🔹Ըստ նախնական տեղեկությունների կան տուժածներ․ ՆԳՆ խոսնակ
📌Պայթյունի վայրում այս պահին հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվում: Դեպքի վայրում է ՆԳՆ փրկարար ծառայության 12 մարտական հաշվարկ, նշված վայր են մեկնում այլ մարտական հաշվարկներ ևս: Պարբերաբար կտրվի տեղեկատվություն:
‼️Մ-6 միջպետական մայրուղու 58-րդ կիլոմետրի վնասված հատվածը՝ Հաղպատից դեպի Ալավերդի, արդեն անցանելի է:
‼️Հեղեղումներից Ախթալայի վթարված կամուրջն է։ Ճանապարհաշինարարները մաքրել են տեղանքը։
🚜Ճանապարհի վերականգնման աշխատանքներ՝ Մ-6-ի Մարցի խաչմերուկում։
🚜Ճանապարհաշինական ընկերությունները շարունակում են աշխատանքները Լոռու և Տավուշի մարզերում։ Դեբեդ և Աղստև գետերում խոշոր ժայռաբեկորների, քարերի միջոցով արհեստական արգելապատնեշներ են ստեղծվում, և նվազեցվում-կանխարգելվում են ճանապարհների փլուզման դեպքերը։
❗️«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, հիմնադրամի աշխատակիցները նույնպես Հայաստանի հյուսիսում են՝ մասնակցելով հեղեղումների ու ավերածությունների հետևանքների վերացման աշխատանքներին։
🔵Դիլիջան֊Իջևան հատվածում աշխատանք է տարվում ճանապարհի ամրացման ուղղությամբ
‼️‼️ Ճանապարհը փակ է երթևեկության համար և դեպի Իջևան ուղևորվող քաղաքացիներին անհրաժեշտ է օգտագործել Ճամբարակով անցնող երթուղին։
🔷 Փաշինյանն աղետի գոտում է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտյան աշխատավայրում լսել է հեղեղումների հետևանքների մասին ՆԳՆ և ՏԿԵՆ զեկույցները և ուղևորվել աղետի գոտի։
🔷#Լոռու մարզում գիշերը վարարած #Դեբեդ գետի մոտակայքում գտնվող միջպետական ավտոճանապարհի հատվածի փլուզման վայրում աշխատանքները շարունակվում են
🔷Փրկարարները տարհանում են Ալավերդիում հեղեղված շենքերի բնակիչներին
🔷Մ-4 միջպետական ճանապարհի 110-րդ կիլոմետրը (Դիլիջանից Իջևան)
📌Աղստև գետի վարարման հետևանքով ճանապարհի փլուզում է տեղի ունեցել:
Ավազե զգեստ, որը նվաճեց MetGala 2024-ը
Հարավաֆրիկացի երգչուհի Թայլան ներկայացել է Balmain-ի տպավորիչ զգեստով։ Զգեստը ստանալու համար օգտագործվել է իսկական ավազ։ Հագուստը ստեղծվել է ըստ երգչուհու կազմվածքի։
Զգեստն այնքան տպավորիչ ու ծանր է ստացվել, որ երգչուհին պարզապես չի կարողացել ինքնուրույն շարժվել, ուստի նրան տարել են արձանի պես:
Իրազեկման ավտոերթ Գյումրիում
Հրաձգություն է տեղի ունեցել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում։
Կա առնվազն 12 զոհ և 35 վիրավոր, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ինչպես երևում է տեսանյութում, մարդիկ խուճապահար հեռացել են սրահից։
Հրապարակումների համաձայն՝ կրակցներից բացի, նաև պայթյունի ձայն է լսվել, համերգասրահում հրդեհ է բռնկվել։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները, ուժայինները, իրավապահները ժամանում են դեպքի վայր։
Տեսանյութ` Գազայի հիվանդանոցի հրթիռակոծումից
Երկրաշարժի հետևանքները Աֆղանստանում․ վաղ առավոտյան 6,4, այնուհետև 5,6 և 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել #Աֆղանստանում
Լրագրողները նկարահանման ժամանակ ականատես են եղել Գազայի հատվածի ռմբակոծությանը։
Մոսկվայի մետրոյում 2 գնացք է բախվել
Մոսկվայի մետրոյի Լյուբլինսկո-Դմիտրովսկայա գծի «Պեչատնիկի» կայարանում երկու գնացքների բախում է տեղի ունեցել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են օպերատիվ ծառայությունները։
Վթարի հետևանքով տուժել է վարորդ, որն արգելափակված է մնացել վագոնների արանքում: Նշվում է, որ ուղևորներից տուժել է մի կին:
Պաղեստինի ԱԳՆ-ն մեղադրել է իսրայելական բանակին սպիտակ ֆոսֆորով զինամթերք օգտագործելու համար
Իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերք են կիրառել։
Այս մասին հայտնել է Պաղեստինի արտաքին գործերի նախարարությունը։
«Իսրայելական օկուպացիոն ուժերը Գազայի հատվածի ալ-Կարամա շրջանում պաղեստինցիների դեմ միջազգային կոնվենցիաներով արգելված սպիտակ ֆոսֆոր են օգտագործել»,- ասված է ԱԳՆ-ի Х-ի (նախկին թվիթեր) միկրոբլոգում արված գրառման մեջ:
Մոսկվայում առաջին ձյունն է տեղացել:
📌Ռուսատանի ԱԻՆ-ն արտակարգ նախազգուշացում է տարածել։
📌«Հիացեք գեղեցկությամբ, բայց հիշեք՝ առավոտյան հնարավոր է մերկասառույց, այնպես որ զգույշ և ուշադիր եղեք ճանապարհներին»,- նշված է հաղորդագրության մեջ։