ARK Business Times

ARK Business Times Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ARK Business Times, Media/News Company, Улица Чаренца 4, 4/2, Kapan.

11/04/2023
23/09/2022

ARK BUSINESS TIMES-ը ժամանակավորապես դադարեցնում է էջի գործունեությունը, քանի որ այս պահին ընթերցողներին ավելի շատ հուզում են իրավիճակային, առանձնապես՝ անվտանգային հարցերը։ Բայց մենք պատրաստ ենք պատասխանել բիզնեսին վերաբերող ցանկացած հարցի, որ կբարձրացնեն մեր հետևորդները։

Հույս ունենք, որ յուրաքանչյուրդ ուժ և կամք կցուցաբերեք ձեր գործունեությունը շարունակելու, քանի որ երկրի տնտեսական կայունությունն այս պահին վտանգել ուղղակի չի կարելի։

Նոր հանդիպման սպասումով՝ ARK BUSINESS TIMES-ի թիմ

Պարենային անվտանգություն Ի՞նչ կարող է անել մեզանից յուրաքանչյուրը հանրապետության պարենային անվտանգության պահպանմանն օգնե...
22/09/2022

Պարենային անվտանգություն



Ի՞նչ կարող է անել մեզանից յուրաքանչյուրը հանրապետության պարենային անվտանգության պահպանմանն օգնելու համար։



Պարենային անվտանգության ապահովման երկու ուղղության ապահովումը, գոնե, կախված է մեզանից յուրաքանչյուրից․



Մեկ՝ ագրոպարենային համակարգի զարգացումը, այօր Հայստանի բնակչության մեծ մասը ձգտում է ապրել քաղաքներում, այսպիսի գործելակերպը քայքայում է երկրի գյուղատնտեսությունը։ Իսկ գյուղատնտեսական արտադրանքը պարենային անվտանգության ապահովման առյուծի բաժինն է կրում։

Պատերազմների, տնտեսական սանկցիաների, օրեցօր փոխվող աշխարհակարգերի ժամանակաշրջանում գյուղատնտեսությամբ զբաղվելը կարող է դառնալ ոչ միայն շատ եկամտաբեր աշխատանք, այլև բառի ամբողջական իմաստով՝ փրկել հանրապետության բնակչությանը սովից։

Երկու՝ սննդամթերքի ինքնաբավության (անկախության) ապահովումը, այս հարցում ևս մենք պետք է դրսևորենք գիտակից պահվածք, ոչինչ չի խանգարում քաղաքաբնակին ևս զբաղվել գյուղատնտեսությամբ կամ գոնե, հնարավորության չափով, ներդրումներ կատարել գյուղատնտեսության մեջ՝ այդպիսով քաղաքաբնակը կարող է գոնե ինքն իրեն ապահովել որոշակի սննդամթերքով ու անկախ լինել։

Այո, աշխատանքը, ամենօրյա քրտնաջան աշխատանքը, կարող է դուրս բերել ճգնաժամից ոչ միայն մեր ընտանիքի, այլև ողջ երկրի տնտեսությունը։

Բիզնես գործունեությունը ճգնաժամային օրերին պարտադիր շարունակել է պետքԱյս օրերին չափազանց հաճախ եմ հանդիպում իրենց բիզնես...
20/09/2022

Բիզնես գործունեությունը ճգնաժամային օրերին պարտադիր շարունակել է պետք

Այս օրերին չափազանց հաճախ եմ հանդիպում իրենց բիզնես գործունեությունը շարունակել ցանկացող մարդկանց հանդեպ հանրային պարսավանքի երևույթների, երբ մեկը մեկին մեղադրում են, իրենց խոսքով, դրա հավեսն ունենալու, փող աշխատելն ամեն ինչից վեր դասելու կամ նույնիսկ՝ երկրի մասին մտածելու փոխարեն, աշխատանքի գնալու համար։
Բիզնես գործունեության անխափան աշխատանքն ունի մի քանի կարևորություն․
առաջին՝ մեր բանակը ֆինանսավորվում է պետական բյուջեից, որը ձևավորվում է բիզնեսից ստացված հարկերով, երկրորդ՝ Հայաստանում ապրող մարդիկ որոշում են ընդունում մնալ Հայաստանում, թե հեռանալ՝ կաված նաև տնտեսական անվտանգությունից, հետևաբար՝ բիզնեսների կանգնելը կմղի շատ հայերի երկրից դուրս գալ, երրորդ՝ անգործությունը բազմաթիվ ֆիզիկական և հոգեբանական հիվանդությունների ա մի է, չաշխատելը համատարած կթուլացնի Հայաստանի բնակչության առողջությունը՝ այդ թվում հոգեբանական և մտավոր։
Միայն երկու դեպքում՝ կարելի է սահմանափակել բիզնես գործունեությունը․ առաջին՝ երբ բիզնեսի էմոցիոնալ ֆոնը խիստ հակասում է ազգի ընդհանուր էմոցիոնալ վիճակին, երկրորդ՝ բիզնեսը չպետք է օգտագործի այնպիսի ռեսուրսներ, որոնք սահմանափակ են և անհրաժեշտ են բանակին։
Եթե իսկապես մտածում ես երկրիդ մասին, քո տեղում քո գործը արա, հնարավորության դեպքում՝ նույնիսկ մի քիչ ավելի լավ, որ մի քիչ ավելի շատ օգուտ տաս երկրիդ։

Արմեն Ղազարյան

Պլաստիկից՝ սինտեպոն, սինտեպոնից էլ՝ զինվորի համար անհրաժեշտ պարագաներ․ «Թափոնը զենք է»Թափոնների վերամշակումը օրեցօր առավ...
16/09/2022

Պլաստիկից՝ սինտեպոն, սինտեպոնից էլ՝ զինվորի համար անհրաժեշտ պարագաներ․ «Թափոնը զենք է»

Թափոնների վերամշակումը օրեցօր առավել պահանջված, նաև՝ պարտադրված բիզնես է ձևերից մեկն է դառնում։

Այս անգամ առանց ֆինանսական շահի աշխատող բիզնեսի մասին ենք պատմելու, իհարկե, դուք կարող եք պլաստիկից ստացված սինտեպոնը վաճառել՝ ստանալով եկամուտ և օգնելով բնությանը։

Պլաստիկ թափոնները կուտակվելով՝ զգալի վնաս են հասցնում մեր առողջությանը և շրջակա միջավայրին: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ կարևոր է դրանց վերամշակումը։ Վերամշակված թափոնները, նախ, վերածվում են սինտեպոնի, այնուհետև՝ կարևոր նշանակության պարագաների: Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ»-ը։

Հենց սրան է միտված ռադիոֆիզիկոս, ինժեներ, կոնստրուկտոր Էրիկ Սարգսյանի «Թափոնը զենք է» նախաձեռնությունը, որը իրականացվում է 2020 թվականի դեկտեմբերից. գաղափարը ծնվել է 44-օրյա պատերազմի օրերին: Պլաստիկը վերամշակում, դարձնում են սինտեպոն, որից հետո սահմանին կանգնած զինվորների համար տաք իրեր են կարում։ Ըստ Սարգսյանի՝ այսպիսով՝ երկու կարևոր խնդիր են լուծվում՝ և՛ Հայաստանն է մաքրվում պլաստիկից, և՛ զինվորներին են օգտակար լինում:



«Ցանկացած հարցի դեպքում պետք է երկու ոլորտի ուշադրություն դարձնել։ Մեր գլխավոր նպատակը բանակին օգնելն է։ Երբ զինվորը քողարկված է, ունի տաք ու չորի հագուստ, ավելի արդյունավետ է նրա ծառայությունը։ Ռազմարդյունաբերությունը միայն ԱԹՍ-ն չէ, այլ նաև՝ բանակի համար ցանկացած անհրաժեշտ գույք։ Վերամշակված պլաստիկից ստանում ենք ներքնակներ, վրանի ջերմամեկուսիչներ և այլն։ Մեր ձեռնարկությունը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, և այն, ինչ արտադրում ենք, անվճար տրամադրում ենք բանակին»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասում է նախաձեռնության հեղինակը:

Պլաստիկի վերամշակվումը մի քանի փուլերով է իրականացվում, առաջին փուլում այն դասակարգվում է՝ ըստ գույնի, չափի, ամրության և այլն։ Դասակարգումից հետո աղում են (ըստ պլաստիկի տեսակի՝ տարբեր աղացներ են պետք), մանրացնում, հալեցնում, որից հետո դառնում է սինտեպոն։ Մեկ ներքնակ կարելու համար 3․5 կիլո սինտեպոն է անհրաժեշտ։ Սարգսյանի խոսքով՝ սինտեպոնը խոնավություն չի պահում, ինչպես նաև պայման չի ստեղծում ոջիլների առաջացման համար»։

Աղբյուրը՝ infoport.am

Ձեզ ենք ներկայացնում աշխարհահռչակ բրենդների ստեղծման հետաքրքիր պատմություններ Burberry«Burberry-ն հիմնարվել է 1856 թվակա...
12/09/2022

Ձեզ ենք ներկայացնում աշխարհահռչակ բրենդների ստեղծման հետաքրքիր պատմություններ



Burberry

«Burberry-ն հիմնարվել է 1856 թվականին` Թոմաս Բարբերիի կողմից, ով մանուֆակտուրայի խանութ ուներ: Նրան է պատկանում աշխարհում առաջին ջրադիմացկուն կտորի` գաբարդինի ստեղծումը: Այս կտորից կարված հագուստը գրավում էր հատկապես ճանապարհորդներին եւ սպորտսմեններին: Սկզբում բրենդն արտադրում էր վերնահագուստ եւ բանակային հանդերձանք: Առաջին աշխարհամարտի ժամանակ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի կողմից Burberry-ն պատվեր է ստանում` կարել սուպերդիմացկուն վերարկուներ, որի արդյունքում բրենդը միլիոններ է վաստակում եւ լայն տարածում ստանում: Որոշ ժամանակ անց Burberry-ին պատվիրում են Բրիտանիայի ամբողջ ԶՈՒ կազմի համար կարել համազգեստ: Հենց այդ ժամանակ էլ առաջանում է տարբերանշան ստեղծելու անհրաժեշտությունը: Կարճ ժամանակ անց Burberry-ն ունենում է իր ապրանքանշանը` հայտնի ձիով ասպետը:

Burberry բրենդի առանձնահատկություններից եւ, ինչու չէ, նաեւ հաջողության գրավականներից է հանրահայտ վանդակավոր նախշը, որը կարվել է վերարկուների ներսի կողմից` սկսած 1920-ական թվականներից: Հիմնական գույներն են` ավազագույնը, կարմիր, սպիտակ եւ սեւ գծերը: 1955 թվականին Burberry ընտանեկան ընկերությունն անցնում է լորդ Դեւիդ Ուոլֆսոնի ղեկավարության տակ: Ներկայումս բրենդը հագուստի արտադրության երկու խոշոր գիծ ունի: Burberry Prorsum գծի հագուստն արտադրվում է Միլանում եւ թելադրում նորաձեւություն: Այս ապրանքանիշի հագուստ կարող են իրենց թույլ տալ գնել միայն բարձրակարգ էլիտայի ներկայացուցիչները, քանի որ այն շատ թանկ արժէ: Հագուստի մյուս գիծն էBurberry London-ը, որը հանդիսանում է բրենդի այցեքարտը` արտադրելով ջինսեր, վերնազգեստներ, շրջազգեստներ, կոշիկներ: Կա նաեւ Thomas Burberry գիծ, որը ստեղծում է հագուստ երեխաների եւ դեռահասների համար:

Աղբյուրը՝ shabat.am

ARK BUSINESS TIMES-ը ներկայացնում է փոքր բիզնեսի գաղափարներ։ Գաղափարին զուգահեռ կներկայացնենք այն ներդրումները, որոնք կպ...
11/09/2022

ARK BUSINESS TIMES-ը ներկայացնում է փոքր բիզնեսի գաղափարներ։ Գաղափարին զուգահեռ կներկայացնենք այն ներդրումները, որոնք կպահանջվեն տվյալ բիզնեսը սկսելու համար։

ՀՐԱՁԳԱՐԱՆ

Եթե ​​ցանկանում եք բացել ձեր սեփական օդաճնշից զենքի հրաձգարանը, ապա թույլտվություններ հավաքելը ձեզ համար շատ ավելի հեշտ կլինի, քանի որ պահանջներն այնքան էլ խիստ չեն լինի։

Կրակելու գծից մինչև թիրախների հեռավորությունը 5-10 մ է, այս դեպքում մոտ 60 քառ. մետր տարածքը բավական է։

Ձեր հրաձգարանը բացելիս պատրաստ եղեք շատ ծախսել սարքավորումների վրա. սա ամենակարևոր ծախսային կետն է: Սենյակը պետք է հագեցած լինի լավ օդափոխության համակարգով։ Օդամղիչ հրացաններ կարելի է ձեռք բերել սկսած 200 դոլարից։ Կարող եք գնել նաև մեկ-երկու ատրճանակ, որոնք կարելի է ներկրել 30 հազար դրամ ծախսելով։

Ծախսերի մեջ նախապես պետք է ներառել թիրախներն ու թիրախապատկերները, նաև փամփուշտները։

Փաստորեն, տարածքը չհաշված, այսպիսի բիզնես կարելի է սկսել ունենալով 500-600 հազար դրամ։

Այսպիսի բիզնեսը փաստաթղթային քաշքշուկից զուրկ է, այդ հարցի մասին մտածել պետք չէ։

Դե ինչ եթե ունեք համապատասխան տարածք, ի գործ, համոզված եղեք, որ ժամանցային այդպիսի վայրի կարիք ունի ցանկացած բնակավայր։

ARK BUSINESS TIMES-ը ներկայացնում է փոքր բիզնեսի գաղափարներ։ Գաղափարին զուգահեռ կներկայացնենք այն ներդրումները, որոնք կպ...
11/09/2022

ARK BUSINESS TIMES-ը ներկայացնում է փոքր բիզնեսի գաղափարներ։ Գաղափարին զուգահեռ կներկայացնենք այն ներդրումները, որոնք կպահանջվեն տվյալ բիզնեսը սկսելու համար։

Պատի բլոկների արտադրություն

Մեզանից շատերն են երազում վճարովի աշխատանքից անցում կատարել սեփական բիզնեսին։ Բազմաթիվ գաղափարներ այցելում են մեզ, բայց մենք դրանց կամ ուշադրության չենք արժանացնում, կամ դրանցից հրաժարվում ենք, երբ հասկանում ենք, որ բավականաչափ գումար չունենք նախնական ներդրման համար, կամ ունենք գաղափար, բայց չունենք անգամ ընդհանուր պատկերացում, թե ինչ է մեզ պետք։

Մենք փորձել ենք գտնել և առանձնացնել այնպիսի գաղափարներ, որոնց իրականացման համար մեծ գումարներ ու գիտելիքներ պետք չեն։ Այսպիսի գաղափարները սկզբում կիրառելի են վճարովի աշխատանքի հետ համատեղելիս, և որևէ մեկը չի կարող պնդել, որ ձեր աշխատասիրության, երևակայության ու համառության արդյունքում աշխատանքին զուգահեռ զբաղմունքը հնարավոր չէ դարձնել եկամտաբեր բիզնես։

Պատի բլոկների արտադրություն

Իրականում ցանկացած մխոցային բլոկ բետոնե շաղախից ստացված արհեստական շինարարական քար է: Բաղադրությունը 80 - 90% -ով. կաթսայի խարամ, մետալուրգիական արտադրության թափոններ, մանրացված գրանիտ և սալիկներ, կոտրված աղյուսներ, ավազ: Ժամանակակից էկոլոգիապես մաքուր բաղադրիչները գնալով ավելի տարածված են դառնում՝ ընդլայնված կավ (ընդարձակված կավ), փայտե բետոն (փայտի կարկուտ, թեփ), պոլիստիրոլ (ծակոտկեն պլաստմասսա): Կախված դրանից, առաջանում են պատրաստի արտադրանքի անվանումների լայն տեսականի: Կապող զանգվածը ներկայացված է ցեմենտի միջոցով, երբեմն պլաստիկացնող հավելումների օգտագործմամբ, որոնք արագացնում են կարծրացման գործընթացը։

Այսպիսի բիզնեսը պահանջում է մեծ տարածք, բայց քիչ ծախս, սկսելու համար 400-500 հազար դրամը բավական է։

Կաղապար` 40 հատի համար սկսած 250 հազար դրամից։

Նախնական հումքի գնումը կկազմի մոտ 50-100 հազար դրամ։

Չորացնելու համար փայտե կամ սեղմված ստվարաթղթից կաղապարներ կարելի է ձեռք բերել կամ պատրաստել 100 հազար դրամ ծախսելով։

Ձեզ ենք ներկայացնում աշխարհահռչակ բրենդների ստեղծման հետաքրքիր պատմություններՔրիստիան ԴիորԱշխարհի լավագույն դիզայներների...
09/09/2022

Ձեզ ենք ներկայացնում աշխարհահռչակ բրենդների ստեղծման հետաքրքիր պատմություններ

Քրիստիան Դիոր

Աշխարհի լավագույն դիզայներներից մեկը` Քրիստիան Դիորը, ծնվել է 1905թ.-ի հունվարի 21-ին Ֆրանսիայում: Ծնված լինելով հարուստ ընտանիքում` Քրիստիան Դիորը երբեք որևէ բանի կարիք չուներ: Այդ ժամանակ նա միայն մի խնդիր ուներ` ծնողները չէին կիսում արվեստի հանդեպ որդու կիրքը և ցանկանում էին, որ նա դիվանագետ դառնար:Դիորի ընտանիքը հույսեր ուներ, որ իրենց տղան կդառնա փաստաբան, բայց նա սիրում էր արվեստը և ցանկանում էր խորանալ արվեստի մեջ։ Փող աշխատելու համար նա վաճառում էր իր նորաձևության էսքիզները, յուրաքանչյուրը մոտավորապես 10 ցենտով։

14-ամյա Քրիստիանի բախտը նայելիս գնչուհին կանխագուշակել էր` Դիորը շուտով աղքատանալու է, սակայն նրան հաջողություն ու գումար են բերելու կանայք: Հարուստ ընտանիքից սերող Քրիստիանը չէր պատկերացնում, թե ինչպես կարող է ինքն աղքատանալ, բայց գուշակությունից կարճ ժամանակ անց մահանում է նրա մայրը, իսկ հայրը սնանկանում է գործընկերոջ խաբեության արդյունքում:

Որոշ ժամանակ Քրիստիանը գոյատևում է ընկերների օգնության հաշվին, սակայն մանկության երազանքը` դառնալ նկարիչ, ստիպում է նրան գործի անցնել: Դիորը գլխարկների ու զգեստների մի քանի էսքիզներ է անում, որոնք գնում է «Ֆիգարո» ամսագիրը: Այդտեղից էլ ամեն ինչ սկսվում է: Իրական հաջողությունը, սակայն, գալիս է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Տեքստիլի ոլորտում խոշոր մագնատներից մեկը առաջարկում է Դիորին դառնալ իր նորաձևության տան դիզայները: Դիորը համաձայնվում է` պայմանով, որ տունը կոչվելու է «Քրիստիան Դիոր»:

Քրիստիանին աղքատությունից փրկում է միայն իր տաղանդը, ինչը չէր կարող անտարբեր թողնել ժամանակի հայտնի դիզայներներին:

Քրիստիանի մահվանից հետո նորաձևության տունն անցնում է իր օգնականին` այդ ժամանակ դեռ անհայտ Իվ Սեն Լորանին:

Աղբյուրը` newsflow.am

Cafe Central ՎիեննաCafé Central-ը Վիեննայի շատ հայտնի սրճարաններից է։ Այս սրճարանը միշտ մարդաշատ է, որովհետև մարդիկ գալի...
08/09/2022

Cafe Central Վիեննա

Café Central-ը Վիեննայի շատ հայտնի սրճարաններից է։

Այս սրճարանը միշտ մարդաշատ է, որովհետև մարդիկ գալիս են զգալու Վիեննայի իսկական սրճարանային մշակույթը: Թեև Վիեննայում կան բազմաթիվ սրճարաններ, այս մեկը ամենահայտնին է: Ոչ միայն ինտերիերն է գեղեցիկ, այստեղ մատուցվող թխվածքներն ու աղանդերը հաճելի են: Café Central-ը բացվել է 1876 թվականին։ Ներկայիս սրճարանի տեղում նախկինում եղել է բանկի և ֆոնդային շուկայի շենքը:

Սրճարանի արտաքինը զարմանալի է ու նույնիսկ շքեղ։

Այս սրճարանի հայտնի այցելուների շարքում են եղել Զիգմունդ Ֆրեյդը և Լեոն Տրոցկին։

Ճաշացանկը ընդարձակ է, որտեղ ներկայացված են ավստրիական ֆավորիտներ, ինչպիսիք են Վիներ Շնիցելը և շտրուդելը: Բայց տաք ըմպելիքներն ու տորթերն հենց այն են, ինչի համար շատերն են այցելում այս սրճարան աշխարհի տարբեր ծայրերից: Սրճարանի մուտքի ապակե վաճառասեղանները պատված են բարդ ձևավորված խմորեղենով և աղանդերով:

Ինչ վերաբերում է սուրճին, ապա ես խորհուրդ կտայի դասական «մելանժը», որի իրական համը կարող եք զգալ Վիեննայում է:

Վիեննայի քաղաքային մշակույթի անբաժան մասն են սրճարանները, այստեղ հեշտ է ժամանակի մասին մոռանալ մեկ բաժակ սուրճը ձեռքին։

Ձեզ ենք ներկայացնում աշխարհահռչակ բրենդների ստեղծման հետաքրքիր պատմություններ     ChanelChanel բրենդն այսօր ծանոթ է բոլո...
07/09/2022

Ձեզ ենք ներկայացնում աշխարհահռչակ բրենդների ստեղծման հետաքրքիր պատմություններ

Chanel

Chanel բրենդն այսօր ծանոթ է բոլորին. այն աշխարհում ամենահայտնի նորաձևության տներից է: Հենց այս ընկերությունն է աշխարհին տվել Chanel № 5-ը, որը վաճառվում է ամեն 30 վայրկյանը մեկ, հենց նրա 147 բուտիկներն են սփռված աշխարհով մեկ: Այս բլոգը նվիրված է մեծն Կոկո Շանելին, որը կարողացավ աշխարհի կանանց թելադրել իր ճաշակը: Մի փոքր ուսումնասիրենք նրա ու ստեղծված բրենդի պատմությունը:

Գաբրիել Շանելը նորաձևության ասպարեզում, գուցե, չսկսեր իր կարիերան, եթե երգչուհի դառնալը նրա մոտ անհեռանկարային ծրագիր չդառնար: Նրա կատարած այնպիսի երգերի շնորհիվ, ինչպիսին էր «Ko Ko Ri Ko»-ն, նա ստացավ իր մականունը՝ Coco, որը նրան ուղեկցեց ամբողջ կյանքում:

Աշխատելով հագուստի խանութում՝ Կոկոն սկսեց պատրաստել յուրահատուկ գլխարկներ, որոնք հետագայում գրավեցին ողջ Փարիզի արիստոկրատներին: Հենց այս հոբբին էլ դարձավ նրա գործունեության հաջող հիմքը:

Շանելը փոխեց մոդելավորողների նկատմամբ վերաբերմունքը, քանի որ մինչ այդ նրանք համարվում էին սպասարկող անձնակազմ, որոնց հասանելի չէր բարձրաստիճան անձանց շրջանում հայտնվելը: Շնորհիվ Շանելի՝ մոդելավորողները դարձան վերնախավի մաս:

Շանելի նորաձևության տունն առաջինն էր, որ սկսեց իր արտադրանքի առաջխաղացման հարցում ներգրավել հայտնի մարդկանց: Բրենդի հագուստը գովազդվում էր կինոյի աստղերի կողմից, և մինչ օրս էլ աստղերի համար մեծ պատիվ է Շանելի դեմք դառնալը:

Chanel-ի №5-ը պատահական ընտրություն չէր. դա Կոկո Շանելի համար ճակատագրական թիվ էր: Ռուս պարֆյումեր Էռնեստ Բոյի առաջարկած բույրերից նա ընտրեց հենց 5-րդն ու թողարկեց այն 1921թ. մայիսի 5-ին:

Երբ մահացավ Կոկոյի սիրեկանը՝ Գաբրիել Արթուր Բոյ Քեյփլը, Շանելը դարձրեց մոդայիկ սև գույնը: 5 տարի շարունակ նա թողարկում էր սև կտորից կարված հագուստի հավաքածուներ:

Կոկոյի շնորհիվ արևայրուքը դարձավ նորաձև, և դա տեղի ունեցավ միանգամայն պատահական: 1923թ. Կաննում կայացած հանդիպմանը նա ներկայացավ ծովային ճանապարհորդությունից անմիջապես հետո: Հանրությունը դա ընկալեց որպես նոր թրենդ:

Chanel-ը նորաձև շունչ տվեց աքսեսուարներին, կիսաշրջազգեստներին, զգեստներին, պայուսակներին, կոշիկներին, ու միակ բանը, որը ոչ մի կերպ չներառվեց նրա հավաքածուներում, տաբատն էր: Նա համոզված էր, որ հագուստի այս տարրը կնոջը չի զարդարում:

Chanel-ն այնքան հայտնի է, որ ոչ մի նորաձևության տուն դրան չի կարող հավասարվել: Սա սկսվեց դեռևս 1926թ., երբ ամերիկյան Vogue ամսագիրը Chanel-ի սև զգեստի ճանաչվածությունը համեմատեց Ford մեքենայի հետ:Ավելի ուշ Time ամսագիրը Կոկոյին ներառեց աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակի մեջ:

Աղբյուրը՝ brandon.am

ARK BUSINESS TIMES-ը պարբերաբար ձեզ է ներկայացնում առկա դրամաշնորհներըՕրգանական գյուղատնտեսությունը գյուղատնտեսական գործ...
06/09/2022

ARK BUSINESS TIMES-ը պարբերաբար ձեզ է ներկայացնում առկա դրամաշնորհները

Օրգանական գյուղատնտեսությունը գյուղատնտեսական գործունեության յուրահատուկ տեսակ է, որն առավելապես ներդաշնակ է ագրոէկոհամակարգերի հետ և իրականացվում է համապատասխան տեխնիկական կանոնակարգերի և նորմատիվ այլ փաստաթղթերի պահանջներին համապատասխան:

Օրգանական գյուղատնտեսական արտադրանքը օրգանական գյուղատնտեսության վարման արդյունքում արտադրված կամ վերամշակված կենդանական ու բուսական ծագման մթերքն ու հումքն է, ինչպես նաև վայրի բույսերը, որոնց շրջանառության փուլերում ապահովվում են տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջները:

Օրգանական գյուղատնտեսության համար հարկավոր է օգտագործել այն հողերը, որոնք մի քանի տարի զերծ են մնացել քիմիական միջոցների օգտագործումից: Գոմաղբը, կենսահումուսը, թռչնաղբը բարելավում են հողի կառուցվածքը, հարստացնում են հողը օրգանական նյութերով, բարձրացնում են բերրիության մակարդակը:

Օրգանական գյուղատնտեսությունը հնարավորություն է տալիս լավագույնս օգտագործել բնական ռեսուրսները՝ պահպանելով շրջակա միջավայրը և կենսաբազմազանությունը: Օրգանական մթերքը ավելի շատ սննդատարրեր է պարունակում, քան ավանդական մեթոդներով աճեցվածը: Ամբողջ աշխարհում ներկայումս առկա է օրգանական արտադրանքի մեծ պահանջարկ:

Ակբա բանկը և Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը համատեղ, իրականացնում են «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2022-2023թթ. դրամաշնորհային ծրագիրը:

Հայտարարված մրցույթի շրջանակում հաղթող ճանաչված կազմակերպությունները, ֆերմերներն ու գյուղատնտեսները հնարավորություն կստանան բանկի և NABU-ի համատեղ ֆինանսական աջակցության միջոցով ստանալ օրգանական սնունդ արտադրողի հավաստագրում և անհամեմատ մեծացնել արտադրանքի արտահանման հեռանկարները:

«Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագրի 2022-2023թթ. մրցույթին մասնակցելու համար հետաքրքրված տնտեսվարողները կարող են մինչև սույն թվականի մարտի 10-ը ներառյալ ներկայացնել դիմում հայտ՝ https://nabu.am/hy/development?fbclid=IwAR03l-0miPYmcE_X8dPjT-kx-0GspZW6SipL8bRx4JVLFk9nJ8W4WFZ972Q ։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374) 44 599949 հեռախոսահամարին:

Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացումը խթանելու և ոլորտի արտադրողներին օժանդակելու նպատակով 2015թ.–ից մեկնարկել է Ակբա բանկի և Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի համատեղ «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագիրը:

«ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ» ԾՐԱԳԻՐ 2022-2023

ՇինշիլաբուծությունԱյն, որ մեր երկրում ագրոբիզնեսը ավանդական գյուղատնտեսությունից դժվարությամբ է տարանջատվում, անհերքելի ...
05/09/2022

Շինշիլաբուծություն

Այն, որ մեր երկրում ագրոբիզնեսը ավանդական գյուղատնտեսությունից դժվարությամբ է տարանջատվում, անհերքելի փաստ է։

Մեզ համար շարունակում են ընդունելի մնալ ավանդական մշակաբույսերը՝ բանջարեղեն աճեցնելիս, կովը, ոչխարն ու խոզը՝ անասնապահությամբ զբաղվելիս, դարեր շարունակ մեր տարածաշրջանում հայտնի մրգերը՝ այգեգործության մեջ… շարքը կարելի է շարունակել։

Մեր գյուղերում շարունակում են գյուղատնտեսությամբ զբաղվել, ոչ թե եկամուտ ստանալու, այլև գյուղի դարավոր վարքն ու բարքը չխախտելու համար։

Ագրոբիզնեսի, Հայաստանում քիչ-քիչ տեղ գտնող, օրինակ է շինշիլաբուծությունը։

Շինշիլայի մորթին աշխարհի ամենաթանկարժեք մորթիների շարքում է, ուտելի է նաեւ միսը։

Շինշիլա պահելը մի քանի անգամ ավելի եկամտաբեր է, քան ճագարաբուծությունը, հեշտ է, քան խոզաբուծությունն ու անասնաբուծությունը, այն ավելի քիչ տարածք ու ավելի պակաս ջանք է պահանջում։

Ստորև ներկայացնում ենք հղումները, որոնցում կան գրեթե բոլոր մանրամասները՝ https://youtu.be/fYPBGUIn7xc

https://youtu.be/zUB9SLyxq9I

https://youtu.be/PNvnkImODfE

Գեղեցկությունը զոհեր է պահանջում արտահայտությունը վաղուց կորցրել է արդիականությունը և վերածվել գեղեցկությունը պահանջում ...
04/09/2022

Գեղեցկությունը զոհեր է պահանջում արտահայտությունը վաղուց կորցրել է արդիականությունը և վերածվել գեղեցկությունը պահանջում է մասնագետի ճիշտ ընտրություն ձևակերպման։

Իսկ ինչպե՞ս կատարել ճիշտ ընտրություն, 21-րդ դարում այս հարցի պատասխանը հիմնականում փնտրում են սոցցանցերում, իհարկե, միշտ էլ կարելի է սեփական փորձով գտնել լավագույնին, բայց այդպիսի փորձը փորձանք դառնալու շատ մեծ հավանականություն ունի։

ARK BUSINESS TIMES-ն իր հետևորդներին խոստացել է իրազեկել Սյունիքի փոքր և միջին բիզնեսի լավագույն օրինակների մասին։

Այս անգամ գեղեցիկը ստեղծողներին ենք անդրադարձել' Կապանի գողտրիկ փողոցներից մեկում' Չարենցի 4 հասցեում է Էլինա գեղեցկության սրահը։

Գեղեցկության սրահ, որտեղ պրոֆեսիոնալները գտել են միմյանց, ձևավորել համերաշխ թիմ և մոտ մեկ տասնամյակ կապանցի կանանց առաջարկում են մաշկի, մազերի, եղունգների խնամքի ժամանակավոր ու երկարաժամկետ լուծումները փորձի վերածելու փոխարեն օգտվել լավագույն փորձից։

Առաջին տպավորությունը, որը ստանում ես հարմարավետությունն է, և, զարմանալի բան պիտի ասեմ, աղմուկի բացակայությունը։ Այս սրահում մի քիչ ավել ժամանակ անցկացնելու ցանկություն ես ունենում։

Այս սրահ առաջին իսկ այցից վստահ ես, որ քո խնդիրները մասնագիտական լուծում են ստանալու։ Սրահի մասնագիտական թիմը, խնդիր նկատելիս, դրանց մասին չի լռում, ընկերաբար հուշում է, նրբանկատ ակնարկում, կամ պարզապես ցույց տալիս շտկելու ամենանորաձև եղանակները։

Դե ինչ, սիրելի կապանցի կանայք, ձեր կատարյալ գեղեցկությանը խանգարող ցանկացած հարց պատասխան ունի, իսկ հարցերին պատասխանող ու խնդիրները պրոֆեսիոնալ լուծող մասնագետները՝ կոսմետոլոգ Անուշ Առաքելյան, վարսահարդար Ժենյա Գասպարյան, մատնահարդար Ասյա Հայրապետյան, հենց ձեր քաղաքում են Չարենցի 4 հասցեում։

Կատարվող աշխատանքներին կարող եք ծանոթանալ սրահի ֆեյսբուքյան էջում' https://www.facebook.com/ELOSELINA

Տիգրանուհի Բադալյան

ARK BUSINESS TIMES-ը ներկայացնում է փոքր բիզնեսի գաղափարներ։ Գաղափարին զուգահեռ կներկայացնենք այն ներդրումները, որոնք կպ...
03/09/2022

ARK BUSINESS TIMES-ը ներկայացնում է փոքր բիզնեսի գաղափարներ։ Գաղափարին զուգահեռ կներկայացնենք այն ներդրումները, որոնք կպահանջվեն տվյալ բիզնեսը սկսելու համար։

Մեզանից շատերն են երազում վճարովի աշխատանքից անցում կատարել սեփական բիզնեսին։ Բազմաթիվ գաղափարներ այցելում են մեզ, բայց մենք դրանց կամ ուշադրության չենք արժանացնում, կամ դրանցից հրաժարվում ենք, երբ հասկանում ենք, որ բավականաչափ գումար չունենք նախնական ներդրման համար, կամ ունենք գաղափար, բայց չունենք անգամ ընդհանուր պատկերացում, թե ինչ է մեզ պետք։

Մենք փորձել ենք գտնել և առանձնացնել այնպիսի գաղափարներ, որոնց իրականացման համար մեծ գումարներ ու գիտելիքներ պետք չեն։ Այսպիսի գաղափարները սկզբում կիրառելի են վճարովի աշխատանքի հետ համատեղելիս, և որևէ մեկը չի կարող պնդել, որ ձեր աշխատասիրության, երևակայության ու համառության արդյունքում աշխատանքին զուգահեռ զբաղմունքը հնարավոր չէ դարձնել եկամտաբեր բիզնես։

Լազերային փորագրիչն է այս անգամ հայտնվել մեր ուշադրության կենտրոնում։ Այսպիսի սարք կարելի է ձեռք բերել՝ սկսած 100 հազար դրամից, սարքը կարողանում է տարբեր մակերեսների փորագրել ցանկացած բարդության նկար։ Այս տեսակ փոքր բիզնեսի համար բացի սարքից ձեզ պետք կգա նաև լավ համակարգիչ կամ նոթբուք, այդպիսի համակարգիչ կարելի է ձեռք բերել 200-300 հազար դրամով։ Փաստորեն՝ 300-500 հազար դրամ ներդրումով, փոքրիկ տարածքում դուք կարող եք հիմնել փոքրիկ բիզնես, զբաղվել լազերային փորագրությամբ և լրացուցիչ գումար վաստակել։

Ձեզ ենք ներկայացնում աշխարհահռչակ բրենդների ստեղծման հետաքրքիր պատմություններ                   RolexԸնկերությունն այսօր...
02/09/2022

Ձեզ ենք ներկայացնում աշխարհահռչակ բրենդների ստեղծման հետաքրքիր պատմություններ Rolex

Ընկերությունն այսօր ավելի շատ մեխանիկական ժամացույց է արտադրում, քան Շվեյցարիայում ոլորտի բոլոր արտադրողները միասին վերցրած: Այս բրենդը որակ բառի հոմանիշն է, այն կրում են այնպիսի մարդիկ, որոնք հաջողակ և կայացած են:Հանս Վիլսդորֆը ծնվել է Բավարիայի Կուլմբախ գյուղում 1881 թվականին: Դպրոցից հետո Հանսը մեկնում է Շվեյցարիա և բնակություն հաստատում ժամացույցային արտադրության կենտրոնում` Լյա-Շո-Դե-Ֆոնում: Այստեղ նա մենեջերի աշխատանք է գտնում ժամացույց արտադրող ընկերություններից մեկում, որը շեշտը դրել էր արտահանման վրա: 1903 թվականին, ստանալով որոշակի փորձ, Վիլսդորֆը մեկնում է Անգլիա, ամուսնանում, ստանում Անգլիայի քաղաքացիություն և իր կնոջ բարեկամի` Ալֆրեդ Դեյվիսի հետ, հիմնում է ժամացույցների մեծածախ վաճառքով զբաղվող ընկերություն, որի անունն էր Wisdorf and Davis:

Շվեյցարական Բյեն քաղաքում նա պայմանագիր է կնքում Aegler ընկերության հետ և դառնում է նրա պահեստամասերի դիստրիբյուտորը Անգլիայում: Սկզբում նրանք գնում էին մեխանիզմները, որից հետո դրանք հավաքվում էին և վաճառվում արդեն W&D անվան տակ: Հանսը սակայն վստահ էր, որ ապագան ձեռքի ժամացույցներինն է, պետք է զբաղվել այդ բիզնեսով և 1905 թվականին որոշում է անձամբ զբաղվել ժամացույցների արտադրությամբ: Ի դեպ սա շատ ռիսկային քայլ էր, քանի որ այդ տարիներին ձեռքին ժամացույց կրելը համարվում էր ամոթալի երևույթ: Իրական գործարարներն ու վերնախավը կրում էին գրպանի ոսկե ժամացույց, իսկ ձեռքինը համարվում էր կանացի աքսեսուար: Իսկ ժամացույցի նման փոքր չափը մարդկանց մոտ ասոցացվում էր, որ այն լավ մեխանիզմ չունի և անորակ է: Սակայն էլ ի՞նչ հաջողակ գործարար, ով կյանքում գոնե նվազագույնը մեկ անգամ ռիսկի չի գնալու: Այդպես էլ վարվեց Հանսը, ով չվախեցավ, այլ փորձեց կոտրել կարծրատիպերը:

Վիլսդորֆի գործարարական հոտառությունն իրեն չխաբեց, քանի որ նա որոշեց ոսկե և արծաթե ժամացույցներ արտադրել, որոնք հիանալի վաճառք ապահովեցին: Առաջին իսկ հաջողության ժամանակ Վիլսդորֆը որոշում է փոխել ընկերության անվանումը, քանի որ W&D-ն այդքան էլ հնչեղ չէր, չէր հիշվում և չէր արտահայտում էչ մի էմոցիա: 1908 թվականին նա պաշտոնապես գրանցում է Rolex անվանումը, որը ֆրանսիական երկու բառերի հապավումն էր` hoRLOgerie EXquise-Կատարյալ ժամացույցի արտադրություն:

Անվանումից հետո Վիլսդորֆը սկսում է շեշտը դնել ժամացույցների որակի վրա և արդյունքում ստեղծվեց այնպիսի մի ժամացույց, որի ճշտությունը ստացավ ամենաբարձր բալը: Սակայն առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում նա որոշում է տեղափոխվել ավելի ապահով Շվեյցարիա և 1914 թվականից ի վեր ընկերության գրասենյակը Բյեն քաղաքում է, իսկ ժամացույցների հավաքումն իրականացվում է Ժնևում:

Աղբյուրը՝ blognews.am

ARK BUSINESS TIMES-ը ներկայացնում է փոքր բիզնեսի գաղափարներ։ Գաղափարին զուգահեռ կներկայացնենք այն ներդրումները, որոնք կպ...
01/09/2022

ARK BUSINESS TIMES-ը ներկայացնում է փոքր բիզնեսի գաղափարներ։ Գաղափարին զուգահեռ կներկայացնենք այն ներդրումները, որոնք կպահանջվեն տվյալ բիզնեսը սկսելու համար։

Մեզանից շատերն են երազում վճարովի աշխատանքից անցում կատարել սեփական բիզնեսին։ Բազմաթիվ գաղափարներ այցելում են մեզ, բայց մենք դրանց կամ ուշադրության չենք արժանացնում, կամ դրանցից հրաժարվում ենք, երբ հասկանում ենք, որ բավականաչափ գումար չունենք նախնական ներդրման համար, կամ ունենք գաղափար, բայց չունենք անգամ ընդհանուր պատկերացում, թե ինչ է մեզ պետք։

Մենք փորձել ենք գտնել և առանձնացնել այնպիսի գաղափարներ, որոնց իրականացման համար մեծ գումարներ ու գիտելիքներ պետք չեն։ Այսպիսի գաղափարները սկզբում կիրառելի են վճարովի աշխատանքի հետ համատեղելիս, և որևէ մեկը չի կարող պնդել, որ ձեր աշխատասիրության, երևակայության ու համառության արդյունքում աշխատանքին զուգահեռ զբաղմունքը հնարավոր չէ դարձնել եկամտաբեր բիզնես։

Այս անգամ կխոսենք ջերմային մամլիչ ձեռք բերելու մասին։ Այդ սարքը թույլ կտա ձեր նախընտրած նկարը կամ գրությունը տպագրել շապիկների, արտահագուստի, բաժակների, սպասքի այլ պարագաների և այլ մակերեսների վրա։

Այսպիսի բիզնես սկսելու համար անհրաժեշտ է կատարել մոտ 700 հազար դրամ ներդրում։ 500 հազար դրամով դուք ձեռք կբերեք ջերմային մամլիչ սարքը, 200 հազար դրամով թղթի պրինտեր (տպագրիչ) և անհրաժեշտ պարագաներ։

Մի քանի խորհուրդ՝ կան շատ թանկարժեք ջերմային մամլիչ սարքեր, բայց բյուջետային տարբերակներն էլ վատ չեն աշխատում։ Կատարեք փորձնական տպագիր ՝ տպելով ձեր դիզայնը սովորական թղթի թերթիկի վրա: Սա կարևոր է, քանի որ փոխանցման թերթերը շատ թանկ են:

Տպման նախադիտումը ցույց կտա, թե ինչպես է ձեր դիզայնը տեղավորվում լուսանցքում և արդյոք գույնը ճիշտ է տպվում և այլն։

Առավել մանրամասն դիտեք այստեղ՝ https://youtu.be/1bCk52IIQF8

ARK BUSINESS TIMES-ը կարևորում է քաղաքային  մշակույթի ձևավորումը, որի անբաժան մասն է սրճարանային մշակույթը։Կներկայացնենք...
31/08/2022

ARK BUSINESS TIMES-ը կարևորում է քաղաքային մշակույթի ձևավորումը, որի անբաժան մասն է սրճարանային մշակույթը։

Կներկայացնենք հրապարակումների շարք աշխարհի լավագույն սրճարանների մասին։

Sin P սրճարան

Կոլումբիայի Գուատապե քաղաքում զբոսաշրջիկը կարող է չնկատել Sin P սրճարանը, քանի որ այն ոչնչով չի տարբերվում իրեն շրջապատող գունագեղ տներից։

Sin P սրճարանը գտնվում է կենտրոնի հրապարակից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա։

Այս սրճարանը մուտքի հակառակ կողմում ունի մի պատշգամբ, որից կարելի է հետևել իրական քաղաքային կյանքին։ Կյանք, որը տեսնելու հնարավորություն զբոսաշրջիկներին այնքան էլ շատ չի տրվում։

Բայց սա չէ այս սրճարանի կարևոր առանձնահատկությունը։ Սրճարանի ձևավորումը հաճախորդին մի քանի դար հետ է տանում, պատերին կախված նկարները, կախազարդերը, նույնիսկ մատուցողուհիների հագուստը, առանց խոսքերի, քեզ պատմում են 200-300 տարի առաջ Կոլումբիայում կյանքի ու կոլումբացիների կենցաղի մասին։

Սուրճի յուրաքանչյուր ումպի հետ հաճախորդը, նայելով իրեն շրջապատող կտավները, ըմբոշխնում է սուրճի աճեցման ու մշակման դարավոր ավանդույթների արդյունքում մշակված ըմպելիքի ամբողջ հաճույքը։

Այս սրճարանից հաճախորդը հեռանում է ժամանակի մեջ ճամփորդություն կատարած մարդու գոհ ժպիտը դեմքին։

ARK BUSINESS TIMES-ը պարբերաբար ներկայացնելու է առկա դրամաշնորհներն ու մրցույթները, որոնցից կարող են օգտվել, թե փոքր և մ...
30/08/2022

ARK BUSINESS TIMES-ը պարբերաբար ներկայացնելու է առկա դրամաշնորհներն ու մրցույթները, որոնցից կարող են օգտվել, թե փոքր և միջին ձեռնարկատերերը, թե անհատները։

Այս անգամ ներկայացնում ենք ծրագիր, որը հնարավորություն է տալիս կին ձեռներեցներին ավելացնել իրենց բիզնեսի ներդրումային գրավչությունը։

Շտապեք, քանզի հայտերի ընդունման վերջնաժամկետը սույն թվականի սեպտեմբերի ինն է։

Մանրամասներն այստեղ՝

https://www.eif.am/arm/news/ifc-irp-2022-2/

Ֆիթնեսը Կապանում տարածում է գտել բառացիորեն վերջերս։ Առողջ ապրելակերպն ու սպորտը քայլ առ քայլ մեծացնում են իրենց տեղն ու...
29/08/2022

Ֆիթնեսը Կապանում տարածում է գտել բառացիորեն վերջերս։ Առողջ ապրելակերպն ու սպորտը քայլ առ քայլ մեծացնում են իրենց տեղն ու դերը Կապանում։ Այսօր զրուցելու ենք ֆիթնեսը Կապան բերած եզակիներից մեկի՝ Արթուր Հայրապետյանի հետ։ Արթուրը ֆիթնեսի մարզումներ է անցկացնում Կապանի «Ֆենիքս» հյուրանոցային համալիրում։ Արթուր Հայրապետյանն իր գործունեության գլխավոր առանցքն է համարում սեր արթնացնելը, սեր՝ առ սպորտ, առողջ ապրելակերպ և սեփական մարմին։

- Ե՞րբ եք նկատել ֆիթնեսի և առողջ ապրելակերպի հանդեպ հետաքրքրություն Ձեր մեջ։

-Հետաքրքրություն դեպի մարզասրահ և ընդհանրապես դեպի առողջ ապրելակերպ առաջացրել է հայրս ։ Ժամանակի ընթացքում ուժեղանալու զգացողությունը ավելի է ոգևորել ինձ՝ կատարելագործվել ֆիզիկապես։

-ինչպե՞ս են ձևավորվել մարզչական հմտությունները, աշխատասիրություն, թե՞ կրթություն։

-Ժամանակ է պահանջվում, որ մարդ ինքնուսուցմամբ հասնի գիտելիքների որոշակի մակարդակի, այդ ճանապարհին հեշտ է սխալվել, վնասվել։ Ինձ մոտ, տեսական գիտելիքներս մարզվելու հետ համատեղելու փորձերի ընթացքում սեփական կարծիք ձևավորվեց։ Ճիշտ մարզվելու և հատկապես՝ ճիշտ մարզելու հմտությունը հիմնված է տարիների փորձի և մասնագիտական հոտառության վրա։ Այժմ փորձում եմ կիսվել իմ գիտելիքներով՝ ավելի ուղղորդված ու անվնաս կազմակերպելով մարզվողներիս սպորտային ուղին։

-Ինչպե՞ս կայացավ Կապանում ֆիթնես բիզնես ունենալու գաղափարը։

-Մի քանի տարի է արդեն մտածում էի զբաղվել հոգեհարազատ գործով՝ բացել մարզասրահ և առաջնորդել սկսնակ մարզվողներին։ Ավելի նպատակաուղղված սկսեցի գործել որդուս ծնվելուց հետո՝ որպես առողջ օրինակ տղայիս համար։ Այդ գործում ինձ միացավ ընկերս՝ Լավրենտ Ստեփանյանը, ում հետ սկսել և շարունակում ենք բոլորին մարզելու գաղափարը։

Հավատացեք՝ մեր գաղափարը քայլ առ քայլ իրականություն է դառնում, վերջին տարիներին Կապանում ավելացել է մարզվողների թիվը։ Մեր պատանի սերունդն ավելի նպատակասլաց ու հասուն է դատում, ավելի իմաստավորված է ձգտում առաջատար լինել սպորտային աշխարհում։

-Ի՞նչ է պետք անել, որ ֆիթնեսով զբաղվող մարդկանց թիվը Կապանում ավելի մեծանա։

-Ըստ իս՝ Կապանը ոգևորվելու կարիք ունի․ կարելի է քաղաքում կազմակերպել սպորտային մրցույթներ ու խաղեր, ասենք՝ փողոցում, որոնց կարող է մասնակցել ցանկացած անցորդ։ Տեսնելով արդեն սպորտով զբաղվող համատարիքայինների եռանդն ու ոգևորությունը դեպի տվյալ սպորտաձևը, շատերը կձգտեն ծանոթանալ, փորձել իրենց ուժերը, քանի որ ամենքն էլ ներքուստ ձգտում են ինքնահաստատման, իզուր չէ խոսքը՝ «առողջ հոգի՝ առողջ մարմնում»: Հավասարակշռված, առողջ դատող մարդը ձգտում է լինել կոփված, դիմացկուն, սպորտային կեցվածք ունենալ։ ֆիզիկապես ուժեղ լինելու զգացումը մարդուն ինքնավստահ է դարձնում կյանքի բոլոր ոլորտներում։

-Աշխարհի շատ երկրներում տարածված է ֆիթնես տուրիզմ եզրույթը, որում ճամփորդությունն ու մարզանքները համատեղվում են, ինչպե՞ս կարելի է դա ներմուծել Կապան։

-Սպորտային գիտելիքների փոխանակման ծրագրերով կարելի է կազմակերպել Հայաստանի տարբեր քաղաքներից և այլ երկրներից պատանի մարզվողների մասնակցությամբ սպորտային ճամբարներ, մրցույթներ , տարբեր մարզաձևեր ներառող խաղեր։ Այդպիսի վառ օրինակ էր «Դավիթբեկյան խաղերը» մրցույթ-փառատոնը, տեղեկանալով նման միջոցառման կազմակերպման մասին՝ ցանկություն հայտնեցի իմ ներդրումը ունենալ այդպիսի հետաքրքիր և ուսուցողական միջոցառման մեջ։ Զգացողություններն ու հույզերը, որոնք ստացել եմ մրցույթ-փառատոնից, անգնահատելի են։

-Մեծ քաղաքներում, զարգացած երկրներում ֆիթնես մարզչի մասնագիտությունը չափազանց մեծ հարգանք է վայելում, ի՞նչ պետք է անել, որպեսզի Կապանում ևս բարձրանա ֆիթնես մարզիչ մասնագիտության վարկանիշը։

-Ֆիթնեսի մասին պետք է սկսել իրազեկել արդեն ավագ դպրոցում, երբ դեռ աշակերտները մասնագիտական կողմնորոշման ա են կանգնած։ Վստահ եմ, որ շատերը պատանիներից կհետաքրքրվեն ֆիթնես մարզչի և ընդհանրապես որևէ սպորտաձևում առաջատար լինելու գաղափարով։

-Վերջին 15 տարիների ընթացքում ձևավորված սերնդին կարելի է անվանել տեխնիկական սարքերի սերունդ, ովքեր ամեն ինչից տեղյակ են, բայց ֆիզիկապես թույլ։ Ի՞նչ դեր կարող է ունենալ ֆիթնեսը երիտասարդների ֆիզիկական դիմացկունության բացը լրացնելու հարցում։

-Սպորտով զբաղվող մարդիկ սովորում են փոքր տարիքից հաղթահարել դժվարություններ, մրցել, պարտվել, հաղթել, ընկերանալ մրցակցի հետ, հարգել մրցակցին, քանի որ իրենք էլ են անցել այդ նույն փորձությունները։ Սպորտը օգնում է մարդկանց լինել ավելի բարի, քանի որ դժվարություններ հաղթահարած մարդը դառնում է ավելի լավը։ Սպորտով զբաղվող երիտասարդի մոտ ձևավորվում է դիմացկուն բնավորություն, ինքնավստահություն, սեփական ուժերի իրական գնահատում, ֆիզիկապես ուժեղ լինելու զգացում։ Սպոորտը սիրելով՝ մենք սիրում ենք մեզ, քանի որ սիրել նշանակում է հոգ տանել, իսկ սպորտից ավելի լավ ոչ մի կոսմետիկ միջոց ու բժիշկ մեր մասին հոգ չի տանի։

Address

Улица Чаренца 4, 4/2
Kapan
3301

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ARK Business Times posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to ARK Business Times:

Share