Երաժշտական առավոտ / Հաջողության նոտա

  • Home
  • Armenia
  • Erevan
  • Երաժշտական առավոտ / Հաջողության նոտա

Երաժշտական առավոտ / Հաջողության նոտա Հանրային Ռադիո, FM 107.7 -Երևան Հանրային Ռադիո, FM 107.7 - Երևան

Ինժեներ-ծրագրավորող Տաթևիկ Խաչատրյանը ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի շրջանավարտ է։ Աշխատանքային ուղին սկսել է հարազատ բուհ...
04/06/2024

Ինժեներ-ծրագրավորող Տաթևիկ Խաչատրյանը ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի շրջանավարտ է։ Աշխատանքային ուղին սկսել է հարազատ բուհի պինդ մարմնի ֆիզիկայի լաբորատորիայում` որպես օգնական։
Ունենալով 10 տարվա աշխատանքային փորձ` արդեն 3 տարի է, ինչ ստեղծել է Arm Electronik ռոբոտաշինության և ինժեներական հմտությունների կենտրոնը: Սիրում է հաղորդակցվել մարդկանց հետ, հատկապես երեխաների, և անընդհատ նոր հմտություններ ձեռք բերել։

Ինժեներ-ծրագրավորող Տաթևիկ Խաչատրյանը ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի շրջանավարտ է։ Աշխատանքային ուղին

Մասնագիտությամբ իրավաբան, հաշվապահ, քոուչ Թամարա Ավանեսյանը ավարտել է Գավառի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտե...
03/06/2024

Մասնագիտությամբ իրավաբան, հաշվապահ, քոուչ Թամարա Ավանեսյանը ավարտել է Գավառի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։ Սովորել է «Chicago-Kent College of Law»-ի բիզնես իրավաբանության բաժնում և «ArmCoaching Coaches Development Center»-ում:

«Իրականացրու նպատակներդ 101 օրում» մոտիվացիոն ծրագրի հեղինակ է, բիզնես էթիկայի ոլորտի չորս գրքի հեղինակ և թրեյներ։ «Akademikka Training Institute»-ի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: Ունի «Ռեյկի»-ի առաջին աստճանի որակավորում։ Դասախոսում է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում։

Մասնագիտությամբ իրավաբան, հաշվապահ, քոուչ Թամարա Ավանեսյանը ավարտել է Գավառի պետական համալսարանի իրա

 #եթերիցհետո  #արևիկ
01/06/2024

#եթերիցհետո #արևիկ

 #հունիսի1  #ռադիոհամերգ  #արևիկՀանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան անսամբլ 🌞
01/06/2024

#հունիսի1 #ռադիոհամերգ #արևիկ
Հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան անսամբլ 🌞

01/06/2024

«Երաժշտական առավոտ»-ի տաղավարում Հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան անսամբլն է՝ գեղարվեստական ղեկավար Վահե Հայրապետյան։

Սիրիայի Հալեպ քաղաքում ծնված գործարար, ՄԷԳ պրոդաքշնի հիմնադիր Թալար Մանուկյանը 4.5 տարեկանից հաճախել է դաշնամուրի դասերի...
31/05/2024

Սիրիայի Հալեպ քաղաքում ծնված գործարար, ՄԷԳ պրոդաքշնի հիմնադիր Թալար Մանուկյանը 4.5 տարեկանից հաճախել է դաշնամուրի դասերի, 6 տարեկանից մասնակցել է տարբեր համերգների:
Ցանկացել է դառնալ սիրտ-անոթային վիրաբույժ և դաշնակահար, սակայն 1997-ին տեղափոխվելով Հայաստան, փոխվել են նաև երազանքները։ Այստեղ սովորել է միջազգային հարաբերություններ, սակայն երեխաների ծնվելուց հետո որոշում է կայացրել հօգուտ ընտանիքի այլ ոչ մասնագիտության։

Սիրիայի Հալեպ քաղաքում ծնված գործարար, ՄԷԳ պրոդաքշնի հիմնադիր Թալար Մանուկյանը 4.5 տարեկանից հաճախել

Երաժշտագետ, կոմիտասագետ, արվեստագիտության թեկնածու, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմությա...
28/05/2024

Երաժշտագետ, կոմիտասագետ, արվեստագիտության թեկնածու, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի վարիչ, դոցենտ Լուսինե Սահակյանը գերազանցությամբ է ավարտել Երևանի Ռ. Մելիքյանի անվան միջնակարգ-մասնագիտական երաժշտական ուսումնարանը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտական բաժինը:

Գիտական թեզը պաշտպանել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում: Գիտական զեկուցումներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Լիտվայում, Ռուսաստանում: Երեք մենագրության և հինգ տասնյակից ավելի գիտական հոդվածների հեղինակ է, ունի հրապարակումներ Scopus և Web of Science միջազգային գիտական շտեմարաններում:

Երաժշտագետ, կոմիտասագետ, արվեստագիտության թեկնածու, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի եր

Անուշ Նիկողոսյանը ջութակ սկսել է նվագել դեռ 5 տարեկանից։ Նրա առաջին ուսուցիչներից էր Հայաստանի վաստակավոր ուսուցիչ Պետրո...
27/05/2024

Անուշ Նիկողոսյանը ջութակ սկսել է նվագել դեռ 5 տարեկանից։ Նրա առաջին ուսուցիչներից էր Հայաստանի վաստակավոր ուսուցիչ Պետրոս Հայկազյանը: Հետագայում ուսումը շարունակել է Երևանի կոնսերվատորիայում: Մի քանի տարի նրան դասավանդել է Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը:

Մյունխենի University of Music and Performing Arts-ում Անուշը սովորել է պրոֆեսոր Քրիստոֆ Պոպպենի դասարանում: Մասնակցել է միջազգային փառատոների Չեխիայում, Նիդերլանդներում, Լիտվայում և Ռուսաստանում: Միջազգային մրցույթների դափնեկիր է, որոնց թվում է Ավստրիայում անցկացված «International Kärntner Sparkasse Wörthersee» հեղինակավոր մրցույթը, որտեղ արժանացել է առաջին մրցանակի։ Դրան հետևել են բազմաթիվ փառատոներում անվանի նվագախմբերի հետ հանդես գալու հրավերներ։

Անուշ Նիկողոսյանը ջութակ սկսել է նվագել դեռ 5 տարեկանից։ Նրա առաջին ուսուցիչներից էր Հայաստանի վաստա

AKUNQ Ethnographic Ensemble
25/05/2024

AKUNQ Ethnographic Ensemble

25/05/2024
Հատուկ մանկավարժ-հոգեբան Սիրանուշ Մուրադյանը Հայաստանի պետական մանկավարժական համալսարնի հատուկ և ներառական կրթության ֆակ...
21/05/2024

Հատուկ մանկավարժ-հոգեբան Սիրանուշ Մուրադյանը Հայաստանի պետական մանկավարժական համալսարնի հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի շրջանավարտ է։ Որպես կամավոր աշխատել է զարգացման և վերականգնողական մի շարք կենտրոններում, ինչպես նաև հատուկ կրթական հաստատություններում։ Այժմ աշխատում է Երևանի թիվ 2 տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնում` որպես երեխաների կրթության և զարգացման կարիքի գնահատման մասնագետ։

Հատուկ մանկավարժ-հոգեբան Սիրանուշ Մուրադյանը Հայաստանի պետական մանկավարժական համալսարնի հատուկ և ներ

Որակավորած քոուչ, քոուչինգի միջազգային ֆեդերացիայի Հայաստանի հիմնադիր անդամ, հանրային առողջության մասնագետ Գրետա Հարությ...
21/05/2024

Որակավորած քոուչ, քոուչինգի միջազգային ֆեդերացիայի Հայաստանի հիմնադիր անդամ, հանրային առողջության մասնագետ Գրետա Հարությունյանն առաջին մասնագիտությամբ ակնաբույժ է։ Երևանի պետական բժշկական համալսարանից բացի սովորել է նաև Հայաստանի Ամերիկյան համալսարանում` ստանալով հանրային առողջապահության մագիստրոսի կոչում։

Որակավորած քոուչ, քոուչինգի միջազգային ֆեդերացիայի Հայաստանի հիմնադիր անդամ, հանրային առողջության մա

 #եթերիցհետո
18/05/2024

#եթերիցհետո

 #ուղիղ  #կենդանիձայն  #ռադիոհամերգ Աննա Մանուկյան`դաշնամուրՍևակ Բադալյան`սաքսոֆոնԱրթուր Շահինյան`ակորդեոն
18/05/2024

#ուղիղ #կենդանիձայն #ռադիոհամերգ
Աննա Մանուկյան`դաշնամուր
Սևակ Բադալյան`սաքսոֆոն
Արթուր Շահինյան`ակորդեոն

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Մանասյանը գերազանցությամբ ավարտել է ...
17/05/2024

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Մանասյանը գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը։ Սովորել է ԱՄՆ-ի Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում։ Աշխատանքային ուղին սկսել է դեռ ուսանողական տարիներից՝ աշխատելով ՀՀ արդարադատության նախարարի աշխատակազմում՝ որպես փորձագետ։
Անահիտ Մանասյանը 11 մենագրության, 4 ուսումնական ձեռնարկի և հայաստանյան ու միջազգային հեղինակավոր հրատարակչությունների կողմից հրատարակված 7 տասնյակից ավելի գիտական հոդվածի հեղինակ և համահեղինակ է։
Որպես փորձագետ մասնակցել է միջազգային տարբեր կառույցների (ԵԱՀԿ, Եվրոպայի խորհուրդ, ՄԱԿ և այլն) կողմից մի շարք հարցերի վերաբերյալ եզրակացությունների, հետազոտությունների, ձեռնարկների նախապատրաստման գործընթացներին, դասախոսություններով հանդես է եկել միջազգային մի քանի սեմինարներում և արտասահմանյան տարատեսակ գիտական և ուսումնական հաստատություններում։ 2023թ․-ից ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն է։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Մանասյանը գերազա

Դեռ մանկուց նրան հետաքրքրել է խոհանոցի յուրատեսակ աշխարհը․ փոքր տարիքում էքսպերիմենտների լաբորատորիան տան խոհանոցն էր, ո...
15/05/2024

Դեռ մանկուց նրան հետաքրքրել է խոհանոցի յուրատեսակ աշխարհը․ փոքր տարիքում էքսպերիմենտների լաբորատորիան տան խոհանոցն էր, որտեղ 7-ամյա Սարգիսը տարատեսակ համեղ փորձարկուներ էր անում։ Հետո դրանք վերածվեցին պրակտիկայի տարբեր ռեստորաններում։ Հայոց բանակում ծառայելու ընթաքում նաև մտքում գծում էր սեփական բիզնես պլանը՝ հստակ որոշումով զորացրվելուց հետո ունենալ սեփական սննդի կետը։

Դեռ մանկուց նրան հետաքրքրել է խոհանոցի յուրատեսակ աշխարհը․ փոքր տարիքում էքսպերիմենտների լաբորատորիա

Կավի հետ նրա առաջին ծանոթությունը 11 տարեկանում էր, հետո պատահմամբ հայտնվել է իսկական արվեստանոցում, ծանոթացել է իսկական...
15/05/2024

Կավի հետ նրա առաջին ծանոթությունը 11 տարեկանում էր, հետո պատահմամբ հայտնվել է իսկական արվեստանոցում, ծանոթացել է իսկական կավի հետ ու այլևս չի բաժանվել։
«Իմ ներսում անսպառ էներգիայի աղբյուր կա, որն անընդհատ փորձում է դուրս գալ ստեղծագործության տեսքով: Հենց այդ նույն էներգիան, կարծում եմ, պտտում է նաև Երկիր մոլորակը», – ասում է նկարիչ, խեցեգործ, մանկավարժ, «Տերակոտա» ստուդիայի հիմնադիր-տնօրեն Նանա Մանուչարյանը:

Կավի հետ նրա առաջին ծանոթությունը 11 տարեկանում էր, հետո պատահմամբ հայտնվել է իսկական արվեստանոցում,

04/05/2024

«Արցախ» ջազ նվագախումբը մեր ուղիղ եթերում #ռադիոհամերգ  #կենդանիձայն
04/05/2024

«Արցախ» ջազ նվագախումբը մեր ուղիղ եթերում
#ռադիոհամերգ #կենդանիձայն

«Արցախ» ջազ նվագախումբ 🎹հիմնադիր, ղեկավար`Տիգրան Լալայան և մաեստրոներ` Մարտին Վարդազարյան, Մելիք Մավիսակալյան 🎼 #ուղիղ  ...
04/05/2024

«Արցախ» ջազ նվագախումբ 🎹
հիմնադիր, ղեկավար`Տիգրան Լալայան և մաեստրոներ` Մարտին Վարդազարյան, Մելիք Մավիսակալյան 🎼
#ուղիղ #ռադիոհամերգ #կենդանիձայն

Ասեղնագործության ժողովրդական վարպետ, հայրենադարձ Ծովակ Գանթարճեան-Օհանյանի համար ասեղնագործությունը մի ամբողջ աշխարհ է, ...
30/04/2024

Ասեղնագործության ժողովրդական վարպետ, հայրենադարձ Ծովակ Գանթարճեան-Օհանյանի համար ասեղնագործությունը մի ամբողջ աշխարհ է, այն տալիս է մտքի թռիչք, խաղաղություն, ներդաշնակություն:

«Տասներկու տարեկան էի, մայրս մի քանի կտորի վրա գծել տվեց, մեր հարևանուհին քրոջս սովորեցրեց գործքը, քույրս՝ ինձ: Առաջին աշխատանքս բարձի վրա էր՝ մարաշի ասեղնագործ, այդ բարձը մինչև հիմա ինձ մոտ է», — հիշում է Ծովակը։
Հալեպում ասեղնագործության դասավանդման փորձ ուներ արդեն և որոշեց իր գիտելիքները կիրառել նաև Հայաստանում։ Այսօր բացի երևանյան սիրելի միջավայրն ու ընկերները, նա ունի բազմաթիվ աշակերտներ և հաճախորդներ։

Ասեղնագործության ժողովրդական վարպետ, հայրենադարձ Ծովակ Գանթարճեան-Օհանյանի համար ասեղնագործությունը

Նյարդաբան Եկատերինա Հովհաննիսյանը դպրոցական տարիներին ցանկացել է դառնալ մանկավարժ կամ բժիշկ։ Թալինի ակադեմիական քոլեջն ա...
29/04/2024

Նյարդաբան Եկատերինա Հովհաննիսյանը դպրոցական տարիներին ցանկացել է դառնալ մանկավարժ կամ բժիշկ։ Թալինի ակադեմիական քոլեջն ավարտելուց հետո նա հստակ որոշեց և ընդունվեց ԵՊԲՀ-ի բուժական ֆակուլտետ։ Աշխատանքային ուղին սկսել է կուրորտաբանության և ֆիզիոթերապիայի ինստիտուտում՝ որպես նյարդաբան։ Անցել է մասնագիտական վերապատրաստումներ Ռուսաստանում, Ավստրիայում և ԱՄՆ ում, մի շարք գիտական հոդվածների հեղինակ է։

2020թ․-ից Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնի նյարդաբանական ծառայության ղեկավարն է, նաև դասավանդում է ԵՊԲՀ նյարդաբանության ամբիոնում։

Նյարդաբան Եկատերինա Հովհաննիսյանը դպրոցական տարիներին ցանկացել է դառնալ մանկավարժ կամ բժիշկ։ Թալինի

 #եթերիցհետոՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ/կրթօջախ
27/04/2024

#եթերիցհետո
Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ/կրթօջախ

Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ/կրթօջախի ժողովրդական գործիքների բաժնի ուսանողները մեր եթերում 🎼 #ռադիոհ...
27/04/2024

Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ/կրթօջախի ժողովրդական գործիքների բաժնի ուսանողները մեր եթերում 🎼
#ռադիոհամերգ #կենդանիձայն

 #ռադիոհամերգ  #կենդանիձայն Հյուրընկալել ենք Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ/կրթօջախի ժողովրդական գործի...
27/04/2024

#ռադիոհամերգ #կենդանիձայն Հյուրընկալել ենք Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ/կրթօջախի ժողովրդական գործիքների բաժնի ուսանողներին:
Բաժնի ղեկավար՝ Հանրային ռադիոյի
Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների
վաստակավոր անսամբլի դիրիժոր Աշոտ Պետրոսյան,
շվիի և դուդուկի դասախոս Հելբերտ Ասատրյան,
քանոնի դասարանի դասախոս Անահիտ Նանագուլյան,
Ժող. գործիքների նվագախմբի ղեկավար, ՀՀ վաստ. գործիչ, Մովսես Խորենացի մեդալակիր, կոմպոզիտոր,
դիրիժոր, դաշնակահար Գևորգ Մանասյան:

27/04/2024

Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ/կրթօջախ

Լիլիթ Նշանի Մարգարյանը դեռ դպրոցական տարիներց ցանկացել է նկարիչ դառնալ, սակայն ընտանիքը դեմ էր։Ավարտելով Ֆրանսիական և Ամ...
26/04/2024

Լիլիթ Նշանի Մարգարյանը դեռ դպրոցական տարիներց ցանկացել է նկարիչ դառնալ, սակայն ընտանիքը դեմ էր։

Ավարտելով Ֆրանսիական և Ամերիկյան համալսարանների բիզնես կառավարման բաժինները՝ ունեցել է հաջող աշխատանքային ուղի տարբեր մասնավոր ընկերություններում։ Սակայն 15 տարվա դադարից հետո նա կրկին վերադարձել է նկարչության աշխարհ՝ հիմնելով «արևելյան նեոսիմվոլիզմ» արվեստի ուղղությունը։

Լլիթ Նշանին Աշխարհի հայ նկարիչների միության անդամ է, ֆրանսիական «A Look at Art» պարբերականի արվեստագետ-թղթակից է, շվեյցարական «Art Talks» և «Luxury 221 Network» արվեստի ակումբների անդամ-նկարիչ։

Լիլիթ Նշանի Մարգարյանը դեռ դպրոցական տարիներց ցանկացել է նկարիչ դառնալ, սակայն ընտանիքը դեմ էր։ Ավար

Address

Ալեք Մանուկյան 5
Erevan
025

Telephone

+37410553702

Alerts

Be the first to know and let us send you an email when Երաժշտական առավոտ / Հաջողության նոտա posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Share

Category

«Երաժշտական առավոտ» / «Հաջողության նոտա»

«Երաժշտական առավոտ» ծրագիրը լսեք ամեն շաբաթ օր՝ ժամը 9:30-ից, իսկ «Հաջողության նոտա» ծրագիրը երկուշաբթիից-ուրբաթ՝ ժամը 12:10-ից Հանրային ռադիոյի ուղիղ եթերում, կրկնությունը ժամը 23-ին:

FM 107.7 - Երևան


Other Radio Stations in Erevan

Show All