Hrazdan TV

Hrazdan TV Hrazdan TV Company is a first private independent local TV company in Hrazdan, Kotayk, Armenia.Online broadcasting,daily operative news, analytic programs.

21/07/2022

#Տաթևիվանք այցելելիս, անհնար է չնկատել այս զանգը, որն ավելի քան 700 տարվա պատմություն ունի։
Պղնձե զանգը ստեղծվել է 1304 թ. Սյունյաց մետրոպոլիտ, պատմիչ #ՍտեփանոսՕրբելյանի պատվերով։ Զանգի ստեղծման տեխնոլոգիան այնպիսին էր, որ ուներ յուրահատուկ հնչեղություն ու տարբեր կոչնակների դեպքում տարբեր ազդանշաններ էր տալիս։
Ըստ Սյունիքում տարածված ավանդության, երբ թշնամիները ներխուժել են մեր երկիր, #Կոռնիձորի դիտակետից ահազանգ էր փոխացվում Խոտ գյուղի զանգին ու #Հարսնաձորին (անպայման, ուշադրություն դարձրեք Հարսնաձորի դիտակետին)։
Այստեղից ահազանգը փոխանցվում էր Տաթևի վանքի խոշորագույն զանգակատանը, որի այս զանգից հնչող ձայնը լսվում էր 50 կմ շառավղով։
Սյունեցիները լավ գիտեին, թե զանգի կոնկրետ կոչնակ ինչ է նշանակում և ահազանգի դեպքում յուրաքանչյուր գյուղից մի զորաջոկատ է ելել ընդդեմ թշնամու: Եվ այսպես, հավաքված զորքը Սյունյաց աշխարհից դուրս է քշել թշնամուն: Ահա այս պատճառով, թշնամին գտնում է մի դավաճանի, ով վնասում է զանգը եւ վտանգի պահին այն չի հնչում, ի մի չի հավաքում Սյունյաց աշխարհի քաջորդիներին, և ժողովուրդը ողբաձայն ասում է՝ Զանգն էլ զուր է, զանգն էլ զուր է, որից էլ հետագայում առաջանում է երկրամասի անունը՝ #Զանգեզուր:

հ.գ. նյութի համար շնորհակալություն լրագրող Նաիրի Հոխիկյանին

Address

Armenia, Kotayk
Hrazdan
2301

Alerts

Be the first to know and let us send you an email when Hrazdan TV posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share