ԱԼԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԵՎ ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԼԻԼԻԹ ԵՐՆՋԱԿՅԱՆ
Մեծանուն երկու ամերիկահայերի՝ Ալան Հովհաննեսի և Վիլյամ Սարոյանի բազմածավալ ու ինքնատիպ ստեղծագործական ժառանգության հետազոտումը՝ անմիջականորեն առնչվելով 20-րդ դարի արևմտյան երաժշտությանն ու գրականությանը, անխուսափելիորեն հանգեցնում է նաև համաշխարհային մշակույթի համատեքստում հայ արվեստի ներկայության իմաստավորմանն ու արժևորմանը: Սարոյանին և Հովհաննեսին մերձեցրել է նրանց ազատ ստեղծագործ ոգին, ընդունված չափանիշներին չհետևելը, արարումը որպես խաղ, հանկարծաբանություն և բնական վիճակ համարելը, իրենց Ես-ին ներդաշնակ կենսաձևից, գաղափարների իրականացումից ստացած անթաքույց հաճույքը: Այսուհանդերձ, անկախ իրենց ազգային ընկալումներից և ինքնության գիտակցումից, նրանք ձգտել են աշխարհին պատկանել, տիեզերքի ու անձի կամ Ես-ի հարաբերության դատողություններում նույնացրել են բոլոր ազգերին:
ԼԵԳԵՆԴԱՐ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ
ԱԵԼԻՏԱ ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ
Լրացավ աշխարհահռչակ երգիչ, երգահան, դերասան, բանաստեղծ, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակը։ Շառլ Ազնավուրը միշտ մեր կողքին է իր երգերով, իր ֆիլմերով, իր գրքերով, իր լուսավոր գործերով: Նա դարձել է Հայաստանի մշտական և հավերժական ուղեկիցը:
Այս համարում թարգմանաբար կարդացե՛ք ԿԼԱՐԱ ՄՈՍԿՈՎԻՑԻ «ՆԵՅՏՐՈՆԱՅԻՆ ԱՍՏՂԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔԸ» հոդվածը։
Տիեզերքում նյութի ամենամեծ խտությունն ունեցող նեյտրոնային աստղերի ընդերքը երկար ժամանակ թաքցրել է գաղտնիքներ, որոնք գիտնականներին հասանելի են դառնում միայն այժմ:
ԱՐՍԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ
ՌՈՔՍԱՆԱ ԶԱԽԱՐՅԱՆ
ՊՈԼԻՄԵՐԱԶԱՅԻՆ ՇՂԹԱՅԱԿԱՆ ՌԵԱԿՑԻԱՆ ՈՐՊԵՍ SARS-COV-2 ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԵԹՈԴ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ համաճարակների տարածումը կանխելու ամենաարդյունավետ ռազմավարությունը մեկուսացումը և զանգվածային թեստավորումն է։ Ներկայում վարակների ախտորոշման առավել արդյունավետ եղանակը, որոնց վրա հիմնված են կիրառվող թեստերը, իրական ժամանակում պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ԻԺ-ՊՇՌ) մեթոդն է։ Հայաստանում ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն է զբաղվում ՊՇՌ-ի ախտորոշման թեստերի արտադրությամբ:
ԱՐՄԵՆ ՄԱՐՈՒՔՅԱՆ
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ
ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԿԱՏԱՐՎԵԼԻՔ ՀԱՋՈՐԴԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարելով անհնար է հասնել հարցի վերջնական հանգուցալուծման և վաղուց հասունացել է ժամանակը պայքարելու այդ հանցագործության հետևանքների հաղթահարման ու հատուցման համար, ինչն ինքնին ներառում է այդ հանցագործության ճանաչումն ու դատապարտումը:
#Գիտությանաշխարհում
Գնի՛ր և կարդա՛ միակ գիտահանրամատչելի հանդեսը Հայաստանում:
Գիտության աշխարհում, 2020, N 1
ԿԱՐԴԱՑԵ՛Ք ԱՅՍ ՀԱՄԱՐՈՒՄ
ԱՆՆԱ ԱՍԱՏՐՅԱՆ
ՀՀ ԳԱԱ ԱՐՎԵՍՏԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ԵՎ
ԿՈՄԻՏԱՍԻ ԾՆՆԴՅԱՆ 150-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ
Հոդվածը նվիրված է Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյանի առթիվ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի՝ Կոմիտասի ստեղծագործական ժառանգության ուսումնասիրության և հրատարակման ուղղությամբ ծավալած աշխատանքներին:
ԱԵԼԻՏԱ ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ
ՂԵՎՈՆԴ ԱԼԻՇԱՆ՝ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ
ԱՆՄԱՀՆԵՐԻՑ ՄԵԿԸ
Հոդվածը նվիրված է Ղևոնդ Ալիշանի կյանքին, Մխիթարյան միաբանությունում նրա ծավալած կրթական և գիտական գործունեության մանրամասներին:
Մխիթարյանները, որպես թանկագին հուշ, պահպանում են իրենց միաբանության այն խուցը, որում երկար տարիներ անձանձիր, անսպառ եռանդով ու նվիրումով մեծ մտածողն ստեղծել է իր կոթողային աշխատությունները:
ԱՐՄԵՆԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԱՅՈՑ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Մեր օրերում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտն աննա-խադեպ զարգա¬ցում է ապրում, քանզի դրանով է պայմանավորված նաև ցան¬կա¬ցած պե¬տու¬թյան առաջ¬¬ըն¬թացը, հետա¬գա զարգացումն ու հզորացումը, և այդ ոլորտի վերաբերյալ ցանկացած նախաձեռնություն ունի քաղա