեկո կայացավ Եղիշե Չարենցի բանաստեղծությունների հիման վրա գրված մեներգերից և խմբերգերից։ Համերգը եղավ ղեկավարությամբ Ռոբերտ Մլքեյանի։ Միևնույն կատարողներով նույնպիսի մի երեկո եղավ ամբողջությամբ Ավետիք Իսահակյանի պոեզիայի հիման վրա ստեղծված երկերից։

Tigran Mansurian 85

At the same time, my love for the Armenian language and Armenian poetry has stimulated me for decades since I was a student. Next to me were the singer, my sister Arax Mansourian, and my good friend, conductor Robert Mlkeyan.

Other series of solo and choral songs appeared. Different groups from different countries sang: Tumanyan, Isahakyan, Charents, works of Hamo Sahyan, and other Armenian classics.

A few years ago, a whole concert evening was held in Yerevan with solo and choral songs written to the poems of Yeghishe Charents. The concert was conducted by Robert Mlkeyan. The same evening, with the participation of the same performers, was entirely composed of works based on the poems of Avetik Isahakyan.

Պատկերազարդումը՝ Ագաթա Հարությունյանի
Illustration by Agata Harutyunyan

27/01/2024

Սիրելի Մաեստրո, շնորհավորում ենք Ձեր ծննդյան 85-ամյակը ❤

Առաջարկում ենք ունկնդրել Սուրբ Մեսրոպ Մաշտոցի խոսքերի հիման վրա գրված Տիգրան Մանսուրյանի «Օրհներգ-նավապետ բարի» ստեղծագործությունը։
Հատված «Կողբ» հիմնադրամի կողմից իրականացվող՝ Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի շրջանակներում կազմակերպված «Խոսքի և մեղեդու խաչմերուկին» համերգից։

Տիգրան Մանսուրյան

«Օրհներգ-նավապետ բարի»
խոսք՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոց
կատարում են՝
ՀՊԿԵ գեղ․ ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան
ԵՊԿԵ գեղ․ ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան
ՀՊԿՆ գեղ. ղեկավար և դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան
Մենակատար՝ Տիգրան Քախվեջյան
Ասմունքող՝ Բաբկեն Չոբանյան

Համերգի դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան

27/01/2024

Սիրելի Մաեստրո, շնորհավորում ենք Ձեր ծննդյան 85-ամյակը ❤

Տիգրան Մանսուրյան
«8 Հայրեն. սիրո, պանդխտության և լուսնյակ գիշերների»

«Հայրենը հայ բանահյուսական արվեստի ամենահարուստ ձևերից մեկն է։ Ստեղծվել է հարյուրամյակների ընթացքում Հայաստանի պատմական տարածքի տարբեր բարբառներով։ Բանաստեղծական այս ձևը սիրված է եղել, և նրանում երգվել են սեր, պանդխտություն, բնության պատկերներ, խոհ ու իմաստություն։ Երգիծական hայրեններ նույնպես կան»։
Տիգրան Մանսուրյան

Address


Alerts

Be the first to know and let us send you an email when Mansurian International Competition posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Mansurian International Competition:

Videos

Shortcuts

  • Address
  • Telephone
  • Alerts
  • Contact The Business
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share