«Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն ՀԿ

  • Home
  • Armenia
  • Gyumri
  • «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն ՀԿ

«Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն ՀԿ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն ՀԿ, Մ․Մկրտչյան 38ա, Gyumri.

ԽորանԱրդ" ինտելեկտուալ կենտրոնի պարապմունք "Մենք" ՀԿ֊ի գրասենյակում: (26.01.2025)
26/01/2025

ԽորանԱրդ" ինտելեկտուալ կենտրոնի պարապմունք "Մենք" ՀԿ֊ի գրասենյակում: (26.01.2025)

ԽորանԱրդ" ինտելեկտուալ կենտրոնի դպրոցականների պարապմունք: (25.01.2025)
25/01/2025

ԽորանԱրդ" ինտելեկտուալ կենտրոնի դպրոցականների պարապմունք: (25.01.2025)

2024 թվականի դեկտեմբերի 21-ին Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում  "ԽորանԱրդ"-ի կազմակերպած դպրոցականների Համահայկական 25-...
20/01/2025

2024 թվականի դեկտեմբերի 21-ին Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում "ԽորանԱրդ"-ի կազմակերպած դպրոցականների Համահայկական 25-րդ ինտելեկտուալ փառատոնի հիշարժան պահերը,։

"ԽորանԱրդ" ինտելեկտուալ կենտրոնի դպրոցականների  պարապմունք: (18․01․2025)։
18/01/2025

"ԽորանԱրդ" ինտելեկտուալ կենտրոնի դպրոցականների պարապմունք: (18․01․2025)։

"ԽորանԱրդ" ինտելեկտուալ կենտրոնի դպրոցականների  այս տարվա վերջին պարապմունքը: Մեզ այսօր հյուր էին եկել Բավրայի դպրոցական...
28/12/2024

"ԽորանԱրդ" ինտելեկտուալ կենտրոնի դպրոցականների այս տարվա վերջին պարապմունքը: Մեզ այսօր հյուր էին եկել Բավրայի դպրոցականները (28․12․2024)։

24/12/2024

Դեկտեմբերի 14-ին կայացավ հետաքրքիր ու յուրահատուկ «Թիչ Քափ» ինտելեկտուալ մրցույթը, որը նախատեսված էր ուսուցիչների, կրթական խմբակներ վարողների, ուսուցանողների համար։ Մրցույթի հայեցակարգը ձևավորվել է մշակութային և ինտելեկտուալ խաղերի ավանդույթների վրա՝ ներշնչվելով հանրաճանաչ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղից և այլ մրցույթներից։ Իսկական ինտլեկտուալ հրավառություն էր տիրում մրցույթի ժամանակ, իսկ թե ովքեր հաղթեցին և ինչ տպավորություններ ունեցան մասնակիցներն ու կազմակերպիչները, կպատմեն մեր հյուրերը։
Տաղավարում են «ԿԱԶԱ» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Զարուհի Լավչյանը, «ԽորանԱրդ» ինտելեկտուալ կենտրոնի նախագահ Սեյրան Մարտիրոսյանն ու ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի հիմնական ԳՏՃՄ դպրոցի տնօրեն, մաթեմատիկայի ուսուցիչ և հաղթող թիմի անդամ Էլիզա Գյուլգյուլյանը։

Դեկտեմբերի 21-ին և 22-ին Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ Համահայկական 25-րդ ինտելեկտուալ փառատոնը՝ 38 թիմ...
23/12/2024

Դեկտեմբերի 21-ին և 22-ին Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ Համահայկական 25-րդ ինտելեկտուալ փառատոնը՝ 38 թիմերի մասնակցությամբ։

Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին և աջակիցներին, ովքեր իրենց անփոխարինելի ներդրումն ունեցան այս փառատոնի հաջող անցկացման գործում:

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում՝

«Անտարես» մեդիա հոլդինգին (Antares Media Holding),
«Զանգակ» հրատարակչությանը («Զանգակ» հրատարակչություն / Zangak Publishing House),
«Արմինեի գրադարանին» (Armineh's library) գիրք-մրցանակներ տրամադրելու համար:

Ձեր աջակցությունը ոգեշնչում է մեզ խթանել ընթերցասիրությունը, պատանիների մտահորիզոնի ընդլայնումն ու համակողմանի զարգացումը։

Հարգանքով՝
«ԽորանԱրդ» ինտելեկտուալ կենտրոն ՀԿ թիմ

23/12/2024
Դեկտեմբերի 22-ին Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում կայացավ Համահայկական 25-րդ ինտելեկտուալ փառատոնի շրջանակներում անցկաց...
22/12/2024

Դեկտեմբերի 22-ին Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում կայացավ Համահայկական 25-րդ ինտելեկտուալ փառատոնի շրջանակներում անցկացվող մեծահասակների «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» և «Էրուդիտ կվարտետ» խաղերը։
Ամբողջ Հայաստանից հայտեր ներկայացրել էին 21 թիմ։
Խաղավար Ս․Մարտիրոսյանի կողմից ընդհանուր առմամբ հնչեց 36 «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի հարց։
1-ին տեղը 23 միավորով գրավեց «Ցուգցվանգ» թիմը, 2-րդ տեղը 22 միավորով բաժին հասավ «Սմբատ Գունդստաբլ» թիմին, 3-րդ տեղը զբաղեցրեց «Սեղան N13» թիմը՝ 20 միավորով։
Մրցանակային եռյակը պարգևատրվեց գավաթներով։ Բոլոր թիմերը ստացան մասնակցության վկայագրեր։
Հարցային փաթեթի խմբագիրներ՝ Սեյրան Մարտիրոսյան, Ալեքսեյ Բոգոսլովսկի և Հրայր Հակոբյան։

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղում առաջինից ութերորդ տեղեր գրաված թիմերն իրավունք ստացան մասնակցելու «Էրուդիտ կվարտետ» խաղին։ Այս խաղում տեղերը բաշխվեցին հետևյալ հերթականությամբ՝
1-ին տեղ «Սեղան N13»
2-րդ տեղ «Սպոնտան»
3-րդ տեղ «Ցուգցվանգ»
4-րդ տեղ «Սմբատ Գունդստաբլ»
«Սեղան N13» թիմը պարգևատրվեց գավաթով։

Փառատոնի կազմակերպիչ՝ «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն։
Գլխավոր հովանավոր՝ Գյումրու համայնքապետարան,
Աջակիցներ՝
«Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոն» (Gyumri Technology Center by EIF),
«Անտարես» մեդիա հոլդինգ (Antares Media Holding),
«Զանգակ» հրատարակչություն («Զանգակ» հրատարակչություն / Zangak Publishing House),
«Արմինեի գրադարան» (Armineh's library),
ABC Motors (ABC Motors):

Դեկտեմբերի 21-ին Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկեց Համահայկական 25-րդ ինտելեկտուալ փառատոնը, որի շրջանակներում...
21/12/2024

Դեկտեմբերի 21-ին Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկեց Համահայկական 25-րդ ինտելեկտուալ փառատոնը, որի շրջանակներում անցկացվեցին դպրոցականների «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» և «Էրուդիտ կվարտետ» խաղերը։
Ամբողջ Հայաստանից հայտեր ներկայացրել էին 17 թիմեր։
Խաղավար Ս․ Մարտիրոսյանի կողմից ընդհանուր առմամբ հնչեցվեց 24 «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի հարց։
Արդյունքներն ամփոփելիս պարզվեց, որ 15-ական միավորներ հավաքել են երկու թիմեր՝ Երևանի «Արեգնազան» կրթահամալիրի "Արեգնազան" և Գյումրու Ակադեմիական վարժարանի «Էվրիկա» թիմերը, ռեյտինգային միավորներով 1-ին տեղը գրավեց «Արեգնազան» թիմը, իսկ 2-րդ տեղը բաժին հասավ «Էվրիկա» թիմին, երրորդը զբաղեցրեց Գյումրու թիվ 1 վարժարանի «ԱյՍմոլորակայիններ» թիմը' 13 միավորով։ Մրցանակային եռյակը պարգևատրվեց գավաթներով և թանկարժեք գրքերով։ Բոլոր թիմերը ստացան ԽորանԱրդյան ամանորի գավաթ-բաժակներ և մասնակցության վկայագրեր։
Հարցային փաթեթի խմբագիրներ՝ Ալեքսեյ Բոգոսլովսկի, Սեյրան Մարտիրոսյան և Հրայր Հակոբյան։ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղում առաջինից ութերորդ տեղեր գրաված թիմերը իրավունք ստացան մասնակցելու «Էրուդիտ կվարտետ» խաղին։ Այս խաղում տեղերը բաշխվեցին հետևյալ հերթականությամբ՝
1-ին տեղ «Լեգիոն» (Գյումրու 25 դպրոց),
2-րդ տեղ «Էվրիկա» (Գյումրու Ակադեմիական վարժարան),
3-րդ տեղ «Ֆոտոն» (Գյումրու «Ֆոտոն» վարժարան),
4-րդ տեղ «ԱյՍմոլորակայիններ» (Գյումրու թիվ 1 վարժարան)։
«Լեգիոն» թիմը պարգևատրվեց գավաթով։
Փառատոնի կազմակերպիչ՝ «ԽորանԱրդ» ինտելեկտուալ կենտրոն։
Գլխավոր հովանավոր՝ Գյումրու համայնքապետարան։
Աջակիցներ՝ «Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոն», «Անտարես» մեդիա հոլդինգ,
«Զանգակ» հրատարակչություն, «Արմինեի գրադարան», ABC Motors։
Դեկտեմբերի 22-ին, փառատոնի շրջանակներում կկայանան մեծահասակների «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» և «Էրուդիտ կվարտետ» խաղերը, նախատեսվում են նաև այլընտրանքային ինտելեկտուալ անհատական այլ խաղեր։

․․․ "ԽորանԱրդ" ինտելեկտուալ կենտրոնի ևս մեկ հաջողված փառատոն։ Շնորհակալություն կազմակերպիչներին, աջակիցներին․գործընկերնե...
18/12/2024

․․․ "ԽորանԱրդ" ինտելեկտուալ կենտրոնի ևս մեկ հաջողված փառատոն։
Շնորհակալություն կազմակերպիչներին, աջակիցներին․
գործընկերներ՝
🔸️ «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն,
🔸️ «Մեկ Ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիա,
🔸️ ՀԲԸՄ (Հայկական բարեգործական ընդհանուր միություն),
🔸️ «Վիզուալ Հայաստան» հիմնադրամ,
🔸️ «Միջմշակութային ուսումնասիրություններ և զարգացում» ՀԿ,
🔸️ «Շտիգեն» ընկերությունների խումբ,
🔸️ «ԿԱԶԱ» հիմնադրամ։
https://www.facebook.com/photo/?fbid=999263732244056&set=pcb.999267022243727

17/12/2024
"ԽորանԱրդ" ինտելեկտուալ կենտրոնի դպրոցականների  պարապմունք: (14․12․2024)։
14/12/2024

"ԽորանԱրդ" ինտելեկտուալ կենտրոնի դպրոցականների պարապմունք: (14․12․2024)։

Հարգելի գիտակներ,Դեկտեմբերի 22-ին Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում կկայանա Համահայկական 25-րդ ինտելեկտուալ փառատոնը՝ «Ի...
09/12/2024

Հարգելի գիտակներ,
Դեկտեմբերի 22-ին Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում կկայանա Համահայկական 25-րդ ինտելեկտուալ փառատոնը՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ», «Էրուդիտ կվարտետ» և համաժամանակյա տարաբնույթ խաղեր։
Թիմերի հայտեր ներկայացնելու վերջնաժամկետը դեկտեմբերի 20-ին՝ ժամը 18։00։

Ուղարկեք մասնակցության ձեր հայտերը [email protected] և/կամ [email protected] հասցեին։
Թիմերի մուտքավճարը՝ 6000 ՀՀ դրամ։
Լրացուցիչ պարզաբանումների համար կարող եք զանգել 091/098 434 256 կամ 094 826 876 հեռախոսահամարներով։

Հարցային փաթեթի խմբագիրներ՝ Ալեքսեյ Բոգոսլովսկի, Սեյրան Մարտիրոսյան։

Նույն փառատոնի շրջանակներում դեկտեմբերի 21-ին կանցկացվի նաև դպրոցականների առաջնություն։

"ԽորանԱրդ" ինտելեկտուալ կենտրոնի դպրոցականների  պարապմունք: (07․12․2024)։
07/12/2024

"ԽորանԱրդ" ինտելեկտուալ կենտրոնի դպրոցականների պարապմունք: (07․12․2024)։

✅Կոռուպցիայի դեմ պայքարի մեկամսյակի շրջանակում՝ միջոցառում Գյումրիում Արդարադատության նախարարության կողմից իրականացվող հ...
06/12/2024

✅Կոռուպցիայի դեմ պայքարի մեկամսյակի շրջանակում՝ միջոցառում Գյումրիում Արդարադատության նախարարության կողմից իրականացվող հակակոռուպցիոն իրազեկման արշավի շրջանակում՝ «Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամի մասնակցությամբ տեղի է ունեցել Գյումրու թիվ 41 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի «Արդարության ջատագովները» Բարեվարքության ակումբի բաց քննարկումը։

📌Երիտասարդ դեսպաններն ամրապնդեցին իրենց գիտելիքները կոռուպցիայի, բարեվարքության և մեդիագրագիտության վերաբերյալ «ԽորանԱրդ» ինտելեկտուալ կենտրոնի կողմից իրականացված ինտելեկտուալ խաղի միջոցով։

‼️Միջոցառումն իրականացվել է Արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ և ԱՄՆ ՄԶԳ «Հայաստան Բարեվարքություն» ծրագրի աջակցությամբ։

Address

Մ․Մկրտչյան 38ա
Gyumri

Opening Hours

Monday 10:00 - 17:00
Tuesday 10:00 - 17:00
Wednesday 10:00 - 17:00
Thursday 10:00 - 17:00
Friday 10:00 - 17:00
Saturday 11:00 - 17:00

Telephone

+31094826876

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն ՀԿ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Share