Syunik Times

Syunik Times Այս էջը Հայաստան-դրախտի, հայկական ժառանգության և հայկական ժամանակակից ինքնության մասին է:
(9)

30/06/2024
30/06/2024
Քրիստոնեական արժեհամակարգԻնչքան էլ մենք մեզ հին քրիստոնեական ազգ համարենք, Աստվածաշնչում նշված քրիստոնեական արժեհամակարգ...
30/06/2024

Քրիստոնեական արժեհամակարգ

Ինչքան էլ մենք մեզ հին քրիստոնեական ազգ համարենք, Աստվածաշնչում նշված քրիստոնեական արժեհամակարգը մեծամասնության համար անծանոթ է։ Մեր երիտասարդ թղթակից Էմմա Խաչատրյանն ընթերցում է Աստվածաշունչը և խորհում քրիստոնեական արժեքների և արժանիքների մասին։

Ուրախություն

Աստվածաշնչում ուրախությունը նկարագրվում է որպես ներքին զգացում, որը գալիս է Աստծո հետ հարաբերությունից և Նրա խոսքի ճշմարտությունից։ Այն հաճախ կապվում է ուրախության, գոհության, և հույսի հետ, որոնք բխում են հավատքից ու Աստծո ներկայությունից։

Նոր կտակարանում ասվում է`
«Ուրախ եղեք և ցնծացեք, որովհետև մեծ է ձեր վարձը երկնքում, քանի որ այսպես հալածեցին մարգարեներին, որ ձեր առաջ էին»։
(Ավետարան ըստ Մատթեոսի 5:12)
Այս հատվածը մի կարևոր ուղերձ է տալիս, որը վերաբերում է հալածանքներին և նեղություններին, որոնց հանդիպում են հավատացյալները իրենց կյանքում: Հիսուսը կոչ է անում իր հետևորդներին ուրախանալ և ցնծալ՝ նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք հալածվում են իրենց հավատքի համար: Նման վարքագիծը կարող է թվալ հակասական, սակայն այստեղից մենք հասկանում ենք հավատքի և համբերության կարևորությունը քրիստոնեական կյանքում:Երբ Հիսուսը ասում է «Ուրախ եղեք և ցնծացեք», նա նշում է, որ հալածանքների ժամանակ հավատացյալները պետք է մեծ ուրախություն զգան, որովհետև նրանք մեծ վարձ կստանան երկնքում: Այս խոսքերը գալիս են այն մտածմունքից, որ երկրի վրա գտնվող նեղությունները ժամանակավոր են, իսկ երկնային վարձը՝ հավիտենական: Հիսուսը նաև հիշեցնում է իր հետևորդներին, որ նույն կերպ հալածել են մարգարեներին, որոնք եղել են նրանցից առաջ: Սա նշանակում է, որ նրանք գտնվում են մեծ հավատքի և պատմական մեծ արժեք ունեցող մարդկանց շարքում: Այս խոսքերը կոչ են անում քրիստոնյաներին գտնել ուրախություն և հույս նույնիսկ ամենադժվար պայմաններում։

Աստվածաշնչի մեկ այլ հատվածում, որը Պողոսի նամակն է` ուղղված Փիլիպե քաղաքի քրիստոնյաներին, ասում է`
«Միշտ ուրախ եղեք Տիրոջով. կրկին ասում եմ՝ ուրախ եղեք»։
Պողոսը հավատացյալներին կոչ է անում ուրախ լինել, սակայն այդ ուրախությունը ոչ թե նյութական կամ աշխարհիկ բարիքների մեջ է, այլ՝ Տիրոջ մեջ։ Պողոսը նաև նկատի ունի, որ քրիստոնեական համայնքում ուրախությունը պետք է լինի ընդհանուր և տարածվի բոլորի մեջ, ինչը ամրացնում է հավատացյալների միջև եղած կապը։

Այս հատվածները ցույց են տալիս, որ ուրախությունը կարևոր է քրիստոնեական կյանքում, այն կապված է Աստծո հետ հարաբերության, հավատքի և հույսի հետ։ Քրիստոսը և առաքյալները մշտապես խրախուսում են ուրախություն գտնել Տիրոջով և կիսել այն մյուսների հետ։

Syunik Times-ը շարունակում է ներկայացնել մեր հոգևոր գանձերը։Ներսես Շնորհալի. Հավատով խոստովանիմՈրդի Աստուծոյ Աստուած ճշմ...
30/06/2024

Syunik Times-ը շարունակում է ներկայացնել մեր հոգևոր գանձերը։

Ներսես Շնորհալի. Հավատով խոստովանիմ

Որդի Աստուծոյ Աստուած ճշմարիտ, Որ խոնարհեցար ի հայրական ծոցոյ Եւ առեր մարմին ի սրբոյ կուսէն Մարիամայ Վասն մերոյ փրկութեան՝ Խաչեցար եւ թաղեցար Եւ յարեար ի մեռելոց Եւ համբարձար փառօք առ Հայր. Մեղայ յերկինս եւ առաջի քո. Յիշեա զիս որպէս զաւազակն՝ Յորժամ գաս արքայութեամբ քով. Եւ ողորմեա քո արարածոց Եւ ինձ՝ բազմամեղիս:

#Հոգեւոր #գանձեր

Syunik Times-ը շարունակում է ձեզ ներկայացնել հրապարակումներ աշխարհը փոխած հարյուր հայերի կյանքի ու գործունեության մասին։...
29/06/2024

Syunik Times-ը շարունակում է ձեզ ներկայացնել հրապարակումներ աշխարհը փոխած հարյուր հայերի կյանքի ու գործունեության մասին։
Ցանկը՝ Ավրորայի «100 հայ, որոնք փոխեցին աշխարհը» հրապարակումից։

ՔԱՐԼԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Քարլա Կարապետյանը BBC հեռուստաընկերության նախկին լրագրող է և BBC World News-ի պատմության մեջ միակ ամերիկացի հաղորդավարը։ Հայոց ցեղասպանության, Հյուսիսային Կորեայի, Չեչնիայի, Աֆղանստանի և Իրանի մասին իր վավերագրությունների շնորհիվ լայն ճանաչում է ձեռք բերել։

Ծնվել է Միացյալ Նահանգներում, մեծացել Լոս Անջելեսում, ծագումով վանեցի և սեբաստացի ծնողների ընտանիքում։

Իր մի քանի վավերագրական ֆիլմերում անդրադարձել է համաշխարհային հրատապ խնդիրներին։ Դրանց թվում են՝ Հյուսիսային Կորեայի վերաբերյալ «Գաղտնի երկրի երեխաները» (“Children of the Secret State”), Աֆղանստանի վերաբերյալ «Բարձրացնելով քողը» (“Lifting the Veil”), Իրանի վերաբերյալ «Արգելված Իրան» (“Forbidden Iran”) ֆիլմերը։ Հայոց ցեղասպանության մասին նկարահանել է «Ճչացողներ» (“Screamers”) ֆիլմը՝ System of a Down ռոք-խմբի մասնակցությամբ։
#Ավրորա #հայ #Սյունիք

Մենք այցելում ենք Սյունիքի գյուղերն ու քաղաքները։ Վերապրում թանկագին վարկյաններ։ Այս անգամ Կապանում ենք, Սյունիքի մայրաք...
29/06/2024

Մենք այցելում ենք Սյունիքի գյուղերն ու քաղաքները։ Վերապրում թանկագին վարկյաններ։ Այս անգամ Կապանում ենք, Սյունիքի մայրաքաղաքում։ Հրավիրում ենք, Երևանից, Հայաստանի մյուս մարզերից, սփյուռքից մեր հայրենակիցներին գալ և Սյունիքը սիրել տեղում։ Արի՛, սիրի՛ տեղում, սիրի մեր աչքերով։

Մենք այցելում ենք Սյունիքի գյուղերն ու քաղաքները։ Վերապրում թանկագին վարկյաններ։ Այս անգամ Կապանում ենք, Սյունիքի մայրաքաղաքում։ Հրավիրում ենք, Երևանից, Հայա...

Ներսես Շնորհալի. Հավատով խոստովանիմՀայր երկնաւոր Աստուած ճշմարիտ, Որ առաքեցեր զՈրդիդ քո սիրելի Ի խնդիր մոլորեալ ոչխարին....
28/06/2024

Ներսես Շնորհալի. Հավատով խոստովանիմ

Հայր երկնաւոր Աստուած ճշմարիտ, Որ առաքեցեր զՈրդիդ քո սիրելի Ի խնդիր մոլորեալ ոչխարին. Մեղայ յերկինս եւ առաջի քո. Ընկալ զիս որպէս զանառակ որդին. Եւ զգեցո ինձ զպատմուճանն զառաջին՝ Զոր մերկացայ մեղօք, Եւ ողորմեա քո արարածոց Եւ ինձ՝ բազմամեղիս:
#Հոգեւոր #գանձեր

Դժվար է լինել երիտասարդՄոտ երեք շաբաթ առաջ Սյունիք թայմսում տեղադրեցինք հայտարարություն այն մասին որ, փնտրում ենք երիտաս...
28/06/2024

Դժվար է լինել երիտասարդ

Մոտ երեք շաբաթ առաջ Սյունիք թայմսում տեղադրեցինք հայտարարություն այն մասին որ, փնտրում ենք երիտասարդներ, ովքեր կամավորություն կանեն մեր էջի համար, իսկ նրանցից մի մասն էլ հնարավորություն կստանա վճարովի աշխատանքի։ Ցանկանում եմ կիսվել որոշ տպավորություններով։ Իհարկե կան հարաշալի երիտասարդներ, որոնց հետ կարելի է համագործակցել, և մենք համագործակցում ենք։ Բայց ես ցանկանում եմ նաև կիսվել իմ տպավորություններով նրանց մասին, ովքեր մոտեցան մեզ, ծանոթացան պայմաններին և չվերադարձան։ Չվերադարձողները մեծամասնությունն էին։ Նրանց մոտ կար մեկ ընդհանրություն` մեկ տարի հետո նրանք ցանկանում են Կապանից հեռանալ ուսման նպատակով և այլևս չվերադառնալ համայնք։ Երբ նրանք եկան հարցազրույցի, նրանք բոլորն էլ ունեին բարձր մոտիվացիա, չնայած` տարբեր։ Մեկի համար շատ կարևոր էր ունենալ փաստաթուղթ կամավորության համար, որպեսզի ներկայացներ Ամերիկյան համալսարան, երկրորդի համար աշխատանքային փորձն էր կարևոր, երրորդի համար` աշխատած գումարը։ Այսինքն եթե ես նրանց տայի փոքրիկ հանձնարարություններ, օրինակ` ինչ-որ գրառումներ գրել իրենց սեփական ընտրությամբ, մեծ հավանականությամբ բոլորն էլ կանեին։ Բայց ես գնացի ուրիշ ճանապարհով։ Ես նրանց առանձին-առանձին խնդրեցի ստեղծել գրառումներ ընդհանուր թեմայով` 《Դժվար է լինել երիտասարդ》։ Այդ գրառման մեջ նրանք պետք է պատասխանեին որոշակի հարցերի, որոնք ես տվել էի.

1)Ինչպե՞ս են ձևավորվել նրանց հայացքները։
2)Ինչպիսի՞ն են տեսնում համայնքի ապագան 20 տարի հետո։
3)Պատասխանատու՞ է արդյոք երիտասարդն իր համայնքի ապագայի համար։
4)Պե՞տք է արդյոք զոհաբերել անձնական հաջողությունը հանուն համայնքի բարգավաճման։

Նրանցից ոչ մեկը, ով ստացավ այս առաջադրանքը, չվերադարձավ։ Մեծ հավանականությամբ այդ երիտասարդները համոզված են, որ իրավունք ունեն գնալու իրենց անձնական նպատակների հետևից, առանց մտահոգվելու, թե դա ինչպես կանդրադառնա համայնքի ապագայի վրա։ Եվ միևնույն ժամանակ նրանք անհրաժեշտություն չեն տեսնում, իրենց համոզմունքները լուսաբանելու մեջ։ Իմ կարծիքով շատ դժվար է մարդու ներքին կյանքը, երբ նա ինչ-որ առումով ամաչում է պարզաբանել իր հայացքները, կամ էլ այնքան չի կարևորում իր համայնքի մարդկանց, որպեսզի տեսնի անհրաժեշտություն, իր հայացքներն ու համոզմունքները բացատրելու։ Դժվար է լինել երիտասարդ։

27/06/2024

Եռօրյա այց Սյունիք
28․06. 2024

08։00 – Մեկնում Բանվորի արձանի մոտից «ՎԼՎ» խանութ սրահի դիմացից
18։00 – Հանդիպում Մեղրիի և Ագարակի բնակիչներ հետ Մեղրիի կենտրոնական հրապարակում

29․06. 2024

05։00 – Վերելք Խուստուփ լեռ երիտասարդների հետ
11։00 – Այց Ներքին Հանդ գյուղ
14։00 – Այց Դավիթ Բեկ գյուղ
16։00 – Շրջայց Կապան քաղաքում
19։00 – Հանդիպում Կապանի և Քաջարանի բնակիչների հետ Վահանավանքի տարածքում

30․06. 2024

10։00 – Այց Շուռնուխ գյուղ
12։00 – Այց Տաթևի վանք, հանդիպում բնակիչների հետ
14։00 – Հանդիպում Գորիսի բնակչության հետ «Դիանա» հոթելի սրահում` Արցախի խճուղի 30 հասցեում
18։00 – Հանդիպում Սիսիանի բնակչության հետ «ԱՎ-ՏՈՒՐ» սրահում՝ Չարենցի 10 հասցեում

Մենք այցելում ենք Սյունիքի պատմական վայրեր։ Վերապրում թանկագին վարկյաններ։ Այս անգամ Բաղաբերդ ամրոցում ենք, Սյունիքի Կապ...
27/06/2024

Մենք այցելում ենք Սյունիքի պատմական վայրեր։ Վերապրում թանկագին վարկյաններ։ Այս անգամ Բաղաբերդ ամրոցում ենք, Սյունիքի Կապան համայնքում։ Հրավիրում ենք, Երևանից, Հայաստանի մյուս մարզերից, սփյուռքից մեր հայրենակիցներին գալ և Սյունիքը սիրել տեղում։ Արի՛, սիրի՛ տեղում, սիրի մեր աչքերով։ Մեր ընդհանուր ուժերով մենք կպահպանենք և կծաղկեցնեննք Հայաստանի դրախտային այս անկյունը։

Մենք այցելում ենք Սյունիքի պատմական վայրեր։ Վերապրում թանկագին վարկյաններ։ Այս անգամ Բաղաբերդ ամրոցում ենք, Սյունիքի Կապան համայնքում։ Հրավիրում ենք, Երևանից...

Քրիստոնեական արժեհամակարգԻնչքան էլ մենք մեզ հին քրիստոնեական ազգ համարենք, Աստվածաշնչում նշված քրիստոնեական արժեհամակարգ...
27/06/2024

Քրիստոնեական արժեհամակարգ

Ինչքան էլ մենք մեզ հին քրիստոնեական ազգ համարենք, Աստվածաշնչում նշված քրիստոնեական արժեհամակարգը մեծամասնության համար անծանոթ է։ Մեր երիտասարդ թղթակից Էմմա Խաչատրյանն ընթերցում է Աստվածաշունչը և խորհում քրիստոնեական արժեքների և արժանիքների մասին։

Սեր (մաս 2)

Քրիստոնեական հավատքի համատեքստում սերը դիտարկվում է որպես կյանքի հիմնական նպատակներից մեկը և արտահայտվում է տարբեր ձևերով՝ համընդհանուր սիրո և բարեկամության միջոցով:Սիրո ամենավառ դրսևորումը Աստծո սերն է ամենքի հանդեպ։
Հովհաննես 3:16 - "Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհը, որ նոյնիսկ իր միածին Որդուն տուեց, որպէսզի ամէնը, ով հաւատայ նրան, չկորսուի, այլ յաւիտենական կեանք ունենայ։"Այս հատվածը ընդգծում է Աստծո անսահման սերը մարդկության նկատմամբ։
Այս հատվածը ցույց է տալիս, թե ինչպես է Աստված զոհաբերել իր միածին Որդուն՝ Հիսուսին, մարդկության փրկության համար։ Հիսուսի խաչելությունը և հարությունը ամենավառ օրինակն է այս զոհաբերության: Նա իր կյանքը զոհաբերեց, որպեսզի մարդկությունը փրկվի մեղքից և ստանա հավիտենական կյանք: Սա խոստանում է հավիտենական կյանք հավատացյալներին:
Աստվածաշնչում նշվող խոսքերից մեկում Հիսուսն իր աշակերտներին ուսուցանում է, որ սիրո միջոցով մարդիկ կճանաչեն նրանց որպես նրա հետեւորդներ։

Ըստ ավետարան Հովհաննեսի 13:34-35 - "Նոր պատուիրան եմ տալիս ձեզ, որ սիրէք միմեանց. ինչպէս ես սիրեցի ձեզ, դուք էլ միմեանց սիրէք։ Այնպես որ, բոլորը կը ճանաչեն, որ իմ աշակերտներն էք, եթէ սեր ունենաք միմեանց հանդէպ։"
Այս խոսքերը գուցե շատ պարզ թվան, սակայն իրենց մեջ բազում ենթատեքստեր են պարունակում։ Հավատարիմ ընկերներ ունենալը, ովքեր սիրով են շրջապատում ձեզ և պատրաստ են յուրաքանչյուր պահի աջակցել, մեծ հաջողություն է։ Ինձ համար մեծ ուրախություն է տեսնել իմ ընտանիքի անդամների, իմ ընկերների սերն ու հոգատարությունը միմյանց նկատմամբ։ Այդ ամենն ինձ իսկապես երջանկացնում է:

"Սերը համբերատար է, քաղցր է. սերը չի նախանձում, սերը չի ամբարտավանում, չի գոռոզանում, անվայել կերպով չի վարվում, իրան չի որոնում, չի բարկանում, չարը չի մտապահում, անիրավութեան վրայ չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտութեան հետ. ամէն բանի համբերում է, ամէն բանի հաւատում է, ամէն բանի յոյս է ունենում, ամէն բանի համբերում է։"
Այս հատվածը հաճախ կոչվում է "սիրո գլուխ" եւ նկարագրում է սիրո բնույթը։ Այն նաև համարվում է Նոր Կտակարանի ամենահայտնի ու գեղեցիկ տեքստերից մեկը։ Այս խոսքերը Պողոս առաքյալի նամակից են, որը ուղղված է Կորնթոսի եկեղեցուն։ Այստեղ Պողոսը նկարագրում է սիրո հատկությունները, որոնք պետք է լինեն քրիստոնյաների կյանքում։ Ըստ այս խոսքերի, սիրող մարդը համբերում է բոլոր դժվարություններին, հավատում է մարդկանց լավությանը, հույսով է սպասում լավագույնին և չի հրաժարվում դժվարությունների դեմ։ Վերջերս կարծես մարդկանց համար հասարակ բան է դարձել դավաճանությունները, խաբեությունները, վատ սովորությունները։ Սիրո մեծ դրսևորում են այն ընկերները, ովքեր միշտ կանգնած են ձեր կողքին, նույնիսկ դժվարին ժամանակներում։

27/06/2024

Мы запускаем на сайте FreeVardanyan.com таймлайн, в котором постарались восстановить примерную хронологию и историю проектов Рубена. Благодаря этой странице многие люди смогут больше узнать о благотворительных и образовательных инициативах Рубена. В частности, таймлайн рассказывает, как филантроп восстановил Татевский монастырь и построил канатную дорогу «Крылья Татева», возвел школу UWC в Дилижане, создал проект Philin Philgood для помощи НКО. Также Рубен основал международную гуманитарную премию «Аврора». Ее вручают тем, кто рискует жизнью, здоровьем или свободой ради спасения других.

В 2022 году Рубен из патриотических соображений переехал в Арцах. В самый разгар конфликта его благотворительные проекты спасли многих местных жителей от смерти и голода. За это в апреле 2024 года Варданяна номинировали на Нобелевскую премию мира. Проекты Рубена в разных странах продолжают работать и сейчас, хотя сам филантроп с прошлого сентября находится в бакинской тюрьме.

Ссылка на таймлайн в сторис.

#вподдержкуРубенаВарданяна

Syunik Times-ը  ձեզ է ներկայացնում աշխարհը փոխած հարյուր հայերի կյանքի ու գործունեության մասին։Ցանկը՝ Ավրորայի «100 հայ,...
26/06/2024

Syunik Times-ը ձեզ է ներկայացնում աշխարհը փոխած հարյուր հայերի կյանքի ու գործունեության մասին։

Ցանկը՝ Ավրորայի «100 հայ, որոնք փոխեցին աշխարհը» հրապարակումից։

Դիանա Աբգար

Դիանա Աղաբեկը (Աղաբեկյան) ծնվել է 1859 թվականի հոկտեմբերի 12-ին։ Նրա ծննդավայրի հետ կապված իրարամերժ տեսակետներ կան՝ Բիրմայի մայրաքաղաք Ռանգուն, Նոր Ջուղա, Բոմբեյ, նաև՝ Կալկաթա, սակայն հստակ է, որ նրա նախնիները եղել են նորջուղայեցիներ։

1889 թվականին Հոնկոնգում ամուսնացել է ծնունդով նորջուղայեցի Միքայել Աբգարի (Աբգարյան) հետ, որի ընտանիքը Հնդկաստան էր գաղթել Պարսկաստանից։ Ամուսնությունից հետո ապրել են Չինաստանում, այնուհետև մշտական բնակություն են հաստատել Ճապոնիայում։

Առաջին աշխարհամարտի նախօրեին և պատերազմի տարիներին Դիանա Աբգարը ելույթ էր ունենում հայ ժողովրդի մասին դասախոսություններով, գրում էր հոդվածներ, համագործակցում էր անգլալեզու «The Japan Gazette» թերթի և «Հեռավոր Արևելքի» հետ։ Նա առաջիններից մեկն էր, որը փաստերով ապացուցեց, որ Ադանայի կոտորածը կազմակերպվել և իրականացվել էր երիտթուրքերի սահմանադրական իշխանության կողմից։ Համաշխարհային գիտակցությունը բարձրացնելու համար՝ ընդգծելով Արևմուտքի բարոյական պարտականությունը հայ ազգին փրկելու գործում, Դիանա Աբգարը գրում էր Օսմանյան կայսրությունում հայերի կյանքի անտանելի պայմանների մասին։

Ծանոթ լինելով Հնդկաստանում բրիտանական գաղութատիրական գործունեությանը, Աբգարը կանխազգում էր եվրոպական օգնության պակասն Օսմանյան կայսրությունում ապրող հայերի նկատմամբ։ Նա ցանկանում էր, որ ԱՄՆ-ն հանդես գար, որպես Հայաստանի հովանավոր, ինչն այդպես էլ չստացվեց։ Իր հայրենիքին նվիրված լինելով, նա ցանկանում էր գործով օգտակար լինել իր ժողովրդին և Հայաստանին, որտեղ նա, ի դեպ, երբեք չի եղել։ Դիանա Աբգարն ամեն կերպ օգնում էր բազմաթիվ հայ փախստականներին, որոնք Սիբիրով և Ճապոնիայով փորձում էին տեղափոխվել ԱՄՆ։ Այդպես Վլադիվոստոկում` հայերի ցեղասպանությունից հետո հավաքվել էին մոտ 500 հայ, որոնք հայ բարերարի օգնությամբ օվկիանոսով տեղափոխվեցին ԱՄՆ։

Ժամանակակիցներից մեկը Աբգարի մասին գրում էր.

«Նրա առևտրային ընկերությունը հարմարեցված էր նրա կողմից, որպես հայ փախստականների համար դիվանագիտական առաքելության գրասենյակ, իսկ նրա տունը՝ ժամանակավոր կացարան վերջիններիս համար։ Նրա հանձնարարությամբ` ինչպես ճապոնական իշխանությունները, այնպես էլ եվրոպացի հյուպատոսները, հայ փախստականներին անցագրեր էին բաժանում։ Տեղի ոստիկանության մոտ նրա մեկ խոսքն ավելի ծանրակշիռ էր, քան որևէ մեկ այլ պաշտոնական փաստաթուղթ։ Հայերի հետ ինչ-որ թյուրիմացություն լինելու դեպքում դիմում էին տիկին Աբգարին և նա իր խոսքով, բարոյական ազդեցությամբ, նյութական միջոցներով աջակցում էր այդ կողմերում հայտնված հայերին և վերջիններիս ուղարկում անհրաժեշտ վայր։ Հեռավոր Արևելքում տիկին Աբգարը դարձավ մի անհատ, որն օգնում էր ծանր վիճակում հայտնված ցանկացած հայի, որը ոչ լեզու գիտեր, ոչ՝ տեղի ավանդույթները։ Նա հայերին այնքան շատ նյութական աջակցություն էր ցուցաբերում, որ դրանով իսկ անհանգստություն էր առաջացնում իր երեխաների մոտ։ Շատ հաճախ ամերիկյան և անգլիական իշխանությունների ներկայացուցիչները տիկին Աբգարի հանձնարարությամբ հայերին օգնություն էին տալիս, որպեսզի վերջիններս կարողանային հասնել մինչև Ամերիկա կամ Անգլիա։ Հաճախ, տիկին Աբգարի խնդրանքով, շոգենավային ընկերությունները հայերին մեծ զեղչերով տոմսեր էին տրամադրում»։

Երբ 1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանը վերականգնեց իր պետական անկախությունը, ոչ ոք չշտապեց այն ճանաչել։ Եվ միայն 1920 թվականին, ի շնորհիվ Դիանա Աբգարի ջանքերի, Ճապոնիան դարձավ առաջին երկիրը, որը պաշտոնապես ճանաչեց հայակական Առաջին Հանրապետության անկախությունը։ Ի շնորհիվ իր հմուտ քաղաքականության և հսկայածավալ աշխատանքի, 1920 թվականի հուլիսի 21-ին Դիանա Աբգարը նշանակվեց Հայաստանի Առաջին Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ և գլխավոր հյուպատոս Հեռավոր Արևելքում։ Այդպիսով նա դարձավ աշխարհում առաջին կինը, որը դիվանագիտական պաշտոն էր զբաղեցրել։ Նոր կարգավիճակը Դիանա Աբգարին ավելի մեծ հնարավորություններ տվեց Ճապոնիայի կառավարական օղակներում, ինչը զգալիորեն թեթևացրեց նրա աշխատանքը հայ փախստականների անունից։

Դիանա Աբգարը մահացել է 1937 թվականի հուլիսի 8-ին, Յոկոհամայում Նրա աճյունն ամփոփվել է տեղի օտարերկրացիների գերեզմանատանն՝ ամուսնու շիրմի կողքին։ Տվյալ պահին Աբգարի շիրիմը գտնվում է Հայ-ճապոնական հասարակության հովանավորության տակ՝ Տոկիոյում։

Աղբյուրը՝ Վիքիպեդիա

Ներդրե'ք Սյունքի գյուղերումՇենաթաղՇենաթաղ գյուղը գտնվում է Հայաստանի Սյունքի մարզի Սիսիան քաղաքից մոտավորապես 5 կմ հեռավ...
26/06/2024

Ներդրե'ք Սյունքի գյուղերում

Շենաթաղ

Շենաթաղ գյուղը գտնվում է Հայաստանի Սյունքի մարզի Սիսիան քաղաքից մոտավորապես 5 կմ հեռավորության վրա։ Շենաթաղը տեղակայված է մոտ 1600-1700 մետր բարձրության վրա։ Գյուղը շրջապատված է սքանչելի լեռներով և անտառներով, որոնք ստեղծում են աննման բնապատկերներ։ Շենաթաղը գտնվում է Զանգեզուրի լեռնաշղթայի շրջակայքում, որը հայտնի է իր բարձր գագաթներով և գեղեցիկ լանդշաֆտներով։ Ողջաբերդի լեռը նույնպես գտնվում է Շենաթաղի հարևանությամբ և առաջարկում է հիանալի դիտակետեր դեպի շրջակա գյուղերն ու քաղաքները։ Գյուղը շրջապատված է Շիկան լեռներով, որոնք հայտնի են իրենց հարուստ բուսական և կենդանական աշխարհով։ Շեմաթաղի մոտակայքով հոսում են մի շարք գետեր, որոնցից է հենց Վարարակն գետը, որը կարևոր դեր է խաղում գյուղում ջրի մատակարարման համար։ Շենաթաղի Սբ. Հռիփսիմե եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնում և պատկանում է միջնադարյան հայ ճարտարապետությանը։ Այն ունի բազիլիկ տեսք և կառուցված է տեղական քարի օգտագործմամբ։ Տարածքը հարուստ է նաև խաչքարերով և հին գերեզմանոցներով։ Շենաթաղը կապված է Սիսիանի և շրջակա գյուղերի հետ գրունտային ճանապարհներով, որոնք հեշտությամբ հասանելի են զանազան տրանսպորտային միջոցներով։ Գյուղը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ։ Հիմնական մշակաբույսերն են հացահատիկայիններ, բանջարեղեն և մրգեր։ Գյուղի բնակիչները զբաղվում են նաև անասնապահությամբ, մեղվաբուծությամբ և այլ ավանդական ձեռնարկություններով։
Սիրելի՛ հայրենակիցներ, գնեցե՛ք տուն Շենաթաղում, կատարե՛ք ներդրումներ օրգանական գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում։

«Ճանաչեք Հայ Աստվածաբանական և Փիլիսոփայական մտքի մեծերին» խորագրի ներքո ԱՐԿ Մեդիան ներկայացնում հայ փիլիսոփահների և աստվ...
24/06/2024

«Ճանաչեք Հայ Աստվածաբանական և Փիլիսոփայական մտքի մեծերին» խորագրի ներքո ԱՐԿ Մեդիան ներկայացնում հայ փիլիսոփահների և աստվածաբանների հակիրճ կենսագրությունները։
ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ

Դավիթ Անհաղթ, 5-6-րդ դդ հայ իմաստասիրության աշխարհիկ ուղղության հիմնադիր, նեոպլատոնականության հետևորդ, իր ժամանակներում մարդկությանն հայտնի աշխարհում ճանաչված գիտնական: Ըստ պատմական աղբյուրների գիտնականը ծնունդով Մեծ Հայքի Տարոն գավառի Ներգին գյուղից է, հիշատակվում է նաև Դավիթ Ներգինացի անունով: Հունախոս գիտական աշխարհում հայտնի էր նաև Դավիթ Արմենոս անունով, հետագայում կոչվեց Դավիթ Անհաղթ պատվավոր անունով: Ուսումնասիրողներից ոմանք նրան համարում են Մոսվես Խորենացու ազգական, սակայն որևէ լուրջ հիմնավորում այդ մասին չկա:
Մեծանուն գիտնականը ծնվել է 470-ական թթ, երբ Մեծ Հայքի թագավորությունը բաժանված էր Պարսկաստանի և Հռոմի միջև: Երիտասարդ տարիքում մեկնել է Հունաստան, ապա Եգիպտոս, որտեղ ուսանել է Ալեքսանդրիայի հռչակավոր իմաստասիրական դպրոցում, աշակերտելով նշանավոր գիտնական Օլիմպիդորոս Կրտսերին: Ստեղծագործել է հայերեն և հունարեն լեզուներով: Նրա առավել հայտնի ստեղծագործություններից են «Մեկնություն ի վերլուծականն Արիստոտելի», «Սահմանք իմաստասիրության», «Վերլուծություն ներածությանն Պորփյուրի», «Մեկնություն ստորագրությանցն Արիստոտելի աշխատությունները»: Դավիթ Անհաղթը գիտական, մանկավարժական գործունեությունը ծավալում է Հայաստանում: Նա բնապաշտ էր, նրա համոզմամբ Աստվածն ու Բնությունը մեկ ամբողջություն են: Բնությանն ամբողջությամբ ճանաչելով, մարդը կճանաչի նաև Արարիչ Աստծուն: Իր ժամանակի համար սա համարձակ մտածողություն էր:
Ըստ պատմական աղբյուրների, գիտնականն իր գործունեության մի մասն անց է կացրել Հաղպատի վանքում կամ Վանքին մոտ լեռների ծերպերում, հավանաբար հալածվելով եկեղեցու կողմից: Դավիթ Անհաղթը թարգմանել է նաև հին փիլիսոփաների՝ Արիստոտելի, Պլատոնի, Փիլոն Ալեքսանդրացու և ուրիշների շատ աշխատություններ: Դրանցից շատերը սերունդներին են հասել հենց այդ թարգմանությունների շնորհիվ: Նրա ուսմունքը մեծ ազդեցություն է թողել պարսկական, արաբական, վրացական և այլ ժողովուրդների փիլիսոփայական դպրոցների ձևավորման վրա: Նա նաև հոգևոր երգերի, սաղմոսների հեղինակ է: Կյանքի վերջին տարիները անց է կացրել Տարոնում: Մահացել է 6-րդ դարի կեսերին և թաղվել Մշո Սուրբ Կարապետ վանքում: Ավելի ուշ սրբադասվել է հայ առաքելական եկեղեցու կողմից:

Մենք այցելում ենք Սյունիքի գյուղերը։ Վերապրում թանկագին վարկյաններ։ Այս անգամ Անտառաշատում ենք, Սյունիքի Կապան համայնքու...
24/06/2024

Մենք այցելում ենք Սյունիքի գյուղերը։ Վերապրում թանկագին վարկյաններ։ Այս անգամ Անտառաշատում ենք, Սյունիքի Կապան համայնքում։ Հրավիրում ենք, Երևանից, Հայաստանի մյուս մարզերից, սփյուռքից մեր հայրենակիցներին գալ և Սյունիքը սիրել տեղում։ Արի՛, սիրի՛ տեղում, սիրի մեր աչքերով։ Մեր ընդհանուր ուժերով մենք կպահպանենք և կծաղկեցնեննք Հայաստանի դրախտային այս անկյունը։

Մենք այցելում ենք Սյունիքի գյուղերը։ Վերապրում թանկագին վարկյաններ։ Այս անգամ Անտառաշատում ենք, Սյունիքի Կապան համայնքում։ Հրավիրում ենք, Երևանից, Հայաստանի ...

Ներսես Շնորհալու Հավատով խոստովանիմ։Հաւատով խոստովանիմ Եւ երկիր պագանեմ քեզ,Անբաժանելի լոյս, Միասնական սուրբ Երրորդութիւ...
23/06/2024

Ներսես Շնորհալու Հավատով խոստովանիմ։

Հաւատով խոստովանիմ Եւ երկիր պագանեմ քեզ,
Անբաժանելի լոյս, Միասնական սուրբ Երրորդութիւն Եւ մի Աստուածութիւն, Արարիչ լուսոյ եւ հալածիչ խաւարի. Հալածեա ի հոգւոյ իմմէ Զխաւար մեղաց եւ անգիտութեան.
Եւ լուսաւորեա զմիտս իմ ի ժամուս յայսմիկ՝
Աղօթել քեզ ի հաճոյս Եւ ընդունիլ ի քէն զխնդրուածս իմ.
Եւ ողորմեա քո արարածոց Եւ ինձ՝ բազմամեղիս:

#Հոգեւոր #գանձեր

Քրիստոնեական արժեհամակարգԻնչքան էլ մենք մեզ հին քրիստոնեական ազգ համարենք, Աստվածաշնչում նշված քրիստոնեական արժեհամակարգ...
23/06/2024

Քրիստոնեական արժեհամակարգ

Ինչքան էլ մենք մեզ հին քրիստոնեական ազգ համարենք, Աստվածաշնչում նշված քրիստոնեական արժեհամակարգը մեծամասնության համար անծանոթ է։ Մեր երիտասարդ թղթակից Էմմա Խաչատրյանն ընթերցում է Աստվածաշունչը և խորհում քրիստոնեական արժեքների և արժանիքների մասին։


Սեր
Սերը քրիստոնեական արժեքների կենտրոնում է՝ արտահայտվելով Աստծո նկատմամբ սիրո, Աստծո նկատմամբ սիրո, մերձավորների նկատմամբ սիրո և նույնիսկ թշնամիների նկատմամաբ սիրո միջոցով։ Քրիստոնեական հավատքի համատեքստում սերը դիտարկվում է որպես կյանքի հիմնական նպատակներից մեկը և այն համարվում է հավատքի հիմնական հիմքը։
Աստվածաշունչն ընթերցելիս ես կանգառա մի փոքրիկ հատվածի վրա, որն ասում է`

"Եւ Յիսուսը նրան ասաց՝ «Սիրիր քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով եւ քո ամբողջ մտքով»։ Սա առաջին եւ մեծ պատուիրանն է։ Երկրորդը նման է դրան՝ «Սիրիր քո մերձաւորին ինչպես ինքդ քեզ»։ Այս երկու պատուիրանների վրայ կախուած են բոլոր օրէնքները եւ մարգարէները։"
(Ավետարան ըստ Մատթեոսի 22։37-40)

Այսպիսով Հիսուսն ընդգծում է, որ երկու հիմնական պատվիրաններն են Աստծուն եւ մերձավորին սիրելը։
Շատ քրիստոնյաներ ընդունում են այս խոսքերը որպես իրենց հավատքի հիմնաքար, որը կենտրոնանում է սիրո և հոգատարության վրա: Նրանք հավատում են, որ սրտանց սերը դեպի Աստված և մարդկանց հանդեպ պետք է ուղղորդի իրենց բոլոր գործողությունները: Այս սկզբունքները կարող են արտահայտվել ինչպես աղոթքի, երկրպագության, այնպես էլ բարի գործերի միջոցով՝ մերձավորին օգնելու և հասարակական ծառայության մեջ։ Այս ամենին մենք ականատես ենք լինում առօրյա կյանքում` տեսնելով շատերի սերն իրենց իսկ գործողություններում։
Օրեր առաջ գտնվեցի Սյունյաց աշխարհի վանական համալիրներից մեկում` Տաթևի վանքում։ Վանական համալիրում կանգնած տեսնում էի, թե իսկապես ինչքան քիչ բան է հարկավոր մարդկանց երջանիկ լինելու համար և ամենակարևորներից մեկը դա սերն է։ Շատերը գուցե իրենց անհանգստություններն էին հայտնում տիրոջը, շատերը` շնորհակալություն հայտնում, իրենց աղոթքներն անպատասխան չթողնելու համար, շատերը ցանկանում էին իրենց մերձավորների և համայն հայության համար խաղաղություն և երկարակեցություն։ Նայում էի և մտածում, որ իսկապես վանքն իր զորությամբ կարողանում է համախմբել բոլորին, բոլորի նպատակներն ու ցանկությունները` իրենց տիրոջն ուղված աղոթքների միջոցով։
Սակայն ներկայումս շատ ցավալի դեպքերի ենք նաև ականատես լինում։ Երեկ երեկոյան, երբ տատիկս հեռուստացույց էր դիտում, պատահաբար լսեցի օրվա ընթացքում տեղի ունեցած հանցագործությունների, կողոպուտների, բռնությունների մասին, և սկսեցի խորհել, թե մարդկանց մեծ մասը մեր օրերում ինչքան է հեռացել Աստծուց, հավատքից և սիրուց։ Որոշ մարդիկ, նույնիսկ եթե նրանք չունեն խորը կրոնական հավատք, անհրաժեշտ է որ գնահատեն այս խոսքերի բարոյական ուղերձը` զերծ մնալու համար ամեն տեսակի չարիքից։ Նրանք կարող են ընդունել սիրո և կարեկցանքի կարևորությունը՝ դիտելով դրանք որպես մարդասիրական արժեքներ, որոնք նպաստում են ավելի խաղաղ և միասնական հասարակության ձևավորմանը:
Այնուամենայնիվ, կգտնվեն որոշները, ովքեր այս խոսքերի վերաբերյալ թերահավատ կամ քննադատական արձագանք կարող են ցուցաբերել, հատկապես եթե նրանք չեն կիսում քրիստոնեական հավատքը կամ ունեն այլ հավատալիքներ:

Հիսուսը նաև ասում է. «Ես ձեզ ասում եմ. սիրեցէ՛ք ձեր թշնամիներին, օրհնեցէ՛ք ձեզ անիծողներին, բարութի՛ւն արէք ձեզ ատողներին»:
(Ավետարան ըստ Մատթեոսի 5։44)

Այս պատգամը արմատապես հակառակ է սովորական մարդկային բնույթի հակազդմանը՝ պատասխանել վնասին վնասով: Հիսուսը կոչ է անում սիրել և բարությամբ պատասխանել նույնիսկ այն մարդկանց, ովքեր մեզ վատ են վերաբերվում: Սա արտահայտում է քրիստոնեական բարոյականության հիմք հանդիսացող սիրո և ներողամտության սկզբունքները:
Հիսուսը նաև իր խոսքերով մղում է իր հետևորդներին լինել ավելի արդար և բարի, քան հասարակ մարդիկ, և ցույց տալ ավելի բարձր մակարդակի սեր և համբերություն՝ նույնիսկ այն մարդկանց հանդեպ, ովքեր կարող են չարժանանալ այդ սիրուն մեր ընկալմամբ, քանի որ նրանց արարքներին նույն պատասխանը տալով, նրանցից ոչնչով չենք տարբերվի։ Անհրաժեշտ է բարություն և սեր ցուցաբերել ոչ միայն մեր բարեկամների և ընկերների, այլ նաև մեր թշնամիների նկատմամբ։ Ահա և մեջբերումը`

"Եւ եթէ միայն ձեր բարեկամներին ողջոյն տաք, ի՞նչ աւելի բան էք անում. չէ՞ որ մաքսաւորներն ու մեղաւորները նոյնն են անում,"
(Ավետարան ըստ Մատթեոսի 5:47)

Ընդհանուր առմամբ, Աստվածաշնչից մեջբերված խոսքերը շարունակում են ունենալ կարևոր տեղ քրիստոնեական դավանանքի և համաշխարհային բարոյական համակարգում, սակայն դրանց մեկնաբանությունն ու կիրառումը կարող են զգալիորեն տարբեր լինել՝ կախված անհատի համոզմունքներից և փորձառություններից։

Իմ Սյունիքը  Ծավ և Տաթև գյուղերը Սյունիքում տեղակայված իմ հայրենի գյուղերն են։ Մայրիկիս հայրենի գյուղը Տաթևն է, հայրիկին...
21/06/2024

Իմ Սյունիքը

Ծավ և Տաթև գյուղերը Սյունիքում տեղակայված իմ հայրենի գյուղերն են։ Մայրիկիս հայրենի գյուղը Տաթևն է, հայրիկինս` Ծավը։ Այս գյուղերը ոչ միայն պարզապես տեղանք են, այլ հոգիների ապաստան` լցված սերունդների հիշարժան հիշողություններով, տառապանքներով և անսահման գեղեցկությամբ։
Տաթևը բոլորին հայտնի է քարերի վրա կանգուն գտնվող իր վանական համալիրով, որը կարծես հսկում է գյուղը զօրուգիշեր։ Վանական համալիրի միջանցքներում և մատուռներում անվերջ լսվում են ներկայիս հնչյունները, անցյալի աղոթքնները։ Սակայն գյուղն ինձ համար մեկ այլ կարևոր նշանակություն ունի։ Իմ կյանքում ես շատ հետաքրքրաշարժ պատմություններ եմ լսել և շատերին նույնիսկ ականատես եմ եղել։ Հիշում եմ, որ երբ ես փոքր էի, պապիկս տարբեր գյուղերի բնակիչների համար ֆիլմեր էր ցուցադրում իր հատուկ սարքերով, որոնք ինձ համար այնքա՜ն հսկայական էին թվում այդ ժամանակ։ Դե իհարկե, դժվար կլինի պատկերացնել, որ այդ ժամանակ կլինեին կինոթատրոններ կամ էլ հեռուստացույցներ, որոնցով հաճույքը ֆիլմ դիտելիս կրկնապատկվում է։ Նույնիսկ չկային հյուրատներ և ֆիլմ դիտելու նպատակով գյուղ ժամանած հյուրերին գյուղի բնակիչները համախմբվում և տեղավորում էին իրենց տներում։ Դեպք եղավ, որ գիշերվա ուշ ժամին մի մեծ մարդկանց խումբ,չգտնելով գիշերակացի համար վայր, դիմեց պապիկիս և տատիկիս։ Նրանք ամբողջ գիշեր չկարողացան քնել, քանի որ այդ շոգ եղանակին միջատներն անընդհատ խանգարում էին նրանց գիշերային անդորրը։ Չնայած այս ամենին, այս հիշողությունները միշտ վառ հուշեր են արթնացնում բոլորի մոտ։
Ծավը` իմ մյուս հայրենիքը, քարքարոտ լեռներով և անծայրածիր անտառներով է շրջապատված։ Այնքան էլ շատ հիշողություններ չունեմ գյուղում անցակցրած օրերի վերաբերյալ, սակայն շատ լավ հիշում եմ, թե ինչպես էի ամառային արձակուրդներին եղբորս հետ գնում դպրոց, և մասնակից լինում իրենց քննությանը նախապատրաստող պարապմունքներին։ Դպրոցի բոլոր ուսուցիչներն ինձ հետ ջերմ էին և տալով առարկայական հարցեր, իրենց բարձր կարծիքն էին հայտնում իմ գիտելիքների հարուստ պաշարի մասին։ Ամեն անգամ գովասանքներ լսելուց հետո ես էլ ավելի էի ոգևորվում և նոր ուժերով շարունակում ուսումս։
Իմ հայրենի գյուղերում կյանքն անցնում է անշտապ, բնության հետ ներդաշնակ։

Էմմա Խաչատրյան

Ես Անի Խաչատրյանն եմ` Կապանի իններորդ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի։ 《Սյունիք թայմս》-ի առաջադրանքով ես փորձում եմ տա...
21/06/2024

Ես Անի Խաչատրյանն եմ` Կապանի իններորդ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի։ 《Սյունիք թայմս》-ի առաջադրանքով ես փորձում եմ տարբեր արհեստական բանականությամբ աշխատող գործիքներ և ներկայացնում ձեզ։ Ես ցանկանում եմ, որ Սյունիքի երիտասարդությունը տիրապետի արհեստական բանականությամբ աշխատող գործիքների և լինի մրցունակ։

Տեքստից պատկեր ստեղծող ծրագրեր

Ես փորձել եմ հետևյալ 5 արհեստական բանականությամբ աշխատող գործիքները`

1.Dall-E 2 Mini (Craiyon)

2.Stable Diffusion

3.DeepAI Text to Image

4.Artbreeder

5.NightCafe Creator

Փորձելով այս արհեստական բանականությամբ աշխատող գործիքները՝ես հասկացա, որ օգտագոծման համար ամենահարմարը DeepAI Text to Image -ն է, քանի որ գրանցվելու քայլերը քիչ են և շատ հասկանալի, իսկ ամենադժվար օգտագործմանը` Stable Diffusion-ը, քանի որ գրանցման համար պահանջվում է երկար ժամանակ ։Ես բոլորին տվեցի նման առաջադրանք՝ նկարել աշխարի ամենագեղեցիկ ծաղիկը։ Իմ կարծիքով ամենագեղեցիկ նկարը ստացվել էր DeepAI Text to Image-ով, իսկ ամենաիրականը` NightCafe Creator-ով, քանի որ նկարը շատ նման էր իրական լուսանկարի։ Այս գործիքների դրական հատկանիշներից է, որ համեմատ մեզ շատ հայտնի Midjourney-ի, նրանք անվճար են, իսկ բացասական կողմը` որակի ոչ բոլոր նկարների դեպքում լավ լինելն է։

Ես խորհուրդ կտամ մեր երիտասարդությանը օգտվել նման ծրագրերից, որոնք ավելի արդյունավետ կդարձնեն նրանց կյանքը և աշխատանքը։

Մենք այցելում ենք Սյունիքի գյուղերը։ Վերապրում թանկագին վարկյաններ։ Այս անգամ Նորաշենիկում ենք, Սյունիքի Կապան համայնքու...
20/06/2024

Մենք այցելում ենք Սյունիքի գյուղերը։ Վերապրում թանկագին վարկյաններ։ Այս անգամ Նորաշենիկում ենք, Սյունիքի Կապան համայնքում։ Հրավիրում ենք, Երևանից, Հայաստանի մյուս մարզերից, սփյուռքից մեր հայրենակիցներին գալ և Սյունիքը սիրել տեղում։ Արի՛, սիրի՛ տեղում, սիրի մեր աչքերով։ Մեր ընդհանուր ուժերով մենք կպահպանենք և կծաղկեցնեննք Հայաստանի դրախտային այս անկյունը։

Մենք այցելում ենք Սյունիքի գյուղերը։ Վերապրում թանկագին վարկյաններ։ Այս անգամ Նորաշենիկում ենք, Սյունիքի Կապան համայնքում։ Հրավիրում ենք, Երևանից, Հայաստանի ...

Երրորդ Դավիթբեկյան խաղերին ընդառաջԵրրորդ Դավիթբեկյան խաղերին մնում է մեկ ամիս։ Երկրորդ Դավիթբեկյան խաղերին իր հիշողությո...
20/06/2024

Երրորդ Դավիթբեկյան խաղերին ընդառաջ

Երրորդ Դավիթբեկյան խաղերին մնում է մեկ ամիս։ Երկրորդ Դավիթբեկյան խաղերին իր հիշողություններով կիսվում է Էմմա Խաչատրյանը

Ես Էմմա Խաչատրյանն եմ, ով Դավիթբեկյան խաղերի վերաբերյալ բազմիցս լսել էր իր ընկերներից, ովքեր մեծ ոգևորությամբ պատմում էին, թե ինչպես են այդ խաղերը նպաստում երիտասարդների ֆիզիկական և մտավոր զարգացվածությանը։ Իմ կամավորությունը անցյալ տարի երկրորդ խաղերի ժամանակ սկսվեց շատ անսպասելի։ Ես ի սկզբանե խաղերի կազմակերպչական թիմից առաջարկ ստացա մասնակցելու խաղերին, որպես թիմերից մեկի կողմից մասնակից։ Իմ ոգևորությունը մեծ էր, քանի որ այդ խաղերում իմ փոքրիկ ներդրումն ունենալու գաղափարն ինձ իսկապես դուր եկավ։ Եվ ահա եկավ այդ հիշարժան և տպավորիչ օրերից մեկը, երբ ես մեկնեցի ճամբար։ Մենք այդ օրը գնացինք պատմական մեծ նշանակություն ունեցող Վահանավանքից դեպի Հալիձորի բերդ քայլարշավ։
Վերադառնալուն պես ես սկսեցի աջակցել կամավորներին։ Չնայած այն բանին, որ ինձ իմ թիմի անդամները շատ ջերմ էին դիմավորել, սակայն ես, լինելով միայնակ աղջիկ անծանոթ միջավայրում, նախընտրեցի ավելի շատ ժամանակ անցկացնել իմ ընկերների` կամավորների հետ։ Կամավորների հետ ավելի շատ ժամանակ անցկացնելով՝ես հասկացա, որ ինձ համար ավելի կարևոր է կամավորական փորձ ձեռք բերելը և ես նույնպես կամավորագրվեցի։ Մրցույթների մասին շատ վառ հիշողություններ ունեմ, սակայն հիշողությանս մեջ դաջվել է այն բոլոր ոգևորված և անհանգիստ երիտասարդների դեմքերը, ովքեր անհամբերությամբ սպասում էին իրենց թիմի անդամների մասին հաղթանակի լուրը ստանալուն։ Եթե նույնիսկ լուրն այն չէր լինում ինչ որ ակնկալում էին, միևնույն է դա չէր կոտրում նրանց, քանի որ մենք մեծ ընտանիք էինք դարձել, և կիսում էինք մյուսների թե ուրախությունը և թե տխրությունը։ Կամավորության ընթացքում մենք նաև ունենում էինք հանգստի ժամեր, որոնք մենք պարզապես վայելում էինք՝ բոլորի հետ զվարճանալով։ Լավագույն օրերը լինում էին, երբ տոնում էինք ինչ-որ մեկի ծննդյան տարեդարձը։ Հիշում եմ, թե ինչպես մեր ընկերներից մեկի տարեդարձի առթիվ գնված խմորեղենը, որը դրել էինք սառնարանում, շփոթեցինք այդ խմորեղենին տեսքով շատ նման, բայց չափսերով ավելի մեծ մեկ այլ խմորեղենի հետ։ Մենք իսկապես շատ վատ էինք զգում այդ պահին, նման անհարմար իրավիճակում հայտվելու համար, բայց հիմա մեծ զվարճանքով ենք հիշում ամեն մի նման իրադարձություն։ Ես շատ եմ սիրում անակնկալներ մատուցել և տեսնել բոլորի ուրախությունն ու համախմբվածությունը։ Այս ամենից զատ կազմակերպվում էին թե կրթական-մշակութային և թե հոգևոր միջոցառումներ։ Իմ կամավորության ընթացքում ես ձեռք բերեցի բազմաթիվ ընկերներ և սովորեցի թիմային աշխատանքի կարևորությունը։ Բացի կազմակերպչական հմտություններից ես ձեռք բերեցի նաև վստահություն իմ կարողությունների նկատմամբ։ Ակնկալում եմ, որ երրորդ Դավիթբեկյան խաղերը, որոնք կկայանան մեկ ամիս անց, կլինեն նույնքան հաջողված։ Ես պատրաստ եմ նոր մարտահրավերներին ու իմ ներդրումն ունենալուն երրորդ խաղերի կազմակերպման գործում։

Էմմա Խաչատրյան

Address

Charents 4 4/2
Syunik'
3301

Alerts

Be the first to know and let us send you an email when Syunik Times posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Syunik Times:

Videos

Share