Today

Today Նորություններ՝ աշխարհից:

© «Goris Today Media Group»

Բաքվում հաստատված 23 հայ գերի է պահվում, 17-ը գերեվարվել են վերջին պատերազմի հետևանքով․ մանրամասներ---------------------...
05/01/2024

Բաքվում հաստատված 23 հայ գերի է պահվում, 17-ը գերեվարվել են վերջին պատերազմի հետևանքով․ մանրամասներ
---------------------------------
Այս պահին Բաքվում հաստատված 23 գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են վերջին ագրեսիայի հետևանքով: Այդ մասին «Լուրերին» հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահը․

«44-օրյա պատերազմից հետո 32 անձանց բռնի անհետացման վերաբերյալ ունենք փաստական տվյալներ․ դրանք ներկայացվել են վերպետական ատյաններին», - նշել է քննչական կոմիտեի նախագահը։

Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախի ՊԲ-ն տվել է 223 զոհ, 25-ը՝ քաղաքացիական անձինք․ նոր մանրամասներ--------------------...
05/01/2024

Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախի ՊԲ-ն տվել է 223 զոհ, 25-ը՝ քաղաքացիական անձինք․ նոր մանրամասներ
-------------------------------------
Քննչական կոմիտեն արցախահայության էթնիկ զտումների վերաբերյալ վարույթ է նախաձեռնել, բռնի տեղահանման հանգամանքները բացառապես քննվում են այդ շրջանակներում։ Այդ մասին «Լուրերին» հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահը․

«2023 թ. սեպտեմբերի 19-20-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ՊԲ-ն տվել է 223 զոհ, որոնցից 25-ը քաղաքացիական անձինք են։ Զոհերի թվում կա 5 անչափահաս։ 244 վիրավոր, որոնցից ութ տասնյակը քաղաքացիական անձինք են։ Կա 20 անհետ կորած, որոնցից 5-ը քաղաքացիական անձինք են»,- նշել է քննչական կոմիտեի նախագահը։

«Արձանագրվել են երկու տասնյակ դիակի նկատմամբ անարգանքի դեպքեր, այդ մասով ունենք դիակների զննություններ և փորձաքննության եզրակացություններ»,- հավելել է Քյարամյանը։

«Խաղաղության պայմանագրի տեքստի վրա աշխատանքն իրականացվում է անմիջապես Բաքվի և Երևանի միջև»․ Հաջիև-----------------------...
04/01/2024

«Խաղաղության պայմանագրի տեքստի վրա աշխատանքն իրականացվում է անմիջապես Բաքվի և Երևանի միջև»․ Հաջիև
------------------------------------
Ադրբեջանն իսկապես հավատում է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու պատմական հնարավորություն կա, և մենք չպետք է բաց թողնենք այս հնարավորությունը։ Այս մասին գերմանական Berliner Zeitung թերթին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Խաղաղության պայմանագրի տեքստային մասով զգալի առաջընթաց է գրանցվել, սակայն մի քանի չլուծված խնդիրներ դեռ կան։ Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության հիմնական օջախը՝ Ղարաբաղի հարցը, ամբողջությամբ հանվել է օրակարգից։ Այս պահին մենք խաղաղության պայմանագրի կնքման համար լուրջ խոչընդոտներ չենք տեսնում։ Մենք այժմ ականատես ենք լինում երկու երկրների հարաբերություններում վերջին երեսուն տարիների ամենահանդարտ ժամանակաշրջանին։

Վերջերս Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի ոչ պաշտոնական հանդիպումը նույնպես դրական ընթացք ունեցավ։ Սակայն կոնկրետ ժամկետների մասին դեռ դժվար է խոսել, քանի որ գործընթացն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ են հետագա բանակցություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- ասել է Հաջիևը։

Նրա խոսքով՝ սահմանների սահմանազատումը տեխնիկական և երկարատև գործընթաց է, մինչդեռ խաղաղության պայմանագրի կնքումը մեծ ջանքեր չի պահանջում և հիմնված է միջպետական ​​հարաբերություններում միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների փոխադարձ ընդունման վրա։

«Մեր կարծիքով՝ խաղաղության պայմանագիրը չպետք է պատանդ լինի սահմանների սահմանազատմանը։ Թեև խաղաղության համաձայնագրի և սահմանների սահմանագծման և սահմանազատման շուրջ բանակցությունները շարունակվում են զուգահեռաբար, դրանք ընթանում են երկու տարբեր ձևաչափերով։ Մինչ այժմ երկու երկրների սահմանազատման հանձնաժողովները հինգ անգամ հանդիպել են՝ քննարկելու գործընթացի հիմունքները։ Վերջին հանդիպումը կայացել է այս տարվա նոյեմբերին՝ ադրբեջանա-հայկական սահմանին։

Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են սկսել աշխատանքները Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանագծման և սահմանների անվտանգության հարցերի հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ և ակտիվացնել հանձնաժողովների հանդիպումները։ Մենք այս համաձայնագիրը նույնպես դիտարկում ենք որպես դրական նշան՝ հատկապես այն պատճառով, որ այն ձեռք է բերվել երկկողմ ձևաչափով»,- ասել է Հաջիևը։

Հարցին, թե երկու երկրները եթե ունակ են արդյունավետ բանակցություններ վարել առանց միջնորդների, ո՞ր ձևաչափն է ամենաարդյունավետը՝ ադրբեջանա-հայկական բանակցությունները, 3+3 ձևաչափը հարևանների՝ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի հետ, թե՞ Արևմուտքի մասնակցությամբ բանակցությունները՝ լինի դա ԱՄՆ, թե ԵՄ, Հաջիևը պատասխանել է․

«Յուրաքանչյուր ձևաչափ ունի իր առավելությունները, և դրանց արդյունավետությունը համեմատելը ճիշտ չի լինի: Տարբեր փուլերում տարբեր ձևաչափեր մեզ թույլ տվեցին առաջ գնալ, և մենք երախտապարտ ենք գործընթացում ներգրավված բոլոր միջնորդներին։ Գտնվելու վայրը մեզ համար նշանակություն չունի: Ամենակարևորն արդյունքն է։ Մենք հանդես ենք գալիս արդյունքների վրա հիմնված բանակցությունների օգտին։ Մենք սկզբունքորեն դեմ չենք ազնիվ օգնությանը, բայց նախընտրում ենք ուղղակի բանակցությունները։ Այսօր խաղաղության պայմանագրի տեքստի վրա աշխատանքն իրականացվում է անմիջապես Բաքվի և Երևանի միջև»,- ասել է նա։

Հայաստանի տարածքով փոխադրումները մենք չենք դիտարկում որպես Հայաստանի ինքնիշխանության և հայ-իրանական կապերի սպառնալիք----...
04/01/2024

Հայաստանի տարածքով փոխադրումները մենք չենք դիտարկում որպես Հայաստանի ինքնիշխանության և հայ-իրանական կապերի սպառնալիք
----------------------------------
Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հռչակագրով Հայաստանը պարտավորվել է երաշխավորել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանիմիջև տրանսպորտային կապերի անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։

«Հայաստանն արդեն երեք տարի է խոչընդոտում է այս գործընթացին։ Ուստի Ադրբեջանն արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել Իրանի հետ՝ այդ երկրի տարածքով այլընտրանքային ճանապարհի շուրջ։ Մենք մտադիր չենք շարունակել սպասել, մինչև հայկական կողմը պատրաստ լինի իրականացնել իր պարտավորությունները, և մենք կօգտագործենք բոլոր հնարավորությունները՝ դիվերսիֆիկացնելու մեր հաղորդակցության ուղիները։

Փաստաթուղթը ներառում է ուղևորների և բեռների անխոչընդոտ տեղաշարժի մասին արտահայտություն։ Հայաստանն ստորագրել է այս պարտավորությունը: Սակայն պետք է հստակեցնել, որ մաքսային և սահմանային հսկողության վերացում ակնկալում ենք միայն Ադրբեջանից Նախիջևան ապրանքներ տեղափոխելիս, բայց երբ Ադրբեջանից ապրանքներ տեղափոխվեն երրորդ երկներ, բնականաբար, Հայաստանը կապահովի համապատասխան մաքսային և սահմանային հսկողություն»,- ասել է նա։

Հարցին, թե եռակողմ հայտարարությունում նաև ասվում է, որ «Տրանսպորտի հսկողությունն իրականացնում է Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայությունը», մինչդեռ ռուս-հայկական հարաբերությունները զգալիորեն սառել են, Ադրբեջանի տեսանկյունից արդյո՞ք 2020 թվականի դրույթը դեռ ակտուալ է, Հաջիևը պատասխանել է․

«Չեմ ուզում մեկնաբանել ռուս-հայկական հարաբերությունները. Պարզապես ուզում եմ ընդգծել, որ կան անվիճելի ֆիզիկական փաստեր։ Նախ, Հայաստանը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ է. Երկրորդ՝ Հայաստանի սահմանը պահպանում են ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերը։ Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում են ԱԴԾ-ի ուժերը։ Բայց այստեղ իմ դերը որոշակի սահմանապահ զորքերի պաշտպանը լինելը չէ: Մենք մտահոգված ենք, որ չենք կարող ադրբեջանական բեռներն ու ուղևորներին թողնել Հայաստանի իրավապահ մարմինների հսկողությանը։

Բայց կարևորն այն է, թե Հայաստանն իսկապես շահագրգռված է այս նախագծով, թե ոչ։ Ցանկության ի հայտ գալուն պես ստեղծագործական մտածողությունը կօգնի գտնել տեխնիկական հնարավորություններ։ Հեծանիվ նորից հորինելու կարիք չկա։ Հայաստանով երթուղին Երևանի պարտավորությունն է, որը նրանք պետք է կատարեն։ Հայաստանը, նախաձեռնելով «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, փորձում է շեղվել եռակողմ հայտարարությունից բխող պարտավորություններից և կեղծ կերպով ներկայանալ որպես տարածաշրջանի ապաշրջափակմանը եռանդուն աջակցող կողմ։ Բայց, իրականում, հենց Հայաստանն է շարունակում խոչընդոտել տարածաշրջանում հաղորդակցությունների բացմանը»,- հայտարարել է Հաջիևը։

Իսկ այն հարցին, թե տրանսպորտային կապեր Հայաստանի հարավով ասելով՝ նկատի ունի հայ-իրանական սահմանի երկայնքով հին խորհրդային երթուղի՞ն, թե՞ ավելի հյուսիս ընկած միջանցքը, Հաջիևը պատասխանել է․

«Նկատի ունենք ամենակարճ երթուղին, որը պետք է անցնի այն երկաթգծով, որը գործել է խորհրդային տարիներին և նույնիսկ մեր երկրների անկախության առաջին տարիներին։ Մինչ Հայաստանն ասում է, որ շահագրգռված է այս երկաթուղային կապի վերականգնմամբ, նա դեմ է զուգահեռ ավտոմայրուղու կառուցմանը՝ փոխարենն Ադրբեջանին առաջարկելով երկար, անհարմար և եղանակային պայմանների հետ կապված հյուսիսային ճանապարհ:

Հայաստանի տարածքով փոխադրումները մենք չենք դիտարկում որպես Հայաստանի ինքնիշխանության և հայ-իրանական կապերի սպառնալիք։ Քանի որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապը Հայաստանի ծայր հարավով չի ազդի Հայաստանի և Իրանի միջև առևտրային ուղու վրա։ Այս երկու երթուղիները հատվում են առանց միմյանց արգելափակելու։ Միշտ էլ հնարավոր է ընդունելի պայմաններ գտնել, եթե դրա համար կա քաղաքական կամք։ «Միջանցք» տերմինը չպետք է վախեցնի Հայաստանին, քանի որ այն լայնորեն կիրառվում է տրանսպորտային ուղիների համատեքստում։ Տրանսպորտային այս կապը Հայաստանին չի զրկի Իրանի հետ սահմանից։ Այս երթուղին Հայաստանը երկու մասի չի բաժանի։ Ցավոք, այստեղ մենք տեսնում ենք լայնածավալ զրպարտչական արշավ՝ հատկապես որոշ արևմտյան լրատվամիջոցների կողմից»,- հայտարարել է Հաջիևը։

Նա հավելել է, որ Հայաստանի տարածքով Նախիջևան տրանսպորտային գծի գործարկումը կարևոր դեր կխաղա «Միջին միջանցք» նախագծում Հայաստանի ընդգրկման գործում։ Բայց Հայաստանը վերջապես պետք է հասկացնի, «թե ինչ է ուզում»։ Հաջիևը նշել է նաև, որ Իրանի տարածքով տրանսպորտային նախագծի իրականացումը չի նշանակում, որ Հայաստանով երթուղին այլևս չի դիտարկվելու։ «Մենք պատրաստ ենք դիտարկել նաև Կալինինգրադի օրինակով մոդելները»,- ասել է նա։

Երուսաղեմի հայերի հարցով Միացյալ Նահանգները դիմել է Իսրայելին----------------------------------------Երուսաղեմի հայերի հ...
04/01/2024

Երուսաղեմի հայերի հարցով Միացյալ Նահանգները դիմել է Իսրայելին
----------------------------------------
Երուսաղեմի հայերի հարցով Միացյալ Նահանգները դիմել է Իսրայելին: «Ինչպես մենք բազմիցս հայտարարել ենք, մենք չենք ցանկանում, որ Իսրայելի կառավարությունը որևէ քայլ ձեռնարկի, որը կարող է սրել լարվածությունը»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։

«Սակայն այս հարցին կոնկրետ պատասխան չկա»,- հավելել է նա։

Ավելի վաղ Երուսաղեմի հայկական թաղամասի ներկայացուցիչները խորը մտահոգություն էին հայտնել, որ Իսրայելի կառավարությունն օգտագործում է Գազայի հակամարտությունը հայկական թաղամասից մեծ թվով հայ քրիստոնյաների արտաքսելու համար։ Հակամարտությունը կապված է այսպես կոչված «Կովերի պարտեզի» շրջակայքի հետ։

Հոկտեմբերի 28-ին փայտերով, արցունքաբեր գազի նռնակներով և այլ միջոցներով զինված մոտ 30 հոգի Երուսաղեմի հայկական «Կովերի պարտեզում» հարձակվել են հայերի վրա՝ նրանց վնասելու, տարածքից հեռացնելու և ահաբեկչության ենթարկելու նպատակով։ Նրանք քարեր են նետել հայերի վրա։

Հայ երիտասարդներն ու հոգեւորականները իսկական ճակատամարտի մեջ են մտել՝ համաչափ արձագանքելով ու տարածքը պահելով իրենց վերահսկողության տակ, մինչդեռ 200 մետր հեռավորության վրա գտնվող հին քաղաքի ոստիկանները ուշացումով դեպքի վայր են ժամանել։

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը հայտնել է, որ մի քանի քահանաներ, ուսանողներ և հայեր ծանր վիրավորվել են։ «Սա այն քրեական պատասխանն է, որը մենք ստացել ենք Երուսաղեմի շրջանային դատարան Կովերի պարտեզի հարցով հայց ներկայացնելու համար, որը պաշտոնապես ստացել է դատարանը 24 ժամ առաջ։ Հայոց պատրիարքարանի գոյության սպառնալիքն այժմ դարձել է ֆիզիկական իրականություն։ Քահանաներն ու հայ համայնքի ներկայացուցիչները տեղում պայքարում են իրենց կյանքի համար։ Մենք կոչ ենք անում աշխարհի իշխանություններին և միջազգային լրատվամիջոցներին օգնել մեզ փրկել Հայկական թաղամասը բռնի ավերածություններից, որին տեղական մակարդակում աջակցում են անանուն կազմակերպությունները։ «Մենք կոչ ենք անում Իսրայելի կառավարությանը և ոստիկանությանը հետաքննել Դենի Ռոդմանին (Ռուբինշտեյն) և Ջորջ Ուորվարին (Հադադ)՝ Հայոց պատրիարքարանի և համայնքի վրա շարունակվող հանցագործությունների համար, հարձակումներ, որոնք, թվում է, վերջ չունեն», - ասվում է Պատրիարքարանի հայտարարությունում:

04/01/2024

🟨 Ես չկարողացա 5 տարի բացատրել, որ պետք չէ զուգարանում թափանցիկ ապակի դնել:

Կառավարության նիստին վարչապետը մարզադահլիճների շինարարության վերաբերյալ թվեց հաճախ հանդիպող բացթողումները:

04/01/2024

🟨 Լոռու մարզի դպրոցներում նորակառույց մարզադահլիճների պայմաններին ծանոթանալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը ականատես է եղել բազմաթիվ թերացումների, անավարտ աշխատանքների ու խոտանի։

«Պետք է գնաք, կախիչից ձեր վերարկուն կախեք, լվացարանից օգտվեք». վարչապետ-----------------------------------«Պրառաբային կո...
04/01/2024

«Պետք է գնաք, կախիչից ձեր վերարկուն կախեք, լվացարանից օգտվեք». վարչապետ
-----------------------------------
«Պրառաբային կուլտուրան մեզ մոտ խորը նստած է»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, չպետք է կոմպրոմիսների գնալ. «Իսկ ինչո՞ւ պետք է վարչապետը գնա այդ ամենը տեսնի, ընդհանրապես։ Մարզպետները բոլոր ծրագրերը, որ արվում է կապիտալ, պետական բյուջեից, դրա դե ֆակտո պատասխանատուն են, անկախ նրանից՝ ո՞վ է դե յուրե պատվիրատուն, ո՞վ է կատարողը։ Ընդ որում, տեղեր կան, ես գնացել եմ երկու, հիմա ստիպված երրորդ անգամ։ Եթե ես տեղ կա 3 անգամ եմ գնում, դուք 13 անգամ պետք է գնաք։ Այո, պետք է գնաք, կախիչից ձեր վերարկուն կախեք, լվացարանից օգտվեք, նայեք՝ ի՞նչ է կատարվում։ Էլ չեմ ասում, որ դարպասներին տուկի թելից ցանց են գործում»։

Վարչապետը նաև ասել է. «Շատ դառնացած եմ»։

«Մտածելու են՝ շինարարից սկսած, մինչև վարչապետ, փողն իրար մեջ կիսել են». վարչապետ-----------------------------------ՀՀ վա...
04/01/2024

«Մտածելու են՝ շինարարից սկսած, մինչև վարչապետ, փողն իրար մեջ կիսել են». վարչապետ
-----------------------------------
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է դպրոցաշինության ոլորտի թերացումներին։

«Գնում ենք, իբր ասում ենք՝ դպրոցը բացել ենք, երեխեք ջան, եկեք, դաս արեք։ Երեխեն, որ իր վերարկուն կախեց, կախիչն ընկավ, իր պետության մասին ի՞նչ է մտածելու, ինչքանո՞վ է լուրջ վորաբերվելու կոչերին, թե եղեք օրինապահ, ուժեղացրեք ձեր պետությունը, ազնիվ եղեք։ Ի՞նչ է մտածելու։ Առաջին ռեակցիան լինելու է այն, որ մտածելու է՝ էս կախիչը 3000 դրամանոցի փոխարեն 150 դրամանոցն են կախել, շինարարից սկսած, մինչև վարչապետ, փողն իրար մեջ կիսել են։ Ես չեմ կարող թույլ տալ, որ մենք պայմաններ ստեղծենք, որ երեխաները նման բան մտածեն»,- ասել է նա՝ հավելելով,- «Երեխան, աշակերտը, որին մենք դպրոցը հանձնում ենք, իր պետության մասին ի՞նչ է մտածելու։ Մտածելու է՝ սա փնթի, անկազմակերպ, անհեռանկար պետություն է։ Էդ է մտածելու։ Ամենաշատ բանը, որ մենք ներշնչել ենք պետության գոյության ընթացքում, որ սա ցնցոտիավոր բան է»։

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Էբրահիմ Ռայիսիին-------------------------------------Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...
03/01/2024

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Էբրահիմ Ռայիսիին
-------------------------------------
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիին՝ Քերմանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:

«Սրտի խորը կսկիծով տեղեկացա այսօր Քերմանում տեղի ունեցած ողբերգության վերաբերյալ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են անմեղ մարդիկ։

Այս ծանր պահին Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից, Ձե՛րդ գերազանցություն, թույլ տվեք վշտակցության խոսքեր հղել զոհերի բոլոր հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր վիրավորներին»,- ասված է հեռագրում:

03/01/2024

Իրանում 188 մարդ է զոհվել գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզմանի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով
----------------------------------
Պայթյուններ են տեղի ունեցել Իրանի Քերման քաղաքում` գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան տարելիցի կապակցությամբ սգո երթի ժամանակ՝ գերեզման տանող ճանապարհին։

Վերջին տեղեկություններով՝ կա 188 զոհ, 150-ից ավելի վիրավոր։ Պայթյունները, ինչպես նշում է իրանական Tasnim գործակալությունը, իրականացվել են հեռակա կարգով. պայթուցիկներով երկու պայուսակ են գտնվել Քերման քաղաքի գերեզմանատան մուտքի մոտ։

2020 թվականի հունվարի 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի տարածքում ԱՄՆ-ի գործողության արդյունքում իրանցի գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանին և իրաքյան շիա աշխարհազորայինների ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուհանդիսն սպանվել էին։ Վաշինգտոնում նրանք ներգրավված են 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Բաղդադում ամերիկյան դեսպանատան վրա հարձակման կազմակերպման մեջ։ Ի պատասխան՝ Իրանը հարվածներ էր հասցրել Իրաքում ամերիկյան բազաներին, այդ թվում՝ Այն ալ-Ասադին։

Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով վաղը ողջ երկրում կհայտարարվի սուգ։

Հանրային հեռուստաընկերությունը չի հրաժարվել հեռարձակել կաթողիկոսի ելույթը. հայտարարություն------------------------------...
03/01/2024

Հանրային հեռուստաընկերությունը չի հրաժարվել հեռարձակել կաթողիկոսի ելույթը. հայտարարություն
---------------------------------------
Դեկտեմբերի 31-ին Հանրային հեռուստաընկերությունը ծրագրել էր հեռարձակել Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձը ամենադիտվող հատվածներից մեկում՝ պաշտոնական ուղերձների համար այս տարի առանձնացված ժամին, այս մասին հայտնում են Հանրային հեռարձակողի խորհրդից։

«Կաթողիկոսի ելույթը պետք է հաջորդեր Սահմանադրությամբ պետության գլուխ հանդիսացող ՀՀ նախագահի ելույթին։

Ցավոք, դեկտեմբերի 31-ին Մայր Աթոռի անունից Տեր Վահրամ քահանա Մելիքյանը Հանրային հեռարձակողի խորհրդին տեղեկացրել է, որ անհամաձայնություն են հայտնում ուղերձների համար նախատեսված ժամի վերաբերյալ և պահանջում են չհեռարձակել և ընդհանրապես չօգտագործել Կաթողիկոսի ուղերձի տեսագրությունը, որի հեղինակային իրավունքները պատկանում են Մայր Աթոռին։ Քանի որ պահանջը միայն Հանրային հեռուստաընկերությանն էր առնչվում, Խորհրդին ենթակա «Շողակաթ» հեռուստաալիքը և Հանրային ռադիոն ուղերձը հեռարձակել են, իսկ Հանրային հեռուստաընկերության եթերի վերաբերյալ բանավոր դիմումը բավարարվել է։ Ամանորյա ուղերձների հեռարձակման վերաբերյալ Հայաստանում չկա օրենսդրական կարգավորում, և հենց դա է պատճառը, որ յուրաքանչյուր հեռուստաընկերություն ինքն է որոշում, թե երբ և ինչ հերթականությամբ հեռարձակի ուղերձները, ինչն էլ տեղի է ունեցել։ Հաշվի առնելով հանրային լայն արձագանքը՝ առաջարկում ենք խնդիրը կարգավորել օրենսդրական դաշտում։

Ափսոսում ենք այս միջադեպի համար և հույս ունենք, որ այն որևէ կերպ չի անդրադառնա Հանրայինի և Մայր Աթոռի համագործակցության վրա»։

📜 «Առաջին հոգեբանական աջակցություն» թեմայով դասընթաց՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի մանկավարժների համ...
03/01/2024

📜 «Առաջին հոգեբանական աջակցություն» թեմայով դասընթաց՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի մանկավարժների համար

🔗 Ավելին՝ http://goris3school.am/publ/2-1-0-707

Հայաստանում արտատարածքային միջանցք ստեղծելու մասին խոսող երկրները պատրա՞ստ են նույնն անել իրենց տարածքում․ Իրանի դեսպան-...
03/01/2024

Հայաստանում արտատարածքային միջանցք ստեղծելու մասին խոսող երկրները պատրա՞ստ են նույնն անել իրենց տարածքում․ Իրանի դեսպան
---------------------------------------
Մեր դիրքորոշումը չի փոխվել՝ դեմ ենք տարածաշրջանում սահմանների և աշխարհաքաղաքական փոփոխություններին․ սահմանների փոփոխությունը մեր համար կարմիր գիծ է, դա Իրանի բարձրագույն իշխանությունների մակարդակով է հայտարարվել, և ոչ ոք չի կարող հետ կանգնել դրանից։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

Դեսպանն ընդգծել է, որ այլ երկրի տարածքում արտատարածքային միջանցք ստեղծելու որևէ իմաստ չկա, և որ ամեն երկրի հաղորդակցման ուղիները գտնվում են իր ինքնիշխանությունն այդ տարածքում իրացնող պետության ձեռքում։

«Կարծում եմ՝ Հայաստանի տարածքում արտատարածքային միջանցքի հարցի արծարծումը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի, երկրների տարածքային ամբողջականության և ազգային ինքիշխանության հետ։ Ինչպես նշված է Հայաստանի վարչապետի «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում, Հայաստանի տարածքում տարածքային ցանկացած կապ պետք է գործի այդ երկրի ազգային ինքնիշխանության ներքո։ Այն երկրները, որոնք խոսում են Հայաստանի տարածքում արտատարածքային միջանցքի մասին, պատրա՞ստ են արդյոք իրենց տարածքում ստեղծել նման արտատարածքային միջանցքներ։ Կարծում եմ՝ պատասխանը բացասական է։ Ուստի, այն, ինչն իրենք իրենց համար չեն ցանկանում, ուրիշների համար ևս չպետք է ցանկանան»,- հայտարարել է Իրանի դեսպանը։

ԱՄՆ Եվրոպական հրամանատարության գլխավոր սերժանտ-մայորը Հայաստանում էր՝ աջակցելու ՀՀ ԶՈՒ սերժանտական կորպուսի կատարելագործ...
03/01/2024

ԱՄՆ Եվրոպական հրամանատարության գլխավոր սերժանտ-մայորը Հայաստանում էր՝ աջակցելու ՀՀ ԶՈՒ սերժանտական կորպուսի կատարելագործմանը
------------------------------------
Վերջերս Հայաստանում էր ԱՄՆ Եվրոպական հրամանատարության գլխավոր սերժանտ-մայոր Ռոբերտ Աբերնեթին՝ աջակցելու Հայաստանի զինված ուժերի սերժանտական կորպուսի կատարելագործման, քաղաքականության ձևավորման և նախնական մշակման աշխատանքներին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

«Ամուր գործընկերություն՝ հանուն ավելի ամուր ապագայի»,-ասված է հաղորդագարության մեջ։

Արաքս գետը Մեծամորի ատոմակայանի շահագործումից չի աղտոտվում․ Իրանի ԱԳՆ----------------------------------Իրանի ատոմային էն...
03/01/2024

Արաքս գետը Մեծամորի ատոմակայանի շահագործումից չի աղտոտվում․ Իրանի ԱԳՆ
----------------------------------
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տեխնիկական զեկույցը և ստուգիչ գործողությունները հաստատել են, որ Արաքս գետը չի աղտոտվել Հայաստանում Մեծամորի ատոմակայանի շահագործման հետևանքով։ Այս մասին ասել է Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

Հիշեցնենք, որ 2022 թվականին ադրբեջանական Trend News-ը հայտնել էր, թե իբր Մեծամորի ատոմակայանը ամեն օր 12000-16000 խմ ռադիոակտիվ թափոն է լցնում Արաքս գետ:

📃 «ԱՄՆ-ի նախագահները» թեմայով նախագծային աշխատանքի պաշտպանություն՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում🔗 Ա...
02/01/2024

📃 «ԱՄՆ-ի նախագահները» թեմայով նախագծային աշխատանքի պաշտպանություն՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում

🔗 Ավելին՝ http://goris3school.am/publ/5-1-0-709

02/01/2024

🎉🎊🎅 Գորիսի հրապարակը 🎄

📜 Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտներն ավարտեցին «Դոմ Մոսկվի» կենտրոնի կողմից կազմակերպած ռուսաց...
01/01/2024

📜 Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտներն ավարտեցին «Դոմ Մոսկվի» կենտրոնի կողմից կազմակերպած ռուսաց լեզվի երկամսյա անվճար դասընթացները

🔗 Ավելին՝ http://goris3school.am/publ/2-1-0-708

Մենք էապես նոր մակարդակի կբարձրացնենք անվտանգության ոլորտում առկա համագործակցությունը․ ԵՄ դեսպան------------------------...
01/01/2024

Մենք էապես նոր մակարդակի կբարձրացնենք անվտանգության ոլորտում առկա համագործակցությունը․ ԵՄ դեսպան
------------------------------------
ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը Ամանորի առթիվ ուղերձ է հղել Հայաստանին և հայ ժողովրդին։
«Անցյալում ենք թողնում ևս մեկ դժվարություններով լի տարի։
Անցնող տարին հագեցած էր տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ ներդրված ջանքերով, միաժամանակ՝ հստակ գիտակցմամբ, որ դրան հասնելու համար դեռ ճանապարհ ունենք անցնելու։
Անցնող տարվա ընթացքում մենք շարունակել ենք գործընկերների հետ տնտեսական զարգացման և անվտանգության ապահովման, ինչպես նաև դժվարին հանգամանքներում Հայաստանի Հանրապետությանը ժողովրդավարության, բարեփոխումների և բարեկեցության ապահովման գործում աջակցությանն ուղղված աշխատանքը։
Այս տարի մենք ականատես եղանք Հայաստանում Եվրոպական միության առաքելության հիմնադրմանը։
Եվրոպական միության Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության ներքո ստեղծված քաղաքացիական առաքելությունը տեղակայված է հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում և շարունակում է դիտարկել անվտանգային դրությունը, և միաժամանակ նպաստում մարդկանց անվտանգությանը և տարածաշրջանում վստահության կառուցմանը։
Եվրոպական միությունն անհրաժեշտ մարդասիրական աջակցություն է տրամադրել՝ օգնելու հաղթահարել պատերազմի և տեղահանության հետևանքները։
Արձագանքել ենք սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից փախուստի դիմած հայերի հրատապ կարիքներին և շարունակում ենք այդ ուղղությամբ աշխատել։
Արձագանքելով նրանց կարիքներին՝ Եվրոպական միությունը և անդամ պետություններն ուղարկել են ավելի քան 50 մլն եվրո օժանդակություն։
Ցանկանում եմ ողջունել Հայաստանի իշխանությունների կողմից իրականացված աշխատանքն՝ ուղղված տեղահանված անձանց աջակցությանը և ինտեգրմանը:
Մենք աշխատում ենք նաև Սյունիքի մարզում՝ դիմակայունության ամրապնդման և առկա ներուժը բացահայտելու նպատակով՝ ներդրումներ կատարելով կրթության, տնտեսական զարգացման և ենթակառուցվածքների ուղղությամբ։
Հավատարիմ լինելով «Թիմ Եվրոպա» նախաձեռնության ոգուն՝ մարզում Եվրոպական միության և ԵՄ անդամ պետությունների և գործընկերների կողմից իրականացվում են ավելի քան 110 մլն եվրո արժողությամբ ներդրումներ։
Հայաստանի Հանրապետությունն ու Եվրոպական միությունը միմյանց հետ կապված են ընդհանուր քաղաքական արժեհամակարգով և կանոնների վրա հիմնված միջազգային կարգի նկատմամբ հանձնառությամբ։ Հընթացս՝ ուսումնասիրում ենք բոլոր հարթություններում գոյություն ունեցող մեր հարաբերությունները խորացնելու և ամրապնդելու հնարավորությունները։
Մենք էապես նոր մակարդակի կբարձրացնենք անվտանգության ոլորտում առկա համագործակցությունը, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում կամրապնդենք տնտեսության ոլորտում մեր համատեղ աշխատանքը՝ նոր հնարավորություններ առաջարկելով ՀՀ քաղաքացիներին և հայաստանյան ընկերություններին։
Տնտեսական և ներդրումների պլանին համահունչ ենթակառուցվածքների, մարդկային կապիտալի, կանաչ և թվային անցման ուղղությամբ ներդրումներին նույնպես նոր թափ կհաղորդենք՝ նպատակ ունենալով ամրապնդել միակցվածությունն ու մրցունակությունը։
Այդ նպատակով Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև արդեն գործարկել ենք ներդրումների համակարգման հարթակը։
Սիրելի՛ հայ ժողովուրդ,
Եվրոպական միությունն ուսը` ուսի նեցուկ է ձեզ։
Օրըստօրե ի ցույց ենք դնում Եվրոպական միության քաղաքացիների համերաշխությունը Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին։
Աջակցում ենք բարեփոխումներին և ներդրումներին։
Աջակցում ենք հայ ժողովրդի ստեղծարար ներուժի և տաղանդի դրսևորմանը։
Թող այս Նոր տարին բոլորիս ավելի լավը դարձնի և հզորացնի, ամրապնդի խաղաղ և բարգավաճող տարածաշրջանում ավելի լավ ապագա կառուցելու մեր վճռականությունը։
Շնորհակալություն»,- ասված է տեքստում։

ՀԱՊԿ-ը 2024 թվականին յոթ զորավարժություն կանցկացնի․ Հայաստանը երկրների ցանկում չկա-------------------------------------Հ...
01/01/2024

ՀԱՊԿ-ը 2024 թվականին յոթ զորավարժություն կանցկացնի․ Հայաստանը երկրների ցանկում չկա
-------------------------------------
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) 2024 թվականի համար նախատեսել է յոթ համատեղ զորավարժություն, որոնք կանցկացվեն Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի տարածքում: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի և տասնվեցերորդ լիագումար նիստի ժամանակ:

Տասմագամբետովը պարզաբանել է, որ վարժանքներին կմասնակցեն Արագ արձագանքման հավաքական ուժերը, Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը, ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը, նյութատեխնիկական ապահովման ուժերն ու միջոցները, հետախուզական, հրամանատարական և վերահսկման մարմինները և ՀԱՊԿ CRRF հատուկ նշանակության ուժերը։

31/12/2023

🟩 Համոզված եմ՝ 2024 թվականը, այդ ջերմեռանդ պատանին, պետության ու պետական ըմբռնման խորհրդանիշ է դառնալու մեզ համար:

Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը

31/12/2023

🔷Արցախի էջը փակված չէ հայ ժողովրդի համար, պետք է ազգովի պայքարել. Արամ Ա

31/12/2023

🟩 Խաղաղության հնարավորությունը երբեք այսքան մոտ չի եղել: Մենք կռվել գիտենք, և հենց այդ պատճառով պարտավոր ենք խաղաղություն բերել Հայաստանին։

Ալեն Սիմոնյան

31/12/2023

🟩 Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի Ամանորի ուղերձը։

31/12/2023

Մեր շատ սիրելի հետևորդներ, «Goris Today Media Group»-ը ջերմորեն շնորհավորում է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ🎅

Թող 2024 թվականը ձեզ բերի էլ ավելի հրաշալի պահեր ✨

31/12/2023

🔷Ես հավատում եմ, որ հզոր Հայաստան մենք կարող ենք կերտել այստեղ ապրելով ու աշխատելով. ՀՀ նախագահ

31/12/2023

Լուսանը Ջերմուկում մոտեցել է մարդկանց պատուհանին

📃 «Ֆրանսիայի տեսարժան վայրերը» թեմայով նախագծային աշխատանքի պաշտպանություն՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպ...
31/12/2023

📃 «Ֆրանսիայի տեսարժան վայրերը» թեմայով նախագծային աշխատանքի պաշտպանություն՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում

🔗 Ավելին՝ http://goris3school.am/publ/5-1-0-706

Հիշեցնում ենք՝ Նոր տարվա արձակուրդները Հայաստանում էլ առաջվանը չեն. կրճատվել են ու 2 օր դարձել՝ հունվարի 1 և 2։Իրավիճակն...
31/12/2023

Հիշեցնում ենք՝ Նոր տարվա արձակուրդները Հայաստանում էլ առաջվանը չեն. կրճատվել են ու 2 օր դարձել՝ հունվարի 1 և 2։

Իրավիճակն ավելի պատկերավոր կարող եք տեսնել այստեղ👇

Բնակարանամուտ Գորիսում. համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը նորակառույց բնակարանների բանալիներ է հանձնել Արցախից բռնի  տե...
31/12/2023

Բնակարանամուտ Գորիսում.
համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը նորակառույց բնակարանների բանալիներ է հանձնել Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին
--------------------------‐----
Ամանորին ընդառաջ Արցախից բռնի տեղահանված երկու ընտանիք Գորիսում նորակառույց բնակարաններ ստացան: Նոր բնակարանները նաև ամբողջովին կահավորված են անհրաժեշտ իրերով, կենցաղային տեխնիկայով: Դաժան փորձությունների միջով անցած արցախցի ընտանիքների՝ սեփական տանիք ունենալու ցանկությունը դարձավ իրականություն: Ընտանիքներից մեկն ունի 5 անչափահաս երեխաներ, երկրորդ ընտանիքը 4 հոգուց է բաղկացած: Բնակարանների վերակառուցման աշխատանքները մեկնարկել էին երկու ամիս առաջ: Գորիս համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ և ամերիկահայ բարերարների աջակցությամբ մեկնարկել էին բնակարանների վերակառուցման աշխատանքները:

Երիտասարդներն իրենց ավագ ընկերների հետ գումար էին հավաքել և որոշել օժանդակել արցախահայերին: Ամերիկահայ երիտասարդներ Գարեն Բաբախանն ու Զարեհ Թումանյանը այցելել են Գորիս, գնել անհրաժեշտ շինանյութը և անձամբ մասնակցել շինաշխատանքներին:

Նախաձեռնությանը օժանդակել է «Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամը: Բնակարանների վերակառուցման աշխատանքներն ամբողջովին իրականացվել են Գորիսի համայնքապետարանի ենթակայությամբ գործող Գորիս բարեկարգում ՀՈԱԿ-ի միջոցով: Ներկերի տրամադրման հարցում օժանդակել է Հայաս Ֆինլանդիա ընկերության հիմնադիր Աբգար Մարգարյանը: Իսկ բնակարանների ամբողջ կահավորման աշխատանքներն իրականացվել են բարերարներ Ռուբեն Հարությունյանի, Սերգեյ Սարկիսովի և Արման Ղուկասյանի աջակցությամբ: Գորիս համայնքի ղեկավարը ընտանիքներին հանձնելով բանալիները՝ նշել է, որ ընդամենը 15 օրից ևս մեկ բնակարանաշինության խոշոր ծրագիր է մեկնարկելու, այս անգամ 19 ընտանիքների համար: Հաջորդ տարի Գորիս համայնքում պլանավորում է 100 ընտանիքի համար նոր բնակարաններ կառուցել, ինչպես Արցախից բռնի տեղահանված ընտանիքների, այնպես էլ տեղացիների համար:

Բնակարանամուտի արարողությանը մասնակցել են բազմաթիվ գորիսեցիներ՝ շնորհավորելով բնակարանամուտի առիթով, կիսել արցախցիների ուրախությունը: Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանը կատարել է տնօրհնեքի արարողություն:

31/12/2023
Ֆրանսիան չի գնում ադրբեջանական գազ և օգնում է Հայաստանին պաշտպանվել․ ֆրանսիացի պատգամավոր-------------------------------...
30/12/2023

Ֆրանսիան չի գնում ադրբեջանական գազ և օգնում է Հայաստանին պաշտպանվել․ ֆրանսիացի պատգամավոր
---------------------------------
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Անն Լորանս Պետելը X-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով Բաքվի կողմից ֆրանսիացի դիվանագետներին «անցանկալի անձ» հռչակելուն։

«Ակնհայտ է, որ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին, որի ինքնիշխան տարածքի վրա հարձակվել են, չի գոհացնում Ալիևին։ Բռնապետները, բացի գազ վաճառելուց, երբեք չեն սիրել ժողովրդավարություն։ Ֆրանսիան չի գնում ադրբեջանական գազ և օգնում է Հայաստանին պաշտպանվել։ Եվ դա մեր հպարտությունն է»,- գրել է նա։

📢 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ📢Մոտենում է Ամանորը և շատ սպասված Ձմեռ Պապը🎅շուտով կլինի Գորիս քաղաքում🎅Ձմեռ պապն🎅ու մուլտհերոս Արջը🐻 կ...
30/12/2023

📢 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ📢

Մոտենում է Ամանորը և շատ սպասված Ձմեռ Պապը🎅շուտով կլինի Գորիս քաղաքում🎅

Ձմեռ պապն🎅ու մուլտհերոս Արջը🐻 կայցելեն ձեր նշած հասցե, կապահովեն Ամանորյա բարձր տրամադրություն, կուրախացնեն ձեզ և ձեր փոքրիկներին:

❗️Շտապե՛ք ամրագրել, քանի որ տեղերը սահմանափակ են:

📲 Հեռ.՝ +374 93 78 63 76
✉️ Էլ.՝ [email protected]

🎊🎉Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։
➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖
⚠️❗️ ® ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ
✅ Սույն նյութը համարվում է գովազդ:
✅ Մեկնաբանություններում ➕ նշան չդնել։
✅ Մեկնաբանություններում և անձնական նամակով հարցեր չգրել: Հարցերի համար նշված է հեռախոսահամար։

30/12/2023

Տարվա վերջին ամենաթեժ առաջարկը՝ Գորիսի «Ծիածան» խանութ-սրահում🤩

Դեկտեմբերի 28, 29, 30 և 31-ին կատարեք գնումներ, և բացի գործող զեղչերից կստանաք ՆՎԵՐ՝ նվեր քարտերի տեսքով💥🤩

✔️50000դր-100000դր ՝ 5️⃣0️⃣0️⃣0️⃣դրամանոց ՆՎԵՐ ՔԱՐՏ
✔️101000դր-150000դր՝ 1️⃣0️⃣0️⃣0️⃣0️⃣դրամանոց ՆՎԵՐ ՔԱՐՏ
✔️151000դր-200000դր՝ 1️⃣5️⃣0️⃣0️⃣0️⃣դրամանոց ՆՎԵՐ ՔԱՐՏ
✔️201000դր-300000դր՝ 2️⃣0️⃣0️⃣0️⃣0️⃣դրամանոց ՆՎԵՐ ՔԱՐՏ
✔️301000դր-500000դր՝ 3️⃣0️⃣0️⃣0️⃣0️⃣դրամանոց ՆՎԵՐ ՔԱՐՏ
✔️501000դր-1000000դր՝ 5️⃣0️⃣0️⃣0️⃣0️⃣դրամանոց ՆՎԵՐ ՔԱՐՏ
✔️1000000դր և ավել ՝ 1️⃣0️⃣0️⃣0️⃣0️⃣0️⃣դրամանոց ՆՎԵՐ ՔԱՐՏ

Հիշեցնենք նաև, որ կատարելով 25000 դրամ և ավել գնումներ, դուք կմասնակցեք ՄԵԾ խաղարկության, որի գլխավոր մրցանակն է՝ ուղևորություն դեպի Եգիպտոս 2 անձի համար🤩

«ԾԻԱԾԱՆ»-Ը ՆՎԻՐՈՒՄ Է, ՈՐ ՆՎԻՐԵՍ🤗🤩

Ակցիային կարող եք մասնակցել և՛ կանխիկ, և՛ ապառիկ գնումներ կատարելով‼️

Հասցե՝ Գորիս, Գուսան Աշոտ 32/3
📲 Հեռ. ՝ +374 93 000 577
➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖
⚠️❗️ ® ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ
✅ Սույն նյութը համարվում է գովազդ:
✅ Մեկնաբանություններում ➕ նշան չդնել։
✅ Մեկնաբանություններում և անձնական նամակով հարցեր չգրել: Հարցերի համար նշված է հեռախոսահամար։

📃 «Ակսել Բակունց: Կյանքը, ստեղծագործությունները: Հաղորդում» թեմայով նախագծային աշխատանքի պաշտպանություն՝ Գորիսի Յու. Բախ...
30/12/2023

📃 «Ակսել Բակունց: Կյանքը, ստեղծագործությունները: Հաղորդում» թեմայով նախագծային աշխատանքի պաշտպանություն՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում

🔗 Ավելին՝ http://goris3school.am/publ/5-1-0-705

📃 «Մաթեմատիկան շուկայում․ ֆինանսական կրթություն» թեմայով նախագծային աշխատանքի պաշտպանություն՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան...
30/12/2023

📃 «Մաթեմատիկան շուկայում․ ֆինանսական կրթություն» թեմայով նախագծային աշխատանքի պաշտպանություն՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում

🔗 Ավելին՝ http://goris3school.am/publ/5-1-0-704

Address

Goris

Alerts

Be the first to know and let us send you an email when Today posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Today:

Videos

Share

ՄԵՐ ՄԱՍԻՆ

«Goris Media Group»-ը հիմնադրվել է 2014 թվականի մայիսի 1-ին:

«Goris Media Group»-ի առաքելությունը արտահայտման, մամուլի և տեղեկատվության ազատության պաշտպանությունն է:

Գործունեության ընթացքում «Goris Media Group»-ը հիմնել է ֆեյսբուքյան «Goris Today», «Today», «Սյունիք Մեդիա Գրուպ», «Զանգեզուրն Այսօր» էջերը, «Սյունեցիներ», «Սյունիքի կրթական ցանց», «Հայտարարություններ՝ Սյունիքում» խմբերը:

«Goris Media Group»-ը գործում է Գորիս քաղաքում:


Other Goris media companies

Show All